Մանկապարտեզի ոստիկանը

Մանկապարտեզի ոստիկանը, կինոնկար, ռեժիսոր Այվան Ռայթմանի կատակերգությունը[10]: Ֆիլմը թողարկվել է 1990 թվականի դեկտեմբերին: Այն տարբեր կարծիքների է արժանացել կինոքննադատների կողմից[11]: Այնուամենայնիվ, այն հաջողված ֆիլմ է համարվում և վաստակել է $200 միլիոն տոմսարկղերից[12]: Ֆիլմի նկարահանումները անց են կացվել 1990 թվականի մայիսի 30-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 4-ը, Օրեգոն նահանգի Աստորիա փոքրիկ քաղաքում, ինչպես նաև` Կալիֆորնիայի Universal ստուդիայի տաղավարներում:

Picto infobox cinema.png
Մանկապարտեզի ոստիկանը
Kindergarten Cop
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկատակերգական թրիլեր, Ընկեր ոստիկանների մասին պատմող ֆիլմ, մարտաֆիլմ, կինոկատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականդեկտեմբերի 22, 1990[1], փետրվարի 1, 1991[2] և փետրվարի 7, 1991[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱյվան Ռեյտման[4][5]
ՊրոդյուսերԱյվան Ռեյտման և Բրայան Գրեյզեր
Սցենարի հեղինակԹիմոթի Հարրիս
ԴերակատարներԱռնոլդ Շվարցենեգեր[5][6][7], Պենելոպե Էնն Միլլեր[5][6][7], Պամելա Ռիդ[5][7], Լինդա Հանթ[7], Քերոլ Բեյքեր[7], Ռիչարդ Թայսոն[7], Անջելա Բասեթ[7], Jayne Brook?[7], Cathy Moriarty?[7], Park Overall?[7], Ռուտ Ստիվեն, Միկո Հյուզ[7], Adam Wylie?[7], Alix Koromzay?[7], Հայդի Սվեդբերգ[7], Ռիչարդ Փորթնուո[7], Ross Malinger?[7], Sarah Rose Karr?[7], Christian Cousins?[8], Joseph Cousins?[8], Michael Chapman?[8], Ջեյսոն Ռայթման[8], Օդեթ Էննեբեյլ[8], Catherine Reitman?[8] և Bob Nelson?
ՕպերատորMichael Chapman?
ԵրաժշտությունՌենդի Էդելման
ՄոնտաժՎենդի Գրին Բրիկմոնտ
Պատմվածքի վայրՕրեգոն
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունԻմեջին էնթերթայմենտ
Տևողություն107 րոպե
Բյուջե15 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ201 957 688 ԱՄՆ դոլար[9]
ՀաջորդKindergarten Cop 2?

ՍյուժեԽմբագրել

Դետեկտիվ Ջոն Քիմբլը (Առնոլդ Շվարցենեգեր) ընկել էր թմրանյութի վաճառքով զբաղվող Քալեն Քրիսի (Ռիչարդ Թայսոն) հետևից: Ոստիկանները բարդ գործողություն են մշակում` հանցագործի դեմ հանցանշաններ հավաքելու համար: Նրանց անհրաժեշտ է գտնել Քալենի նախկին կնոջը, ով փախել էր նրա փողերով, ինչպես նաև` նրա որդուն` Դոմինիկին: Դրա համար ոստիկանության աշխատակցուհի Ֆիբի Օ՛Հարան որոշում է մտնել դպրոց, որտեղ սովորում է Դոմինիկը, Ջոն Քիմբլը պետք է նրան օգներ վտանգի դեպքում:

Մինչ դպրոց հասնելը, Ֆիբին անսպասելիորեն ծանր հիվանդանում է: Գործողությունը ձախողվելու վտանգի տակ է, Ջոնը ստիպված պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Նա ինքն է դառնում դաստիարակ: Քիմբլը կարող էր հանցագործի հետ հաշիվ մաքրել, բայց այստեղ նա ընկնում է ծանր փորձության մեջ: Ի վերջո նրան հաջողվում է ճիշտ մոտեցում ցուցաբերել դեպի երեխաները և նույնիսկ համակրելի դառնալ հմայիչ դաստիարակչուհու համար:

ԴերակատարներԽմբագրել

  • Առնոլդ Շվարցենեգեր - Ջոն ՔԻմբլ, դետեկտիվ
  • Պենելոպա Էնն Միլեր - Ջոյս Պալմերի
  • Պամելա Ռիդ - Ֆիբի Օ՛Հարա, դետեկտիվ
  • Լինդա Հանթ - տիկին Շլովսկի, դպրոցի տնօրեն
  • Ռիչարդ Թայսոն - Քալեն Քրիս, թմրավաճառ
  • Քերոլ Բեյքեր - Էլեանոր Քրիստ, Քալենի մայրը
  • Քեթի Մարիարտի - Ջիլիան, Սելվեստրի մայրը
  • Սառա Ռոուզ Կառ - Էմմա
  • Քրիստիան և Ժոզեֆ Քոուզինս - Դոմինիկ Պալմերի
  • Թոմ Դուգան - Քրիսպի փաստաբանը

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

  • 1992 - BMI Film Music Award մրցանակ

ԾանոթագրություններԽմբագրել