Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (անգլ.` University of California, Los Angeles, կրճատ՝ UCLA), պետական գիտահետազոտական համալսարան։ Տեղակայված է Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում։ Հիմնադրվել է 1882 թվականին։
Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան անգլ.՝ University of California, Los Angeles | |
---|---|
![]() | |
![]() | |
Հապավում | UCLA |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
Կարգախոս | Fiat Lux |
Հիմնադրված է | 1919 |
Տիպ | պետական |
Նախագահ | Ջին Դի Բլոկ |
Ուսանողներ | 39 945 (2012)[1] |
Բակալավրիատ | 27 941 (2012) |
Անդամակցություն | Թվային գրադարանի ֆեդերացիա[2], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[3], Հետազոտական գրադարանների կենտրոն[4], IIIF Consortium[5], Pac-12 կոնֆերանս, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[6], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[7] և Consortium of Social Science Associations?[8] |
Կամպուս | քաղաքային 1,7 քկմ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լոս Անջելես |
Հասցե | 405 Hilgard Ave, Los Angeles, CA, 90095-1405[10] |
Կայք | ucla.edu(անգլ.) |
University of California, Los Angeles Վիքիպահեստում |
2012 թվականի դրությամբ համալսարանն ունի 39 945 ուսանող, որոնցից 27 941-ը սովորում են բակալավրային ծրագրում, իսկ 12 004-ը մագիստրանտներ և ասպիրանտներ են։ Համալսարանը ստորաբաժանված է 5 բակալավրային քոլեջների, 7 մասնագիտական դպրոցների և 4 բժշկական ուղղվածության դպրոցների, որոնք միասին ունեն 337 աստիճանաշնորհ ծրագրեր։ 1974 թվականին համալսարանը դարձել է Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի անդամ[11]:
Բավականին զարգացած է համալսարանի սպորտային բաժինը։ Համալսարանային առաջնությունում համալսարանը ներկայացնում է «Բրուինս» կոչվող թիմը, որը հաղթել է ազգային 125 առաջնություններում։ Համալսարանի մարզիկ ուսանողները 1920 թվականից ի վեր հանդես են եկել օլիմպիական խաղերում և նվաճել օլիմպիական 250 մեդալ (125 ոսկի, 65 արծաթ և 60 բրոնզ[12])։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «UCLA էջը» (անգլերեն)։ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22–ին
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://old.arl.org/arl/membership/members.shtml
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ http://iiif.io/community/consortium/
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://www.cossa.org/members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ http://nces.ed.gov/collegenavigator/?q=&id=110662
- ↑ «Անդամ ինստիտուտները և դրանց ընդունման ամսաթվերը»։ Ամերիկյան համալսարանների ասոցիացիա
- ↑ ««Յու Սի Էլ Էյ Բրուինսի» բոլոր ժամանակների օլիմպիականները»։ http://www.uclabruins.com։ UCLA։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է Մարտի 8, 2013
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան կատեգորիայում։ |