Ռոդրիգո Սանտորո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոդրիգո Ժունկեյրա դոս Ռեյս Սանտորո (պորտ.՝ Rodrigo Junqueira dos Reis Santoro; օգոստոսի 22, 1975, Պետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի դերասան։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով «Կարանդիրու», «Իրական սեր», «300 սպարտացիները», «Չե», «Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ Մորիս», «Ֆոկուս», «300 սպարտացիներ. կայսրության ծաղկումը», «Բեն Հուր» ֆիլմերում, ինչպես նաև նկարիչ Պաուլոյի դերով Կորուսյալները հեռուստասերիալում։ Համարվում է 21-րդ դարի բրազիլացի ամենահայտնի դերասաններից մեկը։
Ռոդրիգո Սանտորո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Պետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Կրթություն | Ռիո դե Ժանեյրոյի հայրապետական կաթոլիկ համալսարան |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Mel Fronckowiak?[1] |
Համատեղ ապրող(ներ) | Luana Piovani? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռոդրիգոն ծնվել է 1975 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի Պետրոպոլիս քաղաքում։ Սովորել է Ռիո դե Ժանեյրոյի կաթոլիկ համալսարանի լրագրության ֆակուլտետում։ Նկարահանվել է Ռեդե Գլոբո հեռուստաընկերության սերիալներում։ Մեծ կինոյում առաջին անգամ նկարահանվել է 2001 թվականին։ 2003 թվականին նկարահանվել է Իրական սեր ֆիլմում։ Ջիզել Բունդշենի հետ միասին նկարահանվել է գովազդային հոլովակներում։ 2004 թվականին նկարահանվել է Chanel No. 5 օծանելիքի գովազդում։ Ռոդրիգոն բնակվում է Ռիոյում և չի պատրաստվում տեղափոխվել Լոս Անջելես, չնայած որ տարվա մեծ մասը անց է կացնում Միացյալ Նահանգներում՝ նկարահանվելով հոլիվուդյան ֆիլմերում։ Սանտորոն ամերիկյան The Doors խմբի և Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների սիրահար է։ Ակտիվորեն մասնակցում է բարեգործական միջոցառումներին։ Այսպես, 2008 թվականին մասնակցել է ֆուտբոլային բարեգործական խաղին, որին մասնակցել են նաև հայտնի ֆուտբոլիստներ Ալան Շիրերը և Լուիշ Ֆիգուն։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Սանտորո» հոդվածին։ |