Այզեկ Ազիմով
Իսահակ Ազիմով կամ Այզեկ Ազիմով (անգլ.՝ Isaac Asimov, ոչ վաղ քան հոկտեմբերի 4, 1919 և ոչ ուշ քան հունվարի 2, 1920, Պետրովիչի, Կլիմովիչսկի թաղամաս, Խորհրդային Ռուսաստան[1][2][3][…] - ապրիլի 6, 1992[4][5][6][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող-ֆանտաստ, կենսաքիմիկոս։ Ազիմովը գրել և խմբագրել է ավելի քան 500 գիրք, մոտ 90,000 նամակներ և բացիկներ։ Նրա գրքերը հրատարակվել են 10-ից 9-ը գլխավոր կարգերում՝ ըստ Դիվեյնի տասնորդական համակարգի։
Ծնվել է Պետրովիչի ավանում, հրեական ընտանիքում։ 1923 թվականին ծնողները տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ Ազիմովն ավարտել է Կոլումբիայի համալսարանը։ Կրթությամբ կենսաքիմիկոս է։ Կենսաքիմիական հետազոտությունների համար ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Առավել հայտնի են ռոբոտների մասին նրա գրքերը, այդ թվում՝ «Ես, Ռոբոտս» (I, Robot, 1950), «Պողպատյա քարանձավները» եռագրությունը (The Caves of Steel, 1954), «Մերկ արևը» (The Naked Sun, 1957) և «Արշալույսի ռոբոտները» (The Robots of Dawn, 1983) երկերը։ Արհեստական բանականության ստեղծման բնագավառում աշխատող բազմաթիվ գիտնականներ ընդունում են նրա ստեղծագործությունների ազդեցությունը։
Ազիմովի այլ ֆանտաստիկ ստեղծագործությունների մեջ առանձնանում է «Ակադեմիայի եռագրությունը» (The Foundation Trilogy, 1951-1953), որը պատկերում է գալակտիկական կայսրության անկումը։
Աչքի է ընկել նաև գիտահանրամատչելի երկերով, որոնցից են «Ազիմովի բնագիտության ուղեցույցը» (Asimov's Guide to Science, 1972), «Արտերկրային քաղաքակրթությունները» (Extraterrestrial Civilizations, 1979), «Ուսումնասիրելով երկիրն ու տիեզերքը» (Exploring the Earth and the Cosmos, 1982)։
Ազիմովը գրել է նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի մասին գրքեր։ Եղել է Ամերկյան Հումանիստական Ասոցիացիայի նախագահ։ Իր պատվին են կոչել (5020) Ազիմով աստերոիդը, Մարսի վրա խառնարան, Բրուքլինում տարրական դպրոց և գրական մրցանակ։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԱզիմովը ծնվել է 1920 թվականի հունվարի 2-ին (ըստ փաստաթղթերի) ՌԽՖՍՀ Մոգիլյովի նահանգի Կլիմովիչսկի ուեզդի Պետրովիչի բնակավայրում (1929 թվականից՝ Սմոլենսկի նահանգի Շումյաչսկի շրջան)՝ հրեայի ընտանիքում։ Ծնողները՝ Աննա Ռախիլ Բերմանը[21][22] (1895-1973) և Յուդա Ազիմովը (1896-1969), ջրաղացպաններ էին։ Նրան անվանել են մորական կողմի պապի՝ Իսահակ Բերմանի պատվին (1850-1901)։ Այզեկ Ազիմովը պնդում էր, որ իր ընտանիքի ազգանունը սերունդներ առաջ եղել է «Օզիմով», բայց ԽՍՀՄ-ում մնացած բոլոր ազգականները կրում են «Ազիմով» ազգանունը[23]։ Ազիմով ազգանունը առաջացել է azimy բառից, որը նշանակում է ձմեռային բերք։ Երբ նրանք ժամանեցին ԱՄՆ, Ազիմովի հայրը, լատինատառով իրենց ազգանունը գրելիս, Z տառի փոխարեն գրեց S տառը, վստահ լինելով, որ այդ արտասանվում է որպես Z[24]։ Այս պատմության հիման վրա Ազիմովը գրել է իր պատմվածքներից մեկը՝ «Spell My Name with an S»[25]։
Մանուկ հասակից Ազիմովը խոսում էր եբրայերեն և անգլերեն[26]։ Վաղ տարիներին հիմնականում կարդում էր Շոլոմ-Ալեյխեմի պատմվածքները։ 1923 թվականին նրան տարան ԱՄՆ (ինչպես ինքն էր ասում՝ «ճամպրուկի մեջ»), որտեղ բնակություն հաստատեցին Բրուքլինում[26] և մի քանի տարի անց բացեցին հրուշակեղենի խանութ, որտեղ, ինչպես նախատեսվում էր, պետք է աշխատեր Ազիմովների ողջ ընտանիքը։ Այդ խանութում վաճառվում էին գրաթերթեր և ամսագրեր, ինչը, ինչպես նշում էր Ազիմովը, մեծապես նպաստել է իր՝ գրելու հանդեպ սիրո առաջացմանը, քանի որ դա նրան՝ քիչ հնարավորություններ ունեցող երեխային, անվերջ կարդալու նյութի պաշար էր տալիս։
Կրթություն և կարիերա
խմբագրել5 տարեկան հասակում Այզեկ Ազիմովն ինքնուրույն սովորել է կարդալ-գրել և սկսել է հաճախել Բրուքլինի Բեդֆորդ-Ստայվեսանտ շրջանի դպրոցը[26]։ Նա պետք է դպրոց գնար 6 տարեկանում, սակայն մայրը փոխեց ծննդյան թիվը՝ 1919 թվականի սեպտեմբերի 7՝ որպեսզի որդին մի տարի շուտ դպրոց գնա[27]։ Երրորդ դասարանում իմանալով այդ «սխալմունքի» մասին, Ազիմովը պնդել է, որ իր ծննդյան թիվը ուղղեն և դարձնեն հունվարի 2։
1935 թվականին ավարտելով 10-րդ դասարանը, 15-ամյա Ազիմովն ընդունվել է Սեթ Լոու Ջունիոր քոլեջ, որը Կոլումբիայի համալսարանի մասնաճյուղերից մեկն էր և նախատեսված էր հրեա և իտալա-ամերիկացի ուսանողների համար։ Ի սկզբանե Ազիմովը սովորում էր կենդանաբանության ֆակուլտետում, սակայն տեղափոխվեց քիմիայի ֆակուլտետ, քանի որ դեմ էր փողոցային կատուներին հերձելուն։ Մեկ տարի անց Սեթ Լոու Ջունիոր քոլեջը փակվեց, և Ազիմովն իր կրթությունը շարունակեց Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, որտեղ 1939 թվականին ստացավ քիմիայի բակալավրի աստիճան, իսկ 1941 թվականին՝ մագիստրոսի և ընդունվեց ասպիրանտուրա։ Սակայն 1942 թվականին ուղևորվեց Ֆիլադելֆիա, որպեսզի աշխատի Ֆիլադելֆիայի բանակի նավաշինարանում որպես քիմիկոս։ Այնտեղ նրա հետ էր աշխատում նաև մեկ այլ գրող-ֆանտաստ՝ Ռոբերտ Հայնլայնը։
1945 թվականի հոկտեմբերից 1946 թվականի հուլիսը Ազիմովը ծառայում էր բանակում։ Եթե նա չուղղեր իր ծննդյան տարեթիվը, կլիներ 26 տարեկան և ծառայության համար ոչ պիտանի։ Այդ սխալմունքի պատճառով 1946 թվականին Ազիմովին հեռացրին միջուկային զենքի փորձարկման թիմից Բիկինիում «Խաչմերուկ» Գործողության մեկնարկից մի քանի օր շուտ։
Այսպիսով, 9 ամիս բանակում ծառայելուց հետո, 1946 թվականի հուլիսի 26-ին Ազիմովը զորացրվեց և վերադարձավ Նյու Յորք՝ ուսումը շարունակելու։ 1948 թվականին ավարտեց ասպիրանտուրան՝ ստանալով կենսաքիմիական գիտությունների դոկտորի աստիճան՝ որպես կենսաքիմիկոս։ 1949 թվականին սկսեց դասավանդել Բոստոնի համալսարանի բժշկության ֆակուլտետում, որտեղ 1951 թվականի դեկտեմբերին դարձավ պրոֆեսորի օգնական, իսկ 1955 թվականին դոցենտ։ 1958 թվականին համալսարանը դադարեց նրան աշխատավարձ վճարել, սակայն թողեց նախկին պաշտոնում։ Այդ ժամանակ Ազիմովը որպես գրող ավելի շատ գումար էր վաստակում։ 1979 թվականին նա ստացավ պրոֆեսորի կոչում։
1960-ական թվականներին Ազիմովը հետաքննության տակ էր գտնվում Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից՝ կոմունիստների հետ հնարավոր կապ ունենալու կասկածանքով։ Պատճառը Ազիմովի՝ Ռուսաստանի մասին ունեցած հարգալից կարծիքն էր՝ որպես առաջին երկիր, որ կառուցեց ատոմային էլեկտրակայան։ Մեղադրանքը վերջնականապես հանվեց 1967 թվականին[28]։
Անձնական կյանք
խմբագրել1942 թվականի փետրվարին՝ Սուրբ Վալենտինի օրը, Ազիմովը «կույր ժամադրությամբ» հանդիպեց Գերտրուդ Բլյուգերմանին։ Հուլիսի 26-ին նրանք ամուսնացան։ Այդ ժամանակ նրանք ապրում էին Արևմտյան Ֆիլադելֆիայում, քանի որ Ազիմովն աշխատում էր այդտեղի նավաշինարանում։ 1949 թվականի մայիսին նրանք տեղափոխվեցին Բոստոն, նույն թվականի հուլիսին՝ Բոստոնի արվարձան Սոմվերվիլ, 1951 թվականի մայիսին՝ Ուոլթեմ, և, վերջապես, 1956 թվականին՝ Արևելյան Նյութոն։ Այս ամուսնությունից ծնվեց նրանց որդին՝ Դևիդը (1951) և դուստրը՝ Ռոբին Ջոանը (1955)։
1970 թվականին Ազիմովը բաժանվեց կնոջից և տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ և ապրեց մինչև կյանքի վերջ։ Գերտրուդից բաժանվելուց երկու ամիս անց Ազիմովը սկսեց հանդիպել ֆանտաստ գրող Ջանեթ Օփալ Ջեփսոնի հետ, ում հետ ծանոթացել էր 1959 թվականի մայիսի 1-ին խնջույքի ժամանակ[29]։ Մինչ այդ նրանք հանդիպել էին 1956 թվականին, երբ Այզեկը նրան ինքնագիր էր տվել, սակայն Ազիմովը չէր հիշում այդ հանդիպումը, իսկ Ջեփսոնն Ազիմովին հիշում էր որպես անդուր մարդ։ Ամուսնալուծությունն օրինականացվեց 1973 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ նոյեմբերի 30-ին Ազիմովն ու Ջեփսոնն ամուսնացան։ Այս ամուսնությունից երեխաներ չծնվեցին, սակայն մտավոր ներդաշնակության շնորհիվ ստեղծագործական առումով շատ բեղմնավոր տարիներ եղան։
Այզեկ Ազիմովը կլաուստրոֆիլ էր․ նա սիրում էր փոքր, փակ տարածություններ։ Իր ինքնակենսագրության երրորդ հատորում նա պատմել է իր մանկական երազանքի մասին՝ ամսագրերի կրպակ ունենալ Նյու Յորքի մետրոպոլիտենի կայարաններից մեկում, որտեղ, ինքն իրեն ներսում փակելով, նա կկարդա անցնող գնացքների ձայնի ներքո[30]։
Ազիմովը տառապում էր աերոֆոբիայով, և իր կյանքի ընթացքում երկու անգամ է ինքնաթիռ նստել․ մեկը՝ Նավատորմի Օդային Փորձարարական Կայարանում, մյուսը՝ 1946 թվականին Օահույի բանակային բազայից վերադառնալիս։ Այս ֆոբիան նրան ոգեշնչել է գրել միստիկական պատմություններ և Էլիյա Բալիի մասին վիպաշարքը[31]։
Ազիմովը հրապարակախոս էր և շատ է մասնակցել գիտաֆանտաստիկայի համագումարների։ Նա համբերատար պատասխանում էր հազարավոր հարցերի ու մեծ սիրով ինքնագրեր էլ տալիս։ Նա կարճահասակ էր և ամրակազմ, ուներ այտամորուք և բեղեր, և խոսում էր Նյու Յորքի շեշտով։ Նրա ֆիզիկական ճարտարությունը թույլ էր զարգացած։ Նա երբեք չի սովորել լողալ և հեծանիվ վարել, սակայն սովորել է վարել ավտոմեքենա, երբ Բոստոն է տեղափոխվել։ Իր հումորային գրքում՝ «Asimov Laughs Again», մեքենաների շարժը Բոստոնում նկարագում է որպես «ակերի վրա անարխիա»։
Ազիմովի հետաքրքրությունների լայն շրջանակը ներառում էր Գիլբերտ և Սալլիվան, The Wolfe Pack, Ռեքս Ստաուտի the Nero Wolfe շարքի միաստիկական պատմվածքների հիման վրա կատակերգական օպերաների կազմակերպումը։ Ազիմովը իր պատմվածքներում հաճախ էր նշում և մեջբերում Գիլբերտին և Սալլիվանին։ Նա եղել է The Baker Street Irregulars-ի՝ Շերլոկ Հոլմսի երկրպագուների առաջատար կազմակերպության անդամ, որի համար գրել է էսսե, որում պնդում էր, որ Պրոֆ․ Մորիարտիի «Աստերոիդի դինամիկան» աշխատությունը նկարագրում է հին մարդաբնակ մոլորակի ոչնչացումը։ Ազիմովը նաև եղել է տղամարդկանց գրական բանկետների The Trap Door Spiders ակումբի անդամ, որի անդամների հետ նա ավելի ուշ ստեղծել է առեղծվածներ լուծող Սև այրիներ ակումբը։ Նա օգտագործել է Մորիարտիի աշխատության մասին էսսեն որպես «The Ultimate Crime» պատմվածքի հիմք, որը հայտնվել է More Tales of the Black Widowers-ում։
Ազիմովը 1984 թվականին Ամերիկյան Հումանիստական Ասոցիացիայի կողմից ստացավ «Տարվա Հումանիստ» տիտղոսը։ Նա Humanist Manifesto-յի ստորագրողներից մեկն էր։ Նա զբաղեցրել է ԱՀԱ նախագահի պաշտոնը 1985 թվականից մինչև իր մահը՝ 1992 թվականը։ Նրա մահից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա ընկեր Կուրտ Վոննեգուտը։ Ազիմովի ընկերներից էր նաև Աստղային ճանապարհի հեղինակ Ջին Ռոդենբերին, և ֆիլմի տիտրերում Ազիմովի անունը նշված է որպես «հատուկ գիտական խորհրդատու»։
Ազիմովը եղել է Committee for the Scientific Investigation of Claims of the Paranormal-յի (այժմ՝ Սկեպտիցիկ Հետազոտությունների Կոմիտե) հիմնադիր անդամ։ Քենդրիկ Ֆրազիերը Սկեպտիցիկ Հետազոտությունների Կոմիտեի 2016 թվականի համաժողովում Ջեյմս Ռենդիի հետ քննարկման ժամանակ նշել է, որ Ազիմովը շատ կարևոր դեր է խաղացել Սկեպտիցիկ շարժման առաջացման գործում և թեև հիմա քիչ հայտնի և այդքան գնահատված չէ, բայց այն ժամանակ հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Ջեյմսը նաև ասել է, որ Ազիմովի կապը CSICOP-ի հետ ապահովել է այդ շարժման կարևորությունն ու հեղինակությունը։
Ազիմովը բնութագրում էր Կարլ Սագանին որպես այն երկու մարդկանցից մեկը, ում ինտելեկտը գերազանցել է իր սեփականը։ Մյուսը համակարգչային գիտությունների և արհեստական բանականության փոձագետ Մարվին Մինսկին էր[32]։ Ազիմովը բավականին երկար եղել է Մենսայի անդամ և փոխնախագահ, սակայն այդ կազմակերպության անդամներին նկարագրում էր որպես «իրենց ուղեղներով հպարտացող և իրենց IQ-ներից ագրեսիվ»[33]։
Հիվանդություն և մահ
խմբագրելԱյզեկ Ազիմովը մահացել է 1992 թվականի ապրիլի 6-ին ՄԻԱՎ վարակի առկայության պայմաններում (որը հանգեցրել էր ՁԻԱՀ-ի) զարգացած սրտային և երիկամային անբավարարությունից, որով վարակվել էր 1983 թվականին սրտի վիրահատության ժամանակ։ Այն մասին, որ Ազիմովը տառապում էր ՄԻԱՎ-ով, հայտնի դարձավ միայն 10 տարի անց՝ Ջանեթ Օփալ Ջեփսոնի գրած կենսագրականից[34]։ Մինչ այդ իր եղբայր Սթենլին հայտնել էր, որ Այզեկը մահացել է սրտի և երիկամների անբավարարության պատճառով։ Կտակի համաձայն մարմինը դիակիզվել է, իսկ մոխիրը ցրվել։
Ստեղծագործական կյանք
խմբագրելԸնդհանուր
խմբագրելԱզիմովի կարիերան կարելի է բաժանել մի քանի հատվածի։ Նա սկսել է իր կարիերան գիտաֆանտաստիկայի ժանրում 1939 թվականին կարճ պատմվածքներ և 1950 թվականին վեպեր գրելով։ Այս շրջանը շարունակվեց մինչև 1958 թվականը, երբ հրատարակվեց «Մերկ Արևը» վեպը (1957)։ 1952 թվականին նա սկսեց հրատարակել ոչ գեղարվեստական աշխատություններ և «Կենսաքիմիա և մարդու նյութափոխանակություն» կոչվող համալսարանային դասագրքի համահեղինակ դարձավ։ 1957 թվականին Երկրի ուղեծրով շարժվող Սպուտնիկ 1 արբանյակի արձակումից հետո Ազիմովը սկսեց ավելի շատ ոչ գեղարվեստական, մասնավորապես՝ գիտահանրամատչելի գրքեր հրատարակել։ Հաջորդող 25 տարվա ընթացքում նա գրել է միայն 4 գիտաֆանտաստիկ վեպ։
1982 թվականից սկսվեց նրա գրական կարիերայի երկրորդ կեսը, որի սկիզբը դրվեց «Հիմնադրման եզրը» (Foundation's Edge) վեպի հրատարակմամբ։ Այդ ժամանակից ի վեր Ազիմովը հրատարակել է իր վեպերի շարունակություններն ու նախապատմությունները, կապելով դրանք միմյանց հետ այնպես, որ ստացվի միասնական վիպաշարք։ Այնուամենայնիվ, այդ միավորման մեջ կան որոշ անհամապատասխանություններ, մասնավորապես՝ վաղ պատմվածքներում։
Ազիմովը հավատում էր, որ իր ամենամնայուն գործերից է լինելու «Ռոբոտատեխնիկայի երեք կանոնները» և «Հիմնադրում» շարքը։ Օքսֆորդի անգլերեն բառարանը Ազիմովին է վերագրում անգլերեն լեզվին robotics, positronic և psychohistory բառերը ավելացնելու վաստակը։
Գիտաֆանտաստիկա
խմբագրելԱզիմովը դարձավ գիտաֆանտաստիկայի սիրահար 1929 թվականին, երբ սկսեց ընթերցել իր ընտանիքի հրուշակեղենի խանութում վաճառվող pulp-ամսագրերը։ Հայրը նրան արգելում էր կարդալ այդ ամսագրերը, քանի որ դրանք աղբ էր համարում, սակայն Ազիմովը համոզեց հորը, որ այդ ամսագրերը կրթական են, քանի որ իրենց անվան մեջ պարունակում են «Գիտություն» բառը։ 18 տարեկանում նա միացավ «Futurians» գիտաֆանտաստիկայի սիրահարների ակումբին և այդտեղ ընկերացավ ապագա գիտաֆանտաստ գրողների կամ խմբագիրների հետ։
Ազիմովը սկսել է գրել 11 տարեկանում։ 1934 թվականին Տղաների Ավագ Դպրոցի գրական ամսագրում հրատարակվեց նրա առաջին գործը, որը իր եղբոր ծննդյան մասին հումորային պատմվածք էր։ 1937 թվականի մայիսին Ազիմովը որոշեց ավելի պրոֆեսիոնալ ստեղծագործել, և սկսեց գրել իր առաջին գիտաֆանտաստիկ պատմվածքը՝ «Cosmic Corkscrew»: 1938 թվականի մայիսի 17-ին, Astounding Science Fiction ամսագրի տպագրման ժամանակացույցից շփոթված, Ազիմովը այցելեց Street & Smith հրատարակչություն։ Ոգեշնչված այդ այցից՝ Ազիմովը ավարտեց իր պատմվածքը 1938 թվականի հունիսի 19-ին և երկու օր անց անձամբ հանձնեց այն այդ ամսագրի խմբագիր Ջոն Քեմփբելին։ Քեմփբելը Ազիմովի հետ մեկ ժամից ավել տևող հանդիպում ունեցավ և խոստացավ, որ կկարդա պատմվածքը։ Երկու օրից Ազիմովը ստացավ մերժման նամակ։ Այս ամենը հանգեցրեց խմբագրի հետ շաբաթական հանդիպումների, մինչև Ազիմովը տեղափոխվեց Բոստոն 1949 թվականին։ Քեմփբելը կարևոր ձևավորիչ ազդեցություն ունեցավ Ազիմովի վրա և դարձավ նրա ընկերը։
Ամսվա վերջում Ազիմովն ավարտեց իր երկրորդ պատմվածքը՝ «Stowaway»-ը։ Քեմփբելը մերժեց այն հուլիսի 22-ին, բայց «Ձեր պատկերացրած ամենաբարի նամակում» խրախուսեց Ազիմովին շարունակել գրել և հավաստիացրեց, որ տարիներ հետո նա կկարողանա վաճառել իր գործերը։ 1938 թվականին նա ավարտեց իր երրորդ «Marooned Off Vesta» պատմվածքը և վաճառեց այն Amazing Stories-ին, որի խմբագիրն էր Ռեյմոնդ Պալմերը։ Պատմվածքը հրատարակվեց ամսագրի 1939 թվականի համարներից մեկում, և Ազիմովին վճարեցին $64 (2017 թվականի համարժեք $1,113)՝ մեկ բառի դիմաց մեկ ցենտ վճարելով։ Այդ տարի հրատարակվեցին Ազիմովի երկու այլ պատմվածք․ «The Weapon Too Dreadful to Use»-ը՝ Amazing-ի մայիսյան համարում և «Trends»-ը՝ Astounding-ի հուլիսյան համարում։ Astounding-ի այդ համարը երկրպագուները ընտրեցին որպես Գիտաֆանտաստիկայի Ոսկե Դարի սկիզբ։ 1940 թվականին ISFDB-ում տեղ գտան Ազիմովի 7 պատմվածքները։ Ազիմովը վաստակում էր իր կրթության համար բավարար գումար, սակայն ամբողջ դրույքով գրող դառնալու համար այդ գումարը բավարար չէր։
Հետագայում Ազիմովն ասել է, որ, ի տարբերություն Ոսկե Դարի գրողներ Ռոբերտ Հայնլայնի և Ալֆրեդ վան Վոգտի, որոնց գործերը նույնպես առաջին անգամ հրատարակվել են 1939 թվականին, և ում տաղանդն ի սկզբանե ակնհայտ էր, ինքը «(սա կեղծ համեստություն չէ) աստիճանաբար է վեր բարձրացել»։ 1940 թվականի հուլիսի 29-ի դրությամբ Ազիմովը 25 ամսում գրել էր 22 պատմվածք, որոնցից 13-ը հրատարակվել էին։ 1972 թվականին նա գրել է, որ դրանից ի վեր նա չի գրել այնպիսի գիտաֆանտաստիկ պատմվածք, որը չի հրատարակվել (բացառությամբ երկու «հատուկ դեպքի»)։ Նա այնքան հայտնի էր, որ Դոնալդ Ուոլհեյմը խոստովանել է, որ գնել է «The Secret Sense»-ը իր նոր ամսագրի համար միայն Ազիմովի անվան պատճառով։ Astounding-ի 1940 թվականի դեկտեմբերի համարի շապիկի վրա թավատառ գրված էր Ազիմովի անունը և պատկերված էր նրա պատմվածքից մի դրվագ։
Քեմփբելի հետ զրույցի հիման վրա Ազիմովը 1941 թվականի մարտին և ապրիլին գրեց իր 32-րդ պատմվածքը, որը տպագրվեց Astounding-ում 1941 թվականի սեպտեմբերին։ 1968 թվականին Ամերիկյան Գիտաֆանտաստ Գրողների Միությունը քվեարկեց «Գիշերամուտ»-ի օգտին՝ որպես երբևէ գրված լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ «Nightfall and Other Stories»-ում Ազիմովը գրել է, որ «Գիշերամուտ»-ը գրելը բեկումնային պահ էր իր պրոֆեսիոնալ կարիերայում։ Հանկարծ նրան սկսեցին լուրջ ընդունել, և գիտաֆանաստիկայի աշխարհը իմացավ իր գոյության մասին։ Անցան տարիներ, և պարզվեց՝ իր գործը գիտաֆանտաստիկ ոճում համարվում էր դասական։ «Գիշերամուտը» հասարակական գիտաֆանտաստիկայի պատմական օրինակներից է։ Հասարակական գիտաֆանտաստիկա տերմինը Ազիմովը ստեղծել է 1940 թվականներին առաջացած գրական ուղղությունը նկարագրելու համար։ Նա և շատ այլ գրողներ, ինչպես օրինակ՝ Հեյնլայնը, անցում էին կատարյալ սարքավորումներից և տիեզերական օպերաներից դեպի մարդու վիճակի մասին մտածմունքներ։
1942 թվականի հունվարին և փետրվարին «Victory Unintentional»-ը ավարտելուց հետո Ազիմովը մեկ տարի ոչ մի պատմվածք չի գրել։ Ազիմովը ակնկալում էր շարունակել իր կարիերան որպես քիմիկոս։ Ֆիլադելֆիայի բանակի նավաշինարանում նա ստանում էր տարեկան $2,600, ինչը բավարար էր ամուսնության համար։ Նա չէր ակնկալում, որ կարող է ավելի շատ գումար աշխատել ստեղծագործելով, քանի որ 4 տարվա մեջ 28 պատմվածք վաճառելով աշխատել էր $1,788.50: Ազիմովը դուրս եկավ գիտաֆանտաստիկայի երկրպագուների շրջանից և այլևս չէր կարդում նոր ամսագրեր, և, հնարավոր է, ամբողջովին լքեր գիտաֆանստաստիկայի աշխարհը, եթե Հեյնլայնն ու դե Քեմփը չլինեին նրա գործընկերները, և նախկինում վաճառված պատմածքները չշարունակեին պարբերաբար հրատարակվել։ 1942 թվականին Ազիմովը հրատարակեց «Հիմնադրման» պատմություններից առաջինը, որը այնուհետև վերածվեց եռագրության՝ «Հիմնադրում» (1951), «Հիմնդարում և Կայսրություն» (1952) և «Երկրորդ Հիմնադրում» (1953): Գրքերը պատմում են հսկայական միջաստղային կայսրության անկման և դրան հաջորդող կայսրության հաստատման մասին։ Այդ գրքերում Ազիմովը նաև ներառել է իր հոգեպատմության գաղափարախոսությունը, ըստ որի հնարավոր է կանխատեսել մեծ բնակչությունների պատմության ապագա ընթացքը։
1966 թվականին «Հիմնադրում» եռագրությունը և «Ռոբոտ» վիպաշարքը արժանացել են Հյուգո մրցանակի՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ շարքեր և ֆանտաստիկ վեպեր։ Քեմփբելը բարձարացրեց վարձատրումը, Օրսոն Ուելսը գնեց «Վկայություն» պատմվածքի հեղինակային իրավունք, և նրա հին պատմվածքները վերատպվեցին։ Պատերազմի ավարտին Ազիմովը գրելով վաստակում էր նավաշինարանի աշխատավարձի կեսին հավասար գումար, սակայն Ազիմովը չէր հավատում, որ կարող է գրելով վաստակած գումարով ապահովել իր, իր կնոջ, և իր ապագա երեխաների ապրուստը։
«Պոզիտրոնիկ» ռոբոտի մասին պատմվածքներում Ազիմովը գրել է ռոբոտների մի շարք կանոններ և նկարագրել է խելացի մեքենաներ, ինչը մեծ ազդեցություն է ունեցել այդ հարցին գրողների և մտավորականների կարծիքի ձևավորման վրա։ «The Complete Robot» (1982) պատմվածքի ներածության մեջ Ազիմովը նշում է, որ նա մեծապես ոգեշնչվել է Ֆրանկենշթեյնյան սյուժեի գաղափարով, ըստ որի՝ ռոբոտները ոչնչացնում են իրենց ստեղծողներին։
Համագործակցելով Ազիմովի հետ՝ Հարլան Էլիսոնը 1977 թվականին գրել է «Ես, Ռոբոտս» վեպի էկրանավորմանը հարմարեցված սցենար, և Ազիմովը հավատում էր, որ պետք է ստացվի «երբևէ ստեղծված առաջին չափահասների համար, բարդ և արժեքավոր գիտաֆանտաստիկ կինոնկար»։ Սցենարը, սակայն, այդպես էլ ֆիլմ չդարձավ, և տպագրվեց որպես գիրք 1994 թվականին։ 2004 թվականի Ես ռոբոտ եմ ֆիլմը նկարահանվել է Ջեֆ Վինտարի գրված «Hardwired» սցենարով, որտեղ կիրառվում էին Ազիմովի գաղափարները։ Ազիմովը և Ռոբերտ Սիլվերբերգը շարունակել են ռոբոտների պատմվածքներից մեկը՝ «Երկհարյուրամյա մարդը», դարձրել այն նովել՝ «Պոզիտրոնիկ մարդը» անունով և ադապտացրել այն որպես 1999 թվականի «Երկհարյուրամյա մարդը» ֆիլմի սցենար, որտեղ գլխավոր դեր է խաղացել Ռոբին Ուիլյամսը։
1948 թվականին Ազիմովը գրել է քիմիայի կեղծ հոդված՝ «Վերարտադրվող թիոթլոմինի էդոկրոնային հատկությունները»։ Այդ ժամանակ Ազիմովը աշխատում էր իր դոկտորական թեզի վրա և պատրաստվում էր թեզի պաշտպանությանը հաջորդող բանավոր քննությանը։ Վախենալով համալսարանի քննչական խորհրդի քննադատական արձագանքից՝ Ազիմովը խմբագրին խնդրել էր տպագրել հոդվածը կեղծանվան տակ, սակայն այն լույս տեսավ իր անվան տակ։ Ազիմովը մտահոգված էր, որ բանավոր քննության ժամանակ նրան կքննադատեն գիտությանը ոչ լուրջ վերաբերվելու համար։ Քննության վերջում քննիչներից մեկը ժպտալով հարցրեց նրան․ «Ի՞նչ կարող ես ասել, պարոն Ազիմով, թիոթլոմին կոչվող նյութի թերմոդինամիկ հատկությունների մասին»։ Ազիմովը սկսեց հիվանդագին ծիծաղել, և նրան ստիպված սենյակից դուրս հանեցին։ Հինգ րոպե անց նրան ներս հրավիրեցին քննասենյակ և շնորհավորեցին՝ «Դոկտոր Ազիմով» դիմելով։
1950-ական թվականներին մեծապես աճեց գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների պահանջարկը, և արդեն հնարավոր էր լիովին նվիրվել այդ ոճով ստեղծագործելուն։ 1949 թվականին Doubleday հրատարակչության խմբագիր Բրեդբերին ընդունեց Ազիմովի չհրատարակված «Grow Old With Me» գործը, բայց խնդրեց եղած 40,000 բառին ևս 30,000 բառ ավելացնել, որպեսզի այն դառնա լիարժեք վեպ։ 1950 թվականի հունվարին գիրքը լույս տեսավ «Pebble in the Sky» անվան տակ։ 1950-ական թվականներին Doubleday-ը հրատարակեց Ազիմովի հինգ այլ գիտաֆանտաստիկ վեպ՝ վեց մանկական «Lucky Starr» վեպերի հետ միասին (տպագրվել են «Պոլ Ֆրենչ» կեղծանունով)։ 1955 թվականին Doubleday-ը տպագրել է Ազիմովի պատվածքների հավաքածու՝ ներառյալ «The Martian Way and Other Stories» պատվածքը։
Galaxy Science Fiction և The Magazine of Fantasy & Science Fiction ամսագրերը վերջ դրեցին Ազիմովի՝ Astounding-ից կախվածությանը։ Հետագայում նա այդ շրջանը նկարագրում է որպես «հասունացման շրջան»։ Ազիմովի «Վերջին հարցը» պատմվածքը (1956), որը էնթրոպիան հաղթահարելու մարդկային կարողության մասին է, իր անձնական պատմվածքներից ամենասիրածն էր։
1972 թվականին նրա «The Gods Themself» վեպը ստացավ Հյուգո, Նեբուլա և Լոկուս մրցանակները՝ որպես լավագույն վեպ։
1974 թվականի դեկտեմբերին Փոլ ՄաքՔարթնին դիմել է Ազիմովին գիտաֆանտաստիկ մյուզիքլի սցենար գրելու խնդրանքով։ ՄաքՔարթնին սյուժեի գաղափար ուներ և պատրաստել էր փոքրիկ երկխոսության ակնարկ․ նա ցանկանում էր ստեղծել ֆիլմ ռոք խմբի մասին, որի անդամները կերպարանափոխվում են այլմոլորակայինների։ Չնայած Ազիմովը ռոք երաժշտության սիրահար չէր, նա հավանեց գաղափարը և գրեց պատմության հակիրճ նկարագրություն։ Ազիմովը ներկայացրեց այն ՄաքՔարտնիին, սակայն նա չէր օգտագործել ՄաքՔարտնիի առաջարկած երկխոսության ակնարկը, ինչը, հավանաբար, մերժման պատճառ դարձավ։
1969 թվականին Ազիմովն ասել է, որ իր ամենահաջող համագործակցությունը եղել է The Magazine of Fantasy & Science Fiction գիտաֆանտաստիկ ամսագրի հետ։ 1977 թվականին Ազիմովը իր անունը օգտագործելու իրավունք տվեց Isaac Asimov's Science Fiction Magazine-ին (այժմ՝ Asimov's Science Fiction): Գոյություն են ունեցել նաև Asimov's SF Adventure Magazine և Asimov's Science Fiction Anthology ամսագրեր։
Երկրպագուների ճնշման արդյունքում Ազիմովը գրել է Հիմնադրման եռագրության նախապատմություն՝ «Հիմնադրման նախաբան» (1988) և իր վերջին նովել «Առաջ դեպի հիմնադրումը» (1992):
Գիտություն
խմբագրել1950 և 1960 թվականներին զգալիորեն նվազել էր Ազիմովի գեղարվեստական գործունեությունը։ Նա սկսել էր գրել հիմնականում գիտական թեմաներով։ Ազիմովը գրել էր, որ 1958 թվականի ամառվանից հետո չի կարողացել գիտաֆանտաստիկ ոճով ստեղծագործել, և երկրպագուները դա ընդունել են իր՝ որպես գիտաֆանտաստ գրող, կարիերիայի ավարտ։ 1969 թվականին Ազիմովը գրել է, որ «Միացյան Նահանգները ստրեսի մեջ էր, և ես նույնպես։ Գիտական հանրամատչելի գրականությոամբ զբաղվելու ցանկությունը ինձ հաղթեց, քանի որ գիտությունը անտեսով Ամերիկան մեծ վտանգի տակ էր, և բազմաթիվ խմբագիրներ սկսեցին զբաղվել գիտական գրականությամբ այդ նույն պատճառով»[35]։
Fantasy and Science Fiction հրատարակչությունը Ազիմովին հրավիրեց շարունակել իր հոդվածների սյունակը, որը նա սկսել էր վարել Venture Science Fiction ամսագրում։ 399 սյունակներից առաջինը լույս տեսավ 1958 թվականի նոյեմբերին և շարունակաբար թարմացվում էր ամիսը մեկ մինչև նրա հիվանդության սկիզբ առնելը։ Ավելի ուշ Doubleday հրատարակչությունը հավաքեց այդ հոդվածները և հրատարակեց դրանք գրքի տեսքով՝ Ազիմովին անվանելով գիտության «Մեծ Բացատրող»։ Սյունակն ամբողջովին նվիրված էր հանրամատչելի գիտությանը, սակայն Ազիմովն ուներ խմբագրական ազատություն և բարձրացնում էր ժամանակի սոցիալական խնդիրներ, ինչպես, օրինակ՝ «Thinking About Thinking» կամ «Knock Plastic!» էսսեներում։
Ազիմովի առաջին լայնածավալ գիրք-տեղեկատուն՝ «Խելացի Մարդու Գիտական Ուղեցույցը» (1960) արժանացել է Ազգային Գիրք և Հյուգո մրցանակների։ Իր գիտական գործերի հայտնիությունը և դրանցից ստացած եկամուտը նրան թույլ տվեցին հրաժարվել իր համալսարանական որոշ պարտականություններից և լիարժեք զբաղվել գրականությամբ[36]։
Ազիմովի գրականության մեջ տեղ գտած բազմազան թեմաները պատճառ դարձան Կուրտ Վոննեգուտի հարցի․ «Ինչպե՞ս է ամեն ինչ իմանալը»։ Ազիմովը պատասխանեց, որ նա միայն գիտի, թե ինչպես է ամենագետի հեղինակություն ունենալը՝ «ոչ հեշտ»[37]։ Ֆլոյդ Գեյլն ասում էր, որ «Ազիմովը հազվագյուտ տաղանդ է, նա կարող է չոր փաստերով ստիպել ձեր մտավոր բերանի ջրերը գնալ»[38], և «գիտաֆանտաստիկայի անկումը թույլ տվեց ժողովրդականացնել գիտությունը»[39]։ Ազիմովն էլ ասում էր, որ իր բոլոր ստեղծագործություններից Fantasy and Science Fiction-ի հոդվածները ամենազվարճալին էին։ Նա ափսոսում էր, որ քիչ ժամանակ ուներ գեղարվեստական գրականության համար, ինչի պատճառով շատ բողոքներ էր ստանում ընթերցողների կողմից։ 1969 թվականին նա նշում է, որ «Վերջին տասը տարվա մեջ ես գրել եմ մի քանի վեպ, մի քանի հավաքածու, տասնյակ պատմվածքներ, բայց դա չնչին գործ է»[35]։
Այլ ստեղծագործություններ
խմբագրելԳիտությունով հետաքրքրվելուց բացի՝ Ազիմովը հետաքրքրվում էր պատմությամբ։ 1960 թվականից ի վեր նա գրել է 14 հանրամատչելի պատմական գիրք, այդ թվում՝ «Հույները․ Մեծ արկած» (1965), «Հռոմեական հանրապետությունը» (1966), «Հռոմեական կայսրությունը» (1967), «Եգիպտացիները» (1967) և «Մերձավոր Արևելք․ 10,000 տարվա պատմություն» (1968)։
Նա երկու հատորով հրատարակել է «Ազիմովի ուղեցույը Աստվածաշնչին» 1967 թվականին Հին Կտակարանի մասին և 1969 թվականին՝ Նոր Կտակարանի, այնուհետև նա միացրել է այդ երկուսը իրար և 1981 թվականին հրատարակել 13,000 էջից կազմված մի հատոր։ Քարտեզներով և աղյուսակներով համալրած՝ ուղեցույցը Աստվածաշնչին համապատասխան հերթականությամբ բացատրում է պատմությունները, դրանց քաղաքական պատճառները և կարևոր հերոսների կենսագրական տվյալները։ Նրա սերը գրականության հանդեպ դրսևորվել է մի շարք գրական գործերի ծանոթագրությունների տեսքով, ինչպես օրինակ՝ «Ազիմովի ուղեցույցը Շեքսպիրին» (1970), «Կորուսյալ դրախտի ծանոթագրություն» (1974) և «Գուլիվերի ճանապարհորդությունների ծանոթագրություն» (1980)[40]։
Իր կյանքի ավարտին մոտ Ազիմովը հրատարակել է լիմերիկների հավաքածուների մի քանի շարք, որոնցից առաջինը՝ «Անառակ լիմերիկները», տպագրվել է 1975 թվականին։ «Limericks: Too Gross» շարքը, որի անվանումից երևում է Ազիմովի սերը բառախաղի հանդեպ, պարունակում է 144 լիմերիկ, որոնց կեսի հեղինակը Ազիմովն է, կեսինն էլ՝ Ջոն Չիարդին։ Նա նաև Շերլոքյան լիմերիկների փոքրիկ հատոր է տպագրել։ Ազիմովը օգտագործել է հրեական հումոր իր «Ազազել» գործում։ «Ազազելի» երկու գլխավոր հերոսները հրեա են և ընթրելիս, ճաշելիս կամ նախաճաշելիս կարճ պատմություններ են պատմում Ջորջի և նրա ընկեր Ազազելի մասին։ Ազիմովի «Հումորի գանձարանը» հա՛մ հումորային, հա՛մ Ազիմովի հումորի տեսությունը նկարագրող գիրք է։ Ըստ Ազիմովի՝ հումորի ամենակարևոր մասնիկն է կարծիքի կտրուկ փոփոխությունը, կարևորից ակնհայտին կամ վսեմից ծիծաղելիին անցումը[41]։
Հատկապես իր վերջին տարիների ընթացքում Ազիմովը իր կերպարը վերածեց սիրալիր անառակի կերպարի։ 1971 թվականին, ի պատասխան Տերի Գերիտիի «The Sensuous Woman» և «The Sensuous Man» սեռական ուղեցույցների, Ազիմովը տպագրեց «The Sensuous Dirty Old Man» ուղեցույցը։ Այնումանեայնիվ, 2016 թվականի դրությամբ Ազիմովի՝ կանանց հանդեպ վերաբերմունքը նկարագրում են որպես սեռական ոտնաձգություն, ինչը օրինակ են բերում որպես գիտաֆանտաստիկայով հետաքրքրվող համայնքի տղամարդկանց խնդրահարույց վարքագիծ։
Ազիմովը հրատարակել է ինքնակենսագրության երեք հատոր։ «In Memory Yet Green» (1979) և «Joy Still Felt» (1980) հատորները ընդգրկում են նրա կյանքը մինչև 1978 թվականը։ Երրորդ «I, Asimov: A Memoir» (1994) ոչ թե շարունակում է երկրորդ հատորը, այլ պատմում է նրա ողջ կյանքը։ Վերջաբանը գրել է Ազիմովի այրի կին Ջանեթը ամուսնու մահից հետո։ Գիրքը արժանացավ 1995 թվականի Հյուգո մրցանակին։ Ջանեթը խմբագրել է «It's Been a Good Life» (2002) երեք ինքնասեգրական հատորների համառոտ տարբերակը։ Ազիմովը նաև տպագրել է իր ստեղծագործությունների հետահայաց երեք հատոր՝ «Opus 100» (1969), «Opus 200» (1979) և «Opus 300» (1984)։
1987 թվականին Ազիմովը համահեղինակ դարձավ «Ինչպես Վայելել Գրել․ Օգնության և Հարմբարավետության Գիրք» գործին։ Այդ գրքում նրան խորհուդների էին տալիս, թե ինչպես պահպանել դրական վերաբերմունքը և շարունակել արդյունավետ աշխատանքը հուսալքության, ցրվածության, մերժման և «հաստակաշի» խմբագիրների հետ առնչվելու դեպքում։ Գրքում ներառված էին բազմաթիվ մեջբերումներ, էսսեներ, պատմություններ, երկխոսություններ՝ գրող լինելու լավ ու վատ կողմերի մասին[42]։
Ազիմովը և Ջին Ռոդենբերին ձևավորեցին յուրահատուկ հարաբերություններ Աստղային ճանապարհի նախնական մեկնարկի ժամանակ՝ 1960-ական թվականներին։ Ազիմովը վերլուծական էսսե գրեց Աստղային ճանապարհի գիտական ճշգրտության վերաբերյալ TV Guide ամսագրի համար։ Ռոդենբերին հարգանքով պատասխան նամակ գրեց՝ բացատրելով, որ բարդ է պահպանել այդ ճշգրտությունը, եթե նախատեսված է շաբաթը մեկ տպագրվել։ Ազիմովը կրկին էսսե գրեց TV Guide ամսագրի համար, որտեղ նշեց, որ, անկախ անչշտություններից, Աստղային ճանապարհը թարմ և մտավոր մարտահրավեր նետող հեռուստաշոու է։ Ազիմովն ու Ռոդենբերին ընկերացան, և հետագայում Ազիմովը Աստղային ճանապարհի նախագծերից ոմանց գիտական խորհրդատուն դարձավ։
1973 թվականին Ազիմովը առաջարկել է օրացույցի իր տարբերակը, որը անվանել է «World Season Calendar»: Ըստ այդ օրացույցի՝ տարին բաժանվում էր 4 եղանակների՝ A-D անվանած, ամեն եղանակ տևում էր 13 շաբաթ կամ 91 օր։ Այսպիսով, օրերը հատուկ անուններ էին ստանում, օրինակ՝ «D-73» դեկտեմբերի 1-ի փոխարեն[43]։
Գրելաոճ
խմբագրելԿերպարներ
խմբագրելՍկզբում Ազիմովը պատկերացնում էր ստեղծագործության ավարտը, հետո՝ սկիզբը, իսկ դրանց միջև եղածը պատկերացնում էր գրելու ընթացքում։ Նա մեքենագրում էր առաջին սևագիրը։ Այնուհետև ձեռագիր փոփոխություններ էր կատարում մեքենագրած սևագրի վրա, և արդեն մեքենագրում էր վերջնական օրինակը՝ շտկումներ անելով միայն ըստ խմբագրի պահանջի։ Բազմաթիվ անգամներ վերամշակելով «Black Friar of the Flame»՝ նա չսիրեց այդ գործը և դրանից հետո երբեք տեքստի խոշոր, երկրորդ կամ ոչ խմբագրական վերամշակմամբ չէր զբաղվում։ Նա ասում էր, որ «ստեղծագործությունը շատ խոշոր կամ մի քանի անգամ վերամշակելու անհրաժեշտությունը դրա ձախողման նշան է։ Նման ձախողումը փրկելու փոխարեն ես կարող եմ մի նոր գործ գրել, և այդ գործընթացը ավելի զվարճալի է»[44]։
Ազիմովի գեղարվեստական ստեղծագործությունների մասին ամենատարածված տպավորությունն այն է, որ նրա գրելաոճը չափազանց անպաճույճ է։ 1980 թվականին Կանզասի համալսարանի անգլերենի պրոֆեսոր և գիտաֆանտաստիկայի գրականագետ Ջեյմս Գանը գրել է հետրևյալը «Ես, Ռոբոտս» վեպի վերաբերյալ․
Բացառությամբ երկու՝ «Liar!» և «Evidence» պատմվածքների, չկան պատմվածքներ, որոնցում հերոսը կարևոր դեր է խաղում։ Մեծ մասամբ սյուժեն զարգանում է խոսակցությունների միջոցով՝ քիչ կամ ընդհանրապես գործողությունների չկիրառելով։ Չկան նաև ոչ մի տեսակի նկարագրություններ։ Երկխոսությունը, լավագույն դեպքում, ֆունկցիոնալ է, իսկ ոճը՝ թափանցիկ․․․ Ռոբոտի պատմությունները և, իրականում, Ազիմովի ամբողջ գեղարվեստական գրականությունը գտնվում են զարգացվածության ցածր մակարդակում[45]։
«Նեմեսիս» վեպի սկզբում նա պատասխան է ուղղում այդ քննադատությանը․
Շատ վաղուց ես ինքս ինձ համար գրելու մի արմատական կանոն եմ սահմանել՝ լինել «պարզ»։ Ես հրաժարվել եմ գրել բանաստեղծական, սիմվոլիկ, փորձարարական կամ այլ ռեժիմներով, որոնք (եթե լավ ստացվեին) կարող էին ինձ Պուլիցերի մրցանակ բերել։ Ես գրել եմ հնարավորինս պարզ, որպեսզի ջերմ հարաբերություններ հաստատեմ իմ և ընթերցողներիս միջև, իսկ պրոֆեսիոնալ քննադատները, դե, թող անեն ինչ կամենում են[46]։
Գանը մեջբերեց «Liar!»-ի կուլմինացիան՝ որպես բարդ ոճի օրինակ։ Հստակ պատկերված կերպարներ հայտնվում են պատմվածքների առանցքային հատվածներում․ Սյուզեն Քելվինը՝ «Liar!» և «Evidence» պատմվածքներում, Արկադի Դարելը՝ «Երկրորդ Հիմնադրում»-ում, Էլիյա Բալին՝ «The Caves of Steel»-ում և Հարի Սելդոնը՝ «Հիմնադրման նախապատմություն»-ում։ «Dictionary of Literary Biography» (1981) գրքում Քովարտը և Ուայմերն առաջ են բերել հետևյալ պատճառը, թե ինչու է Ազիմովի գործերի վերլուծությունն ու քննադատությունը համեմատաբար թույլ․
Նրա գրածը հեշտ չէ տրվում ավանդական գրական քննադատության, քանի որ նա սովոր է իր ստեղծագործությունը կենտրոնացնել սյուժեի շուրջ և պարզ բացատրել ընթերցողին, թե ինչ է կատարվում իր պատմվածքներում և ինչու է դա տեղի ունենում։ Փաստորեն, Ազիմովի պատմվածքներում՝ մասնավորապես Հիմնադրում եռագրությունում, երկխոսություններն այդ նպատակին են ծառայում։ Հասանելի լեզվով իրենց իմաստը բացատրող պատվածքները ամենադժվարն են տրվում գրականագետների քննադատությանը, քանի որ դրանք մեկնաբանելու անհրաժեշտությունը քիչ է լինում[47]։
Գանը և Պատրուչը, Ազիմովի ստեղծագործությունները ուսումնասիրելիս, նշում են, որ պարզ և անմիջական շարադրելու ոճը, այնուամենայնիվ, ոճ է համարվում։ Գանի 1982 թվականի գրքում կատարված է Ազիմովի վեպերի մանրամասն ուսումնասիրություն։ Նա չի գովաբանում Ազիմովի գեղարվեստական ստեղծագործողությունները (ոչ էլ Պատրուչն է անում), սակայն «The Caves of Steel»-ի որոշ պարբերություններ կոչում է «Պրուստի հիշատակում»[48]։
Թեպետ Ազիմովը հպարտանում էր իր անպաճույճ շարադրանքի ոճով և 1973 թվականին ասում է, որ իր ոճը չի փոխվել[44], նա նաև սիրում էր իր երկար պատվածքները համեմել բարդ շարադրական կառույցներով, երբեմն գլուխները դասավորել ոչ ժամանակագրական հերթականությամբ։ Որոշ ընթերցողներ նման փորձերը չէին հավանում և պնդում էին, որ ոչ գծայնությունը խանգարում է պատմվածքի հստակությանն ու պարզությանը։ Այսպես, օրինակ՝ «The Gods Themselves»-ը սկսում է 6-րդ գլխով, հետո ետ է դառնում ավելի հին նյութերին։ Պատրուչը համարում էր, որ նման փորձերը «The Currents of Space»-ում մեծապես վնասել է այդ վեպին, և միայն Ազիմովի մշտական երկրպագուն կհավանի այն[49]։ Ազիմովի՝ ժամանակագիծը խաղարկելու հակումը վառ արտահայտված է նրա վերջին նովելներից «Նեմեսիս»-ում։ Այդ վեպում հերոսների մի մասը ապրում է «ներկայում», իսկ հերոսների մյուս մասը՝ «ներկայից» 15 տարի առաջ եղած «անցյալում» և, շարունակելով է իր ապրուստը, հասնում է առաջին խմբի ժամանակներին։
Սահմանափակումներ
խմբագրելՍեռական հարաբերություններ
խմբագրելԸստ Ազիմովի՝ նրա վաղ ստեղծագործություններում բացակայում են սիրային և սեռական հարաբերությունները, քանի որ այդ շրջանում նա դեռ ոչ մի աղջկա հետ հանդիպման չի եղել և «աղջիկների մասին ոչինչ չգիտեր»[50]։ Նրան երբեմն քննադատել են սեռական հարաբերությունների ընդհանուր բացակայության համար։ Ի պատասխան այդ քննադատությունների, որը հիմնականում ստանում էր Գիտաֆանտաստիկայի Նոր Ալիքի ներկայացուցիչների կամ բրիտանացի գիտաֆանտաստների կողմից, նա գրեց «The Gods Themselves» վեպը[51]։ Վեպի երկրորդ մասում այլմոլորակայինների աշխարհում կա երեք սեռ, և նրանց սեռական հարաբերությունները մանրամասն նկարագրված են։
Այլմոլորակային կյանք
խմբագրելԱզիմովը մի անգամ ասել է, որ այլմոլորակայինների մասին գրելու դժկամությունը նրա մոտ առաջացել է իր կարիերայի սկզբում, երբ Astounding ամսագրի խմբագիր Քեմփբելը մերժել է իր պատմվածքներից մեկը, քանի որ այլմոլորակայինները գերիշխում էին մարդկանց։ Ազիմովը հանգեց այն մտքին, որ Քեմփբելի մարդկային կանխակալությունը պատմվածքներում առաջացել է իրական աշխարհի ռասայական կանխակալության հիման վրա։ Չցանկանալով գրել միայն այլմորլորակային թույլ ցեղերի մասին և մտահոգվելով, որ առերեսումը կարով է վտանգի ենթարկել իր և Քեմփբելի ընկերությունը, Ազիմովը որոշեց ընդհանրապես չգրել այլմոլորակայինների մասին[52]։ Այնուամենայնիվ, նա գրեց «The Gods Themselves» վեպը, որտեղ ներառված էին այլմոլորակայինների և սեռակական հարաբերությունների թեմաները։ Ազիմովը խոստովանում է, որ նա ամենաշատը հպարտանում է վեպի երկրորդ մասում, որտեղ հենց ծավալված են այդ թեմաները[53]։
Կնոջ կերպարներ
խմբագրելԱզիմովին քննադատում էին իր վաղ ստեղծագործություններում ուժեղ իգական կերպարներ չներառելու համար։ Իր ինքնակենսագրական գործերում նա ընդունում է այդ փաստը և պաճառաբանում դա իր անփորձությամբ։ Նրա հետագա վեպերը ավելի շատ իգական սեռի կերպաներ էին պարունակում, բայց գրված էին նույն շարադրական ոճով, ինչ վաղ գործերը։
Հայացքներ
խմբագրելԿրոն
խմբագրելԱյզեկ Ազիմովը աթեիստ, հումանիստ և իրատես էր[54]։ Նա դեմ չէր ուրիշների կրոնական համոզմունքներին, սակայն պարսավում էր սնահավատ և կեղծ գիտական համոզմունքները որպես իրական գիտություն ներկայացնելը։ Այզեկի ծնողները Ուղղափառ հրեաներ էին, սակայն նրանք չեն պարտադրել իրենց համոզմունենքրը երիտասարտ Այզեկին։ Այսպիսով, նա մեծացել է առանց կրոնական ազդեցության և հավատացել է, որ Թորան հրեական դիցաբանության մասին գիրք է, իսկ Իլիականը՝ Հունական[55]։ Երբ նա 13 տարեկան դարձան, ընտրեց Բար Միցվա չանելը[56]։ Իր ինքնակենսագրական գրքերից պարզվում է, որ Ազիմովը սիրել է կատակել Աստծո, Սատանայի, Եդեմի, Երուսաղեմի և այլ կրոնական թեմաների շուրջ, բացատրելով, որ լավ կատակը ավելի շատ մտածելու տեղիք կարող է տալ, քան ժամերով տևացող փիլիսոփայական քննարկումը[41][57]։
Ազիմովի հայրը կարճ ժամանակով աշխատել է տեղական սինագոգում՝ հարազատ միջավայրը վայելելու և, ինչպես Այզեկն էր ասում, սուրբ գրությունների իմացությամբ և կրթվածությամբ «փայլելու» համար[58]։ Հորից ստացած գիտելիքները սերմ էին իր ապագա հեղինակության և Աստվածաշնչի ուղեցույցի հրատարակության համար։ Երկար տարիներ, Ազիմովն իրեն աթեիստ էր համարում, սակայն այդ տերմինը համարում էր ոչ լիարժեք համապատասխան, քանի որ այն նկարագրում էր՝ ինչին հա չի հավատում, այլ ոչ, թե ինչին է հավատում։ Ի վերջո, նա ինքն իրեն բնութագրում էր որպես հումանիստ և համարում էր այդ տերմինը պրակտրիկ։ Նա, սակայն, իրեն համարում էր անճշտապահ հրեա և Ջեք Դենի «Wandering Stars» ժողովածուի նախաբանում գրել է․ «Ես երբեք ոչ մի պատարագի և ծիսակատարության չեմ մասնակցել, չեմ անցել սեռական հասունության ծեսը՝ Բար Միցվան։ Դա էական չէ։ Ես հրեա եմ»[59]։
1982 թվականին Ազիմովին հարցազրույցի ժամանակ հարցրին, արդյոք նա աթեիստ է․
Ես աթեիստ եմ, լիովին։ Ինձ շատ ժամանակ պահանջվեց դա բարձրաձայնելու համար։ Ես աթեիստ եմ եղել երկար տարիներ, բայց ես կարծում էի, թե անթույլատրելի է հայտնել աթեիստ լինելու մասին, քանի որ դա ենթադրում էր գիտելիք, որից զուրկ է դիմացինը։ Ավելի հեշտ էր ասել, որ հումանիստ ես կամ ագնոստիկ։ Ի վերջո, ես հասկացա, որ ես զգացմունքի և բանականության մարդ եմ։ Էմոցիոնալ առումով ես աթեիստ եմ։ Ես չունեմ Աստծո գոյությունը ժխտող ապացույցներ, բայց ես այնքան խորն եմ համոզված դրանում, որ չեմ ցանկանում ժամանակս վատնել դրա վրա[60]։
Կրոնական կրթության մասին նա ասել է․ «Ես կդժգոհեմ, եթե երեխաներս որոշեն որևէ կրոն դավանել և կհամոզեմ նրանց այդ մտքից ետ մնալ, ինչպես ես կդժգոհեի, եթե նրանք որոշեին կանոնավոր ծխել կամ ներգարվված լինեին որևէ այլ՝ մտավոր ունակություններին կամ մարմնին վնասակար գործունեության մեջ»։ Իր կենսագրության վերջին հատորում Ազիմովը գրել է․
Եթե ես աթեիստ չլինեի, ես կհավատյի այն Աստծուն, ով ընտրում է փրկել այն մարդկանց նրանց ողջ կյանքի, այլ ոչ թե նրանց խոսքերի ձևվածքի հիման վրա։ Ինձ թվում է, նա կգերադասեր ազնիվ և արդար աթեիստին հեռուստատեսային քարոզչից, ում ամեն բառը «Աստված», «Աստված», «Աստված» է և ամեն արարքը անազնիվ, անազնիվ, անազնիվ[61]։
Ազիմովը գրել է իր ստեղծագոևծություններում կրոնական մղումներ կիրառելու մասին․
Ես հակված եմ անտեսել կրոնը իմ պատմվածքներում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա իսկապես անհրաժեշտ է։ Եվ եթե ես ներառում եմ որևէ կրոնական մղում, այդ կրոնը հիմնականում Քրիստոնեությունն է լինում, քանի որ այն միակն է, որի մասին ես բավարար տեղեկացված եմ, թեկուզ և իմը չէ։ Իմ գրականության հանդեպ համակրանք չցուցաբերող ընթերցողը կարող է ենթադրել, թե ես նման կերպով ծաղրում եմ Քրիստոնեությունը, բայց դա այդպես չէ։ Նաև, անհնար է գրել գիտաֆանտաստիկա և լիովին անտեսել կրոնը[62]։
Քաղաքականություն
խմբագրելՆոր գործարքի ժամանակ Ազիմովը ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմնակից էր, իսկ դրանից հետո՝ քաղաքական լիբերալ։ Նա Վիետնամի պատերազմի ընդդիմադիր էր 1960 թվականին և 1970 թվականի հեռուստատեսային հարցազրույցում հրապարակավ համաձայնվեց Ջորջ ՄաքԳովերնի հետ։ Նա դժգոհում էր, որ 1960-ական թվականների բազմաթիվ քաղաքական ակտիվիստներ ընդունում էին այդ տեսակետը, որը ինքը համարում էր «իռռացիոնալ»։ Իր ինքնակենսագրության երկրորդ հատորում, Ազիմանը հիշատակում է հակակոռուպցիոն գործիչ Էբբի Հոֆմանի հետ հանդիպումը։ Ասիմանի տպավորությունն այն էր, որ 1960-ական թվականների հակակոռուպցիոն հերոսները այնպիսի զգացմունքային ալիք էին առաջացրել, որը նրանց վերջում թողեց`«ոչ մարդկանց համար նախատեսված ոգու հողում», որից, նա մտորում էր, արդյոք նրանք երբևէ կվերադառնան[29]։
Ասիմովը կտրականապես դեմ էր Ռիչարդ Նիքսոնին` համարելով նրան «խաբեբա և ստախոս»։ Նա հետևում էր Watergate-ին և գոհ էր, երբ նախագահը ստիպված էր հրաժարական տալ։
1960-ական թվականների կեսերին, երբ Ազիմովի անունը հայտնվեց այն մարդկանց ցանկում, ում ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցությունը «նպատակահարմար էր համարում» իր գործունեության համար, ՀԴԲ-ն սկսեց հետաքննել նրան։ Նրա կրթությունը բյուրոն հիմք ընդունեց Կոմունիստական ROBPROF ծրագրի լրտեսի հնարավոր թեկնածու լինելու համար[63], սակայն նրանց չհաջողվեց կասկածելի բան գտնել նրա կյանքում[64]։
Թեև Ազիմովը ծագումով հրեա էր, նա չեզոք վերաբերմունք է ցուցաբերել Իսրայելի նկատմամբ։ Իր առաջին ինքնակենսագրության մեջ նա արտահայտել է իր աջակցությունը Իսրայելի անվտանգության համար, պնդելով, սակայն, որ ինքը սիոնիստ չէ։ Իր երրորդ ինքնակենսագրության մեջ Ազիմովը հայտարարել է իր ընդդիմությունը հրեական նահանգի ստեղծման հարցում, հայտնելով, որ ինքը առհասարակ դեմ է ազգ-պետությունների հայեցակարգին և աջակցում է մի մարդկության հասկացությանը։ Ազիմովը հատկապես մտահոգված էր Իսրայելի անվտանգության մասին, քանի որ այն ստեղծվել է թշնամական հարևանների շրջանում, և հրեաները պարզապես ստեղծել են իրենց համար հերթական «հրեական գետտո»։
Հասարակական խնդիրներ
խմբագրելԱզիմովը հավատում էր, որ «գիտաֆանտաստիկան ծառայում է մարդկությանը»[65]։ Նա իրեն համարում էր ֆեմինիստ մինչև Կանանց իրավունքների պաշտպանությունը դարձավ համատարած շարժում։ Նա պնդում էր, որ կանանց իրավունքները սերտորեն կապված են բնակչության վերահսկողության հետ[66]։ Բացի այդ, նա հավատում էր, որ համասեռամոլությունը պետք է ընկալվի որպես «բարոյական իրավունք», ինչպես և չափահասների այլ սեռական գործունեությունները, որոնք չեն հանգեցնում վերարտադրության[66]։
1988 թվականին Բիլ Մոյերսի հետ հարցազրույցում Ազիմովը առաջադրել է համակարգիչների վրա հիմնված կրթության մոդելը, որի շնորհիվ մարդիկ կօգտագործեն համակարգիչ իրենց հետաքրքրող առարկայի մասին տեղեկություններ գտնելու համար։ Նա կարծում էր, որ այդպիսով կրթությունն ավելի հետաքրքիր կդառնա, քանի որ մարդիկ կունենան ազատություն՝ ընտրելու այն, ինչ ցանկանում են սովորել, և դա թույլ կտա տեղեկությունը տարածել ամբողջ աշխարհով։ Նաև, այս մոդելը թույլ կտա աշակերտներին սովորել իրենց հարմար ընթացքով[67]։
Բնապահպանություն և բնակչություն
խմբագրելԱզիմովի՝ միջուկային զենք կիրառելու արդարացումները, նույնիսկ Թրի Մայլ Այլենդ ԱԷԿ-ի դեպքերից հետո, վնասել են իր լիբերալ ընկերների հետ հարաբերություններին։ Yours-ում տպագրված նամակում, Ազիմովն ասում է, որ, թեպետ նա ցանկանում է ապրել «ընդահնրապես առանց վտանգի», այլ ոչ թե միջուկային ռեակտորի մոտակայքում, նա միևնույնե ավելի կգերադասեր ատոմային էլեկտրակայանի մոտ տուն ունենալ, քան Սիրո Ջրանցքի արվարձաններում կամ Union Carbide-ի մեթիլային ցիանատ արտադրող գործարանի մոտակայքում[66]։
Իր կյանքի վերջին տարիներին Ազիմովը Նյու Յորքի կյանքի որակի վատացմումը պատճառաբանել է միջին խավի՝ արվարձաններ տեղափոխվելուց առաջացած հարկերի նվազումով, սակայն շարունակում էր պաշտպանել հասարակական ծրագրերի բարձր հարկատրումը միջին խավի համար։ Նրա վերջին վավերական գրքում՝ «Our Angry Earth» (1991, գրել է իր վաղեմի ընկեր և գիտաֆանտաստ հեղինակ Ֆրեդերիկ Պոլի հետ), Ազիմովը բարձրացնում է միջավայրի խնդիրների հարցը, ինչպես օրինակ՝ գերբնակեցումը, նավթային կախվածությունը, պատերազմը, գլոբալ տաքացումը և օզոնային շերտի քայքայումը[68][69]։ Երբ Ազիմովին հարցրել են, թե ինչ է, իր կարծիքով, պատահելու մարդկային տեսակի հետ, եթե բնակչությունը շարունակի ավելանալ նույն տեմպով, նա պատասխանել է․
Այն ամբողջը ոչնչացնելու է․․․ եթե բնակարանում լինեն 20 մարդ և 2 լոգասենյակ, նշանակություն չունի, թե որքան է ամեն մարդ հավատում լոգասենյակի ազատությանը, այն չի կարող գոյություն ունենալ։ Պետք է լինելու յուրաքանչյուր մարդու համար ժամ սահմնել, դուռը թակել, և այլն։ Նույն կերպ ժողովրդավարությունը չի կարող գոյատևել գերբնակչության հետ մեկտեղ։ Հարմարավետությունն ու պարկեշտությունը չեն գոյատևի։ Որքան ավելի շատ մարդ ավելանա այս մոլորակի վրա, այդքան ավելի շատ կարժեզրկվի նրանց կյանքը[70]։
Այզեկ Ազիմովը հայերեն
խմբագրելԳրքեր
խմբագրել- Մարսեցիների ուղին (ֆանտաստիկ պատմվածքներ), առաջաբանը՝ Արկադի Ստրուգացկու, Բորիս Ստրուգացկու, Ե., Հայաստան, 1970, 565 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Գրիգոր Զարեյան։ Բովանդակությունը՝ Մարսեցիների ուղին, Եկավ գիշերը, Վայր որտեղ շատ ջուր կա, Երգող զանգակ, Էլ-76 ռոբոտն ուրիշ տեղ է ընկնում, Երազանքները ուրիշի անձնական գործն են, Մասնագիտություն, Մեռած անցյալը, Ընտրությունները, Ես, Ռոբոստս, Ռոբոտին, Շուրջպար, Տրամաբանություն, Հանցանշաններ։
- Տեսարան բարձունքից, առաջաբանը՝ Վ. Սմիլգայի, Ե., Հայաստան, 1972, 276 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ռ. Գրիգորյան։
- Ուխտագնացություն դեպի Երկիր (ժողովածու), վերջաբանը՝ Դ. Ժուկով, Ե., Սովետական գրող, 1986, 439 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ջուլիետա Ղազարյան։ Բովանդակությունը՝ Այզեք Ազիմով. Եվ եղավ խավար. Անսպասելի հաղթանակ, ինչպես և 7 այլ գրողների ստեղծագործություններ։
- Ակադեմիա (շարք), խմբագիր՝ Զավեն Բոյաջյան , Ե., Հայաստան, 2021, 344 էջ, թարգմանություն՝ Մարիամ Հարությունյան,
- Ակադեմիան և կայսրությունը, խմբագիր՝ Զավեն Բոյաջյան , Ե., Հայաստան, 2022, 352 էջ, թարգմանություն՝ Մարիամ Հարությունյան:
- Երկրորդ Ակադեմիան, խմբագիր՝ Զավեն Բոյաջյան , Ե., Հայաստան, 2023, 336 էջ, թարգմանություն՝ Մարիամ Հարությունյան:0
Մամուլ
խմբագրել- Իսկական սերը։ «Գարուն», 1992, թիվ 6, էջ 80։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ի պատիվ Այզեկ Ազիմովի անվանակոչվել է 1981 թվականի մարտի 2-ին Շելտ Բասի կողմից հայտնաբերված (5020) Ազիմով աստերոիդը[71]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- ↑ 2,0 2,1 2,2 Isaac Asimov // The Guardian.com — 2008. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ 3,0 3,1 3,2 Isaac Asimov // The Daily Telegraph / C. Evans — London: 1992. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 Gregersen E. Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Mormon Literature & Creative Arts
- ↑ 7,0 7,1 http://articles.chicagotribune.com/1992-04-07/news/9202010003_1_astounding-science-fiction-science-fiction-short-story-isaac-asimov
- ↑ 8,0 8,1 In Joy Still Felt
- ↑ https://hiddencityphila.org/2014/07/sci-phi-isaac-asimovs-west-philly-years/
- ↑ I. Asimov: A Memoir
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.sfadb.com/Locus_Awards_1973
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1977-hugo-awards/
- ↑ https://www.sfadb.com/Locus_Awards_1983
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1992-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1946-retro-hugo-awards/
- ↑ https://www.carnegie.org/awards/search/great-immigrants-search/
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2006-great-immigrants/
- ↑ San Francisco Chronicle — San Francisco: Hearst Communications, 1865. — ISSN 1932-8672; 2574-5921
- ↑ Генеалогия семей Берман и Азимов
- ↑ «Добрый доктор Азимов». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Генеалогическое древо семьи Азимовых(անգլ.)
- ↑ Asimov, Isaac. In Memory Yet Green. p. 11.
- ↑ Asimov, Isaac (1987). The Best Science Fiction of Isaac Asimov. Glasgow: Grafton Books. p. 243.
- ↑ 26,0 26,1 26,2 James E. Mooney, Anne Epstein Asimov, Isaac // The Encyclopedia of New York City / Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood. — 2. — Yale University Press, 2010. — P. 69-70. — 1584 p. — ISBN 0300182570
- ↑ Asimov, Isaac (1994). I. Asimov: A Memoir. Bantam Books. pp. 2–3.
- ↑ McCormick R. (8 ноября 2013 года). «Isaac Asimov was investigated by the FBI for potential Communist ties». // The Verge. Վերցված է 18 ноября 2013 года-ին.
- ↑ 29,0 29,1 Asimov, Isaac (1980). In Joy Still Felt: The Autobiography of Isaac Asimov, 1954–1978. Garden City, New York: Doubleday.
- ↑ Asimov, Isaac (1979). In Memory Yet Green: The Autobiography of Isaac Asimov, 1920–1954. Garden City, New York: Doubleday.
- ↑ Asimov, Isaac (1994). I. Asimov: A Memoir. New York: Doubleday. pp. 125–129.
- ↑ Asimov, Isaac (1981) [Originally published 1980; Garden City, NY: Doubleday]. In Joy Still Felt: The Autobiography of Isaac Asimov, 1954–1978. New York: Avon. pp. 217, 302.
- ↑ Asimov, Isaac (1994). "I, Asimov: A Memoir". New York: Doubleday: 380.
- ↑ «Locus Online: Letter from Janet Asimov» (անգլերեն). 2002 թ․ ապրիլի 4. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ 35,0 35,1 Asimov, Isaac (1969). Nightfall, and other stories. Doubleday. p. 321.
- ↑ I. Asimov: A Memoir chapter 65.
- ↑ Asimov, I. In Joy Still Felt (Doubleday, 1980) chapter 30.
- ↑ Gale, Floyd C. (August 1960). "Galaxy's 5 Star Shelf". Galaxy Science Fiction. pp. 117–121.
- ↑ Gale, Floyd C. (December 1961). "Galaxy's 5 Star Shelf". Galaxy Science Fiction. pp. 144–147.
- ↑ I. Asimov: A Memoir chapter 112
- ↑ 41,0 41,1 Asimov, Isaac (1971). Isaac Asimov's Treasury of Humor. New York: Houghton Mifflin.
- ↑ Asimov, Janet; Asimov, Isaac (1987). How to Enjoy Writing: A Book of Aid and Comfort. New York: Walker & Co.
- ↑ Asimov, Isaac (1973). "The Week Excuse". The Tragedy of the Moon. Doubleday and Co. pp. 48–58.
- ↑ 44,0 44,1 Asimov, Isaac (1973). "Introduction". The Best of Isaac Asimov. Sphere Books. pp. ix–xiv.
- ↑ James, Gunn (1980 թ․ հուլիս). «"On Variations on a Robot"». Isaac Asimov's Science Fiction Magazine.: 56–81.
- ↑ Asimov, Isaac (October 1989). Nemesis.
- ↑ Cowart, David; Wymer, Thomas L. (1981). Dictionary of Literary Biography. Vol. Volume 8: Twentieth-Century American Science Fiction Writers. Detroit: Gale Research. էջեր 15–29.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն) - ↑ Gunn, James (1982). Isaac Asimov: The Foundations of Science Fiction. Oxford: Oxford University Press.
- ↑ Asimov, Isaac (1952), The Currents of Space, explanation of "kyrt"
- ↑ Asimov, Isaac (1972). The Early Asimov; or, Eleven Years of Trying. Garden City NY: Doubleday. pp. 25–28.
- ↑ Asimov, Isaac (1980). In Joy Still Felt. p. 567.
- ↑ Asimov, Isaac (1973). The Early Asimov Volume 1. St. Albans, Hertfordshire, UK: Panther Books. p. 10.
- ↑ Asimov, Isaac (1994). "I, Asimov: A Memoir". New York: Doubleday: 250.
- ↑ Isaac Asimov, "The Way of Reason", in In Pursuit of Truth: Essays on the Philosophy of Karl Popper on the Occasion of his 80th Birthday,, ed. Paul Levinson, Humanities Press, 1982, pp. ix–x.
- ↑ Asimov, Isaac (1995). I. Asimov: A Memoir. New York: Bantam. pp. 11–14.
- ↑ In Memory Yet Green, p. 121
- ↑ Asimov, Isaac (1992). Asimov Laughs Again. London: HarperCollins.
- ↑ Asimov, Isaac. In Memory Yet Green: The Autobiography of Isaac Asimov, 1920–1954. Doubleday, 1979.
- ↑ "I make no secret of the fact that I am a non-observant Jew", Asimov, Isaac. Isaac Asimov's Science Fiction Magazine, Volume 15, Issues 10–13. p. 8. Davis Publishing, 1991.
- ↑ Isaac Asimov on Science and the Bible (Free Inquiry – Spring 1982)
- ↑ Asimov, Isaac (1995). I. Asimov: A Memoir. New York: Bantam. p. 338.
- ↑ Asimov, Isaac (1995). Gold: The Final Science Fiction Collection. pp. 297–302.
- ↑ «Was Isaac Asimov secretly "ROBPROF," a Soviet spy within the highest ranks of academia?». MuckRock (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Skelding, Conor (November 7, 2013). ""Inimical to the best interests of the United States." Isaac Asimov's FBI File". MuckRock.
- ↑ Asimov, Isaac (August 1967). "S. F. as a Stepping Stone". Editorial. Galaxy Science Fiction. pp. 4, 6.
- ↑ 66,0 66,1 66,2 Asimov, Isaac (1996). Yours, Isaac Asimov, edited by Stanley Asimov.
- ↑ "Isaac Asimov on His Hopes for the Future (Part Two)". October 21, 1988 PBS broadcast Moyers and Company.
- ↑ Asimov, Isaac; Pohl, Frederik (1991). Our Angry Earth. New York: Tor.
- ↑ Chow, Dan (December 1991). "Review: Our Angry Earth". Locus. Oakland: Locus Publications.
- ↑ Bill Moyers; Betty Sue Flowers, (1989). A world of ideas : conversations with thoughtful men and women about American life today and the ideas shaping our future (PDF) (1st ed.). New York: Doubleday. p. 6.
- ↑ (5020) Ազիմով աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Այզեկ Ազիմովի ստեղծագործությունների 3 լավագույն էկրանավորումները
- Այզակ Ազիմով. Տգիտության պաշտամունք
- Այզեք Ազիմովը bookmark.am-ում
- Այզեկ Ազիմովը գրապահարանում
- Իսահակ Ազիմովը դասարան․ամ կայքում Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
- Isaac Asimov Home Page (անգլ.)
- "Asimov’s Science Fiction" ամսագրի պաշտոնական կայք (անգլ.)
- Այզեկ Ազիմովը գուտենբերգի նախագծում (անգլ.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այզեկ Ազիմով» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այզեկ Ազիմով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այզեկ Ազիմով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 119)։ |