Սուրբ Վալենտինի օր

Սուրբ Վալենտինի օր կամ Բոլոր սիրահարների օր, տոն, որը փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496 թվականին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969 թվականին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։

Սուրբ Վալենտինի օր
Antique Valentine 1909 01.jpg
Տեսակմիջազգային օր և տոն
ԱմսաթիվՓետրվարի 14
Անվանված էՍուրբ Վալենտին
Valentines Day Chocolates from 2005.jpg
Rozen.jpg

Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սուրբ Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար[1]։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Այսօր Սբ. Վալենտինի օրն աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հռոմեական կայսրությունում Կլաուդիոս II-ի օրոք զինվորականներին արգելված էր ամուսնանալ։ Կայսեր պատկերացմամբ դա կարող էր վատ անդրադառնալ զինվորների ծառայության վրա, քանի որ վերջիններս, ունենալով ընտանիք, կարող էին իրենց ծառայությունը ստորադասել իրենց ընտանեկան հոգսերին։