Ֆրեդերիկ Պոլ

ամերիկացի գիտաֆանտաստիկ գրող և խմբագիր

Ֆրեդերիկ Պոլ (անգլ.՝ Frederik Pohl, նոյեմբերի 26, 1919(1919-11-26)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 2, 2013(2013-09-02)[1][2][3][…], Palatine, Կուկ շրջան, Իլինոյս), ամերիկացի ֆանտաստ գրող, խմբագիր և Գիտական ֆանտաստիկայի երկրպագուների միության ակտիվ գործիչ։ Արժանացել է Գիտական ֆանտաստիկայի և ֆանտազիայի փառքի սրահում ներկայացված լինելու բարձրագույն պատվին (1998)[7]։

Ֆրեդերիկ Պոլ
անգլ.՝ Frederik Pohl
Frederik Pohl Eaton 2008-05-17.png
Ծննդյան անունանգլ.՝ Frederik George Pohl, Jr.
Ծնվել էնոյեմբերի 26, 1919(1919-11-26)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էսեպտեմբերի 2, 2013(2013-09-02)[1][2][3][…] (93 տարեկան)
Վախճանի վայրPalatine, Կուկ շրջան, Իլինոյս
Մասնագիտությունխմբագիր, վիպասան, գրող, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող և literary agent
Լեզուամերիկյան անգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունBrooklyn Technical High School?
Ժանրերֆանտաստիկա և գիտական ֆանտաստիկա
Գրական ուղղություններFuturians?
Ուշագրավ աշխատանքներGateway? և The Space Merchants?
Ստեղծագործությունների ցանկlist of works by Frederik Pohl?
Պարգևներ
ԱմուսինJudith Merril?, Leslie Perri?, Elizabeth Anne Hull? և Carol Ulf Stanton?
Կայքfrederikpohl.com
Commons-logo.svg Frederik Pohl Վիքիպահեստում

Համաշխարհային Գիտաֆանտաստիկ միության կողմից արժանացել է 2010 թվականի Հյուգոյի մրցանակի՝ որպես լավագույն սիրողական գրող[8]։

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրեդերիկ Պոլը սովորել է Բրուքլինի հանրակրթական, ապա Տեխնիկական բարձրագույն դպրոցում։ 17 տարեկանում թողել է ուսումը[9]։ Հետագայում, 2009 թվականին նա ստացել է այդ ուսումնարանի պատվավոր դիպլոմ[10]։

1936 թվականին մասնակցել է Ֆիլադելֆիայում կայացած Ֆանտաստների առաջին համաշխարհային կոնվենցիային։ 19 տարեկանում Իսահակ Ազիմովի, Ս. Կորնբլատի և Դ. Նայթի հետ միասին հիմնել են Ֆուտուրյանականներ ֆանտաստ գրականության երկրպագուների միությունը[9][11]։ Նրանք այդ ժամանակ սկսել են հրատարակել և խմբագրել գիտական ֆանտաստիկայի երկու ամսագիր՝ Astonishing Stories և Super Science Stories, որտեղ տարբեր կեղծանունների ներքո հրատարակել են նաև իրենց իսկ ստեղծագործությունները[12]։

Ֆրեդերիկ Պոլը, 1943-1945 թվականներին ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայելուց հետո, երկար ժամանակ աշխատել է գրական գործակալ, մասնավորապես, Այզեկ Ազիմովի և Հոլ Կլեմենտի համար[13]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Ֆրեդերիկ Պոլը մինչև 1966 թվականը հրատարակել է If և Galaxy ամսագրերը[14]։ 1956 թվականից սկսել է հրատարակել իր անվամբ։ Հենց այդ ժամանակ էլ Պոլի և Կորնբլատի համահեղինակությամբ ստեղծվել են մի քանի ստեղծագործություններ։ Դրանցից են 1953 թվականին գրված «Տիեզերք վաճառողները» վեպը[15], որն ունեցավ շարունակություններ՝ «Վաճառականների պատերազմը» (1984), «Փնտրել երկինք» (1954), «Օրենքով գլադիատոր» (1955) և այլ ստեղծագործություններ։ Պոլի և Կորնբլատի համատեղ գրված «Հանդիպում» պատմվածքը 1973 թվականին շահել է Հյուգոյի անվան մրցանակ։ Այս երկու հեղինակների վեպերը, որպես կանոն, խիստ-սոցիալական երգիծական ստեղծագործություններ են, որոնք այժմ դասվում են դասական ժանրի ստեղծագործությունների շարքին[16][17]։

Գործունեություն և վեպերԽմբագրել

1954-1991 թվականներին Ֆրեդերիկ Պոլը համագործակցել է Ջեք Ուիլյամսոնի հետ[Ն 1]: Մինչև 1970-ական թվականների սկիզբը Պոլի պատմվածքներն ավելի հաջողված էին, քան վեպերը։ Նա հրատարակչական ակտիվ գործունեությունը դադարեցնելուց հետո ներկայացել է որպես տաղանդավոր վիպասան։

Ֆրեդերիկ Պոլի հրատարակված առաջին վեպը «Մարդ պլյուս» վեպն է[19], որը 1976 թվականին ստացել է Նեբյուլա մրցանակ։ Երկրորդ՝ «Դարպասներ» վեպը նույնպես ստացել է Նեբյուլայի, Հյուգոյի մրցանակ և Ջոն Կեմպբելի հուշամրցանակ 1977 թվականին[14]։ Այնուհետև, 1979 թվականին գրել է «Ջեմ» վեպը, որի համար արժանացել է 1980 թվականի Ազգային գիրք մրցանակի Գիտական ֆանտաստիկա կատեգորիայում[20]։ Հետագայում գրել է «Քաղաքի տարիներ», «Սև աստղերի արևածագը», «Աշխարհը ժամանակի վերջում» և բազմաթիվ այլ վեպեր։ Նա գրել է նաև Դարպասներ վեպի շարունակությունը։

ՄահԽմբագրել

Ֆրեդերիկ Պոլը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 2-ին, 93 տարեկանում[21]։

Համակարգչային խաղերԽմբագրել

Ֆրեդերիկ Պոլի գրքի մոտիվներով ստեղծվել են համակարգչային խաղեր, որոնցից են՝

  • Frederick Pohl's Gateway
  • Gateway 2: Homeworld

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

  • Սկայլարկ Մրցանակ (անգլ.՝ Skylark, 1966 թվական)
  • Հյուգո մրցանակ (անգլ.՝ Hugo Award) 1973 թվական, Հանդիպում պատմվածք (անգլ.՝ The Meeting), 1972 թվական
  • Լոկուս մրցանակ (անգլ.՝ Locus Award), 1973 թվական, Ոսկու աստղազարդ ավարտը վիպակ (անգլ.՝ The Gold at the Starbow’s End), 1972 թվական
  • Նեբյուլա մրցանակ (անգլ.՝ Nebula Award), 1976 թվական, Մարդ պլյուս վեպ (անգլ.՝ Man Plus)
  • Նեբյուլա մրցանակ (անգլ.՝ Nebula Award), Դարպասներ վեպ (անգլ.՝ Gateway), 1977 թվական
  • Լոկուս մրցանակ (անգլ.՝ Locus Award), 1978 թվական, Դարպասներ Գիտական ֆանտաստիկայի ժանրի վեպ (անգլ.՝ Gateway), 1977 թվական
  • Հյուգո մրցանակ (անգլ.՝ Hugo Award), 1978 թվական, Դարպասներ վեպ (անգլ.՝ Gateway), 1977 թվական
  • Ջոն Կեմպբելի հուշամրցանակ, Լավագույն գիտական ֆանտաստիկ ժանրիԴարպասներ (անգլ.՝ Gateway) վեպ, 1977 թվական
  • Ապոլո մրցանակ Դարպասներ վեպի համար
  • Լոկուս մրցանակ (անգլ.՝ Locus Award), Տեղեկատու (անգլ.՝ Reference Book), Ապագայի ճանապարհը (անգլ.՝ The Way the Future Was), 1979 թվական
  • Ջոն Կեմպբելի հուշամրցանակ, 1985 թվական, Քաղաքի տարիներ գիտական ֆանտաստիկ ժանրի լավագույն վեպ (անգլ.՝ The Years of the City), 1984 թվական
  • Հյուգո մրցանակ (անգլ.՝ Hugo Award), 1986 թվական, Ագարակներ և ցրտեր պատմվածք (անգլ.՝ Fermi and Frost), 1985 թվական
  • Նեբյուլա մրցանակ (անգլ.՝ Nebula Award), գրոսմայստեր
  • ՍՖՌԱ մրցանակ, Կլառեսոն մրցանակ (անգլ.՝ Clareson Award), 1996 թվական
  • Ներգրավված է գիտական ֆանտաստիկայի և ֆանտազիայի ժանրերի շարքում, 1998 թվական։

ՆշումներԽմբագրել

  1. Նրանց ամենահայտնի ստեղծագերծություններն են Աստղերի երեխան եռերգությունը՝ 1969 թվականին, և Կկվի առասպելը երկերգությունը՝ 1983 թվականին [18]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 https://nebulas.sfwa.org/nominees/frederik-pohl/
  5. http://www.thehugoawards.org/hugo-history/1978-hugo-awards/
  6. http://www.sfcenter.ku.edu/SF-HOF.htm
  7. Фредерик Пол (01.03.2011)։ «Hal Clement: Major Harry Stubbs» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին։ Վերցված է 2013-09-03 
  8. «The Way the Future Blogs, an online memoir by science fiction writer Frederik Pohl " Blog Archive " The Quadrumvirate»։ Thewaythefutureblogs.com։ Արխիվացված է օրիգինալից October 7, 2014-ին։ Վերցված է August 10, 2014 
  9. 9,0 9,1 «The Way the Future Blogs, an online memoir by science fiction writer Frederik Pohl » Blog Archive » Let There Be Fandom, Part 3: A Brooklyn Boyhood»։ web.archive.org։ 2012-09-03։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2020-07-19 
  10. Dominus Susan (2009-08-21)։ «A Trip Through Time to Collect a Cherished Technite Document» (en-US)։ Վերցված է 2020-07-21 
  11. «Isaac»։ The Way the Future Blogs։ January 25, 2010։ Արխիվացված է օրիգինալից July 28, 2010-ին։ Վերցված է March 14, 2011 
  12. «Locus Online: Frederik Pohl interview (excerpts)»։ www.locusmag.com։ Վերցված է 2020-07-19 
  13. Фредерик Пол (28.07.2011)։ «My Life as Book Editor for Popular Science» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-24-ին։ Վերցված է 2013-09-03  (անգլ.)
  14. 14,0 14,1 «The Locus Index to SF Awards: Index of Literary Nominees»։ web.archive.org։ 2015-02-25։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-25-ին։ Վերցված է 2020-07-19 
  15. «Читать онлайн Торговцы космосом страница 1. Большая и бесплатная библиотека.» (ռուսերեն)։ 2017-08-04։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-16-ին։ Վերցված է 2020-07-19 
  16. Giulio L. (1982-06)։ Storia E Critica Della Psicologia 3։ էջեր 27–40։ ISSN 0392-4955։ PMID 11611519 
  17. «DVD Lecture Series»։ www.sfcenter.ku.edu։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-31-ին։ Վերցված է 2020-07-21 
  18. https://e-libra.ru/read/122865-ditya-zvezd.html
  19. «Пол Фредерик - Человек Плюс, скачать бесплатно книгу в формате fb2, doc, rtf, html, txt»։ royallib.com։ Վերցված է 2020-07-16 
  20. «National Book Awards 1980»։ National Book Foundation (en-US)։ Վերցված է 2020-07-19 
  21. «Farewell. . . .» (անգլերեն)։ The Way the Future Blogs։ 02.09.2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-05-ին։ Վերցված է 2013-09-03 


Արտաքին հղումներԽմբագրել