Օքսֆորդի անգլերեն բառարան
Օքսֆորդի անգլերեն բառարան (անգլ.՝ Oxford English Dictionary, OED), Օքսֆորդի բառարան, Օքսֆորդի Մեծ բառարան, Օքսֆորդի համալսարանի հրատարակչության[1] անգլերենի հայտնի և խոշոր ակադեմիական բառարան: 2005 թվականի հրատարակությունը պարունակում է մոտ 301 100 հոդվածներ (350 միլիոն տպագիր նշաններ): Օքսֆորդի անգլերեն բառարանում ներառված են անգլիական գրականության և հաղորդակցման բառեր, որոնք կիրառվում են 1150 թվականից սկսած:
Օքսֆորդի անգլերեն բառարան անգլ.՝ A New English Dictionary on Historical Principles (NED) | |
---|---|
![]() | |
Հեղինակ | John Simpson?, Edmund Weiner? և Ջեյմս Մարրի |
Տեսակ | online dictionary?, dictionary of the English language? և historical dictionary? |
Ժանր | dictionary of the English language? |
Թեմա | dictionary of the English language? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Օքսֆորդ |
Հրատարակիչ | Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 1989 և 1928 |
ԳՄՍՀ | 0-19-861186-2 |
OCLC | 17648714 |
Կայք | oed.com(անգլ.) |
Բառարանը հայտնի է նաև խոսակցական, ոչ պաշտոնական «Մարրիի բառարան» (Murray’s) անվանմամբ (առաջին գլխավոր խմբագրի՝ Ջեյմս Մարրի ազգանվամբ): Այն ուսումնասիրում է անգլերենի պատմական զարգացումը, գիտնականների և ակադեմիական հետազոտողների տրամադրելով համապարփակ ռեսուրսներ, ինչպես նաև նկարագրում անգլերենի օգտագործումը աշխարհի տարբեր բնագավառներում[2][3]:
Բառարանի էլեկտրոնային առաջին տարբերակը պատրաստվել է 1988 թվականին: Առցանց տարբերակը հասանելի է 2000 թվականից, իսկ 2014 թվականի ապրիլին այն ունեցել է, ավելի քան, երկու միլիոն այցելություն: Բառարանի երրորդ հրատարակությունը, ամենայն հավանակությամբ, միայն էլեկտրոնային կլինի: Օքսֆորդի համալսարանի հրատարակչության քարտուղար Նայջել Փորթվուդը քիչ հավանական է համարում, որ այն երբևէ կտպագրվի[4][5]:
Զարգացման պատմությունԽմբագրել
Բառարան ստեղծելու գաղափարը պատկանում է Լոնդոնի լեզվաբանական ընկերությանը դեռևս 1857 թվականից: Ապագա բառարանի նախագիծը ձևավորվել էր 1859 թվականին, երբ հրապարակվեց անգլերենի նոր բառարանի վերաբերյալ մանրամասն առաջարկ: Խմբագիր նշանակվեց Ջեյմս Մարրին: Բառարանի վրա աշխատել են նաև Հենրի Բրեդլին և Ուիլյամ Քրեյգին:
Որպես պատմական բառարան, Օքսֆորդի անգլերեն բառարանը բառերը բացատրում է ցույց տալով դրանց պատմական զարգացումը, ոչ թե միայն ներկայիս գործածությունը[6]:
1884 թվականի փետրվարի 1-ին սկսվել է առաջին հրատարակության տպագրությունը, որն անվանվել է «Նոր անգլերեն բառարան՝ հիմնված պատմական սկզբունքների վրա» (անգլ.՝ «New English Dictionary on Historical Principles», NED): 1895 թվականից գրքի կազմի վրա զուգահեռ հայտնվեց «Օքսֆորդի անգլերեն բառարան» անվանումը (անգլ.՝ «Oxford English Dictionary»): Բառարանը պարունակում էր 10 հատոր, որոնք լույս են տեսել մինչև 1928 թվականը:
Հրապարակումների ամսաթվեր | |||
---|---|---|---|
1888 | A | A New ED | Vol. 1 |
1893 | C | NED | Vol. 2 |
1897 | D | NED | Vol. 3 |
1900 | F | NED | Vol. 4 |
1901 | H | NED | Vol. 5 |
1908 | L | NED | Vol. 6 |
1909 | O | NED | Vol. 7 |
1914 | Q | NED | Vol. 8 |
1919 | Si | NED | Vol. 9/1 |
1919 | Su | NED | Vol. 9/2 |
1926 | Ti | NED | Vol. 10/1 |
1928 | V | NED | Vol. 10/2 |
1928 | all | NED | 12 vols. |
1933 | & sup. | Oxford ED | 13 vols. |
1972 | A | OED Sup. | Vol. 1 |
1976 | H | OED Sup. | Vol. 2 |
1982 | O | OED Sup. | Vol. 3 |
1986 | Sea | OED Sup. | Vol. 4 |
1989 | all | OED 2nd Ed. | 20 vols. |
1993 | all | OED Add. Ser. | Vols. 1—2 |
1997 | all | OED Add. Ser. | Vol. 3 |
1933 թվականին բառարանը վերահրատարակվել է և պարունակել է 12 հատոր գումարած 1 լրացուցիչ հատոր: Հենց այդ ժամանակ նա ձեռք է բերել իր ներկայիս անվանումը՝ «Օքսֆորդի անգլերեն բառարան»:
1972 թվականին, երբ լույս տեսավ առաջին հատորը, դրան հաջորդեց բառարանի եռահատոր լրացուցիչ տպագրությունը: 1972 և 1986 թվականների միջակայքում հրապարակվել է ևս 4 հատոր:
1989 թվականին լույս է տեսել բառարանի երկրորդ հրատարակությունը՝ 20 հատորով:
Կա նաև «Compact edition of the Oxford English dictionary»-ի երկու հատորների միկրովերատպման օրինակներ։ Պարբերաբար վերահրատարակում են «Shorter Oxford English dictionary» և «Concise Oxford dictionary of current English» կրճատ տարբերակները:
Ամբողջովին վերամշակված տարբերակը լույս կտեսնի 2017 թվականին: Հրատարակությունը կլինի միայն էլեկտրոնային տարբերակով (այսինքն՝ տպագիր տարբերակ չի լինի): Ներկայումս հրատարակության վրա աշխատում են 80 մասնագետ, որոնք, ըստ 2011 թվականի մարտի 24-ի տվյալների, հասել են Ryvita բառին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Guide to the Third Edition of the OED»։ Oxford University Press։ Վերցված է օգոստոսի 30, 2014
- ↑ "As a historical dictionary, the OED is very different from those of current English, in which the focus is on present-day meanings." [1]
- ↑ "The OED is a historical dictionary, with a structure that is very different from that of a dictionary of current English."[2]
- ↑ Jamieson Alastair (օգոստոսի 29, 2010)։ «Oxford English Dictionary 'will not be printed again'»։ The Telegraph։ Վերցված է օգոստոսի 11, 2012
- ↑ Flanagan Padraic (ապրիլի 20, 2014)։ «RIP for OED as world's finest dictionary goes out of print»։ The Telegraph։ Վերցված է հունիսի 8, 2014
- ↑ «The Oxford English Dictionary»։ Oxford Dictionaries։ Վերցված է մայիսի 26, 2015
ԳրականությունԽմբագրել
- Willinsky, John (1995), Empire of Words: The Reign of the Oxford English Dictionary (hardcover), Princeton University Press, ISBN 0-691-03719-1
- Green, Jonathon; Cape, Jonathan (1996), Chasing the Sun: Dictionary Makers and the Dictionaries They Made (hardcover), ISBN 0-224-04010-3
- Winchester, Simon (1998), The Professor and the Madman: A Tale of Murder, Insanity, and the Making of the Oxford English Dictionary (hardcover), Harper Collins, ISBN 0-06-017596-6
- Winchester, Simon (2003), The Meaning of Everything: The Story of the Oxford English Dictionary (hardcover), Oxford University Press, ISBN 0-19-860702-4
- Gilliver, Peter; Marshall, Jeremy; Weiner, Edmund (2006), The Ring of Words: Tolkien and the Oxford English Dictionary (hardcover), Oxford University Press, ISBN 0-19-861069-6
- Brewer, Charlotte (2007), Treasure-House of the Language: the Living OED (hardcover), [Yale University Press, ISBN 978-0-300-12429-3.
- Kite, Lorien (15 November 2013), "The evolving role of the Oxford English Dictionary", Financial Times (online edition). Retrieved 24 November 2013.
- Gilliver, Peter (2016), The Making of the Oxford English Dictionary (hardcover), Oxford University Press, ISBN 978-0-199-28362-0:
Արտաքին հղումներԽմբագրել
- The Oxford English Dictionary's official website
- Archive of documents, including
- Trench's original "On some deficiencies in our English Dictionaries" paper
- Murray's original appeal for readers
- Their page of OED statistics, and another such page.
- Two «sample pages» (1.54 MB) from the OED.
- Archive of documents, including
- Oxford University Press pages: Second Edition, Additions Series Volume 1, Additions Series Volume 2, Additions Series Volume 3, The Compact Oxford English Dictionary New Edition, 20-volume printed set+CD-ROM, CD 3.1 upgrade, CD 4.0 full, CD 4.0 upgrade
- The Oxford Dictionaries Online by the Oxford University Press
- Examining the OED: Charlotte Brewer's analysis of the principles and practices used by OED editors
- Bibliography of "[c]ritical assessments of OED or accounts of its history", from Examining the OED
- The OED Meets Cyberspace: James Gleick's 2006 article.
- Simon Winchester (մայիսի 27, 2007)։ «History of the Oxford English Dictionary»։ TVOntario (Podcast)։ Big Ideas։ Վերցված է դեկտեմբերի 1, 2007