Ալֆրեդ Էլթոն վան Վոգտ

ամերիկացի ֆանտաստ գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոգտ

Ալֆրեդ Էլթոն վան Վոգտ (անգլ.՝ Alfred Elton "A. E." van Vogt, ապրիլի 26, 1912(1912-04-26)[1][2][3][…], Gretna, Մանիթոբա - հունվարի 26, 2000(2000-01-26)[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, Վինիպեգ (քաղաք), Կանադա, Լոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի ֆանտաստ գրող։

Ալֆրեդ Էլթոն վան Վոգտ
անգլ.՝ Alfred Elton van Vogt
Հարլան Էլիսոնը, վան Վոգտը և նրա կինը` Լիդիան
Ծննդյան անունանգլ.՝ Alfred Elton van Vogt
Ծնվել էապրիլի 26, 1912(1912-04-26)[1][2][3][…]
ԾննդավայրԳրեթնա, Մանիտոբա (նահանգ), Կանադա
Վախճանվել էհունվարի 26, 2000(2000-01-26)[1][2][3][…] (87 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես
Մասնագիտությունxx դարի գրող(գիտական ֆանտաստիկա)
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Գրական ուղղություններGolden Age of Science Fiction?
Ուշագրավ աշխատանքներ«Սև կործանիչ»
Պարգևներ
ԱմուսինEdna Mayne Hull?
Изображение автографа
Կայքlib.ru/VOGT/
 A. E. van Vogt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կանադայում, հոլանդացի փախստականի ընտանիքում։ Ամուսնացել է 1939 թվականին գրող Էդնա Հոլլի հետ, ով հետագայում դարձավ նրա մի շարք ստեղծագործությունների համահեղինակ։ Նույն թվականին կայացավ նրա առաջնելույթը (դեբյուտը) ֆանտաստիկայի ժանրում. «Astounding Science Fiction» ամսագրում լույս տեսավ նրա «Սև կործանիչ» պատմվածքը։ 1940 թվականին հրատարակվեց «ՍլԷն» վեպը, որը նրան մեծ հռչակ բերեց։ 1943 թվականին հրատարակվեց «Պտայի գիրքը», որն ավելի ամրապնդեց նրա հռչակը։ 1944 թվականին վան Վոգտի ընտանիքը մշտական բնակություն է հաստատում ԱՄՆ-ում և հաստատվում Հոլիվուդում։

1951 թվականին վան Վոգտը հրատարակում է «Իշերի զենքի կրպակները» վեպը, որով նրա ստեղծագործական մեծ շրջանի սկիզբ է դրվում, և համարվում նրա ստեղծագործության գագաթներից մեկը։ Վան Վոգտը միշտ հետաքրքրվել է գիտությամբ և հատկապես գիտական մեթոդի լայնածավալ վերափոխման նախագծերով, մասնավորապես Կորժիբսկու աշխատություններով։ Գիտական նախագծերի հանդեպ սերը վան Վոգտին 1950-ականների կեսերին բերեց Լ. Ռոն Հաբարդի շարժմանը։ Վան Վոգտը որոշ ժամանակ եղել Է դիանետիկայի առաջատար քարոզիչներից մեկը Կալիֆոռնիայում` սաենտոլոգիայի աշխարհիկ նախակարապետը, մինչև փոքր-ինչ սառում է Հաբարդի պլաններից։ Նա որոշ ժամանակով դադարեցնում է իր ստեղծագործական գործունեությունը՝ նախորդ անհանգիստ ժամանակաշրջանից հեռանալու համար։ Այդ պահին նա սահմանափակվում է հին, կարճ պատմվածքների միավորմամբ, որպեսզի թողարկի այնպիսի հայտնի ժողովածուներ, ինչպիսիք են` «Խառը» (1952), «Պատերազմ Ռուլերի դեմ» (1959), «Գազան» (1963) և «Լինն» շարքի երկու վեպեր, որոնք ոգեշնչվել են (Ա. Ազիմովի մի շարք ստեղծագործությունների նման) Հռոմեական կայսրության անկման պատմությամբ։ Բեղմնավոր աշխատանքի վերսկսումը եղավ 1960-ականների սկզբին, հիմնականում Ֆրեդերիկ Փոլի հրավերով։ 1975 թվականի հունվարի 20-ին քաղցկեղից մահանում է նրա կինը։ Կյանքի ուշ շրջանում Վան Վոգտը դարձյալ բնակվում էր Հոլիվուդում իր երկրորդ կնոջ՝ Լիդիա Բերեժինսկայայի հետ։ Այդ ընթացքում նրա վեպերը ծրագրվում և գրվում էին որպես առանձին, ինքնուրույն աշխատանքներ։ 1995 թվականին վան Վոգտին շնորհվում է Գրանդմաստերի կոչում` ամերիկյան «Նեբյուլա» գրական մրցանակ ֆանտաստիկայի բնագավառում։ 2000 թվականի հունվարի 26-ին Ալֆրեդ Վան Վոգտը Լոս Անջելեսում մահանում է Ալցհայմերի հիվանդությունից։

Մատենագիտություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Space Beagle (1939—1943; 1950). Այլ անվանում — Mission Interplanetary
  • The War Against the Rull (1940—50)
  • Slan (1940; 1951)
  • The Book of Ptah (1943). Այլ անվանում  — 200.000.000 A.D.
  • Ptah
  • The Beast (1943—1944). Այլ անվանում  — Moonbeast
  • The Mixed Men (1943—1945). Այլ անվանում  — Mission to the Stars (1955)
  • The Twisted Men (1943—1945)
  • Quest for the Future (1943—1946)
  • Planets for Sale (1943—1946, համահեղինակ է Է. Հոլլի հետ)
  • The Winged Men (1944, 1966, համահեղինակ է Է. Հոլլի հետ)
  • The World of A (1945; 1948). Այլ անվանում — The World of Null-A (1970)
  • Empire of the Atom (1946—1947)
  • Լրաբեր (1946). Այլ անվանում — Siege of the Unseen (1959); 3 Eyes of Evil (1973)
  • Rogue Ship (1947)
  • The Players of A (1948—1949; 1966). Այլ անվանում — The Pawns of Null-A (1956)
  • The Mind Cage (1957)
  • Մարդիկ-ստվերներ (1949). Այլ անվանում — The Universe Maker (1953)
  • The Wizard of Linn (1950)
  • The House That Stood Still (1950). Այլ անվանում — Mating Cry (1960); The Undercover Aliens (1976)
  • The Violent Man (1962)
  • The Silkie (1964—1967)
  • Children of Tomorrow (1970)
  • The Battle of Forever (1971)
  • The Darkness on Diamondia (1972)
  • Future Glitter (1973). Այլ անվանում — Tyranopolis
  • The Man with a Thousand Names (1974)
  • The Secret Galaxies (1974). Այլ անվանում — Earth Factor X
  • Supermind (1977). Այլ անվանում — Supermind: I.O. 10.000
  • The Anarchistic Colossus (1977)
  • Renaissance (1979)
  • The Cosmic Encounter (1980)
  • Computerworld (1983). Այլ անվանում — Computer Eye
  • Null-A 3 (1984)

Ժողովածուներ խմբագրել

  • The Weapon Shops of Isher (1941—1942; 1949)
  • The Weapon Makers (1943; 1952). Այլ անվանումներ — 1 Against Eternity
  • Out of the Unknown (1948; 1969, համահեղինակ է Ա. Հալլի հետ). Այլ անվանումներ — The Sea Monster
  • Masters of Time (1950 վ)։
    • Զինահավաքագրման կայան (1942 վեպեր). Այլ անվանումներ — Earth’s Last Fortress (1960)
    • The Changeling (1944). Այլ անվանումներ — Masters of Time
  • Destination Universe (1952)
  • Away & Beyond (1952)
  • Monsters (1965). Այլ անվանումներ — Blal & Other SF Monsters
  • The Far-Out Worlds of A.E.Van Vogt (1968)
  • More Than Superhuman (1971)
  • M-33 in Andromeda (1971)
  • The Proxy Intelligence & Other Mind Benders (1971). Այլ անվանումներ — Gryb (1976)
  • The Book of Van Vogt (1972). Այլ անվանումներ — Lost: Fifty Suns (1972)
  • 3 Eyes of Evil (1973)
  • The Best of A.E.Van Vogt (1974)
  • Pendulum (1978)

Պատմվածքներ խմբագրել

  • Սև կործանիչ (1939)
  • Սունկ (1940)
  • Ներկի տարա (1944)
  • Երկրորդ որոշում (1948). Այլ անվանում — The Monster
  • Զարթոնք (1948)
  • Մեծ դատավոր (1948)
  • Կախարդված գյուղը (1950)
  • Fulfilment (1956)
  • Հավերժական Էրզաց (1972)
  • The Timed Clock (1972)
  • Հեռավոր կենտավրոս (1991)
  • Կատու,կատու (1991)
  • Նավեր մթության մեջ(1992)
  • Գալակտիկական սուրբ (1992)
  • Կառավարիչները
  • Կատու~
  • Սիրելի ընկեր

Այլ խմբագրել

  • Reflections of A.E.Van Vogt (1975, ինքնակենսագրություն)

Ռուսերեն թարգմանություններ խմբագրել

Ամսագրային հրապարակումներ խմբագրել

  • Ա. Է. վան Վոգտ «Հրեշ», ֆանտաստիկ պատմվածք։ Անգլերենից թարգմանել է Ֆ. Մենդելսոնը // ալմանախ «Искатель», 1965, № 2:
  • Վան Վոգտ «Զարթոնք», ֆանտաստիկ պատմվածք։ Թարգմ.` Ֆ.Մենդելսոն // ամսագիր «Вокруг света», 1970, № 9:
  • Ա. վան Վոգտ «Կախարդված գյուղը»։ Թարգմ. անգլ. // ամսագիր «Знание — сила», 1973, № 5:
  • Ա. վան Վոգտ «Ոչ միայն մեռած…», ֆանտաստիկ պատմվածք։ Թարգմ.` Ի.Նևստրուև // ամսագիր «Вокруг света», 1992, № 3: (Նույնը այլ անունով «…Եվ ոչ միայն հանգուցյալները» »։ Թարգմ.` Ս.Բելոզերովա, «Вторжение» գրքում — Մ., Վոենիզդատ, 1992)
  • Ա. վան Վոգտ «Երկրորդ որոշում » //Թարգմ.անգլ., ամսագիր «Вокруг света», 1993, № 9:

Գրքեր խմբագրել

  • Ալֆրեդ է.վան Վոգտ «Հավերժական էրզաց»։ Թարգմ. Ս. Վոլկով, «И грянул гром…» գրքում։ Ամերիկյան ֆանտաստիկ պատմվածքի անթոլոգիա — M.: «Молодая гвардия», 1976, ( «Արտասահմանյան ժամանակակից ֆանտաստիկայի գրադարան», գրադարանային շարք)

Շարքեր խմբագրել

Թափառող տիեզերանավ խմբագրել

  • Սև գիշատիչ
  • Տարաձայնություններ ղեկավարության հետ
  • Գալակտիկա Մ-33
  • Ճանապարհորդություն Թափառող տիեզերանավով

Լինն խմբագրել

  • Բարբարոս (1947)
  • Ատոմի կայսրություն
  • Կախարդ Լինն

The World Of Null-A խմբագրել

  • The World Of Null-A
  • The Pawns of Null-A
  • Null-A Three

Իշերի զենքի կրպակները խմբագրել

  • Իշերի զենքի կրպակները
  • Զինագործներ

Վեպեր խմբագրել

  • Սլէն (1940)
  • Պտայի աստվածաշունչը (1943)
  • Մետաքս (1969)
  • Թևավոր մարդ (1966)

Մրցանակներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.

Գրականություն խմբագրել

  • Вл. Гаков Русский меннонит в американской НФ // Если : журнал. — Москва: Любимая книга, 2012. — № 4. — С. 254-260. — ISSN 0136-0140.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Էլթոն վան Վոգտ» հոդվածին։