Պուլիցերյան մրցանակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պուլիցերյան մրցանակ (անգլ.՝ Pulitzer Prize), ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից, տրվում է գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի ասպարեզներում հասած հաջողության համար։
Պատմություն Խմբագրել
1911 թվականին մահանում է հունգարական ծագումով ամերիկացի միլիոնատեր Ժոզեֆ Պուլիցերը (1847—1911)։ Ըստ նրա կտակի՝ այդ նպատակով թողնված 2 միլիոն դոլարով ստեղծվեց այս մրցանակի հիմնադրամը։
Մրցանակները հանձնում են 1917 թվականից, ամեն տարվա մայիսի առաջին երկուշաբթի օրը, Կոլումբիայի համալսարանի հոգաբարձուները Նյու Յորքում։
Մրցանակը 10000 ԱՄՆ դոլար է։
Արտաքին հղումներ Խմբագրել
- ↑ Hevesi D. Joseph Pulitzer Jr. Is Dead at 80; Publisher Was Avid Art Collector // The New York Times / J. Kahn — Manhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1993. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X