Աերոֆոբիա (հին հուն․՝ ἀήρ — «օդ» և φόβος — վախ), վախ թռիչքներից և թռչող սարքերից:

Աերոֆոբիա
Տեսակհիվանդություն[1] և ֆոբիա

ՆկարագրությունԽմբագրել

Աերոֆոբիան կարող է լինել ինչպես առանձին ֆոբիա, այնպես էլ այլ ֆոբիաների, օրինակ կլաուստրոֆոբիայի (վախ փակ տարածությունից) կամ ակրոֆոբիայի (վախ բարձրությունից) առկայության վկայություն։ Աէրոֆոբիան առաջին հերթին ոչ թե հիվանդություն է, այլ սիմպտոմ։

Տարբեր տվյալների համաձայն, սովորաբար աէրոֆոբիան հայտնվում է 25 տարեկանից հետո։ Չափահաս և ակտիվ բնակչության մոտ 15 %-ը կարող է ունենալ աէրոֆոբիա[2]:

ՆշաններըԽմբագրել

Աերոֆոբիայի առկայության հիմնական նշանը թռիչքից մի քանի օր առաջ նյարդայնությունն է, նաև թռիչքից հրաժարվելը վախի պատճառով, թռիչքի ժամանակ սրտի աշխատանքի արագացումը, քրտնած ափերը, ալկոհոլի անհրաժեշտությունը որպես հանգստացնող միջոց, ավիավթարների երևակայական պատկերների առաջացումը և այլ սթրեսային հոգեկան և ֆիզիկական երևույթներ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել