Նյու Յորքի մետրո
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նյու Յորքի մետրոպոլիտեն (անգլ.՝ New York City Subway), երթուղիների երկարությամբ մետրոպոլիտենի խոշորագույն համակարգը (ամենաերկար գծերով մետրոն Շանհայինն է)։ Համակարգը առաջացել է 1868 թ., երբ Նյու Յորքում բացվել է վերերկրյա (մետաղե էստակադների վրա) քաղաքային երկաթուղային գիծ ճոպանուղու քարշուժով, որը 1871 թ. փոխված է եղել շոգայինի, իսկ 1890-ին էլեկտրականի։ Շահագործվող գծերի ամվողջական երկարությունը կազմում է 1355 կմ (դրանցից ուղևաորական տեղաշարժման համար օգտագործվում է 1056 կմ)։ Կայարանների պաշտոնական թիվը՝ 468 (հաշվարման տարբեր մեթոդները տալիս են 416-ից 468 կայարան), որոնք կազմում են 26 երթուղի։ Մետրոն ընդգրկում է 5 քաղաքային շրջաններից 4-ը (Ստաթեն Այլենդում գործում է նման գնացքներով քաղաքային գնացքի գիծ)։ Մետրոն, ինչպես նաև Նյու Յորքի այլ քաղաքային և արվարձանային տրանսպորտը, շահագործում է MTA ընկերությունը։
| Նյու Յորքի մետրո
անգլ.՝ New York City Subway | |
|---|---|
| Տեսակ | մետրոպոլիտեն |
| Կառավարիչ | New York City Transit Authority? |
| Երկիր | |
| Քաղաք | Նյու Յորք և Նյու Յորք |
| Բացման տարեթիվ | 1904 |
| Գծերի երկարություն | 1355 (օգտ. 1056) կմ |
| Երկաթուղագծի լայնություն | 1435 մմ |
| Կայարանների քանակ | 468 |
| Գծերի քանակ | 26 |
| Գծեր | 1?, 2?, 3?, 4, 5?, 6, <6>?, 7, <7>?, A, A?, B?, C?, D, E?, F, <F>?, N, J/Z?, L?, M, N, Q?, R?, W?, 42nd Street Shuttle?, Rockaway Park Shuttle?, Franklin Avenue Shuttle? և Z? |
| Ուղևորահոսքը մեկ օրում | 4,5 մլն |
| Ուղևորահոսքը մեկ տարում | 1623 մլն |
| mta.info/nyct(անգլ.) | |
Արտաքին հղումներ
խմբագրել- Կայք Նյու Յորքի մետրոյի մասին ռուսերեն լեզվով
- Metropolitan Transportation Authority (պաշտոնական կայք մանրամասն քարտեզներով և աշխատանքի չվացուցակով)
- NYCsubway.org (մետրոպոլիտենի ընթացիկ գործունեության և պատմության մասին խոշորագույն կայքերից մեկհը)
- The SubwayNut - ՆՅ-ի մետրոպոլիտենի լուսանկարները
- Լքած կայարաններ
- Google Subway Map — մետրոպոլիտենի գծապատկերը Google քարտեզներով
- Ինտերակտիվ գծապատկեր