Շելտ Բաս (անգլ.՝ Schelte John Bus, դեկտեմբերի 18, 1956(1956-12-18), Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի աստղագետ, աշխատել է Սայդինգ Սփրինգի աստղադիտարանում։ Աստերոիդների հայտնաբերողներից ամենահաջողակներից մեկը, ծնվել է 1956 թվականին։ Նա հայտնի է նաև, որպես Բոբի Բաս (անգլ.՝ Bobby Bus)։ 1999 թվականից 2002 թվականները Բասը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 1673 աստերոիդ, որոնցից 330-ը հայտնաբերվել են համատեղ այլ աստղագետների հետ[1]։

Շելտ Բաս
Schelte John Bus
Ծնվել էդեկտեմբերի 18, 1956(1956-12-18) (67 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հավայան կղզիների համալսարան և Institute for Astronomy?
Գործունեության ոլորտՄոլորակագիտություն
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական ղեկավարՅուջին Շումեյկեր
Ամուսին(ներ)Ellen Suzanne Howell?
Կայքifa.hawaii.edu/users/sjb/default/bus.shtml

Այս պահին աշխատում է Հավայիի համալսարանի աստղագիտության ինստիտուտում, ինչպես նաև IRTF աստղադիտակի (ՆԱՍԱ) հետ աշխատող հետազոտողների խմբում։

Կրթություն և աշխատանք խմբագրել

Կրթությունը ստացել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, որը ավարտել է 1979 թվականին բակալավրի դիպլոմով։ Բասի գիտական ղեկավարն է եղել հայտնի մոլորակագետ Յուջին Շումեյկերը[2]։ 1999 թվականին դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր դոկտոր։ Ակտիվ հետազոտական գործունեության ընթացքում Բասը հայտնաբերել է հազարից ավելի աստերոիդներ և մի քանի գիսաստղեր, որոնց մեջ են՝

1993 թվականից 1999 թվականներին, համատեղ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Ռիչարդ Բինզելի հետ իրականացնում էր աստերոիդների սպեկտրալ դասակարգման «Հիմնական գոտու փոքր աստերոիդների սպեկտրալ հետազոտություն» ծրագիրը[3]։ (անգլ.՝ Small Main-belt Asteroid Spectroscopic Survey, (SMASS)), որը շարունակություն ստացավ 2003 թվականին ավարտված SMASS II ծրագրում[4]։

Շելտ Բասի պատվին է անվանվել Էդվարդ Բոուելի կողմից 1982 թվականին հայտնաբերված (3254) Բաս աստերոիդը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 1 января 2011-ին.
  2. Graham, Rex (1998 թ․ մայիսի 1). «Making an exceptional impact» (Periodical) (English). Astronomy. էջ 36. {{cite news}}: |format= requires |url= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Bus, S. J.; Binzel, R. P. (2002). «Phase II of the Small Main-belt Asteroid Spectroscopy Survey: A feature-based taxonomy». Icarus. 158 (1): 146–177. Bibcode:2002Icar..158..146B. doi:10.1006/icar.2002.6856.
  4. Bus, S., Binzel, R. P. Small Main-belt Asteroid Spectroscopic Survey, Phase II. EAR-A-I0028-4-SBN0001/SMASSII-V1.0. NASA Planetary Data System, 2003.
  5. IAU. «3254 Բաս աստերոիդի անվանումը». Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել