Ֆրանկենշթեյնի բարդույթ (անգլ.՝ Frankenstein complex), տերմին, որը ստեղծել է Իսահակ Ազիմովը ռոբոտների մասին վեպերում մեխանիկական մարդկանցից իրական մարդկանց վախը նկարագրելու համար[1]։

Ֆրանկենշթեյնի բարդույթ
Տեսակհորինված արտահայտություն
ՀեղինակԱյզեկ Ազիմով

Ֆրանկեյնշթեյնի բարդույթը ցույց է տալիս, թե ինչպես է Ֆրանկենշտեյնի կերպարը կարևոր դեր խաղում տեխնոլոգիական նորարարությունների վտանգների մասին մեր պատկերացումների ձևավորման մեջ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես ենք մենք շարունակում մտածել մեր մասին՝ որպես մարդ[2]։

Պատմություն խմբագրել

Ազիմովի որոշ գիտաֆանտաստիկ պատմվածքներում և վեպերում կանխատեսվում է, որ այս կասկածը կդառնա ամենաուժեղն ու տարածվածը «մեխանիկական մարդկանց» նկատմամբ, որոնք առավել շատ նման են բանական մարդուն (տես՝ անդրոիդ), բայց այն նաև դրսևորվում է ավելի ցածր մակարդակի ռոբոտների դեմ, որոնք պարզ էլեկտրամեխանիկական ավտոմատներ են։

Ֆրանկենշթեյնի բարդույթը շատ առումներով նման է ճապոնացի ռոբոտատեխնիկ Մ. Մորիի չարագուշակ հովտի (անգլ.՝ uncanny valley) վարկածին[3][4]։

«Ֆրանկենշթեյնի բարդույթ» անվանումը առաջացել է Մ. Շելլիի 1818 թվականի «Ֆրանկենշթեյն կամ Ժամանակակից Պրոմեթևսը» վեպի կերպարի` Վիկտոր Ֆրանկենշթեյնի անունից։ Շելլիի պատմության մեջ Ֆրանկենշտեյնը ստեղծում է խելացի, ինչ-որ չափով գերմարդկային արարած, բայց նա գտնում է, որ իր ստեղծագործությունը սարսափազդու տեսք ունի և հրաժարվում է նրանից։ Վիկտորի և նրա ստեղծագործության միջև վենդետան, ի վերջո, հանգեցնում է Վիկտորի մահվանը[5]։

Իր գեղարվեստական գրականության մեծ մասում դոկտոր Ազիմովը ռոբոտների նկատմամբ հասարակության ընդհանուր վերաբերմունքը ներկայացնում է որպես բացասական, սովորական մարդիկ վախենում են, որ ռոբոտները կա՛մ կփոխարինեն նրանց, կա՛մ կտիրեն, թեև գերակայությունը չի թույլատրվի Ռոբոտաշինության երեք օրենքների առանձնահատկությունների համաձայն։

  Ռոբոտը չպետք է վնաս հասցնի մարդուն կամ անգործության միջոցով, թույլ տա, որ մարդուն վնաս հասցվի։  

Այնուամենայնիվ, Ազիմովի հորինված երկրային հասարակությանը դա լիովին չի համոզում, և շարունակում է մեծ մասամբ կասկածամտորեն վերաբերվել և վախենալ ռոբոտներից։ I, Robot շարքի «Փոքրիկ կորած ռոբոտը» (Little Lost Robot, 1947) կարճ պատմվածքը հենց «ռոբոտներից վախի» մասին է։

Ազիմովի ռոբոտ-վեպերում Ֆրանկենշտեյնի բարդույթը մեծ խնդիր է ռոբոտագետների և ռոբոտ արտադրողների համար։ Նրանք անում են ամեն ինչ՝ հանրությանը վստահեցնելու, որ ռոբոտներն անվնաս են, թեև` դրանով հանդերձ, երբեմն թաքցնում են ճշմարտությունը, քանի որ նրանք կարծելով, որ հասարակության կողմից սխալ կհասկացվեն։ Հասարակության վախը և արտադրողների արձագանքը Ազիմովի գեղարվեստական գրականության մեջ հայրականության, հայրականության հանդեպ վախի և դրանից բխող կոնֆլիկտների օրինակ է։

Նույն թեման հանդիպում է ավելի ուշ գեղարվեստական ստեղծագործություններում, որտեղ ներկայացված են ռոբոտներ, թեև այն հազվադեպ է հիշատակվում որպես այդպիսին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ռոբոտների նկատմամբ մարդկանց թշնամանքի օրինակներ եղել են իրական կյանքում. օրինակ՝ մի տարածքում, որտեղ ինքնակառավարվող մեքենաների փորձարկումներ են անցկացվել, բնակիչները վանդալիզմի են ենթարկել այդ մեքենաները[6][7]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Jean-Jacques Lecercle, Frankenstein: Mythe et Philosophie (Press Universitaires de France, 1997)
  • Shuntaro, Ono, Frankenstein Complex: what can change someone into a monster(Seisoushobou, 2009) 小野俊太郎『フランケンシュタイン・コンプレックス』(青草書房 2009年)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Olander, editors Patricia Warrick, Martin Harry Greenberg, Joseph (1978). Science fiction : contemporary mythology : the SFWA-SFRA (1st ed.). New York: Harper & Row. էջեր 252. ISBN 0-06-046943-9. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. University, Carnegie Mellon. «The Frankenstein Complex - Posner Center - Carnegie Mellon University». www.cmu.edu (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «appearance versus behavior». web.archive.org. 2005 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «Robocon founder Dr. Masahiro Mori | The Japan Times Online». web.archive.org. 2011 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. «The Project Gutenberg eBook of Frankenstein: or, The Modern Prometheus, by Mary W. Shelley». gutenberg.org. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. Romero, Simon (2018 թ․ դեկտեմբերի 31). «Wielding Rocks and Knives, Arizonans Attack Self-Driving Cars». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  7. Albert, Victoria (2018 թ․ դեկտեմբերի 31). «Arizonians Attack Waymo's Self-Driving Cars in Protest: NYT». The Daily Beast.

Արտաքին հղումներ խմբագրել