Ջեյմս Ռենդի
Ջեյմս Ռենդի ծնունդով՝ Ռենդալլ Ջեյմս Հեմիլտոն Ցվինգե (անգլ.՝ James Randi, Randall James Hamilton Zwinge, օգոստոսի 7, 1928[1], Տորոնտո, Կանադա - հոկտեմբերի 20, 2020[2][3], Պլանտեշյն, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), կանադա-ամերիկյան[7] իլյուզիոնիստ և գիտական սկեպտիկ[8][9][10]։ «Պարանորմալ երևույթների մասին հայտարարությունների գիտական հետաքննության կոմիտեի» (CSICOP) հիմնադիրներից մեկն է և Ջեյմս Ռենդի կրթական հիմնադրամի հիմնադիրը (անգլ.՝ JREF), Բրայթս շարժման հայտնի մասնակից[11]։
Ջեյմս Ռենդի անգլ.՝ James Randi | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Randall James Hamilton Zwinge |
Ծնվել է | օգոստոսի 7, 1928[1] |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Վախճանվել է | հոկտեմբերի 20, 2020[2][3] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Պլանտեշյն, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մասնագիտություն | փիլիսոփա, ձեռնածու-աճպարար, գրող և աճպարար |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Կրթություն | Կիրակնօրյա դպրոց |
Գրական ուղղություններ | աթեիզմ |
Անդամակցություն | Brights movement? |
Պարգևներ | |
Ամուսին | Deyvi Orangel Peña Arteaga? |
Կայք | randi.org |
Ջեյմս Ռենդի Վիքիքաղվածքում | |
James Randi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋեյմս Ռենդին ծնվել է 1928 թվականի օգոստոսի 7–ին Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում և եղել է ընտանիքի երեք երեխաներից ամենամեծը։ Հեծանվով վթարի ենթարկվելուց հետո տղան 13 ամիս գիպսի մեջ է անցկացրել, և չնայած բժիշկները պնդում էին, թե նա երբեք չի կարող քայլել, բայց ապաքինվել է՝ հերքելով բոլոր հոռետեսական կանխատեսումները։ Ռենդին վնասվածքներից ապաքինման ընթացքում կարդացել է շատ գրականություն և հետաքրքրվել է իլյուզիոնիզմով։
17 տարեկանում Ջեյմս Ռենդին թողել է ուսումը և սկսել է աճպարարություն անել փողոցային ներկայացումների ժամանակ։ Ավելի ուշ, աշխատելով ֆիլիպինյան գիշերային ակումբներում և Ճապոնիայում, Ռենդին ականատես է եղել բազմաթիվ հնարքների, որոնք իլյուզիոնիստները ներկայացնում էին որպես հրաշք։
Գործունեություն
խմբագրել1946 թվականին Ջեյմս Ռենդին սկսել է իր՝ իլյուզիոնիստի մասնագիտական գործունեությունը։ Սկզբնական շրջանում հանդես է եկել որպես Ռենդալ Ցվինգե, այնուհետև սկսել է աշխատել Ամազինգ Ռենդի (The Amazing Randi, բառացի՝ ապշեցուցիչ Ռենդի) բեմական կեղծանվամբ։
1956 թվականին նա հայտնվել է «Այսօրվա շոու» (The Today Show) հաղորդման թողարկումներից մեկում, իսկ 1960-ականների կեսերին «Ռենդիի զարմանալի շոու» (The Amazing Randi Show) հաղորդումը վարել է նյույորքյան ռադիոյում։ Արդեն 1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների առաջին կեսին նա հանդես է եկել ամերիկյան հեռուստահաղորդումներում՝ որպես իլյուզիոնիստ։ Էլիս Քուփերի 1973-1974 թվականների շրջագայության ժամանակ Ռենդին կատարել է ատամնաբույժի և դահիճի դեր, ինչպես նաև հանդես է եկել բեմական ռեկվիզիտի մի մասի, այդ թվում գիլիոտինի ստեղծողը։
Պարանորմալ բացահայտում
խմբագրել1970-ական թվականներից Ռենդին զբաղվել է պարանորմալ երևույթների, հրաշքների, հոգեկան ունակությունների մասին հաղորդումների հրապարակային բացահայտմամբ։ Առավել մեծ հնչեղություն ստացածներից է 1972 թվականի պատմությունը, երբ Ռենդին դեմ է արտահայտվել այդ պահին փառքի գագաթնակետին գտնվող Ուրի Գելլերին, որի խաղացանկի ամենահաջողված համարը հայացքի ուժով գդալի ծռելն էր։ Ռենդին հայտարարել է, որ համարը սովորական հնարք է, և հեռուստաստուդիայի անձնակազմին, որտեղ ելույթ էր ունենալու Գելլերը, խորհուրդ է տվել` ինչպես բացառել խաբեության հնարավորությունը։ Հետագայում Ռենդին բազմիցս հանդես է եկել Գելլերի դեմ՝ բացահայտելով նրան որպես շառլատանի։ Գելլերը 19 անգամ հրապարակայնորեն սպառնացել է Ռենդիին դատական հայցով, վեց դեպքերում հայցերն իսկապես ներկայացվել են և հասել դատարան, բայց ոչ մի դեպքում Գելլերին չի հաջողվել Ռենդիից փոխհատուցում կամ թեկուզ փոքր գումար ստանալ։
1970-ական թվականներին Ջեյմս Ռենդին ընդունել է «Պարանորմալ երևույթների վերաբերյալ հայտարարությունների գիտական հետաքննության կոմիտեի» կազմակերպմանն ու աշխատանքին մասնակցելու հրավերը[12]։
1983 թվականին Ռենդին հրապարակավ հայտարարել է, որ իր նախաձեռնությամբ իր երկու գործընկերները՝ պրոֆեսիոնալ իլյուզիոնիստները, ներթափանցել են Վաշինթոնի Սենտ Լուիս համալսարանի այսպես կոչված «պսի-լաբորատորիա»՝ որպես փորձարարներ, այնտեղ ստուգումներ են անցել և նրանց երևակայական էքստրասենսորային ունակություններն իսկական են ճանաչվել[13][14]։ Բազմամիլիոնանոց բյուջե ունեցող լաբորատորիան իրականցրել է տելեկինեզի, հեռուստահաղորդման և պարանորմալ ունակությունների հետազոտության նախագիծ, հետազոտողները պնդում էին, որ թեստավորման մեթոդիկան կատարյալ է և անհնար է խաբել։ Ռենդին ծաղրել է «գիտնականներին», ովքեր չեն կարողացել տարբերել կեղծ աճպարարներին էքստրասենսներից[15]։ Այդ սկանդալից հետո ԱՄՆ–ում փակվել են պարանորմալ հետազոտությունների ֆինանսավորման բազմաթիվ ծրագրեր[16][17][18]։
Գրական գործունեություն
խմբագրելՋեյմս Ռենդին մի քանի գրքերի հեղինակ է։ Այսպես, 1982 թվականի իր «Ճշմարտությունը Ուրի Գելլերի մասին» (The Truth About Uri Geller) գրքում նա կասկածի է ենթարկում Ուրի Գելլերի պարանորմալ ունակությունները և պնդում է, որ գդալի ճկմամբ հնարքը կարող է կատարել ցանկացած աճպարար՝ օգտագործելով որոշակի մանիպուլիացաներ։
1992 թվականին լույս է տեսել նրա «Կախարդանք» (Conjured) աշխատանքը, որն իր մեջ ներառում է մի քանի հայտնի իլյուզիոնիստների կենսագրություններ։
Ջեյմս Ռենդին հիվանդ էր քաղցկեղով․ 2009 թվականի հունիսին նրա մոտ ախտորոշվել է հաստ աղիքի չարորակ նորագոյացություն[19]։ 2010 թվականին նա հայտարարել է, որ բուժումը հաջող է անցել և ինքն այժմ առողջ է[20]։
2010 թվականի մարտին դիտելով «Հարվի Միլք» ֆիլմը՝ կատարել է քամինգ աութ՝ որպես բաց գեյ։
Ջեյմս Ռենդին մի շարք գրքերի հեղինակ է՝ այդ թվում նաև «Ոգեհարցության և գերբնականության առեղծվածայնացման նկրտումների, խարդախությունների և մոլորեցումների հանրագիտարան» տեղեկագիրքը (An Encyclopedia of Claims, Frauds, and Hoaxes of the Occult and Supernatural)[21]։
Ջեյմս Ռենդի հիմնադրամ
խմբագրել1996 թվականին արդեն նախկին իլյուզիոնիստը հիմնադրել է Ջեյմս Ռենդի կրթական հիմնադրամը, որն աջակցում է երիտասարդների աշխարհայացքի ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերին, հրատարակում է գրականություն, օգնում՝ ուսումնական ծրագրերի ստեղծմանը։ Հիմնադրամը տարեկան մի քանի հազար ԱՄՆ դոլարի ընդհանուր չափով պարգևավճարներ է վճարում ամերիկացի աշակերտներին լավագույն աշխատանքների համար, որոնք ցույց են տալիս այդ աշխատանքի հեղինակի գիտական ներուժը՝ ընտրված գիտական ուղղության քննադատական մոտեցման հետ միասին[22]։
Հիմնադրամն զբաղվում է նաև պարանորմալ երևույթների մասին հաղորդումների ուսումնասիրությամբ և ստուգմամբ։ Այն մեկ միլիոն դոլարի չափով մրցանակ է երաշխավորում յուրաքանչյուրին, ով կկարողանա ցուցադրել էքստրասենսորային, պարանորմալ կամ գերբնական բնույթի ցանկացած հմտություն լաբորատոր հսկողության պայմաններում[23]։ Այսօրվա դրությամբ ոչ մեկին չի հաջողվել մրցանակ ստանալ[24]։
Քննադատություն
խմբագրելԼիլի Բլաքը «Էքստրասենսերի բոլոր գաղտնիքները» գրքում նշել է․
Մեդիում Ռոզմարի Ալտեյը CNN–ին տված հարցազրույցում կասկած է հայտնել, որ մրցանակային ֆոնդն ընդհանրապես գոյություն ունի, ինչը նշանակում է, որ նույնիսկ հաղթանակի դեպքում գումարը չի վճարվի[25]։
Ստյուարդ Գորդոնն իր «Պարանորմալ երևույթների հանրագիտարան» գրքի 377 էջում նշել է․
Պարգև
խմբագրելՋեյմս Ռենդիի պատվին աստերոիդը անվանվել է (3163) Ռենդի - 3163 Randi (1981 QM)[26]։
Պատկերասրահ
խմբագրել-
Ջեյմս Ռենդին գանգ ձեռնափայտով -
Ջեյմս Ռենդին արժանացել է CSICon մրցանակին 2018 թվական -
Ռենդին բարձրացնում է Էդի Լուին -
Հնարք բոլորի համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 The Amazing Randi, Famed Magician and Escapologist, Dies at 92 // The Hollywood Reporter / J. Min — LA: Penske Media Corporation, 1930. — ISSN 0018-3660
- ↑ 3,0 3,1 3,2 James Randi obituary // The Guardian — United Kingdom: GMG, 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
- ↑ https://www.macfound.org/fellows/284/
- ↑ https://oberhummeraward.at/
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/burton.cfm
- ↑ Натурализованный гражданин США с 1987 года.
- ↑ Higginbotham, Adam (2014 թ․ նոյեմբերի 7). «The Unbelievable Skepticism of the Amazing Randi» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Sullivan, Walter (1988 թ․ հուլիսի 27). «Water That Has a Memory? Skeptics Win Second Round» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Cohen, Patricia (2001 թ․ փետրվարի 17). «Poof! You're a Skeptic: The Amazing Randi's Vanishing Humbug» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Биография Д. Рэнди на русскоязычном сайте Движения Брайтс». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Официальный сайт CSICOP Արխիվացված 2014-03-16 Wayback Machine. С 2006 года название комитета изменено на Committee for Skeptical Inquiry (CSI).
- ↑ «James Randi: The Project Alpha Experiment : Free Download, Borrow, and Streaming». Internet Archive (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Randi, James. «The Project Alpha Experiment: Part 1 The First Two Years». Internet Archive. Internet Archive. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Thalbourne, Michael (1995 թ․ հոկտեմբեր). «Science Versus Showmanship: A History of the Randi Hoax» (PDF). Journal of the American Society for Psychical Research. 8: 348 – via Internet Archive.
- ↑ Gardner, Martin (Summer 1983). «Notes of a Psi Watcher: Lessons of a Landmark PK Hoax» (PDF). Skeptical Inquirer. 7: 16–19.
- ↑ RandomPosts. James Randi and Project Alpha (video). YouTube. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Truzzi, Marcello (1987). «Reflections on "Project Alpha": Scientific Experiment or Conjuror's Illusion?» (PDF). Zetetic Scholar: 73–98 – via Internet Archive.
- ↑ «Randi On (and Off) Chemotherapy». archive.randi.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «"James Randi Speaks Homeopathy Week 2010" on YouTube».
- ↑ «An Encyclopedia of Claims, Frauds, and Hoaxes of the Occult and Supernatural». James Randi Educational Foundation. 2006. Վերցված է 2007 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Home». JREF (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Staff, WIRED (2007 թ․ հունվարի 12). «Skeptic Revamps $1M Psychic Prize». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Если вы маг, экстрасенс, телепат, - получите $1,000,000». www.skeptik.net. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «CNN.com - Transcripts». transcripts.cnn.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «JPL Small-Body Database Browser». ssd.jpl.nasa.gov. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- James Randi Skeptic's Dictionary կայքում
- James Randi Internet Movie Database կայքում
- Works by or about Ջեյմս Ռենդի in libraries (WorldCat catalog)
Մեդիա
- James Randi interview Արխիվացված 2016-03-03 Wayback Machine (մայիս 2009) MagicNewswire.com կայքում, որտեղ Ռենդին խոսում է իր մոգության գործունեության մասին, Ուրի Գելլերի և մյուսներին հակադրվելու մասին
- James Randi interview (նոյեմբեր 2007) BSAlert.com կայքում ռադիո-շոու, որտեղ Ռենդին քննարկում է NBC ռադիոյում Phenomenon TV շոուն, Ուրի Գելլերի ներկայիս կարգավիճակը և արտահայտում է իր կարծիքը, թե որքան սնահավատ է հասարակությունը։
- «Homeopathy: The Test – webchat with James Randi». BBC. 2002 թ․ նոյեմբերի 26.
- "20 Major Aspects of Liars, Cheats, and Frauds" by James Randi"
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ռենդի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ռենդի» հոդվածին։ |