Imagine Dragons
Imagine Dragons, ամերիկյան ինդի խումբ, ստեղծվել է Լաս Վեգասում։ Հայտնի են դարձել իրենց Night Visions դեբյուտային ստուդիական ալբոմի թողարկումից հետո, 2012 թվականին։ Ամերիկյան Billboard ամսագիրը նրանց համարել է 2013 թվականի լավագույն նոր աստղերից, իսկ Rolling Stone-ը նրանց «Radioactive» սինգլը համարել է տարվա լավագույն ռոք-հիթ։
Imagine Dragons | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Լաս Վեգաս |
Ժանրեր | ինդի-ռոք |
Գործունեություն | 2008 թվականից մինչ օրս |
Լեյբլ | Interscope Records KIDinaKORNER |
Կայք | imaginedragonsmusic.com |
Անդամներ | |
Դեն Ռեյնոլդս Բեն Մակկի | |
Նախկին անդամներ | |
Էնդրյու Տոլման Բրիտաննի Տոլման | |
Imagine Dragons Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Imagine Dragons-ը ստեղծվել է Լաս Վեգասում, 2008 թվականին։ Խմբի անունը իրենից ներկայացնում է անագրամա, որը հասկանում են միայն խմբի անդամները՝ Դենը, Բենը, Վեյնը և Դանիելը։ Դենը խմբում ներգրավեց իր ընկերոջը՝ Վեյն Սերմոնին, ով գերազանց կիթառ է նվագում։ Բենը խմբում նվագում է բաս-կիթառը, իսկ Դանիելը՝ հարվածային գործիքները։
2009 թվականի փետրվարի 1-ին խումբը թողարկում է իրենց առաջին EP-ն՝ Imagine Dragons անվանմամբ։ Հաջորդ տարվա ապրիլի 1-ին թողարկվում է մեկ այլ EP՝ Hell and Silence-ը։ Խումբը 2010 թվականին ճանաչվում է ամենապահանջված խումբը 107.9FM-ում, ինչպես նաև՝ 2010 թվականի լավագույն ինդի խումբ Լաս Վեգասում։ 2011 թվականի նոյեմբերին Imagine Dragons-ը կնքում է պայմանագիր ամերիկյան ձայնագրությունների լեյբլ Interscope Records-ի հետ։ Շուտով խումբը պրոդյուսեր Ալեքս Դա Կիդի հետ ձայնագրում է իրենց առաջին ձայնասկավառակը Հոլիվուդում։
Խմբի կազմԽմբագրել
- Դեն Ռեյնոլդս - վոկալ, բաս թմբուկ, փոքր թմբուկ, ակուստիկ կիթառ, (2008 թվականից մեր օրեր)։
- Բեն Մակկի - բաս-կիթառ, բեկ վոկալ, ստեղնաշարային գործիքներ, ակուստիկ բաս-կիթառ, տոմ-տոմ, ակուստիկ կիթառ, բաս թմբուկ (2009 թվականից մեր օրեր)։
- Վեյն Սերմոն - կիթառ, էլեկտրական մանդոլինա, ալտ, բեկ վոկալ, ակուստիկ կիթառ, փոքր թմբուկ, ջութակ (2009 թվականից մեր օրեր)։
- Դեն Պլատցման - հարվածային գործիքներ, վիոլոնչելլո, ալտ, բեկ վոկալ, ակուստիկ կիթառ, փոքր թմբուկ, ջութակ (2011 թվականից մեր օրեր)։
ՍկավառակագրությունԽմբագրել
Մինի ալբոմներԽմբագրել
- Imagine Dragons EP (թողարկում։ 2009 թվականի սեպտեմբերի 1)
- Hell and Silence EP (թողարկում։ 2010 թվականի հունիսի 1)
- It’s Time EP (թողարկում։ 2011 թվականի մարտի 12)
- Continued Silence EP (թողարկում։ 2012 թվականի փետրվարի 14)
- Hear Me EP (թողարկում։ 2012 թվականի նոյեմբերի 25)
Ստուդիական ալբոմներԽմբագրել
Անվանում | Դետալներ | Գրաված տեղը աղյուսակում | Հավաստագրեր | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [1] |
US Alt. [2] |
US Rock [3] |
AUT [4] |
CAN [5] |
GER [6] |
NOR [7] |
SWE [8] |
SWI [9] |
UK [10] | |||
Night Visions |
|
2 | 1 | 1 | 8 | 3 | 6 | 3 | 43 | 28 | 2 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Imagine Dragons – Chart History: Billboard 200»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է հուլիսի 18, 2013
- ↑ «Imagine Dragons – Chart History: Alternative Albums»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է հուլիսի 18, 2013
- ↑ «Imagine Dragons – Chart History: Rock Albums»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է հուլիսի 18, 2013
- ↑ «Discographie Imagine Dragons»։ austriancharts.at։ Hung Medien։ Արխիվացված օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 31
- ↑ «Imagine Dragons – Chart History: Canadian Albums»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է հուլիսի 18, 2013
- ↑ «Chartverfolgung / Imagine Dragons / Longplay»։ musicline.de (German)։ PhonoNet։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 28
- ↑ «Discography Imagine Dragons»։ norwegiancharts.com։ Hung Medien։ Արխիվացված օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29–ին
- ↑ «Discography Imagine Dragons»։ swedishcharts.com։ Hung Medien։ Արխիվացված օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 18
- ↑ «Discographie Imagine Dragons» (select "Charts" tab)։ swisscharts.com։ Hung Medien։ Արխիվացված օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7–ին
- ↑ «Imagine Dragons – Official Charts Company»։ Official Charts Company։ Արխիվացված օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 8
- ↑ Heaney, Gregory։ «Night Visions – Imagine Dragons»։ AllMusic։ Rovi Corporation։ Արխիվացված օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21–ին
- ↑ «American certifications – Imagine Dragons»։ Recording Industry Association of America։ Արխիվացված օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24–ին
- ↑ «Certified Awards Search» (To access, enter the search parameter "Imagine Dragons")։ British Phonographic Industry։ Արխիվացված օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2008 թ․ մայիսի 14
- ↑ «Gold Platinum Database» (To access, enter the search parameter "Imagine Dragons")։ Music Canada։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 18
- ↑ «IFPI Austria» (German)։ ifpi.at. International Federation of the Phonographic Industry։ Արխիվացված օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2013-10-10
- ↑ «Veckolista Album – Vecka 8, 22 februari 2013» (click "Föreg" to access chart issue)։ Grammofon Leverantörernas Förening։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 8