Արևմտյան Հոլիվուդ

Քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում

Արևմտյան Հոլիվուդ (անգլ.՝ West Hollywood), քաղաք Լոս Անջելեսի ագլոմերացիայում։ Քաղաքը հյուսիսում սահմանակից է Լոս Անջելեսի շրջանին՝ Հոլիվուդ Հիլզին, արևելքում՝ Հոլիվուդին, իսկ արևմտյան կողմից՝ Բևեռլի Հիլզին։ Արևմտյան Հոլիվուդը հիմնադրվել է 1984 թվականի նոյեմբեր 29-ին։

Բնակավայր
Արևմտյան Հոլիվուդ
Դրոշ
Flag of West Hollywood, California.jpg

Sunsetblvd.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված էնոյեմբերի 28, 1984 թ.
Մակերես4,888346 կմ², 4,888357 կմ²
ԲԾՄ86±1 մետր
Բնակչություն34 399 մարդ (ապրիլի 1, 2010)[1]
Ժամային գոտիUTC-8
Հեռախոսային կոդ310, 323 և 424
Փոստային ինդեքսներ90038, 90046, 90048 և 90069
Պաշտոնական կայքweho.org(անգլ.)
##Արևմտյան Հոլիվուդ (ԱՄՆ)
Red pog.png

2010 թվականի ԱՄՆ-ի մարդահամարի տվյալներով՝ նրա բնակչությունը կազմել է 34 399 մարդ։

Արևմտյան Հոլիվուդը Լոս Անջելեսի ռուսալեզու բնակչության համակենտրոնացման կենտրոնն է (թեև ռուսալեզու ներգաղթյալների մեծ մասը բնակվել են նաև Լոս Անջելեսի այլ քաղաքներում և արվարձաններում)։ Սանտա Մոնիկա բուլվարում, որը Արևմտյան Հոլիվուդի հիմնական զարկերակն է, կենտրոնացրել են «ռուսական» խանութներն ու ռեստորանները։

ԱշխարհագրությունԽմբագրել

Արևմտյան Հոլիվուդը արևմուտքում սահմանակից է Բևեռլի Հիլզ քաղաքին[2], հյուսիսում՝ Հոլիվուդ Հիլզի[3], արևելքում՝ Հոլիվուդին[4], հարավ-արևելքում՝ Ֆեյրֆաքս շրջանին, իսկ հարավ-արևմուտքում՝ Բևեռլի Գրոուվին[5]։

ՀիմնադրումԽմբագրել

Չնայած Արևմտյան Հոլիվուդ քաղաքի մասին պատմական գրառումների մեծ մասը սկիզբ են առել 18-րդ դարի վերջին, այդ երկիրն արդեն բնակեցված էր, երբ պորտուգալացի հետազոտող Կաբրիլյոն ժամանել է այդտեղ և պահանջել տարածքը՝ իսպանական պետության համար։ Նրան դիմավերել են կանոե՝ տոնգվա ցեղի 5,000 բնակիչներից ոմանք, խաղաղ ազգի որսորդներ և հավաքորդներ։ Այդ բնիկները ենթարկվել են իսպանական գաղութարարների բռնի ներխուժման և դեռ 1771 թվականին գրեթե ջնջվել են երկրի երեսից։ Որպես լրացուցիչ նվաստացում նրանց բնակավայրը վերանվանվել է «Գաբրիելեն»՝ ի պատիվ այնտեղ գտնվող Սուրբ Գաբրիելի կաթոլիկ առաքելության։

1780 թվականին արդեն հայտնի Սանսեթ ծառուղին դարձել է գլխավոր ճանապարհը դեպի Էլ-Պուեբլո դե Լոս Անջելես, իսկ դեպի արևմուտք՝ Խաղաղ օվկիանոսի բոլոր վայրեր։ Այս երկիրը անցել է տարբեր տերերի միջով և հաջորդ 100 տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ վերանվանվել է։ Այս տարածքի մեծ մասը Լա Բրեա ռանչոյի մասն է կազմել, և, ի վերջո, անցել է Հենքոկի ընտանիքի սեփականությանը։

ԺողովրդագրությունԽմբագրել

2000 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվել էր 35,716 մարդ, 23,120 տնային տնտեսություն և 5,202 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմել է 7,335.1/կմ²՝ Արևմտյան Հոլիվուդը դարձնելով ԱՄՆ-ի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը։ Ռասայական պատկանելությունը հետևյալն էր․ 86,43% եվրոամերիկացիներ, 3,78 % ասիացիներ, 6,40 % աֆրոամերիկացիներ, 0.36% բնիկ ամերիկացիներ, 0.11 % խաղաղօվկիանոսյան կղզեբնակներ, 2.87 % այլ ցեղերի և 3.35% երկու կամ ավելի ցեղերի բնակիչներ։ Լատինաամերիկացիները կազմել են ամբողջ բնակչության 8,80 %-ը։

Քաղաքային բնակչության 5,8 տոկոսը կազմել են մինչև 18 տարեկան երեխաները, 16,4 տոկոսը՝ համատեղ բնակվող ամուսնական զույգերը։ Ընտանիքի անդամների միջին քանակը տնային տնտեսության համար կազմել է 1,53 %, իսկ ընտանիքի միջին քանակը՝ 2,50 %։ Քաղաքի տնային տնտեսության միջին եկամուտը կազմել է 38,914 դոլար, իսկ ընտանիքի միջին եկամուտը՝ 41,463 դոլար։

Քաղաքի բնակչության զգալի մասը (որոշ գնահատականներով՝ մոտ 40 տոկոս) կազմել են հոմոսեքսուալ կողմնորոշման ամերիկացիները[6]։ Քաղաքի քաղաքապետ Ջոն Հելմանը, ինչպես նաև քաղաքային խորհրդի անդամների մեծ մասը գեյ էին[7]։

Ներգաղթյալներ նախկին ԽՍՀՄ-իցԽմբագրել

Նախկին Խորհրդային Միության երկրների բնակիչները՝ 2000 թվականի մարդահամարի տվյալներով, կազմել են Արևմտյան Հոլիվուդի բնակչության ավելի քան 8 % (այսինքն՝ ավելի քան 2857 մարդ)[8], իսկ ռուսալեզու բնակչության ընդհանուր թիվը կազմել է բնակչության մոտավորապես 13,6 %[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. United States Census 2010
  2. Fodor's California 2007. — Fodor's Travel Publications, 2007. — 833 с. — ISBN 978-1-4000-1732-4
  3. «East of Campus (1001118)»։ web.archive.org։ 2014-04-11։ Վերցված է 2020-08-27 
  4. «Hollywood Info - Gay Friendly Vacations - Pet Friendly Hotel California»։ web.archive.org։ 2011-12-05։ Վերցված է 2020-08-27 
  5. «Central L.A.»։ Mapping L.A.։ Վերցված է 2020-08-27 
  6. Facebook, Twitter, Show more sharing options, Facebook, Twitter, LinkedIn (2014-03-06)։ «West Hollywood's increasing diversity inspires mixed emotions»։ Los Angeles Times (անգլերեն)։ Վերցված է 2020-08-27 
  7. Changing Nature of West Hollywood, Long a Gay Haven, Becomes an Election Issue(անգլ.)
  8. Profile of Immigrants from the former Soviet Union // City of West Hollywood Demographic Profile 2002. — Sara Kocher Consulting, 2002. — P. 20—21. — 29 p. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-20-ին։ Վերցված է 2021-01-06 (անգլ.)
  9. «Demographics: Race, Gender and Age»։ Official web site (անգլերեն)։ City of West Holliwood։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-15-ին։ Վերցված է 2008-11-05 

Արտաքին հղումներԽմբագրել