Ստեղնաշարային գործիքներ

Ստեղնաշարային երաժշտական գործիքներ, գործիքներ, որոնց ձայների արդյունահանումը կառավարվում է ստեղնաշարերի միջոցով[1]։

Ստեղնաշարային գործիքներ
1786 Beyer Glasschord with key hammers striking glass bars.jpg
Տեսակերաժշտական գործիքների դաս
Որակավորումերաժշտական գործիք
Սինթեզատոր

Ստեղնաշարային երաժշտական գործիքների տեսակներԽմբագրել

Ձայնի արտահանման մեթոդներից ստեղնաշարային երաժշտական գործիքները բաժանվում են հետևյալ խմբերի՝

ԷլեկտրոմեխանիկականԽմբագրել

  • (էլեկտրոնային դաշնամուր, ռոդես դաշնամուր)

ԷլեկտրոնայինԽմբագրել

  • (սինթեզատոր, էլեկտրոնային երգեհոն)

ՀոգևորԽմբագրել

ՍտեղնաշարերԽմբագրել

  • Հարվածային ստեղնաշարայիններ (կլավիկորդ, դաշնամուր)
  • Կսմիթահարվող[4] ստեղնաշարայիններ (կլավեսին և նրա տեսակները)

Ինքնահնչյուն հարվածային ստեղնաշարայիններԽմբագրել

Ստեղնաշարերի տեսակներԽմբագրել

Ստեղնաշարերըը կարող են լինել ստատիկ կամ դինամիկային։ Ստատիկ ստեղնաշարը որոշում է ստեղնաշարի դիրքը (սեղմված կամ չսեղմված), ձայնի ուժը որոշվում է այլ միջոցներով։ Դինամիկային ստեղնաշարը որոշում է սեղման ուժը՝ համապատասխանաբար փոխելով գործիքի ձայնի ուժը։

Երգեհոնը, ակորդեոնը, կլավեսինը և ֆիսհարմոնը ստատիկ են, իսկ դաշնամուրը, կլավիկորդը և չելեստան՝ դինամիկային են։ Էլեկտրոնային ստեղնաշարային գործիքների դեպքում երկու տարբերակներն էլ հնարավոր են։

Ստեղնաշարերը լինում են ձեռքերի համար, երգեհոնը և կլավեսինը կարող են մի քանի ստեղնաշար ունենալ, այդ դեպքում նրանց անվանում են «մանուալներ», ինչպես նաև լինում են ոտքերի համար ստեղնաշարեր՝ ոտնաստեղնաշարեր։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «What Are Historical Keyboard Instruments»։ web.archive.org։ 2013-02-12։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2019-11-01 
  2. բարդ ստեղնային կառուցվածքով մեծ հարմոն
  3. լսողական հաճելի տպավորություն թողնող գործիք
  4. լարավոր գործիքների լարերին հարվածելով նվագելու ոսկորի կամ պլաստմասսաի փոքրիկ թիթեղիկ

Արտաքին հղումներԽմբագրել