Բացել գլխավոր ցանկը

Մանդոլին (իտալ.՝ mandolino), լարավոր կսմիթային նվագարան։ Ստեղծվել է Իտալիայում, վերջնական տեսք ստացել XVII դարում։ Ամենատարածված տեսակը նեապոլյան մանդոլինն է, որն ունի ուռուցիկ, ձվաձև իրան, կարճ վզիկ, 4 զույգ լարեր։ Լարվածքը կվինտային է։ Նվագում են կնտնտոցով։ Մանդոլինը հիմնականում մենակատարային գործիք է, երբեմն մտնում է օպերային սիմֆոնիկ նվագախումբ։ Մանդոլինների նվագախումբը (որպես կանոն՝ կիթառների հետ) կոչվում է նեապոլյան։

Մանդոլին
Mandolin1.jpg
ՈրակավորումQ57315360?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.321-6
Mandolins Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 219 CC-BY-SA-icon-80x15.png