Linkin Park
Linkin Park, ալտերնատիվ ռոք խումբ, ստեղծվել է 1996 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ագոուրա Հիլլզ քաղաքում։ Ստեղծման առաջին երկու տարիներին, մինչև 1998 թվականը խումբը կոչվում էր՝ Xero, իսկ 2000 թվականին վերանվանվեց Linkin Park և այս անվանումը կրում է առ այսօր։
Linkin Park | |
---|---|
Ժանրեր | հիփ հոփ[1][2][3], ալտերնատիվ մետալ[4][5][6], Նու մետալ[7], ալտերնատիվ ռոք[8][9], ռոք[10], մետալ[11], փոփ ռոք, փոփ[12], էլեկտրոփոփ, էմո ռոք, էլեկտրոնիկ ռոք և rap metal? |
Գործունեություն | 1996 |
Լեյբլ | Warner Bros. Records և Machine Shop Recordings? |
Պարգևներ | և |
Կայք | linkinpark.com |
Անդամներ | |
Նախկին անդամներ | |
Linkin Park Վիքիպահեստում |
Առաջին ստուդիական ալբոմը, որը նրանց հաջողություններ բերեց, Hybrid Theory-ն էր, որը RIAA-ի կողմից դասվեց «ադամանդե ալբոմների» շարքին, նաև դարձավ «մուլտի-պլատինե» մի շարք այլ երկրներում։ Hybrid Theory-ին հետևելով՝ Meteora ալբոմը խմբին դարձրեց էլ ավելի հայտնի և սիրված, գլխավորեց Billboard 200 շքերթը 2003-ին և սկիզբ դրեց մի շարք համաշխարհային շրջագայությունների։ Այս ալբոմի թողարկումից հետո MTV-ն խմբին հռչակեց որպես հազարամյակի երրորդ լավագույն ռոք խումբ՝ Oasis-ից և Coldplay-ից հետո։
Հաջորդ ստուդիական ալբոմը Minutes to Midnight-ն էր, որ լույս տեսավ 2007-ին, ոճային առումով փոքր-ինչ շեղվեց նախորդ երկու ալբոմներում տեղ գտած ստեղծագործություններից։ Այս փաստը խմբի երկրպագուների և երաժշտագետների մեջ իրարանցում առաջացրեց։ Սկսեցին քննադատել խմբի ոճային տատանումները, սակայն Linkin Park-ի անդամները բացատրեցին, որ չեն ցանկանում շարունակաբար ստեղծել միևնույն ժանրի երաժշտություն։
Խմբի վերջին ալբոմը՝ A Thousand Suns-ը, լույս տեսավ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին։ Այստեղ խումբը տեղակայել է տարբեր ժանրերի ստեղծագործություններ, կան և՛ ամբողջական, և՛ «անցումային», կարճ տևողությամբ երգեր։
Linkin Park-ն ունի նաև այլ ալբոմներ՝ Hybrid Theory-ում տեղ գտած երգերի ռեմիքսային տարբերակներով ալբոմը Reanimation-ն է, իսկ Jay-Z-ի հետ համատեղ ստեղծվել է Collision Course-ը։ Ընդհանուր առմամբ՝ խումբը ամբողջ աշխարհում մինչ օրս վաճառել է 50 միլիոն ալբոմ և ունի 2 Գրեմմի մրցանակ։
Պատմություն
խմբագրելՍկզբնական շրջան։ Hybrid Theory EP
խմբագրելԽմբի հիմնադիրները երեք համակուրսեցիներ էին՝ Մայք Շինոդան, Ռոբ Բոուրդոնը և Բրեդ Դելսոնը, ովքեր առ այսօր խմբի հիմնական անդամներից են։ Նրանց միացան նաև Չո Հահնը, Դեյվ «Ֆենիքս» Ֆարրելլը և Մարկ Ուեյքֆիլդը։ Խումբն ի սկզբանե կոչվում էր Xero։ Սկսեցին սինգլներ ձայնագրել և թողարկվեց առաջին դեբյուտային ալբոմը՝ Xero Samlpe Tape։ Սակայն շուտով խմբին լքեց վոկալիստը՝ Մարկ Ուեյքֆիլդը։
Linkin Park-ի ամբողջական բնույթը փոխվեց այն պահից, երբ խմբին միացավ նրա ներկայիս վոկալիստը՝ արիզոնացի Չեստեր Բենինգտոնը։ Այդ օրը Չեստերի ծննդյան օրն էր, երբ նա հրավեր ստացավ ընդգրկվելու խմբի կազմի մեջ։ Լույս տեսավ խմբի երկրորդ՝ Hybrid Theory EP դեբյուտային ալբոմը։ Շատ շուտով խումբը վերանվանվեց Linkin Park։
Hybrid Theory (2000)
խմբագրելՄինչև այդ խումբն արդեն հասցրել էր որոշակի համբավ ձեռք բերել, երբ 1999 թվականին պայմանագիր էր կնքել Warner Bros. Records ընկերության հետ։ Linkin Park-ը թողարկեց Hybrid Theory ալբոմը 2000 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ալբոմը ներկայացրեց խմբի կես տասնամյակի աշխատանքը։ Ալբոմի պրոդյուսերն էր Don Gilmore-ը։ Hybrid Theory ալբոմը շատ մեծ արձագանք ստացավ, իսկ նրա հիթային մի քանի կատարումներ երկար ժամանակ չէին դուրս գալիս հիթ-շքերթների շարքերից։ Այդ թվին են պատկանում ալբոմի հետևյալ երգերը՝ Crawling, One Step Closer և In the End։ Crawling կատարումը արժանացավ նաև Գրեմմի մրցանակի։ Խումբը նոմինացված էր նաև «Լավագույն նոր կատարող» և «Լավագույն ռոք ալբոմ» անվանակարգերում։ MTV-ն մրացանակ շնորհեց խմբին, որպես «Լավագույն ռոք տեսահոլովակ» և «Լավագույն ռեժիսուրա» «In the End»-ի համար։
Այս ընթացքում Linkin Park–ը ստացավ հրավերներ տարբեր հայտնի շրջագայություններից և համերգներից, ինչպիսին են Ozzfest-ը, Family Values Tour-ը և KROQ Almost Acoustic Christmas-ը։ Խումբը նաև կազմակերպեց իր սեփական շրջագայությունը՝ Projekt Revolution-ը, որին մասնակցում էին Cypress Hill-ը, Adema-ն, և Snoop Dogg-ը։ Խումբը մինչև այժմ մասնակցել է 320 համերգի։ Առաջին տարիների շրժագայությունների մասին է պատմում Frat Party at the Pankake Festival դոկումենտալ ֆիլմը, որը թողարկվել է 2001 թվականի նոյեմբերին։ Երբ վերադարձավ խմբի նախկին բասս կիթառահար Phoenix-ը, խումը սկսում է աշխատել մյուս ալբոմի վրա։
Reanimation (2002)
խմբագրել2002 թվականի հուլիսի 30-ին լույս տեսած Reanimation ալբոմը, որն ընդգրկում է Hybrid Theory EP և Hybrid Theory ձայնասկավառակների երգերի ռեմիքսային տարբերակները, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Billboard 200-ում և վաճառվեց մոտ 270 հազար օրինակով՝ ստեղծման առաջին շաբաթվա ընթացքում։ Ալբոմի մեջ կան զուգերգեր Black Thought-ի, Jonathan Davis-ի, Aaron Lewis-ի և ուրիշների հետ։
Meteora (2003)
խմբագրելLinkin Park-ը ճանաչվեց Nu-metal (Նյու մեթալ) ոճի՝ իր յուրօրինակ վերամշակմամբ։ Hybrid Theory-ի և Reanimation-ի հաջողություններից հետո խումբը սկսեց աշխատանքներ տանել իր նոր՝ Meteora ալբոմի ստեղծման համար։ 2003 թվականի մարտի 25-ին այն արդեն հայտնվեց վաճառքում։ Առաջին շաբաթվա ընթացքում այն վաճառվեց 800 հազար օրինակով և Billboard 200-ում ճանաչվեց որպես ամենահայտնի ալբոմ։ Ձայնասկավառակում տեղ գտած ստեղծագործություններից որոշները՝ Numb, Somewhere I Belong, Faint և Breaking the Habit, թողարկվեցին որպես սինգլներ։
2003-ի դեկտեմբերին Meteora-ն վաճառվել էր մոտ երեք միլիոն օրինակով։ Նկատելով խմբի աճը՝ Հեվի Մեթալ ժանրի լեգենդար ներկայացուցիչ Metallica խումբը Linkin Park-ին հրավիրեց իր հետ մեկնել համերգային շրջագայության։ Թողարկվեց ԱՄՆ-ի Թեքզաս նահանգի Դալլաս քաղաքում տեղի ունեցած համերգի Live in Texas DVD տեսագրությունը և նրա ձայնագրությունների CD տարբերակը։
Meteora ալբոմը խմբին մեծ հաջողություն բերեց. MTV մրցանակաբաշխության ժամանակ նրանց Somewhere I belong տեսահոլովակը հաղթեց «լավագույն ռոք տեսահոլովակ», Breaking The Habit-ը՝ «հեռուստադիտողի ընտրություն» անվանակարգերում, իսկ 2004-ին Radio Music Awards-ը Linkin Park-ին շնորհեց «տարվա կատարող» և «տարվա երգ» (Numb) մրցանակները։
Այս հաջողությունից հետո՝ 2004-ի նոյեմբերին խումբը Jay-Z-ի հետ համատեղ թողարկեց Collision Course ալբոմը։
Minutes To Midnight (2007)
խմբագրելՀաջորդ ալբոմը՝ Minutes to Midnight հրապարակվեց 2007 թվականի մայիսի 15-ին։ Ալբոմը շատ մեծ հաջողության հասավ, երկար ժամանակ չէր լքում առաջատար դիրքերը հիմնական երաժշտական շքերթներում[13]։ Ընդունված է ասել, ու հատկապես դա վերաբերում է երաժշտագետներին, որ այս ալբոմից հետո խմբի երգերը ավելի Երաժշտականություն են ստացել։ Այս ալբոմի երգերից մեկը՝ What I've Done, հանդիսանում է Transformers ֆիլմի սաունդտրեկը։ Minutes to Midnight-ն իր ստեղծման առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց 600 հազար օրինակով և գլխավորեց Billboard Charts-ը։ Այս ալբոմի մի քանի սինգլների՝ What I've Done-ի, Bleed It Out-ի, Shadow of The Day-ի, Given Up-ի և Leave Out All The Rest-ի հիման վրա նկարահանվեցին տեսահոլովակներ։
Խմբին սկսեցին համեմատել U2 ի հետ։ 2008 թվականին դուրս եկավ նրան դեռևս վերջին DVD սկավառակը, որը պարունակում էր նրանց եվրոպական մեկնարկի շրջանակներում անցկացված համերգներից մեկը Անգլիայում։ Այն կոչվում է՝ Road to Revolution: Live at Milton Keynes։ 2009 մայիսի 19-ին հրապարակվեց New Divide սինգլը՝ գրված Transformers: Revenge Of Fallen ֆիլմի համար։
A Thousand Suns (2010)
խմբագրելԽմբի վերջին գործը հանդիսանում է A Thousand Suns ալբոմը, որի հրապարակումը նախանշանակված էր դեռևս 2009 թվականին, սակայն հետագայում այն տեղափոխվեց 2010 թվականի սկիզբ, ապա նույն թվականի աշուն, և լույս տեսավ սեպտեմբերի 14-ին։ Այս ալբոմը հատկապես մեծ հեղափոխություն մտցրեց երաժշտության ասպարեզ, քանի որ այն նման չէ նախորդ երեքին։ Նախ և առաջ՝ ալբոմի յուրաքանչյուր տրեկի վերջը հանդիսանում է հաջորդի սկիզբը և հակառակը։ Ձայնագրության ժամանակ տղաներն օգտագործել էին տարբեր «ձայն արձակող» իրեր՝ հետաքրքիր ձայների համար։ Խմբի MC, ստեղնաշարահար և ռիթմ-կիթառահար Mike Shinoda-ն նշել է, որ անգամ փուչիկներ է տարել ստուդիա, որպեսզի այնտեղ հետաքրքիր մթնոլորտ ստեղծվի։ Օգտագործվել են նույնիսկ խաղալիք մեքենաներ՝ յուրահատուկ ձայներ ստանալու համար։
2011 թվականին խումբը շարունակեց իրա համերգային շրջագայությունները ամբողջ աշխարհում, մասնակցեց նաև Apple ընկերության կազմակերպած iTunes Festival-ին, կազմակերպեց բարեգործական համերգներ աշխարհի տարբեր ծայրերում։
Բացառիկություն և հետաքրքիր փաստեր
խմբագրել- Minutes to Midnight-ը Linkin Park-ի առաջին ալբոմն է, որի կազմի վրա պատկերված են խմբի բոլոր անդամները։
- Խմբի վոկալիստ Չեսթեր Բեննինգթոն-ը հայնվել է Գինեսի Ռեկորդների Գրքում՝ որպես ամենաերկար տևողությամբ ճչացող վոկալիստ. նա 18 վայրկյան առանց կանգ առնելու ճչացել է Given Up երգը կատարելիս։
- A Thousand Suns-ը խմբի առաջին ալբոմն է, որտեղ երգեցողությանը մասնակցում են ոչ միայն Չեսթեր Բեննինգթոնն ու Մայք Շինոդան, այլ նաև խմբի բոլոր մնացած անդամները։
- Ժամանակակից Ռոք մշակույթի մեջ ընդունված է համարել, որ այն լավագույն Ալտերնատիվ Ռոք խումբն է։ Ըստ MTV-ի՝ համարվում է ժամանակակից լավագույն կենդանի կատարող ռոք խումբը։
Ալբոմներ
խմբագրել- Hybrid Theory 2000
- Meteora 2003
- Minutes to Midnight 2007
- A Thousand Suns 2010
- Living Things 2012
- The Hunting Party 2014
- One More Light 2017
- From Zero 2024
Խմբի անդամներ
խմբագրելՆերկայիս անդամներ
խմբագրել- Մայք Շինոդա՝ վոկալիստ, ռիթմ-կիթառահար, ստեղնաշարահար (1996-2017, 2024-ներկա)
- Դեյվիդ Ֆարրել՝ բաս-կիթառահար, բեք-վոկալիստ (1996-1998, 1999 և 2001-2017, 2024-ներկա)
- Բրեդ Դելսոն՝ կիթառահար, բեք-վոկալիստ (1996-2017, 2024-ներկա)
- Ջո Հան՝ DJ, ստեղնաշարահար, բեք-վոկալիստ (1996-2017, 2024-ներկա)
- Էմիլի Արմսթրոնգ՝ վոկալիստ, 2024-ներկա
- Քոլին Բրիտեն՝ հարվածայիններ, 2024-ներկա
Նախկին անդամներ
խմբագրել- Ռոբ Բուրդոն՝ հարվածայիններ (1996)
- Մարկ Վեյքֆիլդ՝ վոկալիստ (1996-1998)
- Չեսթեր Բեննինգթոն՝ վոկալիստ (1999-2017, մահացել է 2017 թվականին)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.mtv.com/news/1582217/jamie-lynn-spears-gets-her-ged-plus-lil-wayne-jay-z-oscars-rihanna-alicia-keys-dj-khaled-more-in-for-the-record/
- ↑ http://www.spirit-of-metal.com/album-groupe-Linkin_Park-nom_album-The_Hunting_Party_12_(Double_Vinyl)-l-ru.html
- ↑ http://www.spirit-of-metal.com/album-groupe-Linkin_Park-nom_album-The_Hunting_Party_12_(Double_Vinyl)-l-en.html
- ↑ http://musicplus17.in/1280
- ↑ http://timesofindia.indiatimes.com/topic/Linkin-Park
- ↑ https://myspace.com/linkinpark/music/album/living-things-18594046
- ↑ Metal Evolution — 2011.
- ↑ http://www.billboard.com/articles/columns/chart-beat/948705/linkin-park-logs-10th-alternative-songs-no-1
- ↑ http://www.mtv.com/artists/linkin-park/
- ↑ http://www.contactmusic.com/linkin-park/pictures/5ee7f6de/linkin_park_2502493
- ↑ http://www.baixandofacil.com/cd-linkin-park-road-to-revolution-live-at-milton-keynes-2010/
- ↑ http://www.thespectrum.com/story/entertainment/2017/05/23/what-happens-when-linkin-park-goes-pop/339365001/
- ↑ Billboard.com, Linkin Park Scores Year's Best Debut With 'Midnight', Retrieved on May 28, 2007
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Linkin Park» հոդվածին։ |