Բացել գլխավոր ցանկը

«Ռալֆն ընդդեմ ինտերնետի» (անգլ.՝ Ralph Breaks the Internet: Wreck-It Ralph 2), 2018 թվականի ամերիկյան լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված Walt Disney Animation Studios-ի կողմից։ 2012 թվականին թողարկված էկրանավորման սիքվելն է։ Պրեմիերան նախատեսված է 2018 թվականի նոյեմբերի 21-ին։

Picto infobox cinema.png
Ռալֆն ընդդեմ ինտերնետի
անգլ.՝ Ralph Breaks the Internet
Տեսակստերեոկինո և մուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ, արկածային, կինոկատակերգություն, մարտաֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորՌիչ Մուր[1] և Ֆիլ Ջոնստոն[1]
ՍցենարիստՖիլ Ջոնստոն[2]
ՀնչյունավորումՋոն Ք. Ռայլի[1], Սարա Սիլվերման[2], Ջեք ՄաքԲրայեր, Ջեյն Լինչ, Ալան Թյուդիք, Taraji P. Henson?, Քրիստեն Բել, Իդինա Մենզել, Jennifer Hale?, Գալ Գադոթ, Ջոն Դի Մագիո, Մորիս Լամարշ, Ռոջեր Սմիթ, Վին Դիզել, Ալֆրեդ Մոլինա և Կելլի Մակդոնալդ
ՊրոդյուսերԿլարկ Սպենսեր[2]
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՀենրի Ջեքման
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures և Walt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն112 րոպե[3]
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՊրիկվելՌալֆ
Թվականնոյեմբերի 21, 2018, հունվարի 24, 2019[4], նոյեմբերի 30, 2018, նոյեմբերի 23, 2018[5] և նոյեմբերի 5, 2018[5]
MPAA վարկանիշPG
Բյուջե175 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ520 384 230 ԱՄՆ դոլար[6]
movies.disney.com/ralph-breaks-the-internet-wreck-it-ralph-2

Բովանդակություն

ՍյուժեԽմբագրել

Մուլտֆիլմի գործողություններն սկսվում են առաջին ֆիլմի իրադարձություններից վեց տարի անց[7]։ Այն պատմում է ինտերնետային տարածքում Ռալֆի արկածների մասին, երբ Wi-Fi երթուղիչը միանում է ցանցային զտիչին, որին միացած են բոլոր խաղային ավտոմատները[8]։

Դերերը հնչյունավորել ենԽմբագրել

  • Ջոն Ռայլի — Ռալֆ[9]
  • Սառա Սիլվերման — Վամիլոպա ֆոն Կեքս[10]
  • Ջեք Մաքբրայեր — Մաստեր Ֆելիքս կրտսեր[11]
  • Ջեյն Լինչ — սերժանտ Կալխուն[11]
  • Թարաջի Հենսոն — Եսսս[12]
  • Ալան Տուդիկ[13]
  • Ջեյմս Կորդեն[11]
  • Անա Օրտիս[14]

Ֆիլմում ներկայացվում են նաև Դիսնեյի բոլոր արքայադուստրերը[15][16], այդ թվում՝ Ջոդի Բենսոնը հնչյունավորում է Արիելին, Փեյջ Օ'Հարան՝ Բելլին, Լինդու Լարկինը՝ Արքայադուստր Ժասմինին, Իռեն Բեդարդը՝ Պոկահոնտասին, Մինգ Նա Վենը՝ Մուլանին, Անիկա Նոնի Ռոուզը՝ Տիանային, Մենդի Մուրը՝ Ռապունցելին, Քելլի Մաքդոնալդը՝ Մերիդային, Իդինա Մենզելն՝ Էլզային, Քրիստեն Բելը`Աննային, Աուլիի Կրավալիոն՝ Մոանային։ Մոխրոտիկին, Սպիտակաձյունիկին ու Ավրորային կհնչյունավորեն նոր դերասանուհիներ[15][16][17]։ Ֆիլմում կհայտնվեն նաև C-3PO և արքայադուստր Լեան «Աստղային պատերազմներից», ինչպես նաև Երկաթե մարդն ու Գամորան Marvel Comics հրատարակչության կոմիքսներից[18]։

ԱրտադրությունԽմբագրել

2012 թվականի հոկտեմբերին ռեժիսոր Ռիչ Մուրը հայտարարել է, որ ինքն ու Դիսնեյը գաղափարներ ունեն մուլտֆիլմի շարունակության վերաբերյալ[19]։ Մուրը ասել է, որ նկարահանող խմբի շատ անդամներ և հնչյունավորողներ պատրաստ են եղել շարունակել՝ ենթադրելով, որ իրենք «հազիվ քերծել են մակերեսը» խաղային աշխարհում։ Նա նաև հայտարարել է, որ սիքվելում ներառել Մարիոյի ու Տրոնի կերպարները[20][21]։ 2014 թվականին կոմպոզիտոր Հենրի Ջեքմանն ասել է, որ աշխատանք է տարվում սյուժեի վրա[22][23]։ 2015 թվականի հուլիսին Ջոն Ռայլին ասել է, որ կվերադառնա հնչյունավորելու Ռալֆին[9]։

2016 թվականի մարտի 24-ին Ռիչ Մուրն ասել է, որ սիքվելը դեռևս պլանավորվում է։ Նա նաև հույս է հայտնել, որ որոշակիորեն կներառի Մարիոյի կերպարը՝ նշելով, որ լավ հարաբերություններ ունի Nintendo-ի հետ[24]։ 2016 թվականի հունիսի 30-ին Walt Disney Animation Studios-ը հայտարարել է, որ սիքվելն էկրան կբարձրանա 2018 թվականի մարտի 9-ին և կստեղծվի Ռայլիի, Մուրի ու սցենարիստ Ֆիլ Ջոնսթոնի հետ, և ըստ սյուժեի՝ Ռալֆը խաղային ավտոմատներից կտեղափոխվի թվային աշխարհ[25][26]։

2017 թվականի մարտին ներկայացվել է սիքվելի վերնագիրը CinemaCon փառատոնում։ Հետագայում Disney-ը հաստատել է, որ Ռայլին, Ջեյն Լինչը, Ջեք Մաքբրայերն ու Սառա Սիլվերմանը նորից կհնչյունավորեն իրենց կերպարներին, Ռիչ Մուրը հանդես կգա որպես ռեժիսոր, և նրան կմիանա սցենարի համահեղինակ Ֆիլ Ջոնսթոնը, իսկ Քլարկ Սպենսերը կրկին հանդես կգա որպես պրոդյուսեր[27][28]։ Մուլտֆիլմի ենթավերնագիրը ենթադրում է, որ դա ակնարկ է Քիմ Քարդաշյանի կասկածելի լուսանկարներին, որոնք օգտագործվել են Paper ամսագրի կողմից 2014 թվականին. լուսանկարների ժողովրդականությունը շարքից հանել է Paper սերվերները, ինչի պատճառով ասվել է, թե Քարդաշյանը «կոտրել է ինտերնետը»[29]։

ԹողարկումԽմբագրել

2016 թվականի հունիսի 30-ին Walt Disney Animation Studios ստուդիան հայտարարել է, որ սիքվելը կթողարկվի 2018 թվականի մարտի 9-ին[25][26]։ Սակայն 2017 թվականի ապրիլին պրեմիերայի ամսաթիվը տեղափոխվել է 2018 թվականի նոյեմբերի 21[30][31]։ Մուլտֆիլմն էկրան կբարձրանա 3D, 2D և IMAX 3D ձևաչափերով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Snetiker M. Wreck-It Ralph 2 officially announced at Disney: John C. Reilly returns in the sequel, arriving March 9, 2018 // Entertainment WeeklyNew York City: Time Inc., 2016. — ISSN 1049-0434
  2. 2,0 2,1 2,2 Sequel to ‘Wreck-It Ralph’ Hits Theaters on March 9, 2018 // thewaltdisneycompany.comThe Walt Disney Company, 2016.
  3. Person Profile // Ralph Breaks the Internet (2018): Technical Specifications — 1990.
  4. Person Profile // Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 Person Profile // Ralph Breaks the Internet (2018): Release Info — 1990.
  6. https://www.boxofficemojo.com/movies/?id=wreckitralph2.htm
  7. «Exclusive: 'Wreck-It Ralph 2’ Director Rich Moore Teases Internet Setting, Returning Characters, and More»։ Collider (en-US)։ 2016-06-30։ Վերցված է 2017-03-29 
  8. Jon Lyus։ «John Lasseter updates on Cars 3 and Wreck-it Raplh 2 | Pixar | Disney» (en-GB)։ www.heyuguys.com։ Վերցված է 2017-03-29 
  9. 9,0 9,1 Otterson Joe։ «John C. Reilly Says He Will Star in 'Wreck-It Ralph' Sequel»։ TheWrap։ Վերցված է Jul 13, 2015 
  10. «Sequel to “Wreck-It Ralph” Hits Theaters on March 9, 2018»։ The Walt Disney Company։ June 30, 2016 
  11. 11,0 11,1 11,2 Radish Christina (October 31, 2016)։ «Jane Lynch on ‘Mascots’, Returning for ‘Wreck-It Ralph 2’ and More»։ Collider։ Վերցված է December 6, 2016 
  12. «TherealTaraji is voicing a new character in Ralph Breaks the Internet: Wreck-It Ralph 2 named Yesss (that's three s)»։ Twitter։ Disney D23: The Official Disney Fan Club։ 2017-07-14։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-07-14-ին 
  13. Fischer Russ։ «Alan Tudyk Will Be Back for ‘Frozen 2’ and ‘Wreck-It Ralph 2’, Wants In On Marvel’s ‘Guardians of the Galaxy’»։ /Film։ Վերցված է December 5, 2016 
  14. «Ana Ortiz has joined the voice cast of Disney's Wreck-It Ralph 2»։ tracking-board.com։ February 28, 2017 
  15. 15,0 15,1 Holmes Adam (2017-07-14)։ «Wreck-It Ralph 2 Is Bringing The Original Disney Princesses Back»։ CinemaBlend։ Վերցված է 2017-07-14 
  16. 16,0 16,1 Breznican Anthony (2017-07-14)։ «Wreck-It Ralph sequel will unite the Disney princesses — and Star Wars!»։ Entertainment Weekly։ Վերցված է 2017-07-15 
  17. «'Wreck-It Ralph 2' Bringing Back Original Disney Princess Voice Actresses»։ WWG 
  18. Carbone Gina (2017-07-14)։ «'Wreck-It Ralph 2' Brings All of the Disney Princesses Together (With C-3PO)»։ Moviefone 
  19. Disney Wreck-It Ralph Director Rich Moore Is a Huge Gamer։ GamerHub Videos։ Oct 25, 2012։ Իրադարձությունը կատարվել է 4:22։ Վերցված է Oct 25, 2012 
  20. Dekel-Daks Tal (Feb 8, 2013)։ «'Wreck-It Ralph' director Rich Moore wants Nintendo's Mario for sequel»։ Digital Spy։ Վերցված է Sep 24, 2013 
  21. Vejvoda Jim (Feb 4, 2013)։ «Wreck-It Ralph Director Wants Tron in the Sequel»։ IGN։ Վերցված է Sep 24, 2013 
  22. Roberts Sheila (Apr 1, 2014)։ «Composer Henry Jackman Talks Captain America: The Winter Soldier, His Influences, Wreck-It Ralph 2, The Interview, and More»։ Collider.com։ Վերցված է Apr 3, 2014։ «I can't tell you more, not because I'm being coy, but I believe that it is officially on the cards. I don't know any more other than a story is indeed being written.» 
  23. «Disney планирует сиквел «Ральфа»»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-04-28 
  24. Tilly, Chris (March 24, 2016)։ «Wreck-It Ralph 2 Still Happening, Might Feature Mario»։ IGN։ Վերցված է March 24, 2016 
  25. 25,0 25,1 «Сиквел «Ральфа» анонсирован официально» (ռուսերեն)։ Վերցված է 2017-03-29 
  26. 26,0 26,1 Snetiker Marc (June 30, 2016)։ «Wreck-It Ralph 2 officially announced at Disney»։ Entertainment Weekly։ Վերցված է June 30, 2016 
  27. «У сиквела мультфильма «Ральф» появилось отличное название» (ռուսերեն)։ Վերցված է 2017-03-29 
  28. O'Brien Lucy (March 28, 2017)։ «Wreck-It Ralph 2 is Called Ralph Breaks the Internet»։ IGN։ Վերցված է March 28, 2017 
  29. «The Wreck-It Ralph sequel's title is an awkward goof on Kim Kardashian»։ The Verge։ 2017-03-29։ Վերցված է 2017-04-26 
  30. «Обнародованы даты премьер «Холодного сердца 2» и новых «Звездных войн»»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-04-27 
  31. «'Star Wars: Episode IX' Sets Summer 2019 Release Date»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-04-26