Քեմերոն Ջիբրիլ Թոմազ (անգլերեն՝ Cameron Jibril Thomaz, սեպտեմբերի 8, 1987(1987-09-08)[2][1], Մայնոտ, Հյուսիսային Դակոտա[1]), ավելի հայտնի է որպես Վիզ Խալիֆա (Wiz Khalifa), ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան։ Իր «Show and Prove» կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմը նա թողարկել է 2006 թվականի սեպտեմբերին, որը վաճառվում է 10,000 օրինակով։ Նրա հաջորդ՝ «Deal or No Deal» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը թողարկվում է 2009 թվականի նոյեմբերին և առաջին շաբաթում ունենում է 5,900 օրինակի վաճառք։ «Deal or No Deal» ալբոմին հաջորդում է 2011 թվականի մարտին թողարկված «Rolling Papers» ալբոմը, որը իր թողարկման առաջին շաբաթում ունենում է ավելի քան 197,000 օրինակի վաճառք ԱՄՆ-ում։ Վիզի չորրորդ ալբոմը, որը կոչվում է «O.N.I.F.C.», լույս է տեսնում 2012 թվականի դեկտեմբերին։ Ալբոմը առաջին շաբաթում 148,000 օրինակի վաճառք է ապահովում և Billboard 200 ցանկում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Blacc Hollywood» կոչվող ալբոմը, որը նրա թվով հինգերորդ ստուդիական ալբոմն է, թողարկվել է 2014 թվականի օգոստոսին։ Այն իր թողարկման առաջին շաբաթում գրանցել է 90,000 օրինակի վաճառք և գլխավորել է Billboard 200-ը։

Վիզ Խալիֆա
Վիզ Խալիֆան 2012 թվականին Տորոնտոյում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Cameron Jibril Thomaz
Ի ծնե անունՔեմերոն Ջիբրիլ Թոմազ
Նաև հայտնի է որպեսWiz Khalifa[1]
Ծնվել էսեպտեմբերի 8, 1987 (36 տարեկան)
Մայնոտ, Հյուսիսային Դակոտա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկիրՊիտսբուրգ, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երգիչ-երգահան, դերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն2005-ներկա
ԼեյբլRostrum Records, Taylor Gang Records, Atlantic Records, Warner Bros. Records
ԿրթությունTaylor Allderdice High School?
ԿապվածՋուսի Ջեյ, Սնուփ Դոգ
ԱմուսինԷմբեր Ռոուզ
Պարգևներ
Կայքwizkhalifa.com
 Wiz Khalifa Վիքիպահեստում

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական սոլո ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Show and Prove»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 5, 2006
  • Լեյբլ։ Rostrum Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Deal or No Deal»
  • Թողարկված։ Նոյեմբերի 24, 2009
  • Լեյբլ։ Rostrum Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Rolling Papers»
  • Թողարկված։ Մարտի 29, 2011
  • Լեյբլ։ Rostrum Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«O.N.I.F.C.»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 4, 2012
  • Լեյբլ։ Rostrum Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«Blacc Hollywood»
  • Թողարկված։ Օգոստոսի 19, 2014
  • Լեյբլ։ Rostrum Records, Atlantic Records, Taylor Gang Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Khalifa»
  • Թողարկված։ Փետրվարի 5, 2016
  • Լեյբլ։ Rostrum Records, Atlantic Records, Taylor Gang Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիզ Խալիֆա» հոդվածին։