Մորզեի այբուբեն

տառերի, թվերի և այլ նիշերի փոխանցման կարգը
(Վերահղված է Մորզեի կոդից)

Մորզեի այբուբեն (կոդ), նիշային կոդավորման համակարգ է, որը կոդավորում է թվեր, տառեր, կետադրական նշաններ և այլ սիմվոլներ, որոնք կարող են վերածվել համապատասխան երկար և կարճ ազդանշանների, ինչպիսին են գիծը և կետը[1]։ Մեկ միավոր ժամանակահատվածի համար ընդունված է վերցնել մեկ կետի ազդանշանի տևողությունը։ Մեկ գծի ազդանշանի տևողությունը հավասար է երեք կետերի ազդանշանների տևողությանը։ Կոդում նշանների միջև ընդհատման տևողությունը հավասար է մեկ կետի ազդանշանի տևողությանը, բառում տառերի միջև ընդհատման տևողությունը հավասար է երեք կետերի ազդանշանների տևողությանը, իսկ բառերի միջև` յոթ կետերի ազդանշանների տևողությանը[2]։ Այս այբուբենի անունը դրվել է ի պատիվ ամերիկացի նկարիչ և գյուտարար Սեմյուել Մորզեի։ Տառերի կոդավորման համակարգը ստեղծվել էր Մորզեի գործընկերոջ՝ Ալֆրեդ Վեյլեմի կողմից, ինչը Մորզեն չէր ընդունում, որպես փաստ՝ փորձելով սեփականացնել նաև հեռագրի գյուտը։ 1848 թվականին Վեյլեմի/Մորզեի այբուբենը կատարելագործեց ազգությամբ գերմանացի Ֆրիդրիխ Գերկեի կողմից, որն օգտագործվում է առ այսօր։

Մորզեի միջազգային այբուբեն
SOS, ստանդարտ վթարային ազդանշան

Մորզեի կոդեր խմբագրել

Հայերեն այբուբեն խմբագրել

Ստորև ներկայացված է Մորզեի այբուբենի հայերեն համարժեքների աղյուսակը, ինչպես որ ներկայացված է «Հեռագրի հեռախոսի յեվ ռադիոյի մասին» գրքում (1929)[3]։

Հայերեն տառ Լատիներեն համարժեք Մորզեի կոդ
Ա   A · −
Բ   B − · · ·
Գ   G − − ·
Դ   D − · ·
Ե (նաև Է)   E ·
Զ   Z − − · ·
Ը   Y − · − −
Թ Ñ − − · − −
Ժ   V · · · −
Ի   I · ·
Լ   L · − · ·
Խ   H · · · ·
Ծ · − − · − ·
Կ   K − · −
Հ · − − − ·
Ձ − · · − ·
Ղ   Q − − · −
Ճ · − · − ·
Մ   M − −
Յ   J · − − −
Ն   N − ·
Շ CH − − − −
Ո (նաև Օ)   O − − −
Չ Ö − − − ·
Պ   P · − − ·
Ջ − · − · ·
Ռ · − · · − ·
Ս   S · · ·
Վ   W · − −
Տ   T
Ր   R · − ·
Ց   C − · − ·
ՈՒ   U · · −
Փ · · − · −
Ք   X − · · −
Ֆ   F · · − ·
Միջակետ · · · · · ·
Ստորակետ · − · − · −
Վերջակետ − − − · · ·
Գծիկ − · · · · −

Միջազգային այբուբեն խմբագրել

Լատինական տառ Մորզեի կոդ Թվեր Մորզեի կոդ Հատուկ սիմվոլներ Մորզեի կոդ
A · − 1 · − − − − Կետ · · · · · ·
B − · · · 2 · · − − − Ստորակետ · − · − · −
C − · − · 3 · · · − − Վերջակետ − − − · · ·
D − · · 4 · · · · − ; − · − · − ·
E · 5 · · · · · Փակագծեր − · − − · −
F · · − · 6 − · · · · Ապաթարց · − − − − ·
G − − · 7 − − · · · Չակերտներ · − · · − ·
H · · · · 8 − − − · · − · · · · −
I · · 9 − − − − · / − · · − ·
J · − − − 0 − − − − − ? · · − − · ·
K − · − ! − − · · − −
L · − · · Պարբերության նշան − · · · −
M − − Սխալ/Խափանում · · · · · · · ·
N − · @ · − − · − ·
O − − − Կապի վերջ (end contact) · · − · −
P · − − ·
Q − − · −
R · − ·
S · · ·
T
U · · −
V · · · −
W · − −
X − · · −
Y − · − −
Z − − · ·

Հեռագրային այբուբեն խմբագրել

Ժամանակակից հեռագրային այբուբենը էապես տարբերվում է Մորզեի առաջարկած այբուբենից, չնայած մասնագետների կարծիքով այդ այբուբենի հեղինակը հենց Մորզեի գործընկեր Ալֆրեդ Վեյլեմն է։ Մորզեի այբուբենի սկզբանական աղյուսակը զգալիորեն տարբերում է այն կոդերից, որոնք օգտագործվում են այժմ սիրողական ասպարեզում։ Մորզեի կոդում կիրառելի էին երեք հիմնական տևողության տիպեր նաև որոշ սիմվոլներ ունենում էին ընդհատումներ հենց կոդերի ներսում։ Մորզեի կոդավորման սկզբունքն է համարվում այն, որ հաճախ օգտագործվող նշանները ունեն ավելի պարզ կետերի և գծերի համակցություններ, ինչը այս այբուբենին տալիս է ավելի ամփոփ տեսք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Скляр Б. Цифровая связь. Теоретические основы и практическое применение. Пер. с англ. — М.: Издательский дом «Вильямс», 2003, 1104 с., С. 39. ISBN 978-5-8459-0497-3
  2. M.1677 : International Morse code
  3. Չախմախսազյան, Հ (1929). Հեռագրի հեռախոսի յեվ ռադիոյի մասին. Մոսկվա: ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն. էջ 19.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորզեի այբուբեն» հոդվածին։