Դեն Ռեյնոլդս
Դեն Ռեյնոլդս (անգլ.՝ Daniel Coulter Reynolds, հուլիսի 14, 1987[1], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, Imagine Dragons ռոք խմբի անդամ։
Դեն Ռեյնոլդս | |
---|---|
![]() Դեն Ռեյնոլդս | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Daniel Coulter Reynolds |
Ծնվել է | հուլիսի 14, 1987[1] (33 տարեկան) Լաս Վեգաս |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, ինդի-ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, երգերի հեղինակ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ, ստեղնաշարային, սինթեզ, դաշնամուր, կիթառ, թմբուկ |
Լեյբլ | Ինտերսքոպ Ռեքորդս |
Կրթություն | Բրիհեմ Յանգի համալսարան |
Անդամակցություն | Imagine Dragons |
Ամուսին | Aja Volkman? |
Կայք | imaginedragonsmusic.com |
Dan Reynolds (musician) Վիքիպահեստում |
Վաղ տարիներԽմբագրել
Դենը Քրիստին Մ.-ի և Ռոնալդ Ռեյնոլդսի ինը երեխաներից յոթերորդն է. ծնվել է 1987 թվականի հուլիսի 14-ին՝ Լաս Վեգասում, Նեվադա շրջանում։
ԿարիերաԽմբագրել
Imagine Dragons (2008-մեր օրեր)Խմբագրել
Ռեյնոլդսը վոկալիստ է, երգում է բաս-թմբուկով, քիչ՝ թմբուկով և ակուստիկ կիթառ ով։
Imagine Dragons-ը հաղթել է «Խմբերի ճակատամարտում» և այլ տեղային մրցույթներում։ Բասիստ Բեն Մակին միացել է խմբին Լաս Վեգասում։ Քիչ ուշ խմբի կազմի մեջ մտել է նաև թմբկահար Դենիել Պլատցմանը, որը Ուեյնի ընկերն էր և սովորում էր Բերկլիի երաժշտական քոլեջում։
Խումբը տեղափոխվում է Լաս Վեգաս, որտեղ նրանց հաջողությունները մեծանում են։ Երբ Train խմբի վոկալիստը հիվանդ էր, Imagine Dragons-ը պատրաստվում էր իր համերգին՝ մի սրահում, որտեղ տեղավորվում էր ավելի քան 26 000 մարդ։ Նրանք արժանանում են «2010 թվականի լավագույն ինդի-ռոք» մրցանակին՝ Las Vegas Weekly-ում և պարգևատրվում են «2011 թվականի լավագույն տեսահոլովակ» մրցանակով՝ Vegas Seven ամսագրի կողմից։ 2011 թվականի նոյեմբերին նրանք պայմանագիր են ստորագրում Interscope Records ընկերության հետ և սկսում են աշխատանքները Ալեքս Դա Կիդ պրոդյուսերի հետ։ 2014 թվականին խումբը ստնում է Գրեմմի մրցանակ։
Egyptian (2010-մեր օրեր)Խմբագրել
2010 թվականին Դեն Ռեյնոլդսը հանդիպում է ամերիկյան Nico Vega խմբի սալիստին՝ Էյժեյ Վոլկմանին: Այստեղ նրանք ձայնագրում են չորս թրեկ (Fade, Colorblind, I'll wait for you, On Our Own), որոնք ներկայացված են Egyptian ալբոմում։
Անձնական կյանքԽմբագրել
2011 թվականի մարտի 5-ին Դենը ամուսնանում է Էյժե Վոլկմանի հետ (04.03.1980)։ 18.08.12-ին ծնվում է նրանց աղջիկը՝ Արոու Ռեյնոլդսը։ Դեն Ռեյնոլդսը իր աղջկա անունը կնքում է Արոու՝ Հարրի Նիլսոնի «Me and My Arrow» երգի պատվին։ Տասն ամիս Ռեյնոլդսը ասում էր.«Ես եղել եմ իր կյանքի մեկ ու կես ամիսը: Եվ դա ամբողջ տարվա ամենասպասված պահն էր»: Նա նաև ունի երկու զույգ աղջիկներ՝ Ջիա Ջեյմս և Կոկո Ռեյ Ռեյնոլդսները (ծնվ․՝ 2017 թվականի մարտի 31)։
ՍկավառակագրությունԽմբագրել
- Egyptian - EP - Egyptian (2011)
- Night Visions (2012) - առաջին ալբոմ
- «Stranger» - X Ambassadors (2013) - համահեղինակ
- «Nothing Quite Like Home» - G. Love & Special Sauce (2014) - համահեղինակ
- «I Believe (Get Over Yourself)» - Nico Vega (2014) - համահեղինակ, համապրոդյուսեր
- Smoke+Mirrors (2015) - երկրորդ ալբոմ
Մրցանակներ և նոմինացիաներԽմբագրել
- Hal David Starlight Award (2014)