Սաունդթրեք
Ձայնային ուղի (անգլ.՝ soundtrack)[1], որևէ նյութի երաժշտական ուղեկցում (ֆիլմի, մուլտֆիլմի, մյուզիքլի, հաղորդման, համակարգչային խաղի, գրքի և այլն), և նույնպես երաժշտական ալբոմ, որը իր մեջ ներառում է տրված ստեղծագործության բոլոր կոմպոզիցիաները։
Տեխնոլոգիաների զարգացման հետ ձայնային ուղիները սկսել են ստեղծվել ոչ միայն ֆիլմերի և մուլտֆիլմերի համար, այլ նաև հեռուստատեսական հաղորդումների, համակարգչային խաղերի և անգամ մի քանի գրքերի համար։ Սակայն ձայնային ուղիների անվանման կարգը մնացել է նույնը։
Ձայնային ուղիների տարատեսակներ
խմբագրելԲովանդակությամբ
խմբագրել- Ֆիլմից, հեռուստասերիալից կամ հաղորդման ֆոնային երաժշտություն առանց բառերի․
- Աստղային պատերազմներ
- Արդյունք
- Սանտա Բարբարա (հեռուստասերիալ)
- Կորուսյալները (հեռուստասերիալ)
- Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր (հաղորդում)
- Երաժշտական ֆիլմի կամ մյուզիքլի ձայնային ուղիները երգերի կատարումով․
- Անձրևի տակ երգողներ
- Բրիոլին
- Տարբեր կատարողների երգերի ժողովածու, որոնք կարող են հանդիպվել ֆիլմում․
- Սիեթլում չքնածները
- Երբ Հարին հանդիպել է Սալիին
- Եղբայր և եղբայր 2
- Ֆոնային երաժշտություն տեսախաղից․
- S.T.A.L.K.E.R.
- Fallout
- Երաժշտություն, որը գրվել է գրքի ընթերցման համար․
- Հոբիթ, Մատանիների տիրակալը[2]
- Մետրո 2033[3]
Արտադրությամբ
խմբագրելՊաշտոնական ձայնային ուղի
խմբագրելՊաշտոնական ձայնային ուղի (կարճ ասում են OST, անգլերեն Original Soundtrack), երաժշտական ալբոմ, որը իր մեջ կարող է ներառել ինչպես երգահանների ինքնօրինակ երաժշտությունը, այդպես էլ հայտնի երգեր, որոնք հնչել են ֆիլմի ընթացքում, բայց գրված չէին դրա համար։ Երբեմն կարող է իր մեջ ներառել երկխոսություններ, ձայնային էֆեկտներ և աղմուկներ։
Ոչ պաշտոնական ձայնային ուղի
խմբագրելԲացի պաշտոնական ալբոմներից, որոնք թողարկվում են օրիգինալ ձայնային ուղիների արտադրողների կողմից, կան նաև նյութում հնչած երաժշտության սիրողական ժողովածուներ, որոնք հավաքվել են տարբեր աղբյուրներից։ Այդ սաունդթրեքները ոչ պաշտոնական են անվանվում։
Երբեմն ստեղծագործությունները պատճենվում են սիրողների կողմից կամ կտրվում են համակարգչային խաղի թվային ֆայլերից։
Պատմություն
խմբագրելՍկզբնապես կինոընկերությունների կողմից հորինած գովազդային հնարքները՝ ձայնային ուղիները, պատրաստվում էին նոր ֆիլմերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար։
Առաջին առևտրային ձայնային ուղին եղել է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիմի սաունդթրեքը, որը ձայնագրվել է 1938 թվականին Ուոլթ Դիսնեյի ստուդիայի կողմից։
Առաջին երգահանները, որոնք սկսել են երաժշտություն գրել հատուկ տեսախաղերի համար եղել են Ռոբ Հաբարդը և Մարտին Գոլուեյը։
Ժամանակի ընթացքում էլեկտրոնային սարքավորումների զարգացման ընթացքում լավացել է արտադրվող ձայնի որակը, ինչը թույլ է տվել խաղերի համար ավելի բարձրորակ հնչունավորում օգտագործել։ Խաղերի մեջ սաունդրեքի հայտնվելը, որը ուժեղացնում էր խաղից տպավորությունները, իրադարձություն է դարձել։ Այդ ձայնային ուղիները հայտնի էին դարձել խաղերի սիրողների մեջ, և նրանք անգամ խաղից առանձին լսում էին այդ երգերը։
Գրականություն
խմբագրել- Թոմ Ռենդի Ձայնի համար կինո // Կինոյի տեխնիկա և տեխնոլոգիա. — 2005. — В. 1. Архивировано из первоисточника 16 Հոկտեմբերի 2012.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «sound track - definition of sound track by Merriam-Webster.com». Merriam-Webster. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Kearns, William K. Rhapsody for Horn and Orchestra; Middle Earth; Gate City—A Methodist Hymn(անգլ.) // American Music : journal. — University of Illinois Press. — Т. 24. — № 2. — С. 254—255.
- ↑ «Метро 2033. Читать книгу онлайн». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաունդթրեք» հոդվածին։ |