iTunes
iTunes, մեդիա նվագարկիչ, մեդիա գրադարան, ինտերնետային ռադիո հեռարձակող և բջջային սարքերի կառավարման ծրագիր, որը ստեղծվել է Apple Incի կողմից[1]: Այն առաջին անգամ գործի է դրվել 2001 թվականի հունվարի 9-ին: Օգտագործվում է թվային մեդիայում՝ երաժշտության, հոլովակների ներբեռման, դիտման և ունկնդրման համար: Այն հասանելի է macOS և Windows օպերացիոն համակարգերի համար:
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | մեդիափլեյեր |
Հեղինակ | Apple Inc |
Նախագծումը՝ | Էփլ |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | macOS, Windows, |
Առկա է | բազմալեզու |
Լույս տեսավ՝ | 2001 թվականի փետրվարի 9 |
Պլատֆորմ | Վինդոուզ |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | iTunes Music Library, binary variant? և iTunes Music Library, XML variant? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | iTunes Music Library, binary variant? և iTunes Music Library, XML variant? |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | apple.com/itunes/ |
ITunes Վիքիպահեստում |
«iTunes»-ի հիմնական ուղղվածությունը երաժշտությունն է՝ երաժշտական գրադարանով և հավաքածուներով: Այն կարող է օգտագործվել CD սկավառակների և երգերի հավաքածուների ձայնագրման համար: Հնարավորություն կա նաև կիսվել անձնական երաժշտական հավաքածուներով: 2005 թվականին Apple ընկերությունը ավելացրել է նոր պարամետրեր, որոնք հնարավորություն են տալիս դիտել տեսանյութեր, օգտվել էլեկտրոնային գրքերից: Սակայն ծրագիրը հասանելի է միայն IOS համակարգերում:
Հարթակային հասանելիությունԽմբագրել
«iTunes» ծրագիրը հասանելի է macOS և Windows օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների համար[2]: 2017 թվականի մայիսին Microsoft և Apple ընկերությունները հայտարարել են, որ ծրագիրը կավելանանա Microsoft Store-ի ծրագրերին մինչ 2017 թվականի ավարտը[3]:
ՊատմությունԽմբագրել
1990 թվականին «Casady & Greene» ընկերության կողմից թողարկված SoundJam MP ծրագիրը ժամանակի ընթացքում անվանափոխվեց «iTunes»-ի, երբ Apple ընկերությունը գնեց այն[4]: Apple ընկերությունը «SoundJam» ծրագրում կատարեց մի քանի փոփոխություներ[5]։ «iTunes»-ի առաջին տարբերակը թողարկվել է 2001 թվականի հունվարի 9-ին, ճանաչվել է «տարվա լավագույն և հարմարավետ Jukebox հավելված»։ «iTunes»-ի հետագա թողարկումները հաճախ համընկնում էին նոր ապարատային սարքերի հետ և աստիճանաբար ներառում էին նոր հնարավորություններ, ներառյալ «smart playlists», «iTunes Store» և նոր աուդիո ձևաչափեր[6]։
Մեդիա ՄենեջմենթԽմբագրել
ԵրաժշտությունԽմբագրել
Մետատվյալներ և ներբեռնում
«iTunes»-ը ներառում է նաև երաժշտական գրադարան։ Յուրանքանչյուր թրեք ունի իր հատկությունները, որոնք կոչվում են մետատվյալներ[7][8]։ Մետատվյալները կարող են խմբագրվել յուրանքանչյուր օգտատիրոջ կողմից: Հնարավոր է փոխել թրեքի կամ կատարողի անունը և այլ պարամետրեր[9]։ Ծրագիրը ապահովում է թվային, աուդիո ձայնագրությունների ներմուծում, որոնք կարող են փոխանցվել IOS ծրագրով սարքերին, ինչպես նաև աջակցել ձայնասկավառակների բովանդակությանը: «iTunes» -ն աջակցվում է WAV, AIFF, Apple Lossless, AAC եւ MP3 աուդիո ձևաչափերով։ Այն օգտագործում է «Gracenote» երաժշտական տվյալների բազան`աուդիո ձայնասկավառակների անվանումների տրամադրման համար։
Ֆայկերի հիմանական դասավորվածությունը սյունակաձև է և ներառում է ալբոմներ, երաժշտական հավաքածուներ և այլ տվյալներ: Օգտատերերը նույնպես կարող են ձևափոխել այս սյունակների դասավորվածությունը:
Հատուկ երաժշտական հավաքածուներ
2004 թվականին ներկայացվեց երաժշտական գրադարանում զետեղված «Party Shuffle» հավաքածուն: Օգտատերերը կարող են սեղմակի օգնությամբ հեշտորեն անցնել հաջորդ հավաքածուին: Հետագայում այն անվանվեց «iTunes DJ»-ի, որն էլ փոփոխվեց «Up Next»-ի:
ՏեսահոլովակներԽմբագրել
2005 թվական մայիսին «iTunes»-ում ներկայացվեց տեսահոլովակների բաժինը, որը թողարկվեց iTunes 4.8 տարբերակի հետ: Սակայն այն ուներ որոշակի սահմանափակումներ և հնրավոր չէր երկարաժամկետ օգտագործել[10]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Wells, John C. (2008), Longman Pronunciation Dictionary (3rd տպ.), Longman, p. 427, ISBN 9781405881180
- ↑ «Apple Launches iTunes for Windows»։ Apple Newsroom։ Apple Inc.։ October 16, 2003։ Վերցված է December 16, 2017
- ↑ Warren Tom (May 11, 2017)։ «Apple is bringing iTunes to the Windows Store»։ The Verge։ Vox Media։ Վերցված է December 16, 2017
- ↑ Seff Jonathan (May 1, 2001)։ «The Song Is Over for SoundJam»։ Macworld։ International Data Group։ Վերցված է December 16, 2017
- ↑ Cheng Jacqui (November 23, 2012)։ «iTunes through the ages»։ Ars Technica։ Condé Nast։ Վերցված է December 16, 2017
- ↑ McElhearn Kirk (January 9, 2016)։ «15 years of iTunes: A look at Apple’s media app and its influence on an industry»։ Macworld։ International Data Group։ Վերցված է December 16, 2017
- ↑ Elliott Matt (April 30, 2014)։ «Clean up and organize your iTunes music library»։ CNET։ CBS Interactive։ Վերցված է December 16, 2017
- ↑ Miller Dan (February 13, 2014)։ «How I edit track metadata in iTunes»։ Macworld։ International Data Group։ Վերցված է December 16, 2017
- ↑ Costello Sam (October 4, 2017)։ «How to Import Downloaded Music to iTunes»։ Lifewire։ Dotdash։ Վերցված է December 16, 2017
- ↑ «iTunes 4.8 adds video support, Yorkdale store photos, more»։ AppleInsider։ May 9, 2005։ Վերցված է December 16, 2017