Դենիել Ուեյն «Թև» Սերմոն (հունիսի 15, 1984(1984-06-15)[1], American Fork, Յուտա շրջան, Յուտա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, Լաս Վեգասում՝ Նևադա նահանգում հիմնադրված Imagine Dragons ռոք խմբի կիթառիստ։

Ուեյն Սերմոն
Ծնվել էհունիսի 15, 1984(1984-06-15)[1] (39 տարեկան)
American Fork, Յուտա շրջան, Յուտա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերինդի ռոք
Մասնագիտություներգիչ, կիթառահար և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլInterscope Records
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ և American Fork High School?
Պարգևներ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
Կայքimaginedragonsmusic.com
 Daniel Wayne Sermon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դենիել Ուեյն Սերմոնը ծնվել է 1984 թվականի հունիս 15-ին Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիում, բազմազավակ մորմոնների ընտանիքում, որտեղ Դենիելի հետ մեծանում էին նաև 4 երեխաներ։ Դենիել Ուեյնը ավատել է Բերկլիի երաժշտական քոլեջը, որտեղ կատարելագործել է կիթառի իր գիտելիքները։

Imagine Dragons. Հաջողակ կարիերայի սկիզբ խմբագրել

Դենիելը հանդիսանում է ամերիկյան Imagine Dragons խմբի կիթառահարը և բեք վոկալիստը, որտեղ հայտնի դարձավ իր երկրորդ անվամբ, քանի որ խմբի վոկոլիստի և թմբկահարի անունները նույնպես Դենիել էր, այդ պատճառով էլ Սերմոնին անվանեցին Ուեյն։ Դենիել Ուեյնը խմբին միացավ 2009 թվականին՝ Դենի հրավերով։ «Թև» մականունը նրան տվել են ընկերները, երբ մի անգամ համերգի ժամանակ մենեջերը նրան կանչեց իր անվամբ (Wayne), բոլորը լսեցին «wing» (թև)։

Դանիելը համակրում է ոսկեգույնը, ինչի պատճառով նրա կիթառների մեծ մասը ոսկեգույն են։

Կրոն խմբագրել

Դանիելը մորմոն է, ինչի մասին մի քանի անգամ նշել է։

Անձնական կյանք խմբագրել

Ուեյնն ամուսնացած է իր լավագույն ընկերուհու՝ Ալեքսանդրա Սերմոնի (բալետի պարուհի, լուսանկարիչ) հետ։ Ալեքսանդրային կարելի է տեսնել Imagine Dragons -ի" On Top Of The World" տեսահոլովակում։ 2014 թվականի հուլիսի 26-ին նրանք որդի ունեցան՝ Ռիվեր Ջեյմս Սերմոնը, իսկ 2016 հունվարի 26-ին ծնվեց երկրորդ որդին՝ Վոլֆգանգ Ալեքսանդր Սերմոնը։ 2018 թվականի ամռանը զույգը հայտարարեց, որ սպասում են աղջկա ծննդին։ Հոկտեմբերին զույգն աղջիկ ունեցավ՝ Սանի Ռեյ Սերմոնը, ինչի մասին զույգը հայտարարեց նոյեմբերին, քանի որ Սանին լույս աշխարհ էր եկել առողջական խնդիրներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեյն Սերմոն» հոդվածին։