Օլիմպիական թալիսմաններ
Օլիմպիական թալիսմանները մաս են կազմում Օլիմպիական խորհրդանիշների, 1968 թվականից սկսած պարտադիր ատրիբուտ է Օլիմպիական խաղերում։ Խորհրդանիշ, որը, ըստ «Մեծ Օլիմպիական հանրագիտարանի»[1] ունի գովազդային և առևտրային նշանակություն։ Ընդունող երկիրը օգտագործում է այն որպես լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր։ Այն հանդիսանում է Օլիմպիական խաղերի կազմակերպման կազմկոմիտեի սեփականությունը։ Ըստ «GEO»[2], ամսագրի օլիմպիական թալիսմանի առաքելությունը՝ «արտացոլում հյուրընկալող երկրի խաղերի ոգին, մարզիկներին հաջողության հասնելու և տոնական մթնոլորտի ստեղծում»։ Հաճախ օլիմպիական թալիսը պատկերվում է կենդանիների տեսքով, առավել ժողովրդական է տվյալ երկրում, որը հյուրընկալում է մարզիկներին, կամ անիմացիոն հորինված տեսքով էակներ։ Դիզայներների կողմից ստեղծված տեսողական պատկերի հիման վրա ստեղծվում է հուշանվերների մեծ քանակ։ Օլիմպիական թալիսմանը՝ այն նաև քաղաքի խորհրդանիշն է, որտեղ տեղի է ունենում Օլիմպիադան, որպես հավաքածու և եկամտի զգալի աղբյուր (ըստ Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի գրասենյակի՝ խաղերի ընթացքում հուշանվերների գները կարող են տասնյակ անգամ աճել, կախված հեռուստադիտողների մրցակցությունից)[3]։ Երբեմն, օլիմպիական թալիսմանը կոչվում է «mascots» (անգլերենից mascot — «թալիսման»)։
Թալիսմանին ներկայացվող պահանջներ
խմբագրելՅուրաքանչյուր ստեղծվող թալիսման պարտադիր պետք է տարբերվի նախորդներից, քանի որ այն արտացոլքում է ընդունող երկրի յուրօրինակությունը, ինչպես նաև ուշադրության է արժանացնում մարզիկների և հանդիսատեսի համակրանքը։ Հետևաբար, գաղափարի ինքնատիպությունը՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից թալիսմանի գնահատման հիմնական չափանիշներից մեկն է։ Բացի այդ, յուրաքանչյուր թալիսման գրանցված է որպես ապրանքային նշան։ Հետևաբար թալիսմանի ստեղծման կարևորագույն պայման է պաշտպանել բանագողությունից։
Ամերիկացի դիզայներ Բրեդ Կոուպլենդը, որը հանդիսանում է ՄՕԿ-ի խորհրդատուն՝ խաղերի տեսողական ընկալման և օլիմպիական թալիսմանների փորձագետ, մամուլի հաղորդագրության մեջ մասնակիցների համար թալիսմանի ստեղծման Համաշխարհային մրցույթի ժամանակ ընդգծել է 2008 թվականի Օլիմպիական խաղերը[4]։
«Թալիսանը, առաջին հերթին, արտացոլում է այդ քաղաքի ոգին, որտեղ պետք է անցկացվի Օլիմպիական խաղերը։ Այն պետք է կրi գործող անձի հիշատակմամբ, վառ անձնավորությամբ, որը դառնում է յուրահատուկ և հետաքրքիր ականավոր ներկայացուցիչը պատմության մեջ… Թալիսմանը պետք է համակրելի լինի երեխաներին և ծերերին, կանանց և տղամարդկանց, ինչպես նաև «պահպանի օլիմպիական բարձրագույն նպատակները»։
Դա պատճառ է հանդիսանում, որպեսզի տեսողական պատկերով թալիսմանի մշակումը, ստեղծի «լեգենդ» քրտնաջան աշխատանքի միջոցով։
Միևնույն ժամանակ թալիսմանը պետք է հավասարապես լավ ընկալվի տարբեր տարբերակներում` էլեկտրոնային, տպագիր, լրատվամիջոցներում, հուշանվերների ձևով և այլն։
2014 թվականի Օլիմպիական խաղերի կայքում, թալիսմանի ստեղծման մրցույթի էջում նշվում է, որ «ցանկացած գոյություն ունեցող շնչավոր կամ անկենդան առարկաներ կարող են լինել թալիսմաններ, որը պետք է նպաստի օլիմպիական իդեալների առաջխաղացմանը, արտացոլի ազգային և մշակութային առանձնահատկությունները, ինչպես նաև ժամանակների ոգին. այն պետք է խորհրդանշի երկրի իմիջը համաշխարհային հանրության առջև և ներկայացնի նրա ազգային բնույթը, որը հանգեցնում է դրական հույզերի, և այն պետք է լինի և հետաքրքրիր, և յուրատեսակ»[5]։
Այս դեպքում թալիսմանը պետք է արտացոլի Օլիմպիական արժեքները։
- Կատարելություն (Excellence): Ամբողջապես նվիրումը պայքարում նպատակներին հասնելու համար, ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում։ Կարևորը հաղթանակը չէ, այլ ինքնակառավարման հաղթահարումը։
- Բարեկամություն (Friendship): Փոխըմբռնում անհատների և ամբողջ ազգերի միջև, չնայելով ոչ մի տարաձայնության և խտրականության։ Սպորտը միավորում է տարբեր ազգերի ներկայացուցիչներին, մշակույթներ, կրոններ։
- Հարգանք (Respect): Կարգ ու կանոնի պահպանում՝ մարզական, բարոյական, էթիկական։ Դա հարգանք է այլ անձանց նկատմամբ տվյալ միջավայրում, ինչպես նաև հարգանք քո և մարմնիդ նկատմամաբ։
Օլիմպիական թալիսմանի ծագման պատմություն
խմբագրելՄինչև 1968 թվականը հիմնական օլիմպիական ատրիբուտ էր, արտացոլելով առաջիկա Խաղերը, այն գրանցվել է ՄՕԿ-ում որպես պաշտոնական էմբլեմա։ 1968 թվականի փետրվարին Գրենբոլի ( Ֆրանսիա) Օլիմպիական խաղերում առաջին անգամ օգտագործվել է թալիսմանը, որպես հանդես է եկել Schuss անունով գործող անձը, որի հեղինակը համարվում է նկարիչ Մորիս Լաֆարգը։ Դա կարմիր և սպիտակ գլուխ ունեցող դահուկների վրա փոքրիկ մարդուկ է, և Օլիմպիական օղակները ճակատին։ Կապույտը՝ կորացած, ինչպես ցատկ ցատկահարթակից, մարմինը սահուն կերպով վերածվում է դահուկների։ Արդյունքում, թալիսմանի գույնը հիշեցնում էր ֆրանսիական դրոշի շերտերը։ Առաջին թալիսման է, որը չի ունեցել հատուկ ճանաչում և առևտրային հաջողություն։ Նույն թվականի հոկտեմբերին, Մեխիկոյի (Մեքսիկա) ամառային Օլիմպիական խաղերին ներկայացվեց Կարմիր Յագուարի թալիսմանը, որը ստեղծվել է քանդակագործական պատկերների տեսքով, և հայտնաբերվել է Չիչեն Իցայի պեղումների ժամանակ (հնագույն մայրաքաղաքի Մայանի ժողովուրդներ)[1]։ Ինտերնետում հաճախ կարող է սխալ տեղեկություններ գտնվել Մեքսիկական խաղերի թալիսմանի մասին Կապույտ Պալոմեյի մասին, բայց այդ փաստը հաստատող պատմական աղբյուրներ չկան։ Այս թալիսմանը նույնպես պաշտոնական ճանաչում չի ստացել։ Պաշտոնապես «օլիմպիական թալիսման» հասկացությունը հաստատվել է 1972 թվականին ՄՕԿ-ի ամառային նստաշրջանում, որը տեղի է ունեցել Մյունխենում անցկացվող XX օլիմպիական խաղերի շրջանակներում։ Կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի թալիսմանը դարձավ պարտադիր ատրբբուտներից մեկը։ Այժմ ցանկացած արարած կարող է հանդես գալ որպես թալիսման, որը արտացոլում է Օլիմպիական խաղերը կազմակերպող երկրի ժողովրդի մշակույթի առանձնահատկությունները։ Դա կարող է լինել կենդանի, մարդ, դիցաբանական կամ հեքիաթում գործող անձ։ Բացի այդ, թալիսմանը պետք է պարտադիր կերպով խորհրդանշի ժամանակակից օլիմպիական շարժման արժեքները։
Օլիմպիական խաղերի թալիսմաներ
խմբագրելԱմառային Օլիմպիական խաղերի թալիսմաններ
խմբագրելԿարմիր Յագուար (1968 թվական, Մեխիկո)
խմբագրելԱռաջին անգամ թալիսմաները հայտնվել են 1968 թվականի Օլիմպիական խաղերում՝ Գրենոբլում և Մեքսիկայում։ Մեքսիկայում կազմակերպիչները փորձել են հեռանալ պատմությունից և գումար վաստակել հեռուստահաղորդումների միջոցով։ Դա նրանց հաջողվեց, Մեխիկոյի մրցումների ժամանակ հեռուստահաղորդումների միջոցով առաջին անգամ հեռուտադիտողների դիտումների քանակը անցավ մեկ միլիարդ մարդուց։ Այնուամենայնիվ, սեփականատերերին պակասում էր նախաձեռնությունը. նրանք չէին կռահում ինչ անուն տալ թալիսմանին, որպես հետևանք, չէին հաշվարկել հնարավոր եկամուտները։ Բայց Մեխիկոյի Կարմիր Յագուարը այդպես էլ մնաց անանուն։ Չնայած ներկայումս մեքսիկացիները պնդում են, որ նրա անունը «Մայա» էր։ Ի վերջո, Մեխիկոյում կայացած Օլիմպիական խաղերի թալիսմանը մեծ ճանաչում չստացավ։
Գորշուկաշուն Վալդի (1972 թվական, Մյունխեն)
խմբագրել1972 թվականի Օլիմպիական խաղերը, որը անցկացվում էր Մյունխեն քաղաքում, թալիսմանը հանդիսանում էր Գորշուկաշուն Վալդին։ Քանի որ գերմաներենում «գորշուկաշունը» պատկանում է արական սեռին, ընդունված է համարել, որ Վալդին «թալիսման տղա» է։ Որպես թալիսման, շունը ընտրվել է նրա որսորդական որակների պատճառով, որը բնորոշ է մարզիկներին։ ՄՕԿ-ի կայքէջը նրանց միջև հիմնականում նույնականացնում է. դիմացկունություը, համառությունը և ճարպկություը։
Դիզայներները վառ գույներով էին ներկել Վալդիին, ընդգծելով թալիսմանի ուրախ բնույթը, խորհրդանշելով Օլիմպիական տոնի ուրախությունը։ Միևնույն ժամանակ, 1972 թվականի խաղերը համարվում են ողջ պատմության ամենագեղեցիկներից տոներից մեկը։ Գորշուկաշնիկի գլուխը և պոչը բաց կապույտ էր, իսմ մարմինը ներկված էր, իսկ մարմինը ներկված էր երեք ուղղահայաց շերտերով կազմված օլիմպիական հինգ գույներից, կարծես Վալդիին հագած լիներ բազմագույն մայկա։
Վալդի հասարակ անուն է։ Բավարիայում գորշուկաշունը շատ հանրաճանաչ է, այնպես էլ այս ցեղի ցանկացած շան կարող էր անվանել այդ անունով, ինչպես Ռուսաստանում արջուկ Միշային, կամ էլ Վասկա կատվին։ Օլիմպիական խաղերի պատմության մեջ ` Վալդին գրեթե միակ ընտանի կենդանին է, որը դարձել է Օլիմպիադայի թալիսման (բացառությամբ գորշուկաշան, որը եղել է նաև ոչ ազնվացեղի շուն Կոբին', 1992 թվականի Օլիմպիական խաղերի թալիսմանը)։
Խաղերի կազմակերպիչները հոգ էին տարել, որպեսզի թալիսմանը հավաքեր հուսալի կասա։ Գորշուկաշունը պատրաստվել էր տարբեր նյութերից և 1972 թվականին վաճառվել է ամե- նուրեք։ Վալդիին կարելի էր տեսնել խաղալիքների խանութում, պաստառների, հագուստների, ամանեղենրի վրա և այլուր։
Կուղբ Ամիկ (1976 թվական, Մոնրեալն)
խմբագրելԿարմիր կուղբը Կանադայի ազգային խորհրդանիշն է։ Նա կարևոր դեր է խաղացել երկրի պատմության մեջ։ Երկար ժամանակ կուղբի մորթու արտադրությունը Հյուսիսային Ամերիկայի արհեստագործական ամենակարևոր ոլորտներից մեկն էր։ Կուղբ են կոչում նաև Կանադայի փայտահատներին։ Բացի այդ, կուղբը համարվում է աշխատասի- րության խորհրդանիշը։ Նա ունի հատկություններ, որը հատկանշվում է նաև մարզիկների մոտ. համբերություն, կամք, հաստատակամություն։ Կանադայի բնիկ լեզվով Ամիկ անունը նշանակում է «կուղբ»։
Որպես հիմնական հատկանիշ, թալիսմանը վառ կարմիր գոտի էր, որը Օլիմպիական խորհրդանիշի պատկերով էր, և նման էր ժապավենի։ Որով ամրացնում էին մեդալները։
Հայտնի է նաև, որ Հենրի Լոնգֆելոի էպիկական պոեում «Հայավաթի երգը» Ամիկ են անվանել առաջնորդ կուղբի անունով[2]։
Միշա արջուկն և Վիգրի ծովակատուն (1980 թվական, Մոսկվա)
խմբագրելՈրոշ աղբյուրներ[6] պնդում են, որ 80-րդ Օլիմպիական խաղերի թալիսմանի լրիվ անունը Միխայիլ Պոտապիչ Թոփինգին էր։ Գորշ արջը, որը հանդիսանում է Ռուսաստանի խորհրդանիշը, այնպես որ նրա ընտրությունը, որպես Մոսկվայի խաղերի պաշտոնական թալիսման, պատահական չի եղել։ Սկզբնական շրջանում ( 1976 թվական) օլիմպիական թալիսմանների թեկնածուներն են եղել համբարձյալ ձին, մատրյոշկան և տիկնիկ Պետրուշկան, սակայն դրանք արագորեն մերժվեցին[7]։ «Սովետսկի սպորտ» օրաթերթը դիմեց բնակչությանը, առաջիկա Խաղերի համար թալիսման առաջադրելու խնդրանքով։ Ստացվել է մոտ 45 հազար նամակ, և ընթերցեցասերները առաջարկել են նկարել արջուկ։
Թալիսման վերջնական տարբերակի հեղինակը հայտնի նկարիչ պատկերազարդող Վիկտոր Չիժիկովն է։ Դրանից ավելի քան հարյուր տարբեր պատկերներից նա ընտրեց մեկին, որը մասնակցեց Մոսկվայի հանրագումարային ցուցահանդեսին։ Մրցույթին ներկայացրել էին տարբեր արվեստագետների վաթսուն արջեր:Սակայն Միշան դուր եկավ բոլորին։ Հատկապես այդ էսկիզն ընտրվեց և պաշտոնապես հաստատվեց Կենտրոնական կոմիտեի (ԽՄԿԿ) կողմից։ Մոսկովյան թալիսմանը առաջին էր, որը թեքված էր դեպի հանդիսատեսը. նա նայում էր և բացահայտ ժպտում հանդիսատեսին։
Թալիսմանի ատրիբուտը հանդիսանում էր լայն գոտին, ներկված օլիմպիական գույներով, իսկ ճարմանդը պատկերված էր հինգ օղակների տեսքով։ Սկզբնական էսկիզում այն չի եղել։ Չիզիկովը գոտին լրացուցիչ նկարել է ընտրված նմուշի վրա։
Ըստ Օլիմպիադա-80 կազմակերպիչների՝ փակման արարողության ժամանակ հսկայական ռետինե արջուկ տիկնիկը բաց է թողնվել երկնք՝ փուչիկների հավաքածուն ոտքերին և ձեռքերին ամրացված։ Այնուհետև, երկար ժամանակ, Օլիմպիական թալիսմանը ցուցադրվել Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԱՏՆՑ) տաղավարներից մեկում։
Կա լեգենդ այն մասին, որ 1980 թվականի աշնանը ռետինե արջուկին Արևմտյան Գերմանիայի մի ընկերություն առաջարկել է մեծ գումարով գնել, բայց ԽՍՍՄ-ի կառավարությունը հրաժարվել է վաճառել ազգային արժեք հանդիսացող խորհրդանիշը։ Եվ Մոսկվայի Օլիմպիական խաղերի թալիսմանը պահվել է Օլիմպիական կոմիտեի նկուղում[4]։
Թալինում XXII Օլիմպիադայի շրջանակներում անցկացվեց առագաստանավի մրցումները, որը ուներ իր պաշտոնական թալիսմանը՝ Վիգրի։
Արծիվ Սեմ (1984թվական, Լոս Անջելես)
խմբագրելԱրծիվը հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային խորհրդանիշը։ Բացի այդ, այս թալիսմանում մեկ այլ պատկեր է դրվել, և, որի շնորհիվ նա ստացել է իր անունը։ Walt Disney ընկերության նկարիչները արծվին նկարել են ցիլինդրով։ Ներկելով այն Ամերիկայի դրոշի գույներով, ճիշտ այնպես, ինչպես հայտնի Քեռի Սեմը։
Վագրիկ Հոդորի (1988 թվական, Սեուլ)
խմբագրելXXIV Օլիմպիական խաղերի թալիսմանը դարձավ կորեական լեգենդի հերոս Ամուրյան վագրը։ Որպեսզի վերացնեն գիշատչի բացասական կողմերը, նրան պատկերել էին փոքրիկ վագրի պատկերով՝ բարի և անմեղ։
Թալիսմանի անունը ընտրվել է 2295 առաջարկվող տարբերակներից և համաժողովրդական քվեարկության միջոցով։ Կորեերեն անունը թարգմանվում է որպես Վագր Տղա («Հո» նշանակում է «վագր», իսկ «դորի» — «տղա»)։
Կորեական թալիսմանի գլխավոր ատրիբուտը հանդիսանում է փոքրիկ սև գլխարկը, դրված է նրա ականջին։ Դա ազգային տարազի տարր է, այդ գլխարկներով հնում գյուղացիները պարում էին ժողովրդական տոնների ժամանակ։
Հոդորիի համար սկզբնական մտածել էին ընկերուհի Վագրուհի Հոսունին, սակայն նա այդպիսի ժողովրդականություն չի վայելեց, ինչպես պաշտոնական թալիսման, և նրա մասին արագ մոռացվեց[2]։
Շնիկ Կոբի(1992 թվական, Բարսելոնա)
խմբագրելԲարսելոնայում տեղի ունեցավ հոբելյանական XXV Օլիմպիական խաղերը։ Ներքին քաղաքական կոնֆլիկտի պատճառով, դիզայներ Խավիեր Մարիսկալայի առջև դրված էր բարդ խնդիր. գտնել կերպար, որը կկարողանար միացնել անջատողական մարզերը։ Եվ այդպիսով առաջացավ Կոբի բակապահ շնիկը, որը մանկական հաղորդումների մուլտֆիլմերից հայտնի անապաստան շնիկ էր։
Նա դարձավ իսպանացիների սիրելին, որը ժողովրդի կողմից ընտրվեց որպես օլիմպիական թալիսման։ Բրեդ Կոուպլենդը այդ շնիկը համարում է ամենահաջողը բոլոր Օլիմպիական թալիսմաներից։ Բացի այդ, Շնիկ Կոբին ճանաչվել է որպես պճնագեղորեն հագնված թալիսման. նա կրում էր մուգ կապույտ կոստյում և փողկապ։
Համացանցում դուք կարող եք գտնել տեղեկություններ, որ Կոբիի նախատիպը եղել է Կատալանյան շունը, չնայած թալիսմանը այս ցեղի հետ ընդհանուր ոչինչ չունի։ «Կոմերսանտ» շաբաթաթերթը պնդում է, որ այն պայմանավորված է Մարիսկալի համախոհությամբ կուբիզմի և թմրամիջոցի հետ[7]։
Խաղերի փակման արարողության ժամանակ Բարսելոնայի թալիսմանը, ինչպես և Արջուկ Միշան, օդային փուչիկների միջոցով բարձրացան երկինք[3]։
Իզզի (1996 թվական, Ատլանդա)
խմբագրելՕլիմպիադա-96՝ թալիսմանը որոշվեց ստեղծել համակարգչի միջոցով։ Արարածը ստեղծվեց տարօրինակ և ոչ մի բանի նման չէր։ Սկզբնական շրջանում ուրվագիծը մերկ էր և չուներ ոչ բերան, և ոչ էլ քիթ։ Դիզայներները երկար ժամանակ այն բերում էին կարգի։ Եվ այդպես Իզզին ստացավ արտահայտիչ մեծ բերան, օլիմպիական օղակներով պոչ, սպիտակ ձեռնոցներ և զվարճալի կոշիկներ։ Հետագայում որոշվեց հեռացնել տգեղ ատամները, որպեսզի թալիսմանը սարսափելի տեսք չունենար, և ավելացրեցին լայն բացված աչքեր՝ փոքրիկ կայծ աստղիկնրի ձևով։
Քանի որ ոչ ոք չէր կարող միանշանակ պատասխան տալ, ինչ արարած է դա, և այդպիսով ստեղծողները մտածեցին Իզզի անունը, կարճ անգլերենից What is it? («Ինչ է դա?»):
Այս թալիսմանը համարվում է խաղերի պատմության մեջ ամենաանհեթեթ նախագիծը։
Օլլի, Սիդ և Միլլի(2000 թվական, Սիդնեյ)
խմբագրելՍիդնեյի Խաղերի թալիսմանը դարձավ խորհրդանշական եռյակը. Բադակտուց Սիդն, Կուկաբար Օլլին և Եքիդնա Միլլին։ Այս կենդանիները ապրում են միայն Ավստրալիայում։ Երեքը միասին վերցրած խորհրդանշում են օլիմպիական բարեկամություն։ Բացի այդ, կերպարները (ըստ իրենց բնակության վայրի) մարմնավորում են երեք տարերքը. հող, ջուր և երկինք։ Այս դեպքում եռյակը խորհրդանշական թիվ է, քանի որ Օլիմպիական խաղերը անցկացվեցին երրորդ հազարամյակի նախաշեմին։
Թալիսմաններից յուրաքանչյուրը ունեցել է իր անունը և ինքընօրինակ կամք։ Բադակտուցին անվանեցին Սիդի (Syd, կրճատելով քաղաքի անվանունը, որը ընդունում էր Օլիմպիադան Սիդնեյում)։ Ավստրալիայի բնության խորհրդանիշն է, նա մարմնավորում է ուժ, էներգիա և հաղթանակի ցանկություն։ Ավստրալիական ալկիոն-հռհռան Օլլի (Olly, «օլիմպիադա» բառի կրճատ ձևն է), մարմնավորում է օլիմպիական ոգին, այն տարբերվում էր ուրախ տրամադրությամբ, առատաձեռնությամբ և բարությամբ։ Եքինդան ստացավ Միլլի անունը (Millie կարճատված հազարամյակ բառից) ի պատիվ երրորդ հազարամյակի սկիզբի։ Նա իր մեջ միավորեց լավատեսությունը, աշխատասիրությունը և նպատակադրվածությունը դեպի ապագան։ Բացի այդ, Միլլին ինֆորմացիայի և տեխնոլոգիայի, փաստերի և թվերի գլխավոր մասն է։
Ծաղրանկարիչ Պոլ Նյուելը Խաղերի պատմության մեջ առաջինը հորինեց «անտիթալիսմանը»։ Այն դարձրավ Ֆաուստ անունով վոտոբատը։ Բացասական հերոսը դեմ էր բարի ուժերին, որը մարմնամվորում էր Սիդնեյի թալիսմաններում[2]։
Ֆեբ և Աֆինա(2004 թվական, Աթենք)
խմբագրելXXVIII Օլիմպիական խաղերի թալիսմանը, այնպես, ինչպես Օլիմպիադա-68 Կարմիր Յագուարի թալիսմանը, ստեղծվել է անտիկ օրինակներով, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ։ Նրանց ստեղծեցին հին հունական տիկնիկների օրինակներով, որոնք պահպանվել են մինչև մ.թ.ա VII դարաշրջանը։
Ըստ լեգենդի, Ֆեբը և Աֆինան՝ եղբայր և քույր են։ Նրանց անվանեցին Օլիմպոսի աստվածներ Ապոլլոնի (Ֆեբա, Ֆեբոսա կամ էլ Ֆիվոսա), լույսի պայծառ Աստծո, և Աթենքի իմաստության Աստծո։ Հունական ՄՕԿ-ի տեսուչ Դենիս Օսվալդոն տվյալ թալիսմաներում նշել է «հաջողակ միավորումն է Հունաստանի պատմության և նրա արդիականության միջև»։ Ծանոթանալով ժյուրիի որոշման հետ, հունական հասարակությունը սկզբնական շրջանում հիսթափված էր, բայց հետագայում ընտելացան այդ անսովոր տիկնկիներին[4]։
Ֆուվա (2008 թվական, Պեկին)
խմբագրելՊեկինի Օլիմպիադայի թալիսմանները ընտրվել են մի քանի տարի։ 2008 թվականի Խաղերի կազմակերպչական կազմկոմիտեի մամլո հաղորդագրության տնօրեն Սուն Վեյջիի խոսքերով « մի կողմից, անհրաժեշտ էր ընտրել ինչ-որ բան, որը կխորհրդանշեր չինական կուլտուրան, իսկ մյուս կողմից էլ գտնել այնպիսի կատարյալ գաղափար, որ ապրանքային նշան գրանցելիս այն չենթարկվի գրագողության»։
Չնայած նրան, որ Պեկինը ընտրվել է որպես Օլիմպիական մայրաքաղաք 2001 թվականի հուլիսին, թալիսմաների ստեղծման մրցույթը հայտարարվել էր 2004 թվականի կեսերին։ Արդեն դեկտեմբերին կազկոմիտե էր ներկայացվել 662 էսքիզ առաջատար չինական նկարիչներից։ Նրանց թվում էր մի քանի, տիբեթական այծքաղ և նույնիսկ Խանումանն (կապիների դիցաբանական արքան)։ 2005 թվականի նոյեմբերին, Օլիմպիական խաղերի բացումից ուղիղ 1000 օր հետո, Ֆուվա հնգյակը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը, որը նաև հաստատվել էր Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից[3]։
Չինարենից թարգմանված Ֆուվա նշանակում է «Հաջողության երեխաներ»։ Հինգ գործող անձիք խորհրդանշում են օլիմպիական օղակները, նրանցից յուրաքանչյուրը ներկված էր օլիմպիական գույներով։ Ըստ կենդանիների ճաճանչապսակ բնակարանի, այն հինգ բնական տարքներն էին. ջուրը, անտառը, կրակը, հողը և երկինքը։ Տվյալ խորհրդանիշները արտացոլված են թալիսմանի ատրբուտում՝ սաղավարտաձև գլխարկում։ Ֆուվան մարմնավորում է չինական բոլոր գավառների ձգտումները և հյուրընկալությունը։ Թալիսմանի անունների առաջին վանկերը, համակցված միասին, կազմում են հետևյալ նախադասությունը Bei Jing Huan Ying Ni, որը կարելի է թարգմանել. «Պեկինը ողջունում է ձեզ։»
Չինական երկրի ամենատարածված ֆաունայի ներկայացուցիչներն էին օլիմպիադայի թալիսմաները։ Նրանց անունները բաղկացած են երկու վանկերից (այդպես Չինաստանում դիմում են փոքր երեխաներին)։ Թալիսմաների դիզայնը ավանդական չինական արվեստի ոճով էր ձևավորված։
Կապույտը՝ Ձուկ Բեյ-Բեյը խորհրդանշում է երջանկություն, բարգավաճումը, և որն հովանավորն է ջրային մարզաձևերի։ Նրա գլախարկը պարունակում էր տարրեր, որը չինական նեոլիթային զարդերի դարաշրջանից էր։
Սևը՝ Պանդա Ցզին-Ցզինը, Չինաստանի խորհրդանիշը, անձնավորված ներդաշնակություն է բնույթան հետ, անկեղծության և երջանկության։ Նա հովանավորում է այնպիսի մարզաձևեր, ինչպիսիք են ծանրամարտը, մենամարտերը և այլն։ Նրա գլխարկը պարունակում էր ծաղկային զարդարանք։
Կարմիրը՝ Օլիմպիական կրակ Հուան-Հուանը իրականացնում է կապը Օլիմպիադայի և, միաժամանակ, խորհրդանշում է էներգիա, կիրք, հաղթանակի ձգտում։ Այն հովանավորում էր թիմային մարզաձևերը։ Նրա գլխարկը պատկերված էր Մոգո քարանձավների հայտնի ժայռապատկերներով։
Դեղինը՝ Տիբեթյան այծքաղ Ին-Ինը դարձավ ուրախության և առողջության մարմնացումը։ Այն հովանավորում էր թեթև աթլետիկան։ Նրա գլխարկը պարունակում է ազգային տարազներով տարրեր։
Կանաչը՝ Ծիծեռնակ Նի-Նինը դարձավ հաջողության խորհրդանիշը, որը հովանավորում էր մարմնամարզությունը։ Նրա գլխարկը պատկերված էր Պեկինի ավանդական թռչող օձերի պատկերներով։
Վենլոք և Մենդեվիլ (2012թվական, Լոնդոն)
խմբագրել2012 թվականի Լոնդոնում անցկացվող Ամառային Օլիմպիական խաղերի թալիսմաներն էին Վենլոքը և Մենդեվիլը (անգլ.՝ Wenlock and Mandeville), երկու մեկ աչքանի արարածներ, որոնք հիշեցնում էին այլմոլորակայինների։ Վենլոքը ստացել է իր անունը Մաչ Վենլոք քաղաքի պատվին(անգլ.՝ Much Wenlock), մրցակցություն, XIX դարի կեսերին (անգլ.՝ Wenlock Olympian Society Annual Games) Պիեռ դը Կուբերտենը ոգեշնչում էր 1896 թվականի Օլիմպիական խաղերի վերածննդի ժամանակ։ Մենդեվիլը իր անունը ստացավ Ստոուկ Մենդեվիլիա անվանա հոսպիտալի պատվին (անգլ.՝ Stoke Mandeville Hospital), որտեղ 1948 թվականին առաջին անգամ անցկացվեցին առաջին պարալիմպիկ խաղերը այն մարզիկների համար, որոնք մարզիկ հաշմանդամներ էին (անգլ.՝ World Wheelchair and Amputee Games)[8]։
Վինիսիուս և Թոմ (2016 թվական, Ռիո դե Ժանեյրոն)
խմբագրելՁմեռային Օլիմպիական խաղերի թալիսմաններ
խմբագրելՁնեմարդ Օլիմպիյամանդլ (1976 թվական, Ինսբրուք)
խմբագրելՁմեռային Օլիմպիական խաղերի 1976 թվականի խորհրդանիշն է դարձել Ձնեմարդը ։ Ըստ դիզայներների, այն բաղկացած էր միայն մեկ ձնագնդից, որը ուներ ձեռքեր, ոտքեր և ձնեմարդի ավանդական կարմիր քիթ-գազար։ Բայց ատրիբուտի գլխավոր հատկանիշը արտացոլում էր ազգային բնույթը, թալիսմանը կրում էր կարմիր տիրոլիի գլխարկ։ Ստեղծողները նրան անսովոր անուն էին տվել Օլիմպիյամանդլ։
Համաձայն խաղերի կազմակերպիչների գաղափարի, «Օլիմպիադա-76» բնույթը պետք է լիներ պարզ և համեստ (Ինսբրուքը երկրորդ անգամ էր ընդունում Օլիմպիական խաղերը, փոխարինելով Դենվերի Խաղերին, և դա էր պատճառը, որ նախապատրաստման համար քիչ ժամակ ունեին)։ 1976 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը անցկացվեցին «Պարզության խաղեր» կարգախոսի ներքո։ Թալիսմաները նույնպես արտացոլում էին ավստրիացիների պարզությունը, հասկանալիությունը,մատչելիությունը և պարզությունը։
Ռոստովի «Օլիմպիադա Լրատու» հրատարակությունը հաստատում է, որ Օլիմպիյամանդլը ոչ բոլորին էր դուր եկել։ Ոմանք նրան կոչեցին «Կարմիր Գլխարկի հիբրիդ և հրեական ռաբբի»[9]
Ջրարջ Ռոնի (1980 թվական, Լեյք Փլեսիդ)
խմբագրելԿա լեգենդ, որ ձմեռային «Օլիմպիական-80» խաղերի թալիսմանը եղել է «նախապատկեր» իրական ջրարջ Ռոկկի մականով։ Մինչև Խաղերի սկիզբը, նա սատկում է[10]։
Դիզայներները նմանացրել էին Ռոնիին դահուկորդի, դեմքը ներկել էին պաշտպանական ակնոցների տեսքով և դահուկորդի գլխարկով։ Դիմակ-ակնոցները դարձան առավել նորաձև Ձմեռային Խաղերի ակսեսուարում։ Ձմեռային Օլիմպիական խաղերում Ջրարջ Ռոնի դարձավ առաջին թալիսման կենդանի, որը ոճավորված էր որպես մարզիկ։
Գայլիկ Վուչկո (1984 թվական, Սարաևո)
խմբագրելՍարաևոյում Խաղերի թալիսմանի ստեղծման մրցույթում եզրափակիչ էին դուրս եկել վեց հավակնորդն. ձնագունդը, լեռնային այծը, շերտավոր սկյուռը, խոզուկը, ոչխարը և գայլը։ Հարավսլավական երեք հանրածանոթ թերթերի ընթերցողների մեծամասնությունը քվեարկել է Վոլչկո Վուչկոյի օգտին։
Սկզբնական շրջանում կար մտավախություն, որ թալիսմանը կարող է առաջացնել բացասական ասոցիացիա, քանի որ ավանդական գայլը համարվում է չար և դաժան։ Դիզայներների առջև դրված էր խնդիր գայլիկի կերպարը ստեղծել որքան հնարավոր է ագրեսիվ, և միևնույն ժամանակ որքան հնարավոր է բարեկամական։ Ըստ ծրագրի, թալիսմանը պետք է խորհրդանշեր մարդու և կենդանիների բարեկամական փոխկապակցությունը, ձգտելով ավելի մոտ լինել բնությանը։ Գայլուկի կերպարը ստացվեց ուժեղ, քաջ և միաժամանակ, ուրախ և անհոգ։ Արդյունքում Վուչկոն ճանաչվեց օլիմպիական թալիսմանների պատմության մեջ ամենահմայիչ հերոսներից մեկը։ Հարավսլավայում նա դարձավ երեխաների սիրված խաղալիքը։
Թալիսմանի հեղինակը հանդիսանում է նակրիչ պատկերազարդող Յոժե Տրոբեցը։ Նրան է պատկանում վառ նարնջագույնի գաղափարը, որը ֆրիմային էր Հարավսլավիայի Օլիմպիական խաղերի համար։ Թալիսմանի գլխավոր ատրիբուտն էր նարնջագույն շարֆը, որը կապված էր պարանոցին։ Շարֆի վրա պատկերված է փաթիլ, որը 1984 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի խորհրդանիշն էր։
Վուչկո անունը (սերբախորվաթ․՝ Vučko) նշանակում է «Գայլիկ»։
1990-ականների սկզբին Բոսնիական պատերազմի ժամանակ տիկնիկը, որը մասնակցել է «Օլիմպիադա-84» խաղերի հանդիսավոր արարողությանը, ոչնչացվեց[9]։
Հեյդի եւ Հոդի (1988 թվական, Կալգարի)
խմբագրելԸստ լեգենդի, 1988 թվականի ձմեռային Օլիմպիադայի թալիսմաները՝ բևեռային արջեր Հեյդին և Հոդին էին՝ անբաժան եղբայր և քույր։ Նրանց անունը հանդիսանում է ածանցավոր բառից «Բարև» (անգլերեն լեզվով և արևմտաամերիկական բարբառով)։ Եվ այդպիսով, թալիսմաների ստեղծողները նրանց խորհրդանիշի հիմքում դրել էին միասնությունը, բարեկամությունը և հյուրընկալությունը։
Առաջին անգամ թալիսմաները դարձրան երկուսը։ Քանի որ ամեն տարի Կալգարիում անցկացվում է Կովբոյական փառատոն, արջերը զգեստավորել էին համապատասխան կոստյումներով, արտացոլելով ազգային բնավորությունը։ Ճիշտ այդպես հագնված էր նաև Կանադայի հավաքականը Խաղերի բացման արարողության ժամանակ։
XV Ձմեռային Խաղերի թալիսմանների անունների մրցույթի հովանավորն է Կալգարի կենդանաբանական այգին. արջերի անունները ընտրվել է 7000 հայտերից, որը ուղարկվել էր միջազգային մրցույթի։ Ուկրաինայի թերթ «Բլիկ-Սպորտը» նկարագրում է հետաքրքրաշարժ իրադարձություն. տեսնելով ապագա օլիմպիական թալիսմաների ուրվագծերը, նկարչը մտածեց, որ այն նկարում է փառատոնի համար[11]։ Այնուամենայնիվ, 1988 թվականի Կալգարի Օլիմպիական չեմպիոն Եկատերինա Գորդեևան արջերին համարում է օլիմպիական թալիսմաներից առավել հաջողվածները[3]։
Գնոմ Մադջիկ (1992 թվական, Ալբերտվիլ)
խմբագրելXVI Ձմեռային Օլիմպիական Խաղերի որպես թալիսման ընտրվեց Լեռնային Էլֆ Մադջիկը (անգլ.՝ Magic): Դիզայներ Ֆիլիպպ Մերեսսը ներկայացրեց այն աստղի տեսքով, ներկված ֆրանսիական դրոշի ազգային գույներով։ Բացի Էլֆից կար նաև մեկ այլ թալիսման հավակնորդ. Քարայծ Շամուանը։ Դա առաջին դեպքն էր, երբ թալիսմանը՝ Օլիմպիադայի խաղերի նախօրեին պատմության մեջ փոխարինելու համար էր։ Ուսումնասիրության արդյունքներով Քարայծ Շամուանը հասարակական համակրանքի չարժանացավ ֆրանսիական հասարակության կողմից, և նրան անմիջապես գտան փոխարինող։
Կախարդական մարդկանց ներկայացուցիչների կերպարը մարմնավորում էր «երազներ և երևակայություններ» գաղափարը, ձգտումներ դեպի աստղեր, իրականացնել անիրագործելիությունը։ Հինավուրց լեգենդներում գնոմները համարվում են գանձերի պահապաները, և նրանց հետ բարեկամությունը բերում է հաջողություն։ Առասպելական մարդուկ-աստղը, ըստ ստեղծողների ծրագրի, պետք է այն տաներ հաղթանակի և հաջողության։ Նա մարմնավորեց առաջին Օլիմպիական խաղերի գաղափարը, որը անցկացվում էր Եվրոպական Միությունում։
Հոկոն և Քրիստին (1994 թվական, Լիլեհամեր)
խմբագրելԼիլեհամերի Օլիմպիական խաղերի թալիսմաններ եղել է նորվեգական լեգենի հերոսները եղբայր և քույր Հոկոն (որոշ աղբյուրներում Հոկոն) և Քրիստին։ Տղան և աղջիկը ունեին տիպիկ սկանդինավյան արտաքին տեսք։ Դիզայներները ստեղծեցին թալիսմաներին ավանդական ազգային տարազներով, որոնք իրենցից ներկայացնում էին և ջերմություն, և հեգնանք։ Առաջին անգամ մարդիկ ընտրեցին որպես պաշտոնական թալիսման։
Հանդիսավոր արարողություններում, ինչպես նաև Խաղերի գովազդում, մասնակցել են երեխաներ, հագնված օլիմպիական թալիսմաների տեսքով։ Այն միջոցառմանը տվեց հուզիչ երանգավորում և լրացուցիչ հետաքրքրությունը առաջացրեց հասարակության կողմից։
Տիկնիկ թալիսմաները ունեցան առևտրային հաջողություններ, ինչպես լինում է յուրաքանրյուր Խաղերի ժամանակ։ Թողարկվել է շուրջ հարյուր հազարավոր խաղալիքներ, հուշանվերներ, մեդալներ, բացիկներ, կպչուն պիտակներ և այլն։
Սուկկի, Նոկկի, Լեկկի և Ցուկկի (1998 թվական, Նագանո)
խմբագրելՀամաձայն XVIII ձմեռային Խաղերի թալիսմանի ստեղծողների գաղափարի, չորս բվի ձագերը պետք է խորհրդանշեին օլիմպիական իմաստությունը։ 4 թիվը ոչ պատահական է ընտրվել. դա տարվա եղանակներն են, և չորս տարերքը, որոնք կարգավորում են անտառի կյանքը. հող, քամի, կրակ և ջուր։ Բացի այդ, Օլիմպիական խաղերն էլ են անցկացվում չորս տարին մեկ անգամ։
Թեև ի սկզբանե Ձմեռային «Օլիմպիադա-98» խաղերի թալիսմանը պետք է դառնար Կնգում Օկոյը, նկարված նկարիչ Սուցումո Մացուշիտեի կողմից՝ ըստ Մազակո Օուցակայի գաղափարի, վերջին պահին ընտրությունը փոխվել է ի օգուտ Սնոուբորդների։
Ճապոնիայի ՄՕԿ-ի կազմկոմիտեն ստացել էր մոտ 50 հազար առաջարկներ ապագա թալիսմանների անուններով։ Արդյունքում չորսը ստացան հավաքական անուն «Սնոուբորդներ» (Snowlets): Այս բառը ձևավորվել է երկու անգլերեն բառերի միաձուլմամբ Snow («ձյուն») և Lets («թույլատրել»)։ Ազատ թարգմանությունը կարող է հնչել այսպես «Թող ձյուն լինի»։ Բացի այդ, Owlets անգլերենից թարգմանվում է «Բու»։ Յուրաքանչյուր բու ուներ իր անունը. Սուկկի, Նոկկի, Լեկկի և Ցուկկի։ Յուրաքանչյուր անվան առաջին վանկերը, համակցված միասին, ձևավոևում է «բու» ճապոներեն[12]։
Դիզայներները բուն դիտավորյալ ներկել էին թունավոր ու պայծառ գույներով, ժողովրդականություն վայելող ճապոնական երիտասարդների շրջանում։
Նապաստակ, Կոյոտ և Արջ (2002 թվական, Սոլթ Լեյք Սիթի)
խմբագրելԸստ տվյալների Սոչիի ձմեռային «Օլիմպիադա 2014»-ի, գործող անձի լեգենդը ստեղծել է Յուտայի բնակիչ Բիլլի Դայբոջին[13]։ Նա անվանեց նրանց Սվիֆտեր, Հայեր և Ստրոնգեր, զուգորդելով Օլիմպիական նշանաբանի հետ ՝Citius, Altius, Fortius!:
Հին հնդկական լեգենդի համաձայն, երբ ցածր արևը ծանրորեն չորացրել էր երկիրը, ամենաարագ նապաստակը հասել էր նրա և վիրավորել նրան։ Վիրավորված արևը անցնում է ամպերի տակ, և սառնությունը վերադարձնում երկրի վրա։ Շատ չանցած առանց արևի, երկիրը դարձավ մութ և սառը։ Այնուհետև խելացի կոյոտը բարձրացավ բարձր լեռան գագաթ և աստվածներից գողացավ կրակը։ Արջ գրիզլիը համարվում է լեգենդի ամենաուժեղ հերոսը։ Լավագույն որսորդները չկարողացան հաղթահարել նրանց։ Եվ նույնիսկ հիմա նրանց հետապնդում են գիշերային երկնքում և հայտնվում են աստղերի տեսքով։ Այսպիսով, կենդանիները հստակորեն ասոցավում են հետևյալ արտահայտության հետ՝ «Արագ,Բարձր, Ուժեղ»։
Թալիսմաների անունները մտածել են երեխաները։ Չորս ամսվա ընթացքում կատարվել է հարցումներ։ Եվ վերջապես, որոշվեց գործող անձանց անվանել քաղաքի երեք հիմնական ոլորտներով (երբ դրանք հիմնական եկամտաբեր էին Սոլթ Լեյք Սիթի և Յուտայի նահանգում). վառոդը, պղինձը և ածուխը։ Այսպիոսվ Սպիտակ Նապաստակը ստացավ Պոուդեր անունը, Պղինձ Կոյոտը ստացավ Կոպեր անունը, իսկ Սև ածուխ արջը Կոլոմ։
XIX Ձմեռային Խաղերի Կազմկոմիտեն սկզբում նպատակ էր հետապնդում հասնել զգալի շահույթների թալիսմաների վաճառքից (ոչ պակաս քան 250 միլիոն դոլլար)[11], քանի որ նրանց ստեղծման գործում ներդրվել է մեծ ջանքեր։
Թալիսմանների պատրաստելու իրավունքը տրվել էր աշխարհի խոշորագույն խաղալիքներ արտադրողի Mattel կազմակերպությանը, իսկ նրանց դիզայնը մշակվել է բրենդային Landor գործակալության կողմից։ Նախքան պաշտոնական հաստատումը, թալիսմանները ներկայացվել էր Սոլթ Լեյք Սիթիի, Ֆինիքսի և Միլուոքիի բնակիչների ուշադրությանը։ Մասնակիցների 80% -ը քվեարկել էր սպիտակ նապաստակի, պղինձ կոյոտի և սև արջի համար[3]։
Նեվե և Գլից (2006 թվական, Թուրին)
խմբագրելХХ Ձմեռային Օիլիմպիադայի թալիսմաների հեղինակը 38-ամյա պորտուգալացի նկարիչ Պեդրո Ալբուկերկեն է։ Ըստ դիզայների խոսովանության, նրա մտահղացմանը դրդել է ջրի ունակությունը, որը ընդունում է տարբեր ձևեր վերածվելով ձյան և սառույցի։ Աղջիկ ձյունիկ Նեվեն (իտալ.՝ Neve; որոշ աղբյուրներում Նիվ, հավանաբար տառադարձություն է անգլերեն լեզվի նմանօրինակությամբ), գործող անձը փափուկ և նրբագեղ է, կլորացված հարթ ձևով։ Նեվեն մարմնավորում է ներդաշնակություն և ձմեռային մարզաձևերի նրբագեղությունը։ Սառցե խորանարդիկ Գլիցը (իտալ.՝ Gliz; որոշ աղբյուրներում Գլիզ), հարթ և անկյունաձև, խորհրդանշում է մարզիկների ուժը։ Թալիսմաններին դիզայնը ուղղված էր երիտասարդ սերնդին, որոնք էներգիայով և կյանքով լեցուն են։
Ձյունը և սառույցը լինում են ցանկացած Ձմեռային Օլիմպիադաներում։ Նրանք լրացնում են մեկը մյուսին, հանդիսանում են ձմռան և ձմեռային մարզաձևերի մարմնացումը։ Ըստ հեղինակների գաղափարի, Նեվեն և Գլիցը համապատասխանում են հիմնական հատկանիշներին, ինչպես խանդավառությունը, նրբագեղությունը, կուլտուրան, հոգատար վերաբերմունքը շրջակա միջավայրի և սպորտի սիրո միջև։ Թալիսմանները լիովին համապատասխանում են Թուրինի խաղերի կարգախոսին «Pasion lives here» («Կիրքը ապրում է այստեղ»)։
Խաղերի պատմության մեջ այդ թալիսմանները առաջինն էին (և մինչև 2010 թվականը միայն), որոնք անշունչ կերպարներ էին։
Միգա և Կուատչի (2010 թվական, Վանկուվեր)
խմբագրելԹալիսմաների ստեղծման մրցույթին մասնակցեցին 177 պրոֆեսիոնալ դիզայներներ Կանադայից, Անգլիայից, Բրազիլիայից, Իտալիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից և աշխարհի տարբեր երկրներից։ Լավագույն հինգ դիզայներների հրավիրվեցին Վանկուվեր հարցազրույցի համար։ Խաղերի Կազմկոնիտեն ընտրեց Վիկի Վոնգի և Մայքլ Մուրֆի վերջնական տարբերակները։
Թալիսմաները ստեղծվել են կանադական լեգենդի հիման վրա։ Նրանք ներկայացնում են հատկանիշներ, որոնք կանադական կենդանական աշխարհի իրական բնակիչներ են։ Նրանք ներկայացնում են կանադական կենդանական աշխարհի հատկանիշները, և դիցաբանական արարածներին։
Կուատչի կերպարը խոշոր և փխրուն է(իտալ.՝ Quatchi; որոշ աղբյուրներում Կուաչի կամ Կվատչի) կրկնում է լեգենդար Մեծ ոտնաթաթին (Սառցե մարդ), որը, իբրև թե, ապրում է Հյուսիսային Ամերիկայի խուլ անտառում։ Ստեղծագործողները նրա համար հյուսել էին լեգենդ։ Համաձային իրենց տարբերակի, Կուատչին երիտասարդ տղա է, որը գալիս է Կանադայի թավուտ անտառից[14]։ Նա հետաքրքրասեր և ամոթխած է, սիրում է ուսումնասիրել նոր վայրեր և ծանոթանալ նոր մարդկանց հետ։ Նա զբաղվում է սպորտով և հատուկ հակում ունի հոկեյի նկատմամբ, երազում է դառնալ հայտնի հոկկեյիստ։
Միգա թալիսմանը (իտալ.՝ Miga), փոքրիկ, չարաճճի ու զվարճալի, իր մեջ միավորում է խոյադելֆինի և սպիտակա «թափանցիկ արջի» հատկանիշները։ Ըստ լեգենդի ստեղծագործողների, Միգան երիտասարդ «ծովային արջն» է, որը ապրում է Տոֆինոյում ընտանիքի հետ։ «Ծովային արջերը» հնդկացիների մարմնավորումն են, և էսկիմոսների լեգենդների ափ են դուրս գալիս կետադելփիները և փոխակերպվում են կերմոդով արջերի-կերմոդների մասին սպանող կետերի մասին։ Ըստ ստեղծագորողների ծրագրի, Միգան հրապուրված էր սնոուբորդով։
Հիմնական թալիսմաններին հաճախ ուղեկցում էր Սումի թալիսմանը Պարալիմպիկ խաղերի նկարով, որը մարմնավորում էր Հյուսիսամերիկյան հնդիկների կետադելփիին, արջին և ահեղադղորդ թռչունի կերպարներին։ Բացի այդ, նրանք ունեին ընդհանուր ընկեր Վանկուվերի արջամուկ Մուկմուկին, Խաղերի ոչ պաշտոնական թալիսմանը։ XXI Ձմեռային Օլիմպիական խաղերի Կազմկոմիտեի ստեղծագործական տնօրենի խոսքերի «…Մուկմուկը այնքան գրավիչ և այնպես ներդաշնակ է Օլիմպիական խաղերի այլ խորհրդանիշների հետ, որ հնարավոր չէ հրաժարվել նրանից»։
Թալիսմաները փորձարկվել են Սարայի քաղաքի դպրոցականների վրա։ Թատերական ելույթը հեռարձակվել է համացանցում։
Բարս, Սպիտակ արջ և Նապաստակ (2014 թվական, Սոչի)
խմբագրելՓետրվարի 26, Մոսկվա, Ռուսաստան՝ ընտրությունների արդյունքներից հետո, որը ավարտվեց Առաջին ալիքով կայացած ուղիղ եթերի շոուի ժամանակ «Թալիսմանիա։ 2014 թվական Սոչի։ Ֆինալ»։ Ընտրության արդյունքում Սոչիի Օլիմպիական խաղերի թալիսմանները դարձան Նապաստակը, Սպիտակ արջը և Ընձառյուծը։ Իսկ Պարալիմպիկ Խաղերի թալիսմաներն էին Լուչիկը ևՁնե փաթլիը։
Պատանեկան Օլիմպիական խաղերի թալիսմաններ
խմբագրելԱմառային Պատանեկան Օլիմպիական խաղերի թալիսմաններ
խմբագրելԼեո և Մերլի (2010 թվական, Սինգապուր)
խմբագրելԼեո՝ առյուծաձագ, որը պաշտում է մարզախաղեր գնդակով, հատկապես բասկետբոլ։ Նա մարմնավորում է երիտասարդության անսահման էներգիան և հաղթանակի հասնելու ձգտումը։ Մերլի՝ կապույտ շուն, շրջակա միջավայրի պահապանը։
Նանկինլելե (2014 թվական, Նանկին)
խմբագրելՊատանեկան խաղերի խորհրդանիշը դարձավ բազմերանգ քարը։ Այն խորհրդանշում է Նանկին քաղաքի առանձնահատկությունը՝ գետի գունավոր քարերը։ Թալիսմանը փոխանցում է գույների և քարերի ձևերը, որը հանդիսանում է Օլիմպիական խաղերի խորհրդանիշը։
Ձմեռային Պատանեկան Օլիմպիական խաղերի թալիսմաններ
խմբագրելԻոգլլ (2012 թվական, Ինսբրուք)
խմբագրելԻոգլլը (գերմ.՝ Yoggl)՝ այծ, որը ապրում է Ինսբրուքի լեռներում և սիրում է սպորտը։ Անհատականացնում է օլիմպիական արժեքները և հոգատարությամբ է վերաբերվում բնությանը, բերում է հաջողություն խաղերի բոլոր մասնակիցներին[15]։
Սոգգ (2016 թվական, Լիլեհամեր)
խմբագրելСьогг (Sjogg)՝ վարգ, որի անունը թարգմանաբար նորվեգերեն նշանակում է ձյուն։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Դիզայներները մեկ առանձնահատկություն էին նկատել. թալիսմաների մեծամասնությունը տարբերվում էին մարդակերպությամբ։ Միևնույն ժամանակ, գրեթե բոլոր թալիսմաները ունեին երեխայի մարմնի չափերով համաչափություն և մեծ ժպտացող գլուխը[14]։
- Պարալիմպիկ խաղերի համար մշակվում էր հատուկ թալիսմաններ։
- Օլիմպիական Արջի ստեղծման համար Վիկտոր Չիզիկովին սկզբնական վճարվեց 250 ռուբլի։ Ստորագրելով հեղինակային իրավունքից հրաժարում, և նկարիչը ստացավ երկու հազար ռուբլի[7]։
- 1998 թվականից սկսած յուրաքանչյուր Օլիմպիական խաղերում ներկա էր մեկ թալիսման։
- Գոյություն ունի թալիսմանի պաշտոնական սեփականատեր, որը և պահպանվում է Օլիմպիական թանգարանում։ Դա անիմացիոն Ջահ Պիրոսն է (Pyrsos):
- 2010 թվականի մարտի 2-ին տեղի ունեցավ Սոչիում կայանալիք Օլիմպիական թալիսմանի ոչ պաշտոնական նախնական ընտրությունները։ Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի կոչման համառ պայքարում, Սոչիի հաղթանակից հետո, մեկ ամիս անց նկարիչները դիմում են ՄՕԿ-ին, թեև թալիսմանի ստեղծման համար մրցույթը դեռ պաշտոնապես հայտարարված չէր[3]։
- Առաջիկա 2018 թվականի Ձմեռային Օլիմպիական Խաղերի թալիսմանը, որը տեղի կունենա Հարավային Կորեայի Պխենչխանե քաղաքում, սպիտակ վագրն Սուխորանգ (Soohоrang) անուով, որը համարվում է կենդանների նվիրական պահապանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կաղապար:Из БОЭ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Властелины колец. Олимпиада в Китае. (рус.) // GEO : журнал. — 2008, август. — № 8. — С. 58 — 59.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Неофициальный сайт сочинской олимпиады 2014(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 4,2 Ежедневная электронная газета УТРО
- ↑ Конкурс на создание талисмана Олимпиады-2014
- ↑ Например, Детский новостной портал www.zateevo.ru
- ↑ 7,0 7,1 7,2 Е. Белов, А. Сборов В поисках талисмана // Коммерсантъ-Власть : журнал. — 30.08.2010. — № 34 (888).
- ↑ Олимпиада в Лондоне обзавелась талисманами, «Вести», 20.05.2010.
- ↑ 9,0 9,1 Ласковый Миша и все остальные // Вестник Олимпиады : журнал. — 2008. — № 1. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
- ↑ Сайт РИА-Новости. Спорт
- ↑ 11,0 11,1 ИА СПОРТ-Украина по материалам газеты «Блик-Спорт»
- ↑ Е. Стрельцова От Шюсса до Сноулетс // Спорт-Экспресс : газета. — 20.12.97.
- ↑ Талисманы Зимних Олимпийских игр на официальном сайте Олимпиады-2014
- ↑ 14,0 14,1 «Портал о дизайне kak.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «I Зимние Юношеские Олимпийские игры». Sports.ru, 13.01.2012
Արտաքին հղումներ
խմբագրել- Հոդված Մեծ Օլիմպիական հանրագիտարանից (Մ., 2006)
- Օղակների տիրակալ։ Օլիմպիական խաղերը Չինաստանում։ // GEO : ամսագիր. — 2008, օգոստոս. — № 8. — С. 58 — 59.
- Օլիմպիական թալիսմանների պատկերներ Արխիվացված 2010-02-18 Wayback Machine
- Թալիսմաններ 2014 Օլիմպիադայի կայքում
- Օլիմպիական Արջուկ Արխիվացված 2013-05-23 Wayback Machine