Նապաստակների ընտանիք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նապաստակներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Leporidae Fischer, 1817
| ||||||||||
|
Նապաստակներ (լատին․՝ Leporidae), նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք։ Հայաստանում հանդիպում է 1 տեսակ՝ գորշ կամ եվրոպական նապաստակ։ Տարածված է բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։
Նապաստակների ընտանիքին դասվում են ճագարները և նապաստակները։ Այս ընտանիքում ընգրկված է 11 ցեղ։ Նապաստակները ընգրկված են միայն մեկ՝ Lepus ցեղի մեջ, իսկ ճագարները՝ 10 ցեղի մեջ[1][2]։ Ըստ ժամանակակից դասակարգման` ճանաչված է ճագարների 29 տեսակ և նապաստակների 32 տեսակ[2]։ Հանդիպում են աշխարհի բոլոր մայրցամաքներում` բացի Անտարկտիդայից[2]։ Փոքր և թեթև մարմին ունեցող և փափուկ մորթով ծածկված այս կենդանիները իրենց արագ վազքի շնորհիվ կարողանում են փրկվել գիշատիչներից։ Սնվում են բուսական սննդով։
Նկարագիր
խմբագրելՆապաստակները փոքր կենդանիներ են, որոնք ադապտացվել են արագ վազքին։ Ունեն երկար ետևի ոտքեր (չորս մատ) և առջևի համեմատաբար կարճ ոտքեր (հինգ մատ)։ Թաթերի գետնին հարվող հատվածը կոշտ է, որը և նրանց թույլ է տալիս արագ վազել։ Ունեն ամուր ճանկեր։ Պոչը շատ կարճ և կլոր է։ Նապաստակները ունեն երկար և լայն բացված ականջներ և շատ սուր լսողություն։ Աչքերը մեծ են և գտնվում են գլխի երկու կողմերում, որը նրանց թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը։ Ունեն լավ գիշերային տեսողություն։
Չափսեր
խմբագրելՆապաստակների չափսերը կարող են տատանվել ըստ տեսակի։ Հյուսիսամերիկյան ճագարներն ունեն 25-29 սմ մարմնի երկարություն և կշռում են մոտ 300 գրամ, իսկ եվրոպական նապաստակներն ունեն 50-76 սմ մարմնի երկարություն և 2.5-5 կգ մարմնի քաշ։
Մորթին ունի տարբեր երանգներ` հիմնականում գորշ և սպիտակ։ Սովորաբար կարճ է, կարող է հաստանալ և երկարել ձմռան ամիսներին` կենդանուն ցրտից պաշտպանելու համար։
Սնունդ
խմբագրելՆապաստակի բոլոր տեսակները բուսակեր են և հիմնականում սնվում են կանաչ բույսերով, մրգերով և բանջարեղեններով, սերմերով և արմատներով։
Ինչպես կրծողները, նապաստակները նույնպես ունեն չորս կտրիչներ և չունեն ժանիքներ։
Բազմացում
խմբագրելՆապաստակները բազմանում են տարին 1-3 անգամ և սովորաբար ծնվում են 3-10 ձագեր։ Հղիությունը տևում է 30-50 օր։
Ճագարների և նապաստակների տարբերությունները
խմբագրելԻ տարբերություն ճագարների` նապաստակները չափսով ավելի մեծ են և քաշով ծանր։ Նապաստակների մորթին ավելի հաստ է և մազերը ավելի երկար են։
Ճագարների ձագերը ծնվում են անմազ, կույր, խուլ և առաջին 10-15 օրերի ընթացքում նոր կենդանին նմանվում է իր իրական տեսքին, իսկ նապաստակների ձագերը ծնվում են լայն բացված աչքերով և արդեն մի քանի րոպեների ընթացքում կարող են արագ վազել։ Նապաստակների ականջները ավելի լայն են և ավելի երկար։ Նրանք ապրում են բնության մեջ և վայրի են, իսկ ճագարները սովորել են մարդու ներկայությանը և գտնվում են նրա հսկողության տակ։
Տեսակները
խմբագրելPentalagus ցեղ
- Ամամիի ճագար (Pentalagus furnessi)
Bunolagus ցեղ
- Բուշմենյան ճագար (Bunolagus monticularis)
Nesolagus ցեղ
- Սումատրական զոլավոր ճագար (Nesolagus netscheri)
- Աննամիտյան զոլավոր ճագար (Nesolagus timminsi)
Romerolagus ցեղ
- Անպոչ ճագար (Romerolagus diazi)
Brachylagus ցեղ
- Թզուկ ճագար (Brachylagus idahoensis)
Sylvilagus ցեղ
Tapeti ենթացեղ
- Ջրային ճագար (Sylvilagus aquaticus)
- Բրազիլական ճագար (Sylvilagus brasiliensis)
- Պանամայի ճագար (Sylvilagus dicei)
- Գերերոյի ճագար (Sylvilagus insonus)
- Ճահճային ճագար (Sylvilagus palustris)
- Վենեսուելական ճագար (Sylvilagus varynaensis)
Sylvilagus ենթացեղ
- Անապատային ճագար (Sylvilagus audubonii)
- Մանզանոյի ճագար (Sylvilagus cognatus)
- Մեքսիկական ճագար (Sylvilagus cunicularis)
- Արևելյան ճագար (Sylvilagus floridanus)
- Տրես Մարիայի ճագար (Sylvilagus graysoni)
- Սարային ճագար (Sylvilagus nuttallii)
- Ապպալաչյան ճագար (Sylvilagus obscurus)
- Ամրակազմ ճագար (Sylvilagus robustus)
- Նոր Անգլիական ճագար (Sylvilagus transitionalis)
Microlagus ենթացեղ
- Թփուտների ճագար (Sylvilagus bachmani)
Սան Խոսեի ճագար (Sylvilagus mansuetus)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Silberstein, Maya. «Leporidae (hares and rabbits)». Animal Diversity Web (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Paulo C. Alves, Nuno Ferrand, Klaus Hackländer (2007). Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation. Springer Science & Business Media. էջեր 3.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապաստակների ընտանիք» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապաստակների ընտանիք» հոդվածին։ |