Բեզոարյան այծ

տեսակ
(Վերահղված է Քարայծից)
Բեզոարյան այծ
Բեզոարյան այծ
Բեզոարյան այծ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Ցեղ Լեռնային այծեր (Capra)
Տեսակ Բեզոարյան այծ (C. aegagrus)
Միջազգային անվանում
Capra aegagrus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Բեզոարյան այծ, քարայծ կամ մորուքավոր այծ (լատին․՝ Capra aegagrus), սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող երկկճաղակվոր, լեռնային վայրի այծ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Իրանի երկարությունը մոտ 1,5 մ է, կենդանի քաշը՝ 80 կգ։ Նոխազներն ունեն կեռ, թրաձև և 130 սմ երկարությամբ եղջյուրներ։ Բուրդը շիկագույն է՝ մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում՝ մուգ կամ սև։ Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է։

Տարածվածություն

խմբագրել

Բեզոարյան այծը տարածված է Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Հայաստանում (կովկասյան ենթատեսակ՝ Capra aegagrus aegagrus), Դաղստանում, Ադրբեջանում, Հարավային Թուրքմենիայում։ Հանդիպում է դժվարանցանելի լեռներում, Կովկասում՝ սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագաթը։ Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում։ Բեզոարյան այծը պոլիգամ է, ապրում է հոտերով։ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։

Հայաստանում արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (Շորժա գյուղի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը։ Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի հովտի վերին մասում։ Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է[1]։

Սննդառություն

խմբագրել

Սնվում են խոտաբույսերով, կիսաթփերով և տերևներով։

Բազմացում

խմբագրել

Ծնվում են ապրիլ-մայիս ամիսներին, սովորաբար երկու, հազվադեպ՝ մեկ ուլ[2]։

Պահպանություն

խմբագրել

Տեսակը գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Ներկայիս գնահատմամբ բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ։ Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների։

Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը և անասունների արածեցումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
  2. ՀՍՀ, հատոր 2։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեզոարյան այծ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեզոարյան այծ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 352