Եկատերինա Ալեքսանդրովնա Գորդեևա (ռուս.՝ Екатери́на Алекса́ндровна Горде́ева, մայիսի 28, 1971(1971-05-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել զուգապարով։ Հանդես գալով Սերգեյ Գրինկովի հետ՝ եղել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1988 թվական և 1994 թվական), աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի պրոֆեսիոնալների եռակի չեմպիոն։ ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր գործիչ (1988 թվական), Ռուսաստանի սպորտի վաստակավոր գործիչ (1994 թվական

Եկատերինա Գորդեևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Екатерина Александровна Гордеева
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և մարզական մեկնաբան
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 28, 1971(1971-05-28)[1] (52 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Հայրը՝ Ալեքսանդր Ալեքսեևիչը, պարող էր Մոիսեևի համույթում, իսկ մայրը՝ ՏԱՍՍ-ի աշխատակից։ Եկատերինայի քույրը՝ Մարիան, փոքր էր նրանից 4 տարով։

Զուգապարով ելույթներ խմբագրել

Երեք տարեկանում ընդունվել է ԲԿՄԱ-ի մանկապատանեկան մարզադպրոց։ Մենապարողի համար Սերգեյի և Եկատերինայի թռիչքներն այդքան էլ ուժեղ չէին։ Այդ պատճառով էլ 1982 թվականին ստեղծվեց նրանց դուետը, իսկ մարզիչը դարձավ Վլադիմիր Զախարովը։ 1983 թվականի աշնանից այս զույգի հետ սկսեց աշխատել Նադեժդա Շևալովսկայան (Գորշկովա) և խորեոգրաֆ Մարինա Զուևան։ 1983 թվականի դեկտեմբերին պատանիների աշխարհի չեմպիոնատում զույգը վեցերորդն էր, իսկ 1984 թվականին՝ առաջինը։ 1985 թվականին Կանադայում կայացած մրցաշարին Շևալովսկայան ընդգրկել էր այն ժամանակների համար ռեկորդային համարվող եռակի թռիչքը, սակայն թռիչքի ժամանակ Գորդեևան վայր ընկավ։

1985 թվականի աշնանից նրանց սկսում է մարզել Ստանիսլավ Ժուկը։ Նոր մարզչի ղեկավարությամբ ԽՍՀՄ-ի և Եվրոպայի մրցաշարերում 1986 թվականի հունվարին զույգը դարձավ արծաթե, իսկ մարտի 19-ին Ժնևում կայացած աշխարհի չեմպիոնատում՝ ոսկե մեդալակիր։ Եկատերինան դարձավ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։

Բազմաթիվ գեղասահորդների կողմից ԲԿՄԱ-ի ղեկավարությանն ուղղված Ս. Ա. Ժուկին վերաբերող նամակներից հետո, այդ թվում՝ Գրինկովի և Գորդեևայի, 1986 թվականի հուլիսից զույգը սկսում է մարզվել Ստանիսլավ Լեոնովիչի ղեկավարությամբ, իսկ խորեոգրաֆը կրկին Մարինա Զուևան էր։ Սարաևոյում կայացած Եվրոպայի չեմպիոնատում պոկվում է Սերգեյի մարզակոշիկը, իսկ դատավոր Բ. Ռայթը (ԱՄՆ) սուլում է և կանգնեցնում երաժշտությունը։ Զույգն իր ելույթն ավարտեց առանց երաժշտության, սակայն գնահատականներ չդրվեցին։ Մրցաշարի ավարտին կրկնակի ելույթից սպորտսմենները հրաժարվեցին, սակայն որակազրկվեցին։ Ցինցինատիում կայացած աշխարհի չեմպիոնատում նրանք կրկին առաջինն էին։ Երկու չեմպիոնատներում էլ կատարեցին քառակի պտույտ։ 1987 թվականի նոյեմբերին մարզումների ժամանակ Եկատերինան վնասվածք ստացավ՝ ուղեղի ցնցում։ Զույգը չմասնակցեց ԽՍՀՄ-ի չեմպիոնատին։ Հետո նրանք հաղթեցին Եվրոպայի չեմպիոնատում, իսկ 1988 թվականի փետրվարի 16-ին դարձան օլիմպիական չեմպիոններ. երկու ծրագրերն էլ կատարվեցին գերազանց։ Պարտադիր ծրագիրը (Մենդելսոնի, Շոպենի, Մոցարտի երաժշտություններով) գեղասահքի պատմության մեջ համարվում է գլուխգործոց։ Իդեալական էին կատարված բոլոր էլեմենտները, այդ թվում՝ կրկնակի թռիչքները, երկու նետումներն ու երեք պահումները՝ բոլորն էլ մի ձեռքով։ Դրանցից մեկում, պատմության մեջ առաջին անգամ, կատարվեց սովորական պտույտ, որից հետո զուգընկերուհու վայրէջքը, այնուհետև՝ վերելքը և պտույտը հակառակ կողմ։ Ապշած դատավորները գնահատեցին 14 հատ 5,9 և 4 հատ 5,8։

1989 թվականի աշխարհի չեմպիոնատում բացարձակ մաքուր կատարված պարտադիր և կարճ ծրագրերի համար զույգը ստացավ բոլոր 9 դատավորների 1-ին տեղը։ Սակայն 1990 թվականի աշխարհի չեմպիոնատում հաղթանակը դժվար հասանելի էր։ Կարճ ծրագրի համար դատավորներն իջեցրել էին գնահատականը 0.2 միավորով։ Պարտադիր ծրագրում Եկատերինան թերացավ պտույտների ժամանակ, իսկ թռիչքներից ոչ բոլորը կատարվեցին (Սերգեյը կատարեց բոլոր թռիչքները)։ Արդյունքում հաղթանակը հնարավոր եղավ միայն մեկ դատավորի ձայնի շնորհիվ։ 1990 թվականին սպորտսմենները սիրողական սպորտից գնացին Տատյանա Տարասովայի թատրոն՝ սառույցին «Բոլոր աստղերն են»։ 1991-92 թվականներին զույգը հաջողությամբ ելույթներ ունեցավ աշխարհի պրոֆեսիոնալ չեմպիոնատներում։ 1991 թվականին Եկատերինան ու Սերգեյը ամուսնացան, իսկ 1992 թվականին ծնվեց նրանց աղջիկը՝ Դարյան։

1993 թվականին Դահուկավազորդների միջազգային խորհուրդը և Միջազգային օլիմպիական կոմիտեն հնարավորություն տվեցին գեղասահորդ-պրոֆեսիոնալներին վերադարձնելու սիրողական ստատուսը և մասնակցել օլիմպիական խաղերին։ Օգտագործելով նոր կանոնները՝ Գորդեևան և Գրինկովն անցում կատարեցին սիրողական սպորտ և հաղթեցին Ռուսաստանի չեմպիոնատում, Եվրոպայի և Լիլեհամերում կայացած օլիմպիական խաղերում։

Հետո նրանք վերադարձան պրոֆեսիոնալ սպորտ։ 1995 թվականի նոյեմբերի 20-ին Լեյք Փլեսիդում տեղի ունեցած մարզումների ժամանակ Սերգեյ Գրինկովը սրտի կաթված ստացավ և մահացավ հիվանդանոցում։

Սպորտից հետո խմբագրել

1996 թվականի փետրվարին Եկատերինան վերադարձավ սառույց։ Նույն թվականին նա հրատարակեց «Իմ Սերգեյը» գիրքը՝ կազմված պրոֆեսիոնալ հեղինակների օգնությամբ, նվիրված Սերգեյ Գրինկովի հիշատակին։ 1988 թվականին CBS հեռուստաալիքը նրա մասին փաստագրական ֆիլմ նկարահանեց, իսկ հետո հրատարակվեց նաև երկրորդ գիրքը՝ «Նամակ Դարյային»։

1998 թվականին Գորդեևան աշխարհի պրոֆեսիոնալների չեմպիոնատում զբաղեցրեց երկրորդ տեղը։ 2000 թվականին նա դադարեցրեց իր մասնակցությունը սպորտային մրցաշարերին, սակայն շարունակում էր մասնակցել սառցե շոուներին։ Բազմաթիվ շոուներում կատարել է զուգապարեր Արթուր Դմիտրիևի, Անտոն Սիխառուլիձեի, Դեվիդ Պելլետյեի և Ջոն Ցիմմերմանի հետ։ 1998-99 թվականին մասնակցել է «Աստղերը սառույցի վրա» հեռուստաշոուի շրջանակներում՝ հանդես գալով որպես քառյակ Իլյա Կուլիկի, Ելենա Բեչկեի, Դենիս Պետրովի հետ, իսկ 1999-2000 թվականին՝ Իլյա Կուլիկի հետ։

2008 թվականին զուգապարով դերասան Եգոր Բերոևի հետ մասնակցել է Առաջին ալիքի (Ռուսաստան) կազմակերպած «Սառցե դարաշրջան-2» հեռուստաշոուին, որտեղ էլ և հաղթել է։ Մասնակցել է նաև Իլյա Ավերբուխի կողմից կազմակերպած Ռուսաստանի և արտերկրի քաղաքներ կատարված հյուրախաղերին։

2010 թվականի աշնանը Եկատերինա Գորդեևան մասնակցել է «Battle of the Blades» կանադական շոուին և զուգապարում հաղթել է՝ հանդես գալով Վալերի Բուրյեի հետ։

Անձնական կյանք խմբագրել

Զուգընկեր Սերգեյ Գրինկովի հետ ամուսնացել են ապրիլի 20-ին, պսակադրվել են 1991 թվականի ապրիլի 28-ին։ Աղջիկը՝ Դարյան, ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Մորիսթոունում, Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ։

Սերգեյի մահից հետո 2001 թվականի հունիսի 10-ին ամուսնացել է Իլյա Կուլիկի հետ։ Աղջիկը՝ Ելիզավետան, ծնվել է 2002 թվականի հունիսի 15-ին՝ Լոս Անջելեսում։

Պետական պարգևներ խմբագրել

  • Շքանշան «Անձնական քաջության համար» (1994 թվական)-17-րդ Ձմեռային օլիմպիական խաղեր 1994-ում սպորտային ձեռքբերումների համար[2]։
  • Շքանշան «Ժողովուրդների բարեկամություն»

Ձեռքբերումներ խմբագրել

Մրցաշար \ Մրցաշրջան 1985—86 1986—87 1987—88 1988—89 1989—90 1990—91 1991—92 1992—93 1993—94
Օլիմպիական խաղեր 1 1
Աշխարհի չեմպիոնատներ 1 1 2 1 1
Եվրոպայի չեմպիոնատներ 2 DSQ 1 1 1
Ռուսաստանի չեմպիոնատներ 1
ԽՍՀՄ չեմպիոնատներ 2 1
Skate Canada International 1 2 1
NHK Trophy 1
Աշխարհի պրոֆեսիոնալ չեմպիոնատներ 2 1 1 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Указ Президента РФ от 22 апреля 1994 г. N 808 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Գորդեևա» հոդվածին։