Սառցե մարդ (սասքվոչ, բիգֆութ), լեգենդար մարդանման արարած, իբրև թե Երկրի տարբեր բարձր լեռնային ու անտառային գոտիներում բնակվող։ Նրա գոյությունը հաստատում են բազմաթիվ էնտուզիաստներ, սակայն այս պահին պաշտոնապես ապացուցված չէ։ Վարկած կա, որ այն մնացուկային հոմինիդ է (անգլ.՝ relict hominid, լատիներեն relict` վաղ անցյալի մնացորդ և homo՝ մարդ բառերից), այսինքն կաթնասուն, որը պատկանում է պրիմատների դասին և մարդկանց ցեղին։

Նեպալի վանքերից մեկում գտնվող իր, որը տեղի բնակիչները համարում են սառցե մարդու գլխամաշկ:

Նկարագրությունը խմբագրել

"Սառցե մարդկանց հետ հանդիպածները" հաճախ նկարագրում են արարածների, որոնք տարբերվում են ժամանակակից մարդուց մարմնի ավելի մկանոտ կառուցվածքով, գանգի սուր ձևով, ավելի երկար ձեռքերով, կարճ վզով և խոշոր ստորին ծնոտով, սև, սպիտակ կամ մոխրագույն խիտ մազածածկույթով պատված մարմնով։ Դեմքը մուգ գույնի է։ Գլխի մազերն ավելի երկար են, քան մարմնինը։ Բեղեր կամ մորուք հազվադեպ են հանդիպում, առկայության դեպքում էլ շատ կարճ են։ Հեշտորեն մագլցում են ծառերը։ Ենթադրություններ կան, որ լեռնային սառցե մարդիկ ապրում են քարանձավներում, իսկ անտառայինները՝ բներ են հյուսում ծառերի վրա։ Շվեդ բնախույզ և բժիշկ Կառլ Լիննեյը անվանում է նրանց Homo troglodytes` քարանձավի մարդ։ Որոշ «ականատեսների» նկարագրությամբ սառցե մարդը սովորական մարդու հասակի է, իսկ որոշներն ասում են, որ նա հասնում է 3 մետր և ավելի։

Սառցե մարդը գիտական տեսանկյունից խմբագրել

Ժամանակակից գիտնականները թերահավատորեն են մոտենում սառցե մարդու գոյությանը։ Ակադեմիկոս Արկադի Միգդալը սառցե մարդու, ինչպես նաև Լոխնեսսյան հրեշի մասին ասում է. «Շատ կցանկանայի հավատալ, բայց հիմնավորումներ չկան»[1]։

 
Հիմալայան սառցե մարդու սխեմատիկ նկարագրությունը:

Ապացույցներ գոյության մասին խմբագրել

Ներկայումս գերության մեջ ապրող ոչ մի ներկայացուցիչ, անգամ կմախք կամ մորթի չկա։ Չնայած սրան, կան իբրև մազեր, ոտնահետքեր ու մի քանի տասնյակ վատորակ նկարներ, տեսա և ձայնագրություններ։ Բավականին երկար ժամանակ համեմատաբար ավելի համոզիչ ապացույց էր համարվում Ռոջեր Պատտերսոնի և Ռոբերտ Բոբ Գիմլինի կողմից 1967 թվականին Հյուսիսային Կալիֆորնիայում նկարահանված ֆիլմը։ Ժապավենի վրա, ինչպես հաստատվում էր, առկա էր էգ սառցե մարդ։ Սակայն 2002 թ. պարզվեց, որ ամենը բեմադրված էր եղել. սառցե մարդն իրականում հատուկ կարված կապիկի հագուստով մարդ էր, իսկ 40 սմ-անոց հետքերն արհեստական էին։ Պետք է նկատել, որ Պատտերսոնի ֆիլմը հետքրքրություն առաջացրեց National geographic Channel հեռուստաալիքի հետախույզների մոտ։ 2013 թ. Օքսֆորդյան համալսարանի պրոֆեսոր Բրայան Սայկսը կատարեց փորձ։ Նա համեմատեց հիմալայան ու բութանյան «սառցե մարդկանց» մազերից ստացած ԴՆԹ-ի նմուշները, որոնք համապատասխանում էին վաղնջական բևեռային արջի ԴՆԹ-ի հետ։ Վերջինս ապրել է 40 հազար տարի առաջ և սերտ ազգակցական կապի մեջ է գորշ արջի հետ։

Սառցե մարդն ու ԽՍՀՄ-ը խմբագրել

ԽՍՀՄ-ն եղել է միակ երկիրը, որտեղ սառցե մարդկանց որոնման հարցը քննարկվում էր բարձրագույն պետական մակարդակում։ Հետազոտելու հետաքրքրությունը առաջացել էր նաև ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում։ 1957 թ. հունվարի 31-ին Մոսկվայում կայացավ ԳԱ նախագահության գիտաժողովը, որն անվանվել էր «Սառցե մարդկանց մասին»։ Հաջորդ տարում ստեղծվեց Սառցե մարդկանց հետազոտման հարցով Գիտությունների ակադեմիայի հանձնաժողով։ Հանձնաժողովի առաջնորդող աշխատանքային հիպոտեզան հետևյալն էր՝ սառցե մարդը մինչև մեր օրերը գոյատևած նեանդերթալյան ճյուղին պատկանող պրիմատ է։ Հանձնաժողովի լուծարվելուց հետո էլ որոշ պրոֆեսորներ ակտիվորեն շարունակեցին աշխատել սառցե մարդու ու նրա հետքերի որոնման գործով։

Կրիպտոկենդանաբանների միությունը խմբագրել

1987 թ. էնտուզիաստների ջանքերով բացվեց Կրիպտոկենդանաբանների միությունը (հին հունարեն κρυπτός՝ թաքնված, գաղտնի բառից)[2]։ Կազմակերպությունն ստանում էր մեծ ֆինանսկան օգնություն "Комсомольская правда" թերթից։ Միությունն առ այսօր շարունակում է գործունեությունը[3]։

Հետաքրքիր փաստ սառցե մարդու մասին խմբագրել

1. Հիմնվելով սառցե մարդու վերաբերյալ հետազոտությունների վրա, ենթադրություն են արել, որ նրա կյանքի տեւողությունը 250-300 տարի է։

2. Ռոջեր Պատերսոնը և Բոբ Գիմլինը, Կալիֆորնիայի ազգային անտառում տեսահոլովակ են նկարահանել, որում երևում է, թե ինչպես է մի մեծ արարած, որը և՛ մարդու, և՛ կապիկի տեսք ունի, շարժվում անտառով։ Չնայած այն հանգամանքին, որ այս տեսանյութը նկարահանվել է 1967 թվականին, դրա իսկությունը վիճարկվում է մինչ օրս։

3. Ջերալդ Քրու անունով ոմն մեկը 1958-ին հանրությանը ներկայացրեց սառցե մարդու ոտնահետքերի գիպսային ձուլվածքները։ Հետագայում պարզվեց, որ հետքերը սովորական կեղծիք էին։

4. Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Բրայան Սայքսը հրապարակել է հետազոտություն, որտեղ նա Յեթիին անվանում է հնագույն բևեռային արջ։

5. Մալայզիայում յեթին աստվածություն է համարվում։ Էնդաու-Ռոմպին ազգային պարկում նույնիսկ մատուռ կա Մեծ ոտքի քանդակով, մարդիկ գալիս են այնտեղ աղոթելու։

6. Ուֆոլոգ Շուրինովը կարծում է, որ հնարավոր է յեթին այլմոլորակային արարած է։

7. «Յեթիի գլխամաշկ» է պահվում Նեպալի վանքերից մեկում։

8. 1954 թվականին պատմության մեջ առաջին արշավախումբը կազմակերպվեց Հիմալայներում Յեթիի որոնման համար։ Արշավախումբը գլխավորել է Ռալֆ Իզարվան։

9. Աշխարհի տարբեր մասերում պարգև է տրվում այն մարդուն ով կբռնի Յեթիի։ Օրինակ՝ ԱՄՆ Արիզոնա նահանգում 1 միլիոն դոլար կտրամադրվի կենդանի էակի բռնելու համար։

Կալիմանտան կղզում տեղացիները նման արարածներին անվանում են «բատուտիներ», սակայն նրանց վերագրում են շատ ավելի մեծ չափսեր։ Այս տարածաշրջանում կապիկ մարդկանց որոնումները նույնպես իրական գիտնականներն են իրականացնում. պրոֆեսոր Փիթեր Չին հատուկ թվային տեսախցիկներ՝ «թակարդներ» է դնում դրանց հայտնաբերելու համար, բայց մինչ այժմ դրանց մեջ ոչ ոք չի ֆիքսվել։ Տեսախցիկները կարողացել են ֆիքսել մարմարե կատվին, ամենահազվագյուտ սումատրական վագրին, բայց ոչ նրանց։

Մի շարք կրիպտոզոլոգներ Բիգֆուտի ներկայացուցիչ են համարում տխինցի «վայրի կնոջը»՝ Զանային, ով բռնվել էր 19-րդ դարում Աբխազիայում, այնուհետև ապրել տեղի բնակիչների շրջանում։ Հետագայում, երբ հայտնաբերվեց կնոջ ու երեխայի դի, որը նմանեցնում էին յեթիի, գանգերի հետազոտությունը ապացուցեց, որ դրանք պատկանում էին Զանային և նրա որդու՝ Խվիթին, իսկ Զանայի և նրա վեց ժառանգների ԴՆԹ անալիզը ցույց տվեց հոմո սափիենս, հավանաբար աֆրիկացիներ։

Վերջին տարիներին յեթիի ակտիվ որոնումները իրականացվել է Կեմերովոյի մարզում, որտեղ կրիպտոզոլոգներ են գալիս տարբեր երկրներից։ Նրանք ուղևորություններ կատարեցին դեպի Քարաթագ լեռ և Ազասի քարանձավ, որտեղ, իբր, ամենից հաճախ նման արարածներ են տեսել։ Այս վայրերում հայտնաբերված «յեթիի մազը», պարզվեց, որ արջի մազ է։

Այնուամենայնիվ կային մարդիկ, ովքեր հավատում էին նրանց գոյությանը։ Երկար ժամանակ սառցե մարդու գոյության առավել համոզիչ ապացույցներից մեկը համարվում էր Ռոջեր Պատերսոնի և Բոբ Գիմլինի կողմից 1967 թվականին Հյուսիսային Կալիֆորնիայում Բլաֆ Քրիքի մոտ նկարահանված կարճ գունավոր ֆիլմը։ Ասում էին, որ ֆիլմը իգական սեռի մեծ ոտնաթաթի մասին էր։ Սակայն 2002 թվականին Ռեյ Ուոլեսի մահից հետո, ում համար արվել է այս ֆիլմը, եղան նրա հարազատների ու ծանոթների վկայությունները, ովքեր ասում էին (սակայն, առանց որևէ իրեղեն ապացույց ներկայացնելու), որ «ամերիկյան Յեթիի» հետ ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ կեղծիք է եղել։ Քառասուն սանտիմետրանոց «Եթիի ոտնահետքերը» արվել են արհեստական ձևերով, իսկ նկարահանումները բեմադրված դրվագ են եղել հատուկ կարված կապիկի կոստյումով տղամարդու հետ։

Ամերիկացի կրիպտոկենդանաբան Լորեն Քոլմանը այս կապակցությամբ գրել է. լրատվամիջոցները սուտն ու ասեկոսեները խառնում են մի քանի ծանր փաստերի հետ, ինչպես եղավ Ուոլեսի պատմության հետ։ 1920-ին շվեյցարացի երկրաբան Ֆրանսուա դը Լոյը պնդում էր, որ իբր Կոլումբիայում հանդիպել է մեծ անհայտ կապիկների, որոնք նման են մարդակերպերին։ Լուան ասաց, որ կրակել է նրանցից մեկի վրա և իր հետ բերել դիակի լուսանկարը։ Գիտնականների մեծ մասը կարծում էր, որ լուսանկարում պատկերված է սատկած կոատա (սարդ կապիկ)։

Հարավային Մեքսիկայի լեռնային անտառներից տեղեկություններ կան սիսիմիտներ կոչվող արարածների մասին, որոնք նկարագրվում են որպես շատ մեծ վայրի մարդիկ՝ ամբողջությամբ ծածկված կարճ, հաստ շագանակագույն մորթիով։ Մի քանի «ականատեսներ» հայտնել են, որ սիսիմցիները հետապնդում են իրենց լեռան լանջերով։ Ենթադրվում է, որ նման արարածներ ապրում են Գվատեմալայում, որտեղ իբր առևանգում են կանանց և երեխաներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мигдал А. Б. От догадки до истины // Химия и жизнь. — 1979. — № 12.
  2. В. Б. Сапунов, доктор биол. наук Снежный человек в двух измерениях, или альтернатива ноосферы
  3. М.-Ж. Кофман У истоков новой науки (К 40-летию выхода в свет монографии профессора Б. Ф. Поршнева «Современное

https://patani.am/2023/05/14/%d5%bd%d5%a1%d5%bc%d6%81%d5%a5-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%9d-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bd%d5%ba%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a7-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8/ Արխիվացված 2023-05-14 Wayback Machine