Իվանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձատափ (այլ կիրառումներ)
Իվանյան, բնակավայր Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 6 կմ, իսկ Ստեփանակերտից` 10 կմ արևելք: Ունի ինքնակառավարման ենթակառուցվածքներ, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոցում:
Գյուղ | ||
---|---|---|
Իվանյան | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերանի | |
ԲԾՄ | 570 մետր | |
Բնակչություն | 1397[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
ԱնվանումԽմբագրել
Գյուղն անվանված է հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, արցախյան ազատամարտի մասնակից Քրիստափոր Իվանյանի անունով։
ԱշխարհագրությունԽմբագրել
Համայնքը հարթավայրային է, ունի 1077.8 հա տարածք, որից 75.16 հա գյուղատնտեսական նշանակության:
ՏնտեսությունԽմբագրել
Իվանյան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1397 մարդ, կա 346 տնտեսություն[2]: Իվանյան համայնքի հյուսիս-արևելքով հոսում է Կարկառ գետը: Ջրամատակարարումն իրականցվում է պետության կողմից` կենտրոնացված ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից: Համայնքի տարածքում առկա է թվով 4 աղբյուրներ` Զինվորի, Հույսի, Շինամեջի և Հիշատակի: Ոռոգման ջրի համար գործել են այօր չգործող արտեզյան երկու ջրհորներ: Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիաով, առկա է նաև գազամատակարարման համակարգ:
ՊատմությունԽմբագրել
Ինչպես վկայում են 20-րդ դարավերջին և 1950-ական թվականներին Կատարված հնագիտական ուսումնասիրությունները (Ռեոսլեր, Կուչնարյովա և ուրիշներ) այդտեղ նախկինում մի նշանավոր բնակավայր է եղել, որի պատմությունն սկսվում է մ.թ.ա 2-րդից 1-ին հազարամյակից: Խոջալուի կուրգանը կառուցված է եղել ողորկ գետաքարերից, որի մեջ քարարկղ (սարկոֆագ) էր: Եղել են բրոնզե իրեր, թռչուն, մուրճ, մատանի, որի վրա թռչնի գլուխ, հագուստների ու ամանների զարդարանք, գոտու թիթեղների մնացորդներ` նուրբ խորագրություններով, ոսկե զարդարուն կտորների մնացորդներ, մարգարիտ, որի վրա նշաններ ( ըստ էության արձանագրություն, որը Ռեոսլերի կարծիքով մովաբերեն կամ նաբաթերեն է): Գտնվել են նաև օբսիդիսնից և եղջյուրաքարից պատրաստված նետերի ծայրեր, գարնելոից և այլ քարերից բազմաթիվ մարգարիտներ, ուլունքներ, կենդանու ոսկորներ, կենդանական կմախք, որի վրա իբրև զարդարանք` բրոնզե թիթեղ: Ըստ Ռեոսլերի` տեղի բնակիչները կենդանիներին պաշտում էին, ինչպես եգիպտացիները իրենց Ապիսին: Ռեոսլերի կարծիքով` այդտեղ` Կուր-Արաքս գետերի միջնամասում, հին ժամանակներում մշակութային մի մեծ տերություն է եղել[3]։ Ռեոսլի պեղած հնագիտական նյութերի մի մասը ժամանակին տեղ է գտել Թիֆլիսի Կովկասյան թանգարանում[4]։ Ներկայիս բնակավայրը կազմված է երկու թաղամասից, որոնք առանձին գյուղեր էին: 1897 թվականին Համառուսաստանյան առաջին ընդհանուր մարդահամարի տվյալներով հաստատվում է այդ իրողությունը: Ս. Սարգսյանի կարծիքով` Խոջալուն հնագույն Կասակ-Կասալայի ձևախեղումն է Կասալ-Խասալ-Խաչալ-Խաջալ-Խոջալ անցումներով և վերաբերում է ներկայիս Պատար գետակին, որը Կուսանաց լեռներից սկզբնավորվելով, հատվում է բնակավայրը, թափվում է Կարկառ գետ:
ՏրանսպորտԽմբագրել
Համայքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, խճից և կոպճից, ճմշակված կապակցող նյութերից: Տրանսպորտային կապը կարգավորված է: Ուղևորափոխադրումներն իրականացվում են Ասկերան-Ստեփանակերտ-Ասկերան թիվ 101 և Նորագյուղ-Ստեփանակերտ-Նորագյուղ թիվ 118 միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղիներով:
Գյուղի մոտակայքում է գտնվում Ստեփանակերտի օդանավակայանը:
Հեռահաղորդակցություն և կապԽմբագրել
Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են: Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է: Ինտերնետ ծառայությունը հասանելի է` ապահոված WI-FI ինտերնետ կապով:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արցախի Հանրապետության մարդահաշիվ (անգլ.)
- ↑ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»։ http://stat-nkr.am
- ↑ Ազգագրական հանդես։ Շուշի։ 1895։ էջեր 37–39
- ↑ Museum Caukasicum, V,։ Tiflis։ 1902։ էջեր 113–114
ԱղբյուրներԽմբագրել
- Հ. Ղահրամանյան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ տնտեսական բնութագրերի Երևան Ճարտարագետ