Ազատամարտիկների փողոց (Ստեփանակերտ)

Ազատամարտիկների փողոց (նաև՝ Ազատամարտիկների պողոտա), փողոց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Փողոցը սկսվում է Վերածննդի հրապարակից՝ ձգվելով դեպի հյուսիս-արևելք, ապա հատվելով Վարդան Մամիկոնյան փողոցին, զուգահեռաբար ընթանում է Դավիթ-Բեկի փողոցին և շարունակական հատվում Կարո Ալվարյան, Այվազովսկու, Կամոյի, Համո Սահյան, Մխիթար Գոշի փողոցներով։ Դավիթ-Բեկի փողոցի հետ խաչվող հատվածում փողոցին է միանում Արզանյան փողոցը, որից հետո, հասնում է Ազատության հրապարակ և ավարտվում։ Փողոցն անվանակոչվել է ի պատիվ Արցախյան ազատամարտի ազատամարտիկների։

Ազատամարտիկների փողոց
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՍտեփանակերտ
Գտնվում էՍտեփանակերտ
ՍկիզբՎերածննդի հրապարակ
ԱվարտԱզատության հրապարակ
Անվանվել էԱրցախյան ազատամարտի ազատամարտիկներ

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական զինված ուժերի լայնամասշտաբ ագրեսիայի և Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումների հետևանքով ամբողջովին հայաթափվել է Ստեփանակերտ քաղաքը և անցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ[1][2]։

Շենքեր և կառույցներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ի՞նչ է հաղորդել «Ալ Ջազիրա»-ն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից». news.am. 2023 թ․ հոկտեմբերի 4.
  2. «Արցախից Հայաստան այսօր 6 անձ է ժամանել. Ստեփանակերտում մնացել են պաշտոնյաներ ու քիչ թվով բնակիչներ». news.am. 2023 թ․ հոկտեմբերի 4.