Արցախի կամուրջները (գիրք)
«Արցախի կամուրջներ» (անգլ.՝ The bridges of Artsakh, ռուս.՝ Мосты Арцаха), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2009 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 12-րդ գիրքը (Գիրք ԺԲ)։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի Արցախ նահանգում գտնվող 98 կամուրջների պատմությունն ու ճարտարապետությունը։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ, գծապատկերներ, քարտեզներ; Այն հասցեագրված էհայկական ճարտարապետության և պատմության խնդիրներով հետաքրքրվող մասնագետներին և ընթերցող լայն հասարակությանը[1][2]։
Արցախի կամուրջներ | |
---|---|
Գրքի կազմերեսը | |
Հեղինակ | Սամվել Կարապետյան |
Տեսակ | Ոչ գեղարվեստական |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
Էջեր | 144 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Նախորդ | «Ախալցխա» |
Հաջորդ | «Ուղեգնացական ակնարկներ» |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | «Տիգրան Մեծ» տպարան |
Հրատարակման տարեթիվ | 2009 թվական |
ԳՄՍՀ | ISBN 978-99941-875-2-2 |
ՀՏԴ | 72(479.25):941(479.25) |
ԳՄԴ | 85.113 (2Ð):63.3.(2Ð) |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/56.pdf |
«Արցախի կամուրջներ» գիրքը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության գիտական խորհրդի երաշխավորությամբ և հրատարակվել Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը։ Գրքի հրատարակումը նվիրված է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակեպության հիմնադիր նախագահ ճարտարապետ Արմեն Հախնազարյանի հիշատակին[1]։