Ննգի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։ Վարանդայի հնագույն բնակավայրերից է[1]։

Գյուղական համայնք
Ննգի
ադրբ.՝ Cəmiyyət
ԵրկիրԱրցախ Արցախ
ՀամայնքՄարտունու շրջան
Մակերես2348,7 կմ²
ԲԾՄ1058 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն334 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ննգի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ննգի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Ննգին Մարտունու շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 20 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 2348,7 հա տարածք, որից 1585,04 հա գյուղատնտեսական նշանակության, 595,65 հա` անտառային հողեր են։ Ննգի համայնքի սահմանային գոտով հոսում է Խանաշեն գետի վտակը։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 36 աշակերտ։ Համայնքի տարածքում առկա են գաբրո-պորֆիրիտի հանքային պաշարներ։

Գյուղը, երեք կողմից շրջափակված է անտառապատ լեռներով, ինչի շնորհիվ հիմնովին պաշտպանված է տարբեր տեսակի տոթակեզ ու սառնաշունչ հոսանքներից, որի շնորհիվ ունի առողջարար կլիմա։ Ննգիի հյուսիսում է Ծառեխի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքում՝ Պլպուզտի լեռնաշղթան, արևմուտքում՝ Բաղիրխանի սարերը, իսկ հարավ-արևելքում՝ Ղավախանի լեռն է և Շուքա վանքը։

Երկու բլուրների վրա, պայտաձև գոգավորության մեջ է այժմյան Ննգին։ Այն ծածկված է պտղատու այգիներով, աղբյուրներով, անտառներով, բազմաթիվ հուշարձաններով։

Ննգին հայտնի է նաև որպես բրուտագործական հնադարյան կենտրոններից մեկը։ Բրուտանոցը գտնվում է գյուղական գերեզմանատնից ոչ այնքան հեռու՝ պտղատու այգու մեջ՝ կավի հանքավայրի մոտ[2]։

Ննգիի ձորում կան սրբատաշ քարեր, վիմագրեր, խաչքարներ, խոյակներ, որոնք պոկվել և ներքև են գլորվել եկեղեցիների, բերդերի և բնակավայրերի պատերից։ Վերաշինված կամ նոր կառույցված գյուղերն այստեղ ունեցել են Ննգի, Զամյաթ, Ննգիջան, Մկնակերտ անունները։

Համայնքի տարածքում առկա են թվով 27 աղբյուրներ` «Ցորտ», «Սահակեն», «Ըլբլաղ», «Ըրցախգոր», «Բալասանեն», «Օրթեր», «Պիծի ջուր», «Անմահական», «Չոքած», «Ներքե», «Քյութունց», «Օխտը», «Համբարցուն», «Տանձուն», «Բովուրխան», «Վանքի», «Ըլաջա ջուր», «Ըզբաշի ջուր», «Ակնեն տակը», «Ծլլոկ», «Նուվերեն ծորը», «Դերունց», «Ծուվերեն», «Բլանց բաղեն», «Ըրզմանանց», «Բազեն» և «Ղզարանց»։

Առկա են գաբրո-պորֆիրիտի հանքային պաշարներ։

Բնակչություն

խմբագրել

2015 թվականին Ննգի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 334 մարդ, կա 99 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 354 326 322

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Սուրբ Օջախ հնավայրում պահպանվում է մեծաքանակ պատկերաքանդակներով, տապանագրերով գերեզմանատունը։ Մեկ այլ հանգստարան էլ գտնվում է Ծառեխ լեռան «Ըլաջա ջրի» տարածքում։ Ճընթըռմիխաչի, Ըրցախպյուրի, Մկնակերտի մոտակայքում նույնպես նկատվել են հնագույն գերեզմանատներ։

Ննգիի գյուղամիջում է գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին։ Այն հատկանշական է չորս սյուներով, մեծ ու փոքր խորաններով, կամարներով, պատերի մեջ ամրեցված խաչքարներով և վերմագրերով։ Շինարարական արձանագրությունների համաձայն եկեղեցին կառուցվել է 1858 թվականին, սակայն տեղում պահպանված հնագույն հոշարձանները վկայում են, որ եկեղեցին նախկինում եղածի վրա է կառուցվել։

Այժմ ավերակ դարձած Սբ, Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Ծառեխ լեռան ոստին։ Այդ ավերակների վրա մեծ ուշադրություն է գրավում 1225 թվականի ՈՀԴ խաչքարը։

Ննգիում արտադրական բնույթի բազմաթիվ հուշարձաններ են հանդիպում։ Ղարաբաղի պատմության մեջ կարևոր առիթով հիշվում է Ննգիջանի ջրաղացը։ Ըստ ականատեսների և տպագիր աղբյուրների, այստեղ ընդհատակյա տպարան է գործել։

Ննգին նաև բրուտագործական հնադարյան հայտնի կենտրոնների մեկն է։ Բրուտանոցը գտնվում է գյուղական գերեզմանատնից ոչ հեռու[2]։

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (1895 թ.), Բովուրխան վանական համալիր, գյուղատեղի (XIX-VII դդ.), հաշվառված է 21 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 36 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մկրտչյան, Շ. Մ. (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջեր 155–156. ISBN 490202000. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  2. 2,0 2,1 Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Շահեն Մկրտչյան, Հայաստան հրատարակչություն, Երևան-1985
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 255.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 331