Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար

Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար, Հայ առաքելական եկեղեցու մայր տաճար Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Եկեղեցու ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է։ Եկեղեցին օծվել է 2019 թվականի ապրիլի 7-ին[2]։ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց և Ստեփանակերտի հայաթափումից հետո դադարել է գործել ։ Գմբեթի վրայից հանված են խաչերը ։

Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԼՂՀ Ստեփանակերտ
ԹեմԱրցախի
Հիմնական ամսաթվերը2019
Ներկա վիճակՉգործող
ՃարտարապետԳագիկ Երանոսյան
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ2006-ից[1]
Հիմնադրված2019
Քարտեզ
Քարտեզ
 Holy Mother of God Cathedral, Stepanakert Վիքիպահեստում

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2006 թվականի հուլիսի 19–ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Համաձայն նախագծի՝ եկեղեցու տրամաչափը 30 մետր է, բարձրությունը՝ 35 մետր։ Եկեղեցու ներքևում 6 մետր բարձրությամբ նկուղային դահլիճ է, որի տակ էլ 2,60 մետր խորությամբ երկաթբետոնե բարձիկ։ Եկեղեցու զանգակատան բարձրությունը լինելու է 24 մետր[1]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու նախագիծը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. «Ստեփանակերտում ընթանում է 12 տարի կառուցված Մայր տաճարի օծման արարողությունը (ֆոտո)». news.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար» հոդվածին։