Ստեփանակերտի ռմբակոծում (2020)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփանակերտի ռմբակոծում (այլ կիրառումներ)
Ստեփանակերտի ռմբակոծում, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծությունների շարք, որը սկսվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։00-ի կողմերը[1]։ Ռմբակոծությունները շարունակական բնույթ են կրել՝ սկսած սեպտեմբերի 27-ից[2] մինչև նոյեմբերի 9-ը[3]։ Հայաստանի և Արցախի իշխանությունները մեղադրել են Ադրբեջանին[4]՝ հայտարարելով, որ վերջինս թիրախավորում է քաղաքային ենթակառուցվածքները[5] և խաղաղ բնակչությունը[6], ինչը ռազմական հանցագործություն է[7]։ ներառյալ ռազմական հանցագործությունները՝ կապված Գյանջայում և Բարդայում խաղաղ բնակչության դեմ հրթիռակոծությունների հետ։ Ադրբեջան
Ստեփանակերտի ռմբակոծում | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հրթիռային հարձակում |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Ստեփանակերտ |
Տեղադրանք | Ստեփանակերտ |
Տարեթիվ | Սեպտեմբերի 27, 2020 թվական-Նոյեմբերի 9, 2020 թվական |
Գրոհի միջոց | Ռմբակոծում |
Զենք | Սմերչ, Պոլոնեզ, Բայրաքթար |
Ահաբեկիչներ | ![]() |
![]() |
Պատմություն խմբագրել
Սեպտեմբերի 27 խմբագրել
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև երկարածավալ ռազմական գործողություններ են սկսվել[8], հրթիռակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը[9], ինչի պատճառով այնտեղ օդային տագնապ է հայտարարվել[10]։ Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ են եղել[11]։
Հոկտեմբերի 2 խմբագրել
Հոկտեմբերի 2-ին շարունակվել է հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորումը։ Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ թշնամին ծանր հրթիռներով հարվածել է Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներին, ինչի հետևանքով տուժածներ են եղել խաղաղ բնակչության շրջանում[12]։ Հրթիռակոծման արդյունքում փրկարար ծառայությունում 10 վիրավոր է եղել, մասնակի ավերվել է փրկարար ծառայության շենքը, քանդվել են պատեր և վնասվել մեքենաներ[13], արձանագրվել է մեկ մահվան դեպք[14]։ Արցախում Կարմիր խաչի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը հայտնել է, որ թիրախավորվում են քաղաքացիական ենթակառուցվածնքերը և խաղաղ բնակչությունը[15]։
Հոկտեմբերի 4 խմբագրել
Հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 10։00-ից սկսվել է Ստեփանակերտի ուղղությամբ ակտիվ հրթիռակոծությունը «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգերով[16]։ Դրա մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մայրաքաղաքը ժամանակավորապես հոսանքազրկվել է[17]։ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով վիրավորներ և զոհեր են եղել[18]։ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ադրբեջանը հարվածել է քաղաքին նաև ինքնաթիռով[19][20]։
Հոկտեմբերի 5 խմբագրել
Հոկտեմբերի 5-ին կրկին հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ ԱՀ նախագահի խոսնակը հայտարարել է, որ պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա՝ կոչ անելով Ադրբեջանի խոշոր քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը լքել իրենց բնակավայրերը[21][22]։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, Ստեփանակերտը հրթիռակոծվել է «Սմերչ», «Պոլոնեզ» և «Կասիրգա» համակարգերից[23]։ Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ Ստեփանակերտը ռմբակոծվել է իսրայելական արտադրության M095 DPICM տեսակի կասետային ռումբերով, որոնք միջազգային իրավունքով արգելված են[24]։
Հոկտեմբերի 6 խմբագրել
Հոկտեմբերի 6-ին Շուշին և Ստեփանակերտը նորից ենթարկվել են հրթիռակոծման։ Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցչի՝ հակառակորդը թիրախավորել է բնակելի թաղամասերը, շինությունները և ենթակառուցվածքները, ինչի արդյունքում կան տուժածներ և վիրավորներ[25]։
Հոկտեմբերի 7 խմբագրել
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Արցախի մայրաքաղաքը հթրիռակոծվել է ամբողջ գիշեր՝ ենթադրաբար «Սմերչ» և «Պոլոնեզ» համակարգերից[26]։ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ «Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով, և որևէ խուճապի խնդիր չկա»[27]։ Իր ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ռմբակոծմանը՝ ասելով․ «Ռազմաճակատում ցանկացած խայտառակություն Ադրբեջանը փորձում է փոխհատուցել քաղաքացիական անձանց հրթիռակոծելով»[28]։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ստեղծվելու է վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացությունների արդյունքում գնահատվելու է ենթակառուցվածքներից պատճառված վնասը և ռազմական գործողություններից հետո պետության կողմից միջոցներ են ձեռնարկվելու դրանք վերականգնելու համար[29]։
Հոկտեմբերի 8 խմբագրել
Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հրթիռակոծությունների արդյունքում 22 խաղաղ բնակիչ է զոհվել, ինչպես նաև վնասվել է 5800 բնակելի տուն, շենք-շինություն և քաղաքացիական այլ գույք[30]։
Հոկտեմբերի 17 խմբագրել
Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, ավերվել են բնակարաններ, ինչպես նաև հարված է հասցվել տնտեսական նշանակության մեկ օբյեկտի[31]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արցախի նախագահի խոսնակ. Հակառակորդը հրետակոծում է նաև Ստեփանակերտը»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Ստեփանակերտը՝ սեպտեմբերի 27-ին»։ www.civilnet.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-19-ին։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. թիրախում բնակելի թաղամասներն են»։ alternative.am (հայերեն)։ 9 November 2020։ Վերցված է 21 November 2020
- ↑ «Statement by the MFA of Armenia»։ www.mfa.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Ադրբեջանը հասցեական թիրախավորել է Արցախի քաղաքացիական բնակչությանը. ՄԻՊ-ը կադրեր է հրապարակել»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը. Վահրամ Պողոսյան»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Armenia takes Azerbaijan to Europe rights court over Nagorno-Karabakh clashes»։ www.jurist.org (en-US)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «https://twitter.com/naghdalyan/status/1310080620211601408»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Ադրբեջանը հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Разрушения и воронки от снарядов. Как выглядит Степанакерт после обстрела»։ РБК (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Արցախը քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ ունի․ ՄԻՊ»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Հակառակորդը կրկին հարվածում է Ստեփանակերտի ուղղությամբ. ԼՐԱՑՎՈՂ»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Հրթիռակոծված Ստեփանակերտը. հոկտեմբերի 2»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Nagorno-Karabakh conflict: Civilians bearing brunt of surge in violence»։ International Committee of the Red Cross (անգլերեն)։ 2020-10-02։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Появилось видео обстрела Степанакерта азербайджанскими военными»։ lenta.ru։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Ադրբեջանցիները հարվածել են Ստեփանակերտի էլեկտրակայանին. Արցախի մայրաքաղաքը հոսանքազրկված է»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Հրթիռակոծում են Շուշին. կան զոհեր և վիրավորներ»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ News Shant (2020-10-04)։ «Ադրբեջանը Ստեփանակերտին հարվածում է նաև ինքնաթիռով. կան քաղաքացիական տուժածներ»։ ShantNews - Շանթ Հեռուստաընկերություն - Լուրեր - Shant TV Online (ամհարերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Ադրբեջանը Ստեփանակերտին հարվածում է նաև ինքնաթիռով. կան քաղաքացիական տուժածներ»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Ստեփանակերտ և Շուշի քաղաքները կրկին հրթիռակոծվում են. ՊԲ–ն պատժելու է Ադրբեջանին»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ ««Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները. պաշտպանության բանակի...»։ A1Plus (հայերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Ստեփանակերտը հրթիռակոծվել է «Սմերչ», «Պոլոնեզ» և «Կասիրգա» համակարգերից»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 (չաշխատող հղում)
- ↑ «Armenia/Azerbaijan: Civilians must be protected from use of banned cluster bombs»։ www.amnesty.org (անգլերեն)։ Վերցված է 2020-10-17
- ↑ «Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով կան վիրավորներ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-10-29
- ↑ «Ողջ գիշեր Ստեփանակերտը եղել է հրթիռակոծության տակ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-10-29
- ↑ «Ստեփանակերտի քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքի բոլոր ենթակառուցվածները շարունակում են աշխատել իրենց հունով»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ 2020-10-07
- ↑ «Ա․Հովհաննիսյան․ «Ռազմաճակատում ցանկացած խայտառակություն Ադրբեջանը փորձում է փոխհատուցել քաղաքացիական անձանց հրթիռակոծելով»»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-29
- ↑ «Կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով. կտրվի պետական փոխհատուցում»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-29
- ↑ «Արցախում ադրբեջանական կրակոցների հետևանքով 22 խաղաղ բնակիչ է մահացել. նոր տվյալներ»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-10-29
- ↑ «Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացի. նրանց տեղափոխել են հիվանդանոց»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17