Արցախի Հանրապետության կառավարություն

Արցախի կառավարությունը երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է (1992-1994 թվականներին՝ պատերազմական իրադրության պայմաններում, լիազորությունների մեծ մասը ժամանակավորապես փոխանցվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին, ՊՊԿ)։ ԼՂՀ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։

ԼՂՀ Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից։ Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում նրա անդամների աշխատանքը։ Կառավարությունը նշանակում և ազատում է վարչակազմերի (տարածքային կառավարման մարմիններ) ղեկավարներին, Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը։ Կառավարությունը հաշվետու է ԼՂՀ նախագահին և Ազգային Ժողովին։

Նախարարներ խմբագրել

Պաշտոն Անուն Պաշտոնավարում
Պետական նախարար Ռուբեն Վարդանյան Անկուսակցական
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյան Անկուսակցական
Պաշտպանության նախարար Կամո Վարդանյան անկուսակցական
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյան անկուսակցական
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյան անկուսակցական
Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյան անկուսակցական
Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյան անկուսակցական
Արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյան անկուսակցական
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյան Ազատ Հայրենիք կուսակցություն (պաշտոնակատար)
Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյան Ազատ Հայրենիք կուսակցություն
Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյան անկուսակցական

Պետական կառավարման այլ մարմիններ խմբագրել


Պաշտոն Անուն Պաշտոնավարում
Ոստիկանության պետ (ՆԳՆ) Արտեմ Հարությունյան Անկուսակցական
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արարատ Մելքումյան Անկուսակցական
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն (ՆԳՆ) Մեխակ Արզումանյան Անկուսակցական