Կարկառ (գետ)
գետ Ադրբեջանում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարկառ (այլ կիրառումներ)
Կարկառ, գետ Արցախում, Կուրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ 2080 մ բարձրությունից, գետաբերանի բարձրությունը ծովի մակարդակից՝ 13 մ, հաճախ Կուր չի հասնում։ Երկարությունը 109 կմ է, ջրհավաք ավազանը՝ 1490 կմ2։ Սնումը հիմնականում անձրևային (44%) և ստորերկրյա (34%) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 57%-ը։
Կարկառ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 109 |
Ավազանի մակերես | 1490 կմ² |
Ջրի ծախս | 3,62 |
Ջրահոսք | |
Ակունք | Կուր |
Ակունքի տեղակայում | Արցախի լեռնաշղթայի արլ. լանջեր |
Բարձրություն | 2080 մ |
Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
Բարձրություն | 13 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Արցախ |
Երկրամաս | Շուշիի շրջան, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Աղջաբեդի շրջան, Խոջալուի շրջան և Ստեփանակերտ |
Տարեկան միջին ծախսը 3, 62 մ3/վ է, հոսքը՝ 137, 1 միլիոն մ3 (Ասկերան քաղաք)։
Խոշոր վտակներն են Մեղրագետը և Բագարան։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |