Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Ալբերտի Սարգսյան (փետրվարի 15, 1979, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԱՀ քաղաքական և պետական գործիչ։ Ստեփանակերտի քաղաքապետ (2019 թ. սեպտեմբերի 8-ից)։

Դավիթ Ալբերտի Սարգսյան
Դրոշ
Դրոշ
Ստեփանակերտի քաղաքապետ
 սեպտեմբերի 8, 2019
Նախորդող Սուրեն Գրիգորյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր փետրվարի 15, 1979
(43 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Արցախ Արցախ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1979 թվականի փետրվարի 15-ին Ստեփանակերտում։ 1996 թվականին ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը[1]։

1996-2003 թվականներին սովորել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Երկու տարի՝ 1998-ից 2000 թվականներին, նա ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շարքերում[1]։

2001 թվականին աշխատանքային գործունեություն է սկսել Արցախի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ասկերանի տարածքային ստորաբաժանման գնահատման բաժնի առաջատար մասնագետ։ Հաջորդ տարի դարձել է Ասկերանի տարածքային ստորաբաժանման գնահատման բաժնի գլխավոր մասնագետ։ 2005 թվականին նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման բաժնի պետի պաշտոնակատար։ 2005-2006թթ. եղել է կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական ծառայության գլխավոր մասնագետ[1]։

2006 թվականին հիմնադրել է «Նիագարա» և «Ջեներալ Գրուպ» ձեռնարկությունները։ 2011 թվականին հիմնադրել և դարձել է «Կոնսալտ ֆինանս գրուպ» ընկերության տնօրենը[1]։

2016 թվականից՝ Արցախի Հանրապետության քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ[1]։

2019 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում նա ընտրվեց Ստեփանակերտի քաղաքապետ[2]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի[1]։

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Ստեփանակերտի քաղաքապետարան». stepanakert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «Mэром Степанакерта стал беспартийный бизнесмен». ИА REGNUM (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 9.