Պ Ո Ր Տ Ա Լ   «Հ ՈՒ Ն Ա Ս Տ Ա Ն»
խմբ. 

Հունաստան Բարի գալուստ Պորտալ Հունաստան ։)!

Հունաստանի դրոշը
Հունաստանի դրոշը
Հունաստանի զինանշանը
Հունաստանի զինանշանը

Հունաստան (հուն․՝ Ελλάδα), պաշտոնապես Հունաստանի Հանրապետություն (Ελληνική Δημοκρατία, Ellīnikî Dīmokratía), երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Աթենքն է (վերջինիս վարչական տարածքի մեջ է մտնում նաև Պիրեոս համայնքը)։ Հունաստանի բնակչության թիվը ըստ 2011 թ. մարդահամարի՝ 11 միլիոն է։ Հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիային և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանն արևելքից ողողվում է Էգեյան ծովով, արևմուտքից՝ Հոնիական ծովով, իսկ հարավից՝ Միջերկրական ծովով։

Հունաստանը ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1․400, որոնցից 227-ը բնակեցված են), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը, Կիկլադեսը և Հոնիական կղզիները։ Հունաստանի տարածքի 80%-ը լեռնոտ է։ Լեռներից ամենաբարձրը Օլիմպոսն է (2917 մ)։

Ժամանակակից Հունաստանը իր արմատներով սկիզբ է առնում Հին Հունաստանի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քաղաքակրթության օրրանը։ Այն ժողովրդավարության, արևմտյան փիլիսոփայության,Օլիմպիական խաղերի, արևմտյան գրականության և պատմագրության, քաղաքագիտության, հիմնական գիտական և մաթեմատիկական սկզբունքների, և արևմտյան դրամայի, ներառյալ ողբերգության և կատակերգության, բնօրրանն է։

Այս ժառանգությունը մասամբ արտահայտված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային Ժառանգության ցանկում 17 հուշարձաններով․ այդ քանակով Հունաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում 13-րդն է աշխարհում և 7-րդը Եվրոպայում։

Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է 1830 թ., Հունական անկախության պատերազմից հետո։ 1981 թվականից Հունաստանը Եվրամիության, իսկ 2001-ից Եվրոգոտու անդամ է։ ՆԱՏՕ-ի անդամ է և ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։ Հունաստանը զարգացած երկիր է, բարձր շահութաբեր տնտեսությամբ, բարձր կենսամակարդակով։ Համաշխարհային բանկի 2010 թ. տվյալներով, ըստ կյանքի որակի աշխարհում 21-րդն է։ (մանրամասն...)

խմբ. 

Հունաստան Ընտրյալ հոդված

Աթոս
Աթոս

Սուրբ Աթոս Լեռ կամ Աֆոն (հուն․՝ Ἄθως, պաշտոնապես՝ հուն․՝ Άγιο Όρος - «Սուրբ լեռ»), լեռ և թերակղզի արևելյան Հունաստանի Խալկիդի շրջանում (Մակեդոնիա), որն իրենից ներկայացում է ծովի մակերևութից 2033 մետր բարձրությամբ լեռ։ Ընդհանուր տարածությունը՝ 335,637 կմ² է։

Վարչականորեն հանդիսանում է Հունաստանի Հանրապետության հատուկ միավոր։ Մտնում է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության մեջ։

Հունաստանի հանդեպ ինքնիշխանությունը ամրագրվել է 1923 թվականի Լոզանի պայմանագրով, ինքնակառավարման կարգը հիմնված է Սուրբ լեռան Կանոնադրությունով («Տրագոս»), որը հաստատվել է 972 թվականին կայսր Հովհաննես Կուրկուասի կողմից Խրիսովուլլի կնիքով։

Թերակղզու կառավարումը հանձնված է 20 ուղղափառ եկեղեցիների տնօրինությանը։ 676թ-ին բյուզանդական կայսր Կոնստանդին Դ-ն թերակղզին հանձնեց այդտեղ բնակվող հոգևորականներին։ 1312 թվականից գտնվում է Կոնստանդնոպոլի Պատրիարքի իրավասության տակ։

Ի տարբերություն Կոնստանդնապոլյան Պատրիարքատի այլ մասերի, Աթոսում գործածման մեջ է միայն Հուլյան օրացույցը։ (մանրամասն...)

խմբ. 

Հունաստան Ընտրյալ անձ

Վասիլիս Սպանուլիս
Վասիլիս Սպանուլիս

Վասիլիս Սպանուլիս (հունΒασίλης Σπανούλης, ծնվ.՝ օգոստոսի 7, 1982թ.), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Հունաստանի բասկետբոլի լիգայում և Բասկետբոլի Եվրալիգայում մասնակցող «Օլիմպիակոս» ակումբում որպես խաղարկող և հարձակվող պաշտպան (այլ կերպ՝ կոմբոգարդ)։

Սպանուլիսը մասնագիտական կարիերան հաջողությամբ մեկնարկում է «Գիմնաստիկոս Լարիսսա» ակումբում։ 2002 թվականին նրան շնորհվում է Հունաստանի բասկետբոլի լիգայի լավագույն երիտասարդ բասկետբոլիստի մրցանակը։ Ցուցաբերած բարձրորակ խաղի շնորհիվ Սպանուլիսը տեղ է գտնում Աթենքի «Մարուսի» ակումբում։ 2004–05 մրցաշրջանում Սպանուլիսն առաջնորդում է թիմը դեպի ազգային լիգայի եզրափակիչ և Եվրագավաթի 1/4 եզրափակիչ։ 2005 թվականին Սպանուլիսը պայմանագիր է կնքում հունական լավագույն ակումբներից մեկի՝ «Պանատինաիկոսի» հետ, որի կազմում արդեն դրոշմում է իր ուրույն տեղը Եվրալիգայում։ 2005–06 մրցաշրջանում Սպանուլիսը առաջին անգամ դառնում է All-Euroleague խորհրդանշական հավաքականի անդամ։ 2006–07 մրցաշրջանը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Հյուստոն Ռոքեթս» ակումբի հետ անցկացնելուց հետո Սպանուլիսը կրկին վերադառնում է «Պանատինաիկոս»: 2009 թվականին Սպանուլիսն իր թիմն առաջնորդում է դեպի Եվրալիգայի տիտղոսը, իսկ ինքը Սպանուլիսը ճանաչվում է «Եվրալիգայի եզրափակիչ քառյակի MVP»: 2010 թվականի ամռանը Սպանուլիսը տեղ է գտնում «Օլիմպիակոսում», որի կազմում երկու տարի անընդմեջ 2012 և 2013 թվականներին Սպանուլիսը կրկին դառնում է Եվրալիգայի չեմպիոն և կրկին արժանանում եզրափակիչ քառյակի MVP-ի մրցանակին։

Սպանուլիսը Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում նվաճել է ոսկե և բրոնզե մեդալներ համապատասխանաբար 2005 և 2009 թվականների Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև արծաթե մեդալ 2006 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում։ (մանրամասն...)

խմբ. 

Հունաստան Ընտրյալ պատկեր

խմբ. 

Հունաստան Կատեգորիաներ

խմբ. 

Հունաստան Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք հայերեն թարգմանել օտարալեզու վիքիների Հունաստանին վերաբերվող կատեգորիաների (անգլերեն, ռուսերեն և այլն) հոդվածները։

խմբ. 

Հունաստան Նախագծեր

խմբ. 

Հունաստան Գիտե՞ք դուք արդյոք

  • ․․․ որ Հունաստանի բնակչությունը կազմում է ավելի քան 11 միլիոն մարդ:
  • ․․․ որ մոտավորապես 16.5 միլիոն մարդ տարեկան այցելում է Հունաստան:
  • ․․․ որ Հունաստանում ընտրություններին պետք է մասնակցեն բոլոր 18 տարին լրացած անձինք:
  • ․․․ որ Հետաքրքիր փաստ է այն, որ երկրի ներքին համախառն արդյունքի 16%-ը զբոսաշրջության հաշվին է:
  • ․․․ որ Ձիթապտղի արտադրությամբ Հունաստանը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: Հետաքրքիր է նաև այն, որ հույները դեռևս հնագույն ժամանակներից աճեցրել են ձիթապտղի ծառեր: Դրանցից մի քանիսը տնկվել են դեռևս 13-րդ դարում և մինչև այժմ էլ բերքատու են։
  • ․․․ որ Հունաստանի ընդհանուր տարածքի 80%-ը զբաղեցնում են լեռները։
  • ․․․ որ Հունաստանի ամենբարձր լեռնաշղթան Օլիմպն է (2917 մ): Օլիմպի երկու ամենաբարձր գագաթները Միտիկասը և Ստեֆանին են (2911 մ):
  • ․․․ որ Օլիմպոս լեռը հատուկ նշանակություն է ունեցել Հին Հունական դիցաբանության մեջ: Համարվում էր, որ Օլիմպոսում էին ապրում աստվածները, որոնց գլխավորը Զևսն էր:
  • ․․․ որ Հունաստանի բնակչության մոտավորապես 98%-ը էթնիկ հույներ են: Ինչպես նաև, քիչ քանակությամբ թուրքեր, ալբանացիներ, մակեդոնացիներ, բուլղարացիներ, հայեր և գնչուներ են ապրում:
  • ․․․ որ աշխարհում ավելի քան 12 միլիոն մարդ խոսում է հունարեն: Մոտավորապես 95 %-ը ապրում են հայրենիքում, 3 %-ը Կիպրոսում և Իտալիայում, մնացածը՝ Ալբանիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:
  • ․․․ որ յուրաքանչյուր լեզվի հազարավոր բառեր առաջացել են հունարենից: Հունարեն բառերով հագեցած լեզուներից մեկը հենց անգլերենն է:
  • ․․․ որ ավելի քան 2 հազար կղզիներ պատկանում են Հունաստանին, սակայն միայն 170-ն են բնակեցված:
  • ․․․ որ Հունաստանի ամենամեծ կղզին Կրետեն է` 3189 քառ. կմ:
  • ․․․ որ աշխարհի հնագիտական թանգարանների ամենամեծ քանակը Հունաստանում է:
  • ․․․ որ ֆուտբոլը համարվում է Հունաստանի ազգային սպորտաձևը: Ի դեպ, այն ավելի շատ ճանաչում ձեռք բերեց 2004 թվականին Եվրոպայի առաջնությունից հետո, երբ Հունաստանի ազգային հավաքականը հաղթանակ տարավ:
  • ․․․ որ 1950 թվականին Հունաստանի բնակչության 30%-ը նոր սկսեց կարդալ և գրել սովորել: Այժմ կրթվածության մակարդակը կազմում է 96%:
  • ․․․ որ Աթենքը Եվրոպայի հնագույն քաղաքներից մեկն է: Այն նաև համարվում է ժողովրդավարության, փիլիսոփայության, Օլիմպիական խաղերի, քաղաքագիտության, արևելյան գրականության, պատմագրության, հիմնարար մաթեմատիկական սկզբունքների, ողբերգության և կատակերգության հայրենիքը:
  • ․․․ որ Հունաստանում տղամարդիկ պետք է ծառայեն 1 տարի 18 ամիս զինված ուժերի ցանկացած ստորաբաժանումում: Պետությունը մթերքի ներքին համախառն արդյունքի (ՀՆԱ) 6%-ը ամեն տարի ծախսում է բանակի վրա:
  • ․․․ որ Հունաստանը Եվրոպայում ամենահարուստ բազմազան վայրի բնությունը ունի. 240 տեսակ թռչուններ, 107 տեսակի ձկներ և 116 տեսակի կաթնասուններ։
  • ․․․ որ աշխարհի առաջին պատմաբանը Հերոդոտոսն է. գրող, որը ապրել է մ. թ. ա 484-425 թթ-ին: Նա եղել է առաջին մեծ պատմական գրքի` «Հունա-պարսկական պատերազմների» հեղինակը: Հերոդոտոսը համարվում է Հունաստանի խորհրդանիշը։
  • ․․․ որ անգլիացի բանաստեղծ Բայրոնը (1788-1824) այնքան հիացած է եղել Հունաստանով, որ մեկնել է այնտեղ պայքարելու թուրքերի դեմ Հունաստանի անկախության համար մղվող պատերազմում։
խմբ. 

Հունաստան Քույր պորտալներ

խմբ. 

Հունաստան Հունաստանը թեմաներում