Հունաստանի զինված ուժեր

Հունաստանի զինված ուժեր (հուն․՝ Ελληνικές Ένοπλες Δυνάμεις), Հունաստանի Հանրապետության զորքերի և ուժերի ամբողջություն, որը նախատեսված է ազատությունը, անկախությունը և պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։

Հունաստանի զինված ուժեր
Ընդհանուր տեղեկություն
Տեսակզինված ուժեր
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵնթարկոումՀունաստանի ազգային պաշտպանության նախարարություն
Մտնում էՀունաստանի Հանրապետություն
Թվակազմ245 000[1]
.
ՏեղաբաշխումՀունաստանի Հանրապետություն
ՇրաբԱթենք, Հունաստան
Պատմություն
Ստեղծվեց1828
ՃակատամարտերԱռաջին Բալկանյան պատերազմ 1912 — 1913
Բալկանյան պատերազմ 1913
Առաջին համաշխարհային պատերազմ
Հույն-թուրքական պատերազմ (1919-1922)
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Հունաստանի քաղաքացիական պատերազմ (1944 — 1949)
Թուրքերի ներխուժումը Կիպրոս 1974
Աֆղանական պատերազմ (2001-2014)
Կայքmod.mil.gr/mod/el/
Հունական բանակի մարտական դրոշը

Հունաստանի զինված ուժերի կազմի մեջ մտնում են՝

Հունաստանի զինված ուժերը համալրվում են զինապարտության մասին օրենքի հիման վրա։ Ղեկավարման գերագույն օպերատիվ մարմինը համարվում է Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը (հուն․՝ Γενικό Επιτελείο Εθνικής Άμυνας - ΓΕΕΘΑ):

Պատմություն

խմբագրել

Կանոնավոր բանակի ստորաբաժանումների կազմավորումը պարտիզանական ջոկատների և ապստամբության հիման վրա սկսվել է 1820-ական թվականներին Հունական ազգային-ազատագրական հեղափոխության ընթացքում։

20-րդ դար

խմբագրել

1912 թվականի գարնանը Բալկանյան միության ստեղծումից հետո հունական զորքերը մասնակցել են Առաջին Բալկանյան պատերազմում Օսմանյան կայսրության դեմ։

1913 թվականի ամռանը Երկրորդ Բալկանյան պատերազմում հունական զորքերը պատերազմել են Բուլղարիայի դեմ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հունաստանը հայտարարել է իր անկախացման մասին, սակայն 1914 թվականի հոկտեմբերին՝ օգտվելով Բալկաններում տիրող իրավիճակից, հունական զորքերը գրավել են Հյուսիսային Էպիրոսը։

1917 թվականի հունիսի 30-ին Հունաստանը պատերազմ է հայտարարել Կենտրոնական ուժերին և պատերազմել Անտանտի երկրների կողմից։

21-րդ դար

խմբագրել

2002 թվականի փետրվարի 17-ին Հունաստանը Աֆղանստան է ուղարկել ռազմական անձնակազմ, որն ի սկզբանե բաղկացած էր 49 զինծառայողից։ Ընդհանուր առմամբ, 2002 թվականի փետրվարից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը Աֆղանստանի 33 առաքելություններում մասնակցել է Հունաստանի 3 295 զինծառայող, որոնց զինվորական ծառայության ժամկետը կազմում էր 3-6 ամիս։ Հույն զինծառայողներն իրականացնում էին շինարարական աշխատանքներ, զբաղվում էին Քաբուլի ենթակառուցվածքի վերակառուցմամբ, դասընթացներ էին անցկացնում աֆղանական զինվորների համար, մարդասիրական օգնություն էին հասցնում, ապահովում էին 299-րդ շարժական վիրաբուժական հոսպիտալի աշխատանքը։ 2012 թվականի նոյեմբերի 30-ին հունական կոնտինգենտի զինծառայողները դուրս են բերվել Աֆղանստանից, սակայն երկրում մնացել է յոթ օդաչու-փորձարկիչ Alenia C-27 Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռների օդաչուներ պատրաստելու համար[2]։

Ներկա վիճակ

խմբագրել

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել
Հունաստանի զինված ուժեր[3]
Զորակոչի տարիքը և համալրման կարգը Հունաստանի զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայության են զորակոչվում Հունաստանի 19-45 տարեկան արական սեռի ներկայացուցիչները, իսկ 17 տարեկան պատանիները կարող են անցնել ծառայության կամավոր հիմունքներով։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հունաստանի զինված ուժերում կազմում է 1 տարի։ Կանայք իրավունք ունեն ծառայելու բանակում կամավոր հիմունքներով[4]։
Զինվորական ծառայությանը մատչելի մարդկային ռեսուրսներ 16-49 տարեկան տղամարդիկ՝ 2 535 174, 16-49 տարեկան կանայք՝ 2 517 273 (2008 թվական)
Զինվորական ծառայությանը պիտանի մարդկային ռեսուրսներ 16-49 տարեկան տղամարդիկ՝ 2 067 878, 16-49 տարեկան կանայք՝ 2 050 289 (2009 թվական)
Յուրաքանչյուր տարի զորակոչային տարիքի հասնող մարդմային ռեսուրսներ Տղամարդիկ՝ 53 401, կանայք՝ 50 084 (2009 թվական)
Ռազմական ծախսեր՝ տոկոս ՀՆԱ-ից 4,3 % (2005 թվական)[5]

Օտարերկրյա ռազմական օգնություն

խմբագրել

2014 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ն անվճար Հունաստանի տրամադրել 460 միավոր զրահատեխնիկա (225 միավոր M113A2 զրահափոխադրիչ, 128 միավոր M577A2 հրամանատարաշտաբային մեքենա, 106 միավոր M901A2 հակատանկային զրահամեքենա TOW հակատանկային համալիրներով, ինչպես նաև մեկ միավոր 107-մմ տրամաչափի M106 ինքնագնաց ականանետ)[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. the greek military portal 2016 стр.147
  2. Греческие военные покинули Афганистан // РИА «Новости» от 30 ноября 2012
  3. «Military of Greece, CIA — The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. 2008 թվականի տվյալներով
  5. 26-րդ տեղն աշխարհում
  6. Греция получила подержанные американские бронемашины // LENTA.RU от 12 ноября 2014

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի զինված ուժեր» հոդվածին։