Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ (հուն․՝ Πρωθυπουργός της Ελλάδος), պաշտոնապես՝ Հունաստանի Հանրապետության վարչապետ (հուն․՝ Πρωθυπουργός της Ελληνικής Δημοκρατίας), Հունաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը և Հունաստանի կաբինետի առաջնորդը:
![]() Հունաստանի վարչապետի խորհրդանիշ | |
![]() Հունաստանի ներկայիս վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Պաշտոնը զբաղեցնում է՝ Ալեքսիս Ցիպրաս 2015 թվականի սեպտեմբերի 21-ից | |
Պաշտոնական նստավայր | Աթենք, Հունաստան |
Պաշտոնը հայտ է եկել | 1822 թվականի հունվարի 13 |
Առաջինը պաշտոնում | Ալեքսանդրոս Մավրոկորդատոս |
Կայք | Պաշտոնական կայք Հղում |
Վարչապետի պաշտոնական նստավայրը Աթենքի կենտրոնում գտնվող Մաքսիմու ապարանքն է:
2015 թվականի սեպտեմբերի 21-ից պաշտոնն զբաղեցնում է «Ձախերի արմատական կոալիցիա» («Սիրիզա») կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը:
Ընտրություն և նշանակումԽմբագրել
Հունաստանի վարչապետը պաշտոնապես նշանակվում է Հունաստանի նախագահի կողմից: Սահմանադրության համաձայն՝ Հունաստանի նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է Հունաստանի խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության առաջնորդին: Այն դեպքում, երբ չկա խորհրդարանական մեծամասնություն, նախագահը ամենաշատ քվեներ ունեցող կուսակցության առաջնորդին խնդրում է կառավարություն կազմել:
Այսպիսով՝ խորհրդարանում այս կամ այն կուսակցության անդամների ընտրությունները նույնական են այն քվեարկության հետ, որ տվյալ կուսակցության առաջնորդը դառնա Հունաստանի կառավարության ղեկավար:
ՊատմությունԽմբագրել
Անկախության պատերազմի ժամանակ Հունաստանի տարբեր շրջաններ, ազատվելով օսմանյան տիրապետությունից, սկսեցին հիմնել ինքնավարության ժողովրդավարական համակարգեր, ինչպես օրինակ՝ Պելոպոնեսի Սենատը, մի շարք ազգային ժողովներ էլ ժամանակ առ ժամանակ հավաքվում էին ՝ ընդհանուր գործողությունները կոորդինացնելու նպատակով: Առաջին ժողովն Էպիդավրում հավաքեց հինգ անդամից կազմված գործադիր խորհուրդը, որի ղեկավար դարձավ Ալեքսանդրոս Մավրոկորդատոսը: Գործադիր խորհուրդը շարունակեց ղեկավարել Հունաստանը մինչև 1828 թվականը, երբ ձևավորվեց առաջին իրական կառավարությունը՝ Իոանիս Կապոդիստրիայի ղեկավարությամբ: Վերջինս, որպես «Հունաստանի ղեկավար», պետության և կառավարության[1] գլուխն էր: Կապոդիստրիան սպանվեց 1831 թվականին, իսկ նրա կառավարությունը, որը գտնվում էր եղբոր՝ Ավգուստինոս Կապոդիստրիայի ղեկավարության ներքո, փլուզվեց 1832 թվականին:
Հետո՝ մինչ 1832 թվականը, երբ Հունաստանը միապետություն դարձավ, իրար հաջորդեցին մի քանի կոլեգիալ կառավարություններ:
Բավարիացի արքայազն Օտտոն I-ի գահակալության օրոք՝ 1832 թվականին, գործադիր իշխանությունն անցավ ռեգենտական խորհրդին, որը ղեկավարում էր Յոզեֆ Արմանսպերգը: Վերջինիս աշխատանքից ազատելուց հետո՝ 1837 թվականին, Օտտոն արքան ինքը դարձավ կառավարության ղեկավար:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Brewer, David. The Greek War of Independence. (Overlook Press, 2001).
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Հունաստանի վարչապետի պաշտոնական կայքը