Բացել գլխավոր ցանկը
Կանադացի հայտնի խաղարկող Սթիվ Նեշը խաղի ժամանակ

Խաղարկող պաշտպան կամ առաջին համար (այլ անվանում՝ փլեյմեյքեր), դիրք բասկետբոլ սպորտաձևում, նշանակվում է Խ (PG) տառերով։ Խաղարկողն ունի բավականին կարևոր դեր խաղի ցանկացած պահին, քանի որ վերջինիս վրա է հանդիպման պատշաճ կազմակերպումը, մասնավորապես՝ ճիշտ հարձակում իրականացնելը, գնդակի կառավարումը և ժամանակին ու ճիշտ անձանց գնդակ փոխանցելը։ Խաղարկողի դիրքում հանդես եկող բասկետբոլիստների մոտ շատ հաճախ առկա է արագավազություն, ընդ որում՝ որոշ խաղարկողներ նույնիսկ կարող են իրենց արագավազությամբ մրցել թեթև աթլետների հետ։ Բացի արագավազությունից խաղարկողը պետք է նաև կարողանա ունենալ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու ունակություն։

Արտաքին հղումներԽմբագրել