Պորտալ:Իսլանդիա
![]() |
ՊՈՐՏԱԼ Իսլանդիա | ![]() |
Բարի գալուստ Պորտալ Էստոնիա ։)!

Իսլանդիա (իսլ.՝ Ísland [ˈislant], «սառույցների երկիր» կամ «սառցե երկիր»), կղզային պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայի նույնանուն կղզու վրա, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում։ Ողողվում է Գրենլանդական և Նորվեգական ծովերով։ Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից։ Տարածությունը 103 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 321 857 (2012), մայրաքաղաքը՝ Ռեյկյավիկ։ (մանրամասն...)
Ընտրյալ հոդված

Իսլանդիայի բնակեցումն սկսվել է մոտ 870 թ.-ին։ Գաղութաբնակների մեծ մասը նորվեգացիներ էին, կային նաև իռլանդացիներ, շոտլանդացիներ և շվեդներ։ Նրանք կղզին անվանեցին Island՝ «Սառույցի երկիր»։
Իսլանդացիները հայտնագործեցին Գրենլանդիան (10-րդ դարի 80-ական թթ.) և հասան Հյուսիսային Ամերիկա (մոտ 1000 թ.-ին)։ 930 թ.-ին գումարվել է համաժողովրդական ժողով՝ ալտինգ, որտեղ ազդեցիկ տեղեր են գրավել քրմերն ու տոհմական ավագանին (գոդիները)։ Յուրահատուկ պայմանների պատճառով Իսլանդիայում երկար ժամանակ պահպանվել են տոհմական ավանդույթները։ 1000 թ.-ին ընդունել են քրիստոնեություն։ Մինչև 13-րդ դար Իսլանդիայում ձևավորված դասակարգային հասարակարգ և պետություն չի եղել, հիմնական սոցիալական խավը կազմել են ազատ մարդիկ՝ բոնդերը։ Գյուղացիների հողային կախումը միջին և խոշոր հողատերերից տարածվել է 13-րդ դարում։ 1262 թ.-ին Իսլանդիան ենթարկվել է Նորվեգիային, որի հետ և 1380 թ.-ին ունիայով միացել է Դանիային, իսկ 1397 թ.-ից մտել Դանիաշվեդանորվեգական Կաչմարյան անխայի մեջ։
Նորվեգիան թագավորության ստատուսից զրկվելուց (1537) հետո Իսլանդիայի կառավարումն անցել է Դանիային։ 1800 թ.-ին դանիական թագավորի հրամանով վերացել է իսլանդական ալտինգը։ 19-րդ դարի կեսին, կապիտալիզմի զարգացման և իսլանդական ազգի ձևավորման հետ, ուժեղացել է անկախության շարժումը։ 19-րդ դարի վերջին և 10-րդ դարի սկզբին Իսլանդիան ստացել է որոշ ինքնավար իրավունքներ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առաջացել են քաղաքական և հասարակական կազմակերպություններ. 1916 թ.-ին վերջնականապես ձևավորվել են սոցիալ-դեմոկրատական և առաջադիմական (ֆերմերական) կուսակցությունները, ինչպես նաև Իսլանդիայի Արհմիութենական ֆեդերացիան։ (մանրամասն...)
Մայրաքաղաք
Ռեյկյավիկ (իսլ.՝ Reykjavík, բառացի՝ «ծխացող ծովախորշ»), Իսլանդիայի մայրաքաղաքը, երկրի տնտեսական և մշակութային հիմնական կենտրոնը։ Աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքը։ Բնակչության թիվն է 118 861 մարդ (2008 թ.)։
Քաղաքն առաջացել է 874 թ.-ին Իսլանդիայում նորվեգական առաջին վերաբնակիչների հաստատվելուց հետո։ Մինչև 17-րդ դարը Ռեյկյավիկի տեղում եղել է ագարակ, 17-18-րդ դդ․՝ ավան։ 1786 թ.-ին (համարվում է քաղաքի հիմնադրման թվականը) Ռեյկյավիկին տրվել է քաղաքի իրավունք։
Մինչև 10-րդ դարի սկիզբը Ռեյկյավիկը աճել է դանդաղ։ 1845 թ.-ից այն Իսլանդիայի ալտինգի (խորհրդարան), 1904 թ.-ից ինքնավար Իսլանդիայի կառավարության նստավայրն է։ 1920 թ.-ից պաշտոնապես հաստատվել է Իսլանդիայի թագավորության, 1944 թ.-ից՝ Իսլանդիայի Հանրապետության մայրաքաղաք։
Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Ֆախսաֆլոուի ծոցում, Սելտյադնարնես թերակղզու վրա։ Բարձրությունը մինչև 150 մ է։
Կլիման մերձարկտիկական ծովային է։ (մանրամասն...)
Գիտե՞ք դուք արդյոք
- ... Իսլանդիայում ըստ հին ավանդույթի եթե Նոր Տարում որևէ մեկ նոր զգեստ չի հագել ապա նրան կարող է ուտել առասպելական կատուն։
- ... Ռեյկյավիկն ամենահյուսիսային մայրաքաղաքն է։
- ... Իսլանդիայի խորհրդարանը (Ալտրիգ) գոյություն ունեցող խորհրդարաններից հնագույնն է։
- ... Իսլանդիան հրաբխային ծագմամբ ամենամեծ կղզին է։
- ... Իսլանդիան առաջին երկրներից մեկն է, որտեղ հայտնվել է հանրապետական կառավարություն։ Այժմ երկիրը կառավարում է խորհրդարանը (Ալտիգ), որը բաղկացած է 63 անդամից։
Ընտրյալ պատկեր

Կատեգորիաներ
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք հայերեն թարգմանել օտարալեզու վիքիների Իսլանդիային վերաբերվող կատեգորիաների (անգլերեն, ռուսերեն և այլն) հոդվածները։