HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոդեկանես (այլ կիրառումներ)

Դոդեկանես (հուն․՝ Δωδεκάνησα, Dodekánisa, բառացի` տասներկու կղզի), Հունաստանում գտնվող 12 մեծ և 150 փոքր կղզեխումբ՝ Էգեյան ծովում, որոնցից բնակեցված են 26-ը։ Կղզեխումբը հիմնականում սահմանում է Կրետե ծովի արևելյան սահմանը[1]։ Դրանք ունեն հարուստ պատմություն և բնակեցված կղզիներից շատերը՝ նույնիսկ ամենափոքրերը, կարող են հպարտանալ Բյուզանդական ճարտարապետության տասնյակ եկեղեցիներով և միջնադարյան ամրոցներով։

Picto infobox map.png
Դոդեկանես
Δωδεκάνησα

Տեղագրություն Էգեյան ծով
Երկիր Հունաստան Հունաստան
Մակերես 2714 կմ2
Ամենաբարձր կետը 1216 մ
Բնակչություն (2005) 200 452 մարդ
Բնակչության խտությունը 73,859 մարդ/կմ2
##Դոդեկանես (Հունաստան)
Blue pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Չնայած անվանումը նշանակում է «տասներկու կղզիներ», բայց ամեն դեպքում կղզիախումբը իր մեջ ընդգրկում է տասնյոթից ավել միայն բնակելի կղզիներ: Մակերեսը կազմում է 2.7 հազար կմ²: Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1216 մետր (Ատավիրոս լեռը Հռոդոս կղզու վրա):

Կղզիների ցանկԽմբագրել

Հիմնական կղզիները (տե՛ս նաև ամբողջական ցանկը):

ՊատմությունԽմբագրել

Կղզիները տարբեր ժամանակաշրջաններում գտնվել են Հին Հունաստանի, Հռոմեական կայսրության, Բյուզանդական կայսրության և Արաբական խալիֆայության, այնուհետև կրկին Բյուզանդիայի, Վենետիկյան հանրապետության և Օսմանյան կայսրության տիրապետության ներքո (մինչև 1912 թվականը)։

1912-1947 թվականներին կղզիները պատկանել են Իտալիային, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ գաղութացման գործընթացի արդյունքում, դրանք հանձնել են Հունաստանին:

ԲնակչությունԽմբագրել

Վարչականորեն նրանք ներկայացնում են տարածաշրջանի Հարավային Էգեյան կղզիները: Բնակչությունը կազմում է 200,452 մարդ (2005 թվական), որի կեսից ավելին (102,000) ապրում է Հռոդոս կղզում, որը կղզիախմբի ամենամեծ կղզին է: Գտնվում է միջերկրածովյան կլիմայում: Ներկայիս բնակչությունը ուղղափառություն դավանող էթնիկ հույներ են (90%): Երկու ամենամեծ կղզիներում (Հռոդոս և Կոս) պահպանվել է մի փոքր թուրքական համայնք՝ Օսմանյան կայսրությունից ի վեր, այսպես կոչված դոդեկանյան թուրքեր, որոնց թիվը կազմում է մոտ 5000 մարդ (Հռոդոսում մոտ 3000 մարդ և Կոսում մոտ 2000): Հռոդոսում նաև ապրում են Եվրոպայի և Ասիայի այլ երկրներից ներգաղթյալներ (տնտեսական և հանգստի): Կղզիախմբի փոքր կղզիները բնութագրվում են ցածր կենսամակարդակով և չզարգացած ենթակառուցվածքով, նրանց բնակչությունն աստիճանաբար նվազում է:

ԱշխարհագրությունԽմբագրել

Ռելիեֆ, երկրաբանություն, կլիմա, կենդանական աշխարհԽմբագրել

Կղզիներում տարածված են քարքարոտ բլուրներն ու ցածր լեռները, որոնք բաղկացած են կրաքարից և թերթաքարից: Տարեկան արևոտ օրերի քանակը հասնում է 350-ի: Բուսականությունը ներկայացված է քսերոֆիտիկ թփերով, կաղնու, սոճու, նոճու մշտադալար անտառների տարածքներով:

ՏնտեսությունԽմբագրել

Տնտեսության ճյուղերից զարգացած են ձկնորսությունը և զբոսաշրջությունը (կան հին հունական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ):


Տես նաևԽմբագրել

  1. Հյուսիսային սպորադներ

ԾանոթագրությունԽմբագրել