Պորտալ:Նորվեգիա
Նորվեգիա կամ Նորվեգիայի Թագավորություն (նորվ.՝ Kongeriket Norge), պետություն Հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզու արևմտյան մասում։ Սահմանակից պետություններն են՝ Շվեդիան, Ֆինլանդիան և Ռուսաստանը։
Տարածքը 385,2 հզ. կմ² է, ձգվում է հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք 1750 կմ երկարությամբ և 7–430 կմ լայնությամբ։
Նորվեգիայի ափերը ողողում են Բարենցյան ծովը՝ հյուսիս-արևելքից, Նորվեգյան ծովը արևմուտքից և Հյուսիսային ծովը հարավ-արևմուտքում։ Նրա մաս է համարվում նաև Արքիպելագ Շպիցբերգենը (Սվալբարդ) և Յան-Մայեն կղզին, որը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։ Նորվեգիայից կախված տարածք է համարվում Ատլանտյան օվկիանոսի հարավում գտնվող Բուվե կղզին։
Լեռնային երկիր է։ Տարածքի մեծ մասն զբաղեցնում են Սկանդինավյան լեռները, հյուսիսում Ֆինմարկեն սարահարթն է։ Ծովամերձ նեղ (40–50 կմ) շերտն զբաղեցնում են դաշտավայրերը։ Հյուսիսային և Նորվեգական ծովերի ափերը մասնատված են ֆիորդներով։
Ընդերքում կան երկաթի, նիկելի, պղնձի, մոլիբդենի, կոբալտի հանքավայրեր։ 1960–1970-ական թվականներին Հյուսիսային ծովում հայտնաբերվել են նավթի և գազի հարուստ պաշարներ, Շպիցբերգեն կղզեխմբում՝ բարձրորակ քարածուխ։
Կլիման չափավոր ծովային է, տարածքի 1/3-ն ընկած է բևեռային շրջագծից հյուսիս։ Հյուսիսատլանտյան տաք հոսանքով պայմանավորված՝ ձմեռը մեղմ է, ծովերը չեն սառչում։ Գետային ցանցը խիտ է։ Գետերը (ամենախոշորներն են Գլոմման, Լոգենը) սահանքավոր են, ջրառատ, արագահոս և ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։ Լճերն զբաղեցնում են տարածքի 4 %-ը։ Ամենախոշորը Մյոսան է։ Մեծ տարածություններ ծածկված են սոճու և եղևնու անտառներով։ Կենդանիներից կան աղվես, լուսան, կուղբ, կզաքիս, նապաստակ և այլն։ (մանրամասն...)
Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, Հոկտեմբերի 10, 1861 - Մայիսի 13, 1930) նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Սովետական Հայաստանում։
Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանոմ՝ Օսլոյում։ Առաջին Համշխարհային պատերազմից հետո, Նանսենը ընդգրկվեց Ազգերի Լիգայի մեջ, ինչպես Բարձրագույն Լիազոր։ Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին, և ստեղծել է Նանսենի էմիգրանտների անձնագիր։ 1938 թվականին ստեղծվել է Նանսենի ակադեմիան Լիլլեհամերում, Նորվեգիայում։ Այն գործում է մինչ օրս։ Նանսենը մահացել է մայիսի 13, 1930 թվականին (68 տ) Նորվեգիայում։ (մանրամասն...)
Բերգեն (նորվ.՝ Bergen [ˈbærɡən]), Նորվեգիայի երկրորդ ամենամեծ քաղաքը, Հորդլանդիա ֆյուլքեի մայրաքաղաքը և Արևմտյան Նորվեգիայի խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է երկրի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին՝ Միդտորլան տարածաշրջանում։ Զբաղեցնում է Բերգենյան թերակղզին։
Մինչ 1299 թվականը եղել է Նորվեգիայի քաղաքը, մոտավորապես մինչ 1830-ական թվականները՝ երկրի խոշորագույն քաղաքը։ Այսօր Բերգենը խոշոր նավահանգիստ և նավթային արդյունաբերության կենտրոն է։ Քաղաքն ունի համալսարան։
Բերգենի միջնադարյան նավամատույցը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2000 թվականին Բերգենը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այստեղ է անցկացվել Եվրատեսիլ 1986 երգի մրցույթը։
Քաղաքը հիմնադրվել է 1070 թ.-ին Վոգենյան բուխտայի ափին Օլաֆ III արքայի կողմից Bjørgvin անվամբ: Մի քանի տասնամյակ անց բուխտայի հյուսիսային եզրին կանգնեցվեց Բերգենխուս քարե ամրոցը: XII և XIII դարերում Բերգենում ապրել են նորվեգական արքաներն ու եպիսկոպոսները: 1217-1299 թթ.-ին Բերգենը եղել է միջնադարյան Նորվեգիայի մայրաքաղաքը:
XIV դարում նորվեգական միապետության թուլացման հետ մեկտեղ Բերգենում իշխանությունն անցավ հանզենյան առևտրականների ձեռքը: Նրանց է քաղաքը պարտական իր գեղեցիկ զբոսավայրերով: Բերգենում առևտրականների կառավարումը տևեց մինչև XVIII դար:
Չնայած 1702 և 1916 թթ.-ի ավերիչ հրդեհներին՝ Բերգենը գրեթե իր ողջ պատմության ընթացքում մնաց Նորվեգիայի արևմտյան ափի կարևորագույն նավահանգիստը: 1665թ.-ին հենց Վոգենյան բուխտայում բռնկվեց անգլո-հոլանդական պատերազմներից մեկը: (մանրամասն...)
- ... որ Նորվեգիայի բնակությունը կազմում է մոտ 5 մլն մարդ։ Ավելի քան 1,5 մլն ապրում է մայրաքաղաք Օսլոյում և դրա արվարձաններում։ Ցանկացած քաղաք, որն ունի ավելի քան 30,000 բնակիչ, համարվում է խոշոր քաղաք։
- ... որ Նորվեգիայի բնակչության 100%֊ը սահուն կարդում և գրում է անգլերեն։ Երեխաները սկսում են լեզուն սովորել 5֊6 տարեկանում կամ ավելի շուտ։ 10 տարեկանից բարձր ցանկացած երեխա, կարող է ձեզ հետ հաղորդկացվել անգլերով։
- ... որ Էշթոն Քաթչերի և Բրիթնի Սփիրսի հետևողների թիվը համեմատվում է Իռլանդիայի, Նորվեգիայի բնակչության թվերի հետ։
- ... որ 1992 թվականին Նորվեգիայում անցկացվեց տատիկների փառատոն, որի շրջանակներում նրանք մոտոցիկլետ են վարել, լողացել են ջրի տակ աքվալանգով և այլն։
- ... որ Նորվեգիայում կա Դժոխք անվանումով գյուղ։
- ... որ ջութակը ստեղծել է նորվեգացի Ջոն Վալերը։
- ... որ ամենաերկար սրտի կանգը ապրել է նորվեգացի ձկնորս Յան Ռեվսդալը։ Այն բանից հետո, երբ նա դեկտեմբեր ամսին նավից ընկել է ջուրը և մարմնի ջերմաստիճանն իջել է մինչև 24 С, նրա սիրտը 4 ժամ կանգ է առել։
Դուք կարող եք հայերեն թարգմանել օտարալեզու վիքիների Նորվեգիային վերաբերվող կատեգորիաների (անգլերեն, ռուսերեն և այլն) հոդվածները։