Անզսպելիները 2
«Անզսպելիները 2» (անգլ.՝ The Expendables 2), ամերիկյան մարտաֆիլմ, որը հանդիսանում է «Անզսպելիները» ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմը արտադրել և ղեկավարել են պրոդյուսերներ՝ Ավի Լերներին, Կեվին Քինգ Թեմփլթոնը, Դենի Լերներին և Լես Վելդոնը, որոնք ներկայացնում են Millennium Films և Nu Image ընկերությունները։ Սցենարը գրել են Սիլվեստր Ստալոնեն և Ռիչարդ Ուենկին՝ Կեն Կաուֆմանի, Դևիդ Ագոստոյի սյուժեի հիման վրա, իսկ ռեժիսորի դերն է ստանձնել Սայմոն Ուեսթը[19]։ Ֆիլմի դեպքերը ծավալվում են «Անզսպելիները» ջոկատի վարձկանների շուրջ, որոնց համար առաջին հայացքից հեշտ թվացող առաջադրանքն ավարտվում է իրենցից մեկի սպանությամբ։ Այդպիսի խոշոր կորուստը մրցակից ջոկատի մարդասպան լիդերից, րը ուզում էր ստանալ Սառը պատերազմի զինագործական պլուտոնիումը, վրեժխնդիր լինելուց բացի այլընտրանք չի թողում ջոկատին[20][21]։
Կենտրոնական պրոտագոնիստի դերը, ինչպես նախորդ ֆիլմում, կատարել է Սիլվեստր Ստալոնեն, անտագոնիստի դերը՝ Ժան-Կլոդ Վան Դամը։ Վան Դամի դերասանական աշխատանքը քննադատները չափազանց բարձր են գնահատել, համարում են, որ նրա դերակատարմամբ այդ կերպարն ավելի տպավորիչ է։ Ըստ Première -ի լրագրի դերասանը ճանաչվել է «2012 թվականի լավագույն չարագործ»։ Մնացած դերերն են խաղացել՝ Ջեյսոն Սթեթհեմը, Ջեթ Լին, Դոլֆ Լունդգրենը, Չակ Նորիսը, Թերի Քրուզը, Լիամ Հեմսվորթը, Բրյուս Ուիլիսը, Առնոլդ Շվարցենեգերը, Սքոթ Էդքինսը և ուրիշներ[22]։
Կինոնկարի նկարահանումները, որի արտադրական բյուջեն պաշտոնական տվյալներով կազմել է 100 միլիոն դոլար՝ սկսվել են 2011 թվականի հոկտեմբերին և շարունակվել են շուրջ 3 ամիս, մասնավորապես Բուլղարիայում, մասնակիորեն ԱՄՆ-ում և Չինաստանում։ Ֆիլմը վարձույթ է դուրս եկել 2012 թվականին Universal Pictures International (UPI) կողմից։ Հանդիսատեսից ու քննադատներից ստանալով հիմնականում դրական արձագանքներ, ինչպես նաև համաշխարհային վարձույթում հավաքելով ավելի քան 300 միլիոն դոլար, «Անզսպելիները 2» գերազանցել են օրիգինալ ֆիլմը և մինչև հիմա հանդիսանում են ամենահաջողված կինոնկարներից մեկը[23][24][25]։
Սյուժե Խմբագրել
«Անզսպելիները» ջոկատը, կազմված է առաջնորդից՝ Բարնի Ռոսս, սառը զենքերի մասնագետից՝ Լի Քրիսթմաս, ձեռնամարտի վարպետից՝ Ին Յան, հոգեպես անհավասարակշռված ինժեներ-քիմիկոսից՝ Գուննարա Յենսենա, ծանր զենքերի մասնագետից՝ Հեյլա Ցեզար, ականների մասնագետից՝ Թոլ Ռոուդ, ինչպես նաև նորեկ դիպուկահարից՝ Բիլլի Թիմոնս։ Նրանք ժամանում են Նեպալ հերթական առաջդրանքը կատարելու համար, որի նպատակն է փրկել մի չինացի գործարարի[26][27]։ Հատուկ առաքելության ժամանակ նրանց հաջողվում է նաև ազատել Բարնիի հին մրցակցին՝ Թրենչին, որը ձախողել է այդ առաքելությունը։ Հաջողությամբ ավարտելով առաջադրանքը, ջոկատը դեսանտ է իջեցնում Ին Յանին և չինացի գործարարին Չինաստանում, ինչից հետո վերադառնում է տուն՝ Նյու Յորք։
Նյու Յորք ժամանելուց հետո «Անզսպելիները» կանգ են առնում բարում, որտեղ նշում են առաքելության հաջող ավարտը։ Բիլլին հայտնում է Բարնիին շուտով հրաժարական տալու մտադրության մասին, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի իր ընկերուհուն՝ Սոֆիային։ Ավելի ուշ, հանդիպելով կենտրոնական հետախուզական վարչության գործակալ Չերչին, Բարնին ստիպված ընդունում է նրա առաջադրանքը ՝ Ալբանիայում խփված ինքնաթիռում գտնվող գանձարկղից ինչ-որ քեյս ստանալ։ Չերչի պահանջով Բարնիի թիմին է միանում տեխնիկական մասնագետ՝ Մեգի Չենը։
Ժամանելով դեպքի վայր և ստանալով քեյսը, «Անզսպելիները» մրցակից ահաբեկչական ջոկատի դարան են ընկնում («Արյունռուշտներ», անգլ.՝ The Sangs, ֆր.՝ Sanguinaires), որը գլխավորում է ահաբեկիչ Ժան Վիլենը և նրա «աջ ձեռք»՝ Հեկտորը, որը պատանդ է վերցրել Բիլլիին։ Վիլենը զենքի և քեյսի հանձնման դիմաց, նրա կյանքն է առաջարկում , ինչին Բարնին համաձայնություն է տալիս։ Չնայած դրան, Վիլենը դաժանորեն սպանում է Բիլիին, ինչից հետո հեռանում է ուղղաթիռով։ Ջոկատը թաղում է սպանված ընկերոջը՝ նախապես ընթերցելով նրա ընկերուհուն հասցեագրված գրությունը, և որոշում է կայացնում վրեժխնդիր լինել Վիլենից։
Ի զարմանս Բարնիի՝ Մեգին խոստովանում է, որ քեյսի մեջ կա համակարգիչ, որը պարունակում է հինգ տոննա զինագործական պլուտոնիումի տեղակայման ծրագիր, որոնք գտնվում են Ալբանիայի տարածքում գտնվող հանքահորում՝ Սառը պատերազմի ավարտից ի վեր։ «Անզսպելիները» Վիլենի հետևից ուղևորվում են այնտեղ՝ հետևելով նրա գտնվելու վայրը, սակայն անսպասելիորեն ազդանշանն անհետանում է՝ ստիպելով նրանց վայրէջք կատարել մոտակա օդանավարանի մոտ։ Վայրէջք կատարելով, թիմը հասնում է տեղական բարին, որտեղ Բարնին և Քրիսթմասը ծեծկռտուք են ունենում Վիլենի վարձկանների հետ։ Դրանից հետո Քրիսթմասը վերադառնում է ինքնաթիռ, որպեսզի վերցնի զենքը, մինչդեռ մյուսները որոշում են մնալ լքված շենքում՝ գիշերելու համար։ Առավոտյան ջոկատը ենթարկվում է զանգվածային հարձակման, բայց այն պահին, երբ փամփուշտները վերջանում են, և ձախողումը կարծես թե անխուսափելի է, օգնության է գալիս Բարնիի նախկին ընկեր՝ Բուկերը, որը մի ակնթարթում խոչնդոտում է թշնամիներին։ Նախքան հեռանալը, Բուկերը Բարնիին հայտնում է հարևան գյուղի մասին, որի բնակիչները դուրս են եկել Վիլենի դեմ։
Գյուղում «Անզսպելիները» հանդիպում են կանանց զինված խմբին։ Նրանք պատմում են, որ տեղի բնակիչները Վիլենի հանքում օգտագործվում են որպես ստրուկներ, և Բարնիի ջոկատից օգնություն են խնդրում։ Տարակուսվելով՝ Բարնին համաձայնում է խնդրանքին, և երբ Վիլենի մարդիկ գալիս են գյուղ, «Անզսպելիները» հանկարծակի վրա են հասան։ Դրանից հետո նրանք ինքնաթիռով մեկնում են հանք, որտեղ պետք է գտնվի Վիլենը, սակայն նրան այնտեղ չեն հայտնաբերում՝ ականապատելով այն և վերցնելով պլուտոնիումը, Վիլենը կարողացել է փախչել։ Ջոկատն ազատում է ստրկացված հանքափորներին, իսկ Վիլենն այդ ընթացքում ակտիվացնում է դետոնատորները, ինչը հանգեցնում է հանքի փլուզմանը։
«Անզսպելիները» և հանքափորները թակարդում են հայտնվում, բայց շուտով նրանց օգնության են հասնում Թրենչն ու Չերչը։ Նրանց հետ միավորվելով՝ Բարնին ու ջոկատը հանքափորներին վերադարձնում են իրենց ընտանիքներին, իսկ հետո, օգտագործելով ուղղաթիռը, գտնում են դեպի օդանավակայան ուղևորվող Վիլենի մարդկանց։ Օդանավակայանի ներսում, որտեղ կրկին ժամանում է Բուկերը, նրանք ազատվում են հակառակորդներից։ Իրավիճակը ստիպում է Վիլենին և Հեկտորին ցրվել։ Քրիսթմասը հետևում է Հեկտորին, իսկ Բարնին՝ Վիլենին։ Այնուհետև կատաղի պայքարի մեջ են մտնում տղաները և Վիլենը, որի արդյունքում Բարնիին, թեև դժվարությամբ, բայց այնուամենայնիվ, հաջողվում է հաղթահարել Վիլենին՝ դրանով վրեժ լուծել Բիլլիի մահվան համար։
Վերադառնալով ջոկատին՝ Բարնին հրաժեշտ է տալիս Մեգիին, Չերչին, Բուկերին և Թրենչին, որից հետո նրանք հեռանում են օդանավակայանից։ Ի վերջո, Սոֆիային հանձնելով Բիլլիի ծանրոցը, նամակը, լուսանկարն ու փողը, «Անզսպելիները» ուղևորվում են տուն՝ ճանապարհին հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։
Դերերում Խմբագրել
«Անզսպելիները» ջոկատ Խմբագրել
- Սիլվեստր Ստալոնե` Բարնի Ռոսս - ջոկատի առաջնորդ
- Ջեյսոն Սթեյթման` Լի Քրիսթմաս
- Ջեթ Լի` Ին Յան
- Դոլֆ Լունդգրեն` Գունար Յենսեն
- Թերրի Կրյուս` Հեյլա Ցեզար
- Ռենդի Կուտյուր` Թոլ Ռոուդ
- Լիամ Հեմս` Բիլլի Թիմոնս
Արտադրություն Խմբագրել
Գաղափար և նկարահանման խումբ Խմբագրել
«Անզսպելիները» ֆիլմի շարունակությունը նկարահանելու գաղափարը հայտնել են մինչև օրիգինալ ժապավենի արտադրության ավարտը[28]։ 2009 թվականի հուլիսին, նկարահանման եզրափակիչ փուլի ժամանակ, պրոդյուսեր Ավի Լերները հայտարարեց լիարժեք կինոնկար ստեղծելու մտադրության մասին՝ հաստատելով, որ ֆիլմի երկու սիքվելներն արդեն պլանավորված են[29][30]։ 2010 թվականի օգոստոսին, ֆիլմի ամերիկյան վարձույթում հայտնվելուց քիչ առաջ, ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեն, սցենարի համահեղինակ և գլխավոր դերակատարը, պատմել է, որ արդեն ունի հաջորդ ֆիլմի պատրաստի հայեցակարգը, և հայտնել է առաջին ժապավենից արմատապես տարբերվող մի բան նկարահանելու մտադրության մասին, եթե այն իրեն արդարացնի վարձույթում։ «Պատրաստի գաղափար ես արդեն ունեմ։ Մարդիկ կարծում են, որ սիքվել ստեղծելը հեշտ է, բայց դա այդպես չէ, քանի որ անսպասելի տարր է անհրաժեշտ։ Ես կփորձեմ արմատապես նոր բան ստեղծել»։ Հաջորդ տարվա հունվարի վերջին, «Անզսպելիները» ֆիլմի հաջող թողարկումից հետո, որի դրամարկղային հավաքները եռակի գերազանցել են արտադրական բյուջեն, ամրապնդվելով մտածվածը, նա վերջնականապես հայտարարեց երկրորդ ֆիլմի վրա աշխատելու մասին[31][32][33]։
Այնուամենայնիվ, արդեն 2011 թվականի փետրվարի սկզբին սիքվելի վրա աշխատանքը դադարեցվել էր Ստալոնեի մեկ այլ նախագծում զբաղվելու պատճառով[34]։ Այնուհետև մարտին նա հայտարարեց ֆիլմը չռեժիսորելու որոշման մասին ՝ սահմանափակվելով միայն գլխավոր դերակատարմամբ, և սկսեց նոր ռեժիսորի ակտիվ որոնումները ազատված տեղի համար։ Հաջորդ ամիս ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ստալոնեն ստիպված կվերադառնա որպես ռեժիսոր, քանի որ այդ պաշտոնին հարմար թեկնածու նրան չի հաջողվել գտնել, սակայն շուտով Սիլվեստրը հերքել է այդ տեղեկությունը[35]։ Ի վերջո, երկու ամիս անց, թափուր պաշտոնի համար որոշվեց Սայմոն Ուեսթին նշանակել, որը հանդիսանում է մի քանի բարձրաբյուջետային նկարների բեմադրիչ (օրինակ ՝ «Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը», «Օդային բանտ», «Գեներալական դուստր»), որի վերջին աշխատանքն այդ պահին «Մեխանիկ» մարտաֆիլմն էր Ջեյսոն Սթեյթեմի գլխավոր դերում[36][37]։ Հարցազրույցում Ուեսթն ասել է. «Ես ուզում էի նկարահանել այս ֆիլմը, քանի որ գիտեի, թե որքան մեծ է հանդիսատեսի համակրանքը դրանում ներգրավված կերպարների նկատմամբ։ Իմ կարծիքով, նրանք սիրել են հերոսներին, քանի որ նրանք, առաջին հերթին, լավ տղաներ են և իրենց գործի պրոֆեսիոնալներ։ Նրանք սուպերհերոսներ չեն։ Նրանց մաշկը չունի անխոցելի հատկություններ։ Նրանք թերություններ ունեն, նրանցից յուրաքանչյուրն իր կյանքում ինչ-որ կերպ սխալներ է գործել։ Մարդիկ կարեկցում են նրանց և կարող են ճանաչել իրենց նրանց կերպարների մեջ»[38]։ Ստալոնեի կերպարները, որոնց բնորոշ են հիմնականում մարդկային որակները, շատ ավելի խարիզմա ունեն, քան անխոցելի սուպերհերոսները[39]։
Ֆիլմի սցենարը մշակել է Սիլվեստր Ստալոնեն և Ռիչարդ Ուենկը, սյուժեի հիման վրա, որը գրել է Ուենկը մյուս երկու հեղինակների՝ Քեն Կաուֆմանի հետ համատեղ՝«Տիեզերական կովբոյներ» և «Վերջին Ռեյդ» ֆիլմերի սցենարների հեղինակ, և Դևիդ Ագոստոն, որի համար կինոնկարին մասնակցելը դարձել է դեբյուտը[40][41]։ Սցենարի վրա աշխատելուն նախատեսվում էր ներգրավել նաև Չակ Դիքսոնին, «Անզսպելիները» պրիքվել-կոմիքսի հեղինակ, սակայն Ստալոնեի առաջարկը գրողը չընդունեց[42][43][44]։ Բացի այդ, հայտնի է, որ սցենարի վաղ վարկածներից մեկի համաձայն, որը նմանություն ուներ օրիգինալ ժապավենի հետ, ֆիլմի իրադարձություններն ի սկզբանե ենթադրվում էր կենտրոնացնել Տուլայի դստեր՝ Ֆիոնայի վրա, որը հոր սպանությունից հետո առաջադրանքներից մեկի վրա որոշեց սեփական վրեժխնդրությունը, սակայն արդյունքում հայտնվեց անողոք դիկտատորի ձեռքում[45]։
Որպես հիմնական պրոդյուսերներ, որոնք վերահսկում էին ֆիլմի արտադրությունը, ելույթ են ունեցել Ավի Լերները, նրա եղբայր Դենին, Լես Ուելդոնը, ինչպես նաև Քևին Քինգ Թեմփլթոնը, որը դեռևս «Անզսպելիները» շարքից առաջ համագործակցել է Ստալոնեի հետ մի քանի նախագծերի շուրջ։ Գործադիր պրոդյուսերներ են դարձել Գայմոն Քեսեդին, Ջեյսոն Կոնստանտին, Բոազ Դեյվիդսոնը, Դենի Դիմբորտը, Ջոն Ֆելթհայմերը, Բեզիլ Իվանիկը, Էդա Կովան և Թրեվոր Շորթը, համապրոդյուսեր ՝ Ռոբերտ Էրլ, Զիգի Կամասա, Մեթյու Օ ' Թուլ և Ջիբ Պոլեմուս[46]։ Ֆիլմի օպերատորական կազմի համար պատասխանատու է նշանակվել Շելլի Ջոնսոնը, ավելի վաղ «Կապիտան Ամերիկա․ Առաջին վրիժառուն» բլոկբաստերի ստեղծմանը մասնակցած, իսկ մոնտաժային աշխատանքների համար, որի նկատմամբ հսկողությունն իրականացրել են Սիլվեստր Ստալոնեն և Ավի Լերները, հրավիրել են Թոդ Ե.Միլլերին, ով Սայմոն Ուեսթի հետ աշխատել է «Մեխանիկ» ֆիլմի վրա[47][48]։ Փոլ Քրոսը, որն առաջադրվել է 2004 թվականին "Էմմի" մրցանակի, ստանձնել է բեմադրող նկարչի պաշտոնը, իսկ երկրորդ պլանի ռեժիսորն ու հնարքների բեմադրիչը դարձել է Չադ Ստահելսկի — կասկադյորը, որը, բացի առաջին «Անզսպելիները», "Ռեմբո IV" և Ջեյսոն Սթեյթեմի հետ երեք մարտաֆիլմերից, աշխատել է նաև «Մատրիցա» եռերգության վրա[49][50]։
Դերասանական կազմ Խմբագրել
Ի սկզբանե, 2010 թվականին, ծրագրվում էր, որ Սթիվ Օսթինը՝ Դեն Փեյնի բացասական դերի կատարողը, կվերադառնա սիքվել։ Ավելի ուշ նա դուրս մնաց նախագծից՝ ընտրություն կատարելով «Հերոսի վերադարձը» ֆիլմի օգտին, որին նույնպես նրան չհաջողվեց մասնակցել։ Չառլի Շինը, ինչպես հաղորդվել էր նույն թվականի նոյեմբերի սկզբին, դիտարկվում էր որպես դերասան, որը կմարմնավորի ԿՀՎ գործակալին, որը գնում է Չերչի հետքերով[51]։ 2011 թվականի օգոստոսին կատարել դերերից մեկը առաջարկվել է չինացի դերասան և մարտարվեստների վարպետ Դոննի Յենին[52]։ Նրա մասնակցությունը Millennium Films-ի և պոտենցիալ չինացի ներդրողի միջև չկայացած գործընկերային համաձայնագրի պայմաններից մեկն էր, որը կոչված էր հեշտացնել ֆիլմի թողարկումը երկրում և ապահովել առաջին անգամ էլ ավելի մեծը՝ ի տարբերություն եղածի, տեղական վարձույթի շահույթի մի մասը[53]։ Սակայն առաջարկին դերասանը պատասխանել է մերժումով ՝ իրեն վերապահված դերը համարելով «անհետաքրքիր»։ Նախատեսվում էր նաև Ջեքի Չանի հայտնվելը ֆիլմում, որը ստիպված էր հրաժարվել մասնակցությունից իր ռեժիսորական «Աստծո ասպազենք 3։ Չինական կենդանակերպի նշաններ» նախագծում զբաղվածության պատճառով[54]։
2011 թվականի սեպտեմբեր ամիսը նշանավորվեց միանգամից երեք դերասանների մասնակցությամբ ։ Հայտարարվել է, որ էպիզոդիկ դերերում օրիգինալ ֆիլմում հայտնված Առնոլդ Շվարցենեգերն ու Բրյուս Ուիլիսը (որոնցից վերջինին Սիլվեստր Ստալոնեն մեկ տարի առաջ ցանկանում էր տեսնել «չարագործի» կերպարում) կվերադառնան իրենց կերպարներին, ընդ որում նրանց գտնվելու ժամանակը էկրանին էապես կմեծանա։ Նրանց դերասանների թիմին հաջորդը միացավ Լիամ Հեմսվորթը[55]։ Հեմսվորթը պետք է մասնակցեր դեռևս առաջին ֆիլմում, սակայն արտադրությունը սկսելուց քիչ առաջ նրա կերպարը հեռացվել էր սցենարից [56]։ Ավելի ուշ, սիքվելի համար դերասաններ հավաքելիս Սիլվեստր Ստալոնեն կրկին կապվել է նրա հետ և առաջարկել դեր[57]։ Ստալոնեն կերպարին բնութագրել է այսպես. «Առջևում նա մի ամբողջ կյանք ունի, և նա այնքան էլ ցինիկ չէ, որքան թիմի մյուս անդամները։ Բարնի Ռոսը նրա համար հարազատ հայր է։ Նրանք միմյանց հանդեպ մեծ կապվածություն ունեն»։ «Դու դեռ ընտրություն ունես։ Մի դարձիր այնպիսին, ինչպիսին մենք ենք»[58][59]։
Նույն ամսին բանակցություններ էին վարվում Նիկոլաս Քեյջի և Ջոն Տրավոլտայի ֆիլմում մասնակցության վերաբերյալ, որոնց հետ Սայմոն Ուեսթն արդեն աշխատել է «Օդային բանտ» և «Գեներալական դուստր» մարտաֆիլմերում։ Բացի այդ, դերերից մեկն առաջարկվել է Անտոնիո Բանդերասին, ով Սիլվեստր Ստալոնեի հետ նկարահանվել է «Վարձու մարդասպաններ» և «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է» ֆիլմերում, սակայն դերասանը չի կարողացել պատասխանել համաձայնությամբ` աշխատանքային գրաֆիկի պատճառով[60]։ 2011 թվականի հոկտեմբերին պարզվեց, որ շարունակության մեջ չի հայտնվի Միկի Ռուրկը, որը Տուլա է խաղացել առաջին ֆիլմում, ինչպես հայտնի դարձավ հետագայում, դրա պատճառը դերասանի չափից ավելի բարձր պահանջներն էին հոնորարի վերաբերյալ։ Այնուհետեւ, նոյեմբերին, նախագծին միացել են դերասանուհի Ամանդա Օոմսը, որը հաստատվել է որպես հերոսուհի, որը կոչվում էր Պիլար, կանանց ընդդիմադիր խմբի առաջնորդ ստրկացված գյուղում[61], և Նիկոլետ Նոելը, որը ստացել էր Սոֆիայի դերը։ Հաջորդ ամիս«Անզսպելիները 2»-ի դերասանական կազմը համալրվեց Չակ Նորիսով, որի համար այս ֆիլմը դարձավ առաջինը վեց տարվա ընդմիջումից հետո[62]։ Սիլվեստր Ստալոնեի խոսքով ՝ դերասանին նախագծին հրավիրելը չափազանց հեշտ չէր, շատ ժամանակ է պահանջվել Չակից դրական պատասխան ստանալու համար։ Նա հատուկ ուշադրություն է դարձնում սցենարին և ցանկանում է վստահ լինել, որ նա ստիպված չի լինի նկարահանվել չափազանց արյունոտ ֆիլմում, որը կարող էր ցնցել հանդիսատեսին։ Այդ պատճառով, երբ նա իմացավ, որ սցենարում շեշտը դրվում է ավելի շատ արկածային բաղադրիչի վրա, քան արյունալի սպանդին, ապա անմիջապես համաձայնեց։ Նորիսի կերպարը ՝ «Միայնակ գայլ» մականունով Բուկերը, հղում է կատարում նրա մասնակցությամբ մյուս երկու մարտաֆիլմերին՝ «Լավ տղաները սև են հագնվում», որտեղ Նորիսի հերոսը կոչվում էր Ջոն Բուկեր և «Միայնակ գայլ Մակքուեյդը»։
Նկարահանման գործընթաց Խմբագրել
Ֆիլմի վրա առաջին աշխատանքները, որոնք իրականացվել են միայն կասկադյորների թիմի մասնակցությամբ, սկսվել են 2011 թվականի սեպտեմբերի 23-ին, իսկ հոկտեմբերի 3-ին նկարահանող խումբը սկսել է հիմնական նկարահանումները[63][64][65]։ Նրանց մեծ մասը տեղի է ունեցել Բուլղարիայում ՝ մայրաքաղաք Սոֆիայում nu Boyana Film Studios ստուդիայում ինչպես նաեւ քաղաքներում Պլովդիվ և Բանսկո։ Հիմնական նկարահանման վայրերից էր երկրի մեծությամբ երկրորդ օդանավակայանը ՝ Պլովդիվ օդանավակայանը, որը տեղ էր ծառայում ֆիլմի հագեցած եզրափակիչ մասի նկարահանումների համար[66]։ Նաև նկարահանվել են տեսարաններ ծուղակում գտնվող Դևետաշկա քարանձավում, որտեղ Վիլենի կողմից տոտալիտար ռեժիմի ենթարկված ալբանացի բնակիչները օգտագործվել են որպես ստրուկներ։ Նկարահանումների ընթացքում տրված հարցազրույցներից մեկում Սիլվեստր Ստալոնեն նշել է. «բուլղարական քարանձավները հայտնի են ամբողջ աշխարհում[67]։ Նմանակել նման գեղատեսիլ վայրերը ստուդիայի պայմաններում պարզապես անհնար է։ Քարանձավներն այնքան մեծ են, որ ներսում կարելի է թռչել ինքնաթիռով, ինչով հենց մենք էլ զբաղվում էինք[68]։
Երաժշտություն Խմբագրել
Ինչպես և առաջին ֆիլմում, սիքվելի երաժշտական ուղեկցության հեղինակ է դարձել կոմպոզիտոր Բրայան Թայլերը, որը հայտնի է բազմաթիվ հաջողակ ժապավենների վրա իր աշխատանքով, այդ թվում ՝ "Ռեմբո IV" - ը, ինչպես նաեւ Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքի և «Ֆորսաժ» շարքի ֆիլմերը[69]։ Ալբոմը, որի ժանրը տատանվում է ծանր ռոքից մինչև քանթրի, պարունակում է 14 ստեղծագործություններ, որոնք համատեղում են հարվածային, Էլեկտրոնային և նվագախմբային երաժշտության տարրեր։
Բացի Թայլերի ստեղծագործություններից, ֆիլմում հնչել են Դիոն Դիմուչիի «The Wanderer», Մաք Ռայսի «Mustang Sally», «Crystal Blue Persuasion», Tommy James & the Shondells, Groovin' խմբեր, «A Beautiful Morning» the Rascals, «Rip it Up» Լիթլ Ռիչարդի, «The Good, the Bad and The Ugly» Էնիո Մորիկոնեն և «I Just Want to Celebrate»[70][71]: Ֆիլմում օգտագործվում է նաև «Don' t Want to Fight With Me» ստեղծագործությունը, որը գրվել կատարվել է Սիլվեստր Ստալոնեի կրտսեր եղբայր Ֆրենկ Ստալոնեի կողմից։ Երգը թողարկվել է որպես սինգլ 2012 թվականի օգոստոսի 5-ին և, իր իսկ խոստովանությամբ, գրվել է նրա կողմից երեք օրում[72][73][74]։
The Expendables 2: Original Motion Picture Soundtrack | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «The Expendables Return» | 4:40 | |||||||
2. | «Fists, Knives and Chains» | 3:05 | |||||||
3. | «Track ’Em, Find ’Em, Kill ’Em» | 4:54 | |||||||
4. | «Making an Entrance» | 4:08 | |||||||
5. | «Respect» | 3:58 | |||||||
6. | «Rest in Pieces» | 2:55 | |||||||
7. | «Preparations» | 3:15 | |||||||
8. | «Party Crashers» | 5:19 | |||||||
9. | «Rescue» | 4:43 | |||||||
10. | «Countdown» | 4:25 | |||||||
11. | «Bad Way to Live» | 3:41 | |||||||
12. | «Vilain» | 2:42 | |||||||
13. | «Dueling Blades» | 4:32 | |||||||
14. | «Escape» | 4:28 | |||||||
56:45 |
Գովազդային ընկերություն Խմբագրել
Առաջին ամբողջական պաստառը՝ «աստղային» դերասանական կազմի պատկերով, ներկայացվել է 2011 թվականի նոյեմբերին [75]։ Դեկտեմբերին Lionsgate ընկերությունը թողարկել է մեկ րոպեանոց թիզեր-թրեյլերը, գործարկվել է ֆիլմի պաշտոնական կայքը, ինչպես նաև ներկայացվել է երկու թիզեր-պաստառ [76][77]։ 2012 թվականի հունվարի 11-ին լույս են տեսել ֆիլմի առաջին երկու կադրերը[78], իսկ երրորդը երեք ամիս անց հրապարակվել Entertainment Weekly ամսագրի ապրիլյան համարում[79]։ Ապրիլի 26-ին թողարկվել են «Անզսպելիները» ջոկատի, Ժան Վիլենի, ինչպես նաև Մեգի Չենի, Բուկերի, Չերչի և Թրենչի նկարներով տասներկու անհատական պաստառներ, մինչդեռ Հեկտորի համար պաստառը ներկայացվել է տասնմեկ օր ուշ[80]։ Մայիսի 3-ին IGN ինտերնետ-պորտալում տեղի ունեցավ լիարժեք թրեյլերի պաշտոնական պրեմիերան[81], որն առաջին անգամ ցուցադրվել է ութ օր առաջ Լաս Վեգասում CinemaCon փառատոնի փակ ցուցադրության շրջանակներում[82][83]։ Ամսվա վերջին՝ մայիսի 31-ին, թողարկվել է առաջին հեռուստատեսային տեսահոլովակը[84], իսկ հունիսի 4-ից օգոստոսի 2-ը՝ երեք այլ տեսահոլովակներ[85][86][87]
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք (անգլ.)
- Ֆիլմի թրեյլեր на официальном канале IGN на YouTube
- «Անզսպելիները 2» (անգլ.) на сайте Box Office Mojo
- «Անզսպելիները 2» (անգլ.) на сайте Rotten Tomatoes
- «Անզսպելիները 2» (անգլ.) на сайте Metacritic
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ http://www.nytimes.com/2014/01/24/movies/enemies-closer-stars-a-ruthless-jean-claude-van-damme.html?_r=0
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 http://www.imdb.com/title/tt1764651/
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=186189.html
- ↑ 4,0 4,1 The Expendables 2 — 1990.
- ↑ The Expendables 2 (իտալ.)
- ↑ The Expendables 2 — 2001.
- ↑ The Expendables 2 — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Los mercenarios 2 // FilmAffinity — FilmAffinity, 2002.
- ↑ The Expendables 2 — IMDb.
- ↑ I Mercenari 2 (իտալ.) // Cinematografo
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 https://www.siamzone.com/movie/m/6479
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 http://www.filmaffinity.com/es/film431343.html
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 http://www.cinematografo.it/cinedatabase/film/i-mercenari-2---the-expendables/54823/
- ↑ http://www.imdb.com/title/tt1764651/fullcredits
- ↑ 16,0 16,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://latimesblogs.latimes.com/entertainmentnewsbuzz/2011/09/on-location-avi-lerner-brings-movie-action-to-bulgaria-studio.html
- ↑ http://www.the-numbers.com/movie/Expendables-II-The
- ↑ «The Expendables 2 — Official Site»։ TheExpendables2Film.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-05-05
- ↑ «Скриншот страницы журнала (700x488)»։ Première։ Արխիվացված օրիգինալից 2012-12-23-ին։ Վերցված է 2012-12-19
- ↑ Van Damme Jean-Claude (2012-12-30)։ «My Dear Facebook Friends, Many thanks to you and Premiere Magazine!»։ Facebook։ Վերցված է 2012-12-31
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝On Location: Bulgarian studio gets new image under Avi Lerner
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «THE EXPENDABLES 2»։ Lionsgate։ Վերցված է 2014-10-25
- ↑ «Неудержимые 2»։ Universal Pictures International (UPI) Russia։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է 2012-08-31
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝The Expendables 2 (2012) — Box Office Mojo
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Октябрь: DVD-релизы месяца»։ КиноПоиск։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2014-09-06
- ↑ «Ноябрь: Blu-Ray-релизы месяца»։ КиноПоиск։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին։ Վերցված է 2014-09-06
- ↑ «"The Expendables" is a Trilogy?»։ WorstPreviews.com։ 2009-08-19։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-29-ին։ Վերցված է 2014-10-29
- ↑ Fritz Ben (2010-08-10)։ «Stallone: I'm contemplating an 'Expendables' sequel»։ Los Angeles Times։ Արխիվացված օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է 2012-08-26
- ↑ Marino Mark (2011-01-26)։ «Sylvester Stallone confirms 'Expendables' sequel»։ CNN։ Արխիվացված օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է 2012-02-16
- ↑ McNary Dave (2011-08-24)։ «China eyes ‘Expendables 2′»։ Variety։ Վերցված է 2014-10-02
- ↑ Ben Fritz, John Horn, Julie Makinen (2012-10-02)։ «'Expendables 2' beats 'Dark Knight Rises,' 'Spider-Man' in China»։ Los Angeles Times։ Վերցված է 2014-08-31
- ↑ Douglas Edward (2012-07-07)։ «Exclusive: Why Donnie Yen Passed on Expendables 2»։ ComingSoon.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-15-ին։ Վերցված է 2014-09-09
- ↑ «Сталлоне сыграет киллера в «Контрольном выстреле»»։ Film.ru։ 2011-02-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-02-16
- ↑ Zeitchik Steven (2011-03-08)։ «'The Expendables' aims to come back -- but with Stalllone in a different guise»։ Los Angeles Times։ Արխիվացված օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է 2012-02-16
- ↑ Romano Paul (2011-04-09)։ «Sylvester Stallone Will Direct The Expendables 2!»։ ComicBookMovie։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-07-ին։ Վերցված է 2014-09-07
- ↑ Fleming Jr Mike (2011-04-18)։ «Sly Stallone: I’m Not Directing ‘Expendables’ Sequel!»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-02-16
- ↑ Fleming Jr Mike (2011-06-15)։ «Simon West To Direct 'Expendables 2'»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-02-16
- ↑ Sondergaard Claudia (2012-08-17)։ «Stallone Hands ‘Expendables’ Reigns to Simon West»։ The Toonari Post։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-31-ին։ Վերցված է 2014-10-31
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Sylvester Stallone confirms 'Expendables' sequel2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Q&A with Chuck Dixon»։ Dangapotamus.com։ 2013-07-01։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-02-ին։ Վերցված է 2014-10-20
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝The Expendables 2 — Official Site2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Andreeva Nellie (2015-03-13)։ «Sylvester Stallone To Produce Fitness Reality Series For NBC»։ Deadline.com։ Վերցված է 2015-08-27
- ↑ Alexander Bryan (2015-04-09)։ «Arnold Schwarzenegger is pushing Stallone to write ‘Expendables 4»։ USA Today։ Վերցված է 2015-08-27
- ↑ Wigler Josh (2011-05-11)։ «‘The Expendables 2′ Plot Synopsis And Promotional Poster Revealed At Cannes»։ MTV։ Վերցված է 2014-10-14
- ↑ «Expendables 2 — Sylvester Stallone from the Red Carpet»։ HitFix։ YouTube։ 2012-08-14։ Վերցված է 2012-12-28
- ↑ «Jean Claude Van Damme scared of upsetting Stallone over fight scene»։ Orange։ 2012-08-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է 2012-08-23
- ↑ Truitt Brian (2012-08-19)։ «For Jean-Claude Van Damme, comeback is sweet»։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2015-03-03
- ↑ «The Expendables (2012) — Full cast and crew»։ Internet Movie Database։ Արխիվացված օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2012-08-28
- ↑ «Today's Quote»։ Novinite.com։ 2011-09-29։ Արխիվացված օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-02-16
- ↑ Douglas Edward (2010-10-03)։ «Exclusive: Not Even Death Will Stop The Expendables»։ ComingSoon.net։ Արխիվացված օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-03-21
- ↑ Anderson Trevor (2011-08-25)։ «Steve Austin Out of Expendables 2, Takes The Last Stand with Arnold Schwarzenegger»։ Movie Mavericks։ Վերցված է 2012-03-21
- ↑ Rawden Mack (2010-11-02)։ «Charlie Sheen For Expendables 2?»։ Cinema Blend։ Արխիվացված օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-03-21
- ↑ Bettinger Brendan (2011-08-22)։ «Donnie Yen Offered a Role in THE EXPENDABLES 2»։ Collider.com։ Վերցված է 2014-09-09
- ↑ Sneider Jeff (2011-09-19)։ «Liam Hemsworth boards 'Expendables 2'»։ Variety։ Արխիվացված օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-04-15
- ↑ «Sylvester Stallone gets expendable, again»։ Get Surrey։ 2012-08-15։ Վերցված է 2014-10-31
- ↑ Eggertsen Chris (2012-03-12)։ «'The Hunger Games' star Liam Hemsworth talks getting a second chance with 'The Expendables 2'»։ HitFix։ Արխիվացված օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է 2012-08-29
- ↑ «Lautner passes, Hemsworth joins The Expendables 2»։ Moviehole։ 2011-09-19։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-07-ին։ Վերցված է 2014-09-07
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Sylvester Stallone gets expendable, again2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «The Expendables 2 (2012) — Trivia»։ Internet Movie Database։ Արխիվացված օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-03-23
- ↑ Jagernauth Kevin (2011-10-21)։ «Antonio Banderas Says He Was Asked To Join 'The Expendables 2' But Didn't Have Time To Fit It In»։ Indiewire։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին։ Վերցված է 2014-10-20
- ↑ Fleming Jr Mike (2011-09-06)։ «‘Expendables 2′ Sets Action Dream Trio: Arnold Schwarzenegger, Bruce Willis Join Sly Stallone»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-03-02
- ↑ Phillips Patrick (2011-09-08)։ «Some New Production Info & A Little More On Travolta»։ Expendables Premiere։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-02-16
- ↑ Yuskesseliev Krassimir (2011-09-30)։ «The boys are back in town for The Expendables 2»։ The Sofia Echo։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-02-16
- ↑ Hill-Buxton Ashleigh (2011-10-08)։ «Schwarzenegger starts filming Expendables 2 next week»։ Moviehole։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2012-02-16
- ↑ Barr Jason (2010-08-29)։ «Sylvester Stallone Wants Bruce Willis to Play a “Super Villain” in THE EXPENDABLES Sequel»։ Collider.com։ Արխիվացված օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-04-11
- ↑ Броварник Игорь (2011-10-10)։ «Арнольд Шварценеггер, Чак Норрис и Джейсон Стэтхэм прибыли в Софию для участия в съёмках фильма «Неудержимые-2»»։ ИТАР-ТАСС։ Արխիվացված օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2012-03-03
- ↑ «COMIC-CON: 'CZ12' AND THE LEGACY OF JACKIE CHAN»։ Entertainment Weekly։ 2012-07-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-07-ին։ Վերցված է 2014-09-07
- ↑ «Music — The Expendables 2 (Original Motion Picture Soundtrack) by Brian Tyler»։ iTunes Store։ Արխիվացված օրիգինալից 2012-08-19-ին։ Վերցված է 2012-08-11
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝iTunes2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Brian Tyler: The Expendables 2: Music»։ Amazon.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է 2012-08-31
- ↑ «Cliff Martinez and Top Composers Honored at the 2013 BMI Film & TV Awards»։ Broadcast Music, Inc.։ 2013-05-16։ Վերցված է 2014-11-30
- ↑ «Music — Don’t Want to Fight With Me (From the Motion Picture "The Expendables 2") — Single by Frank Stallone»։ iTunes Store։ Վերցված է 2015-02-02
- ↑ Lewis Shannon (2012-08-01)։ «Frank Stallone»։ Hollywood Music Magazine։ Արխիվացված օրիգինալից 2012-08-19-ին։ Վերցված է 2012-08-12
- ↑ Sztypuljak David (2011-11-21)։ «The First Poster for The Expendables 2 Features Numerous 80s Hard-Men!»։ HeyUGuys։ Վերցված է 2018-09-12
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝THE EXPENDABLES 2 Trailer, Poster, Synopsis
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «First Official Poster for The Expendables 2»։ ComingSoon.net։ 2011-12-16։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-05-ին։ Վերցված է 2014-09-05
- ↑ «Two New Expendables 2 Photos Featuring Yu Nan»։ ComingSoon.net։ 2012-01-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-10-ին։ Վերցված է 2014-09-09
- ↑ «New Action Shots From Expendables 2, MIB3, G.I. Joe, Spidey and More»։ ComingSoon.net։ 2012-04-15։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-05-ին։ Վերցված է 2014-09-05
- ↑ Smith Jeremy (2012-04-26)։ «Ain't It Cool Debuts One Of Twelve New Posters For THE EXPENDABLES 2! Of Course We've Got Sly!»։ Ain’t It Cool News։ Վերցված է 2014-09-05
- ↑ «Dirty Dozen Character Posters»։ Lionsgate։ Facebook։ 2012-05-07։ Վերցված է 2014-09-05
- ↑ «Trailer #2 — The Expendables 2 Video»։ IGN։ 2012-05-03։ Վերցված է 2014-09-05
- ↑ Trumbore Dave (2012-05-31)։ «First TV Spot for THE EXPENDABLES 2»։ Collider.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-07-ին։ Վերցված է 2014-09-05
- ↑ «CinemaCon 2012: First Look at ‘The Expendables 2’ Trailer (Brief Description Only)»։ Latino Review։ 2012-04-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-05-ին։ Վերցված է 2014-09-05
- ↑ «The Second Spot for The Expendables 2 is Here»։ ComingSoon.net։ 2012-06-04։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2014-10-05
- ↑ «The Third TV Spot for The Expendables 2 Hits»։ ComingSoon.net։ 2012-06-06։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2014-10-05
- ↑ «Watch a New TV Spot for The Expendables 2»։ ComingSoon.net։ 2012-08-02։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2014-10-05