Ժակլին Ֆրենսիս (Ջեքի) Ստալոնե (անգլ.՝ Jacqueline Frances "Jackie" Stallone, նոյեմբերի 29, 1921(1921-11-29)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - սեպտեմբերի 21, 2020(2020-09-21)[3][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, աստղագուշակ և դերասանուհի։

Ժակլին Ստալոնե
անգլ.՝ Jackie Stallone
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1921(1921-11-29)[1][2]
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 21, 2020(2020-09-21)[3][2] (98 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունաստղագուշակ, կրկեսի դերասան, դերասանուհի, պարուհի և հեռուստատեսային դեմք
ԱմուսինFrank Stallone?
ԵրեխաներՍիլվեստր Ստալոնե և Ֆրենկ Ստալոնե
Կայքjacquelinestallone.com
 Jackie Stallone Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջեքի Ստալոնեն (մինչև ամուսնանալը` Լեյբոֆիշ, անգլ.՝ Labofish) ծնվել է վաշինգտոնցի փաստաբան Ջոն Փոլ Լեյբոֆիշի (1891-1956) և բրետանցի Ժաննա Վիկտորյա Աննա (Ադրիենա) Քլերեկի (1896-1974) ընտանիքում[4][5]։ Հայրական կողմի նախնիները` Ռոզան (ծնունդով` Լամլեց, 1868-1948) և Չարլզ Լեյբոֆիշը (1861-1935), 1888 թվականին Ուկրաինայի Օդեսա քաղաքից ներգաղթել են Միացյալ Նահանգներ[6][7][8]։

1980-ական թվականների կեսերին այցելել է ԽՍՀՄ, հանդիպել Միխայիլ Գորբաչովի հետ։

Պարել է կրկեսի ճոճաձողին։ Իրականացրել է մեծ քանակությամբ պլաստիկ վիրահատություններ։

Առաջին ամուսնու` Ֆրենկ Ստալոնեի հետ (1919-2011)[9] Ջեքին ամուսնացած է եղել 1945-1957 թվականներին։ Հետո երկրորդ անգամ ամուսնացել է Էնթոնի Ֆիլիթիի հետ, որի հետ համատեղ ապրել է մի քանի տարի (ամուսնալուծվել են դստեր ծնվելուց անմիջապես հետո)։ 1998 թվականից առ այսօր Ստալոնեի երրորդ ամուսինը Սթիվեն Մարկուս Լևինն է։

Դերասան Սիլվեստր Ստալոնեի, երաժիշտ և երգիչ Ֆրենկ Ստալոնեի և դերասանուհի Թոնի Դ’Ալտոյի մայրն է։

2005 թվականին մասնակցել է «Celebrity Big Brothers» ռեալիթի շոուին։

Չնայած տարիքին` շարունակել է կատարել պլաստիկ վիրահատություններ, կոսմետոլոգիական երիտասարդացնող պրոցեդուրաներ և մասնակցել հասարակական կյանքին։

Գրքեր խմբագրել

Մի քանի աստղագուշական գրքերի հեղինակ է (միաժամանակ հրատարակվել են Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում

  • Jacqueline Stallone, Mim Eichler. Star Power: An Astrological Guide to Super Success. — New York: NAL Books, 1989. — ISBN 0-453-00678-7
  • Jacqueline Stallone, Mim Eichler. Star Power. — 1991. — ISBN 0-330-31333-9
  • Jacqueline Stallone. Starpower: An Astrological Guide to Super Success. — 1999. — ISBN 0-9676854-0-0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Anaya P. Fallece la madre de Sylvester Stallone a los 98 años (իսպ.) — 2020.
  4. Coquil, Alain (6 октября 2009). «Cinéma. Stallone est de Brest «même»!» (ֆրանսերեն). Le Télégramme de Brest.
  5. «Jeanne Clerec, la grand-mère de Sylvester Stallone: un destin Américain» (ֆրանսերեն). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. John Paul Labofish
  7. «Sylvester Stallone's mother visited Odessa». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  8. «Mother of movie star Sylvester Stallone seeks grannie in Ukraine». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  9. «В Америке скончался отец Сильвестра Сталлоне — Новые Известия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Ստալոնե» հոդվածին։