Պետեր Բրուկ կամ Պետեր Ստիվեն Պոլ Բրուկ (անգլ.՝ Peter Stephen Paul Brook, մարտի 21, 1925(1925-03-21)[1][2][3][…], Չիզիկ, Chiswick Urban District, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - հուլիսի 2, 2022(2022-07-02)[5][4][6], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), անգլիացի թատրոնի և կինոյի ռեժիսոր[26]։

Պետեր Բրուկ
անգլ.՝ Peter Brook
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1925(1925-03-21)[1][2][3][…]
ԾննդավայրՉիզիկ, Chiswick Urban District, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էհուլիսի 2, 2022(2022-07-02)[5][4][6] (97 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ֆրանսիա[7]
ԿրթությունՄագդալեն քոլիջ[8], Վեսմինստերի դպրոց[8] և Gresham's School? (1941)[8][9]
ԵրկերThe Shifting Point: Forty Years of Theatrical Exploration, 1946-1987 (Book)?
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, թատերագետ, սցենարիստ, գրող, ինքնակենսագիր, cinephile, օպերային ռեժիսոր և ռեժիսոր
ԱշխատավայրThéâtre des Bouffes du Nord?[10][11]
ԱմուսինNatasha Parry?[12]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա[25], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԵրեխաներIrina Brook?[11] և Simon Brook?[11]
Կայքnewspeterbrook.com
 Peter Brook Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պետեր Բրուկը ծնվել է Լոնդոնում, հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները՝ Սայմոն (Սեմյոն Մատվեևիչ) Բրուկը և Իդա Յուդելսոնը, փախստականներ էին Դվինսկից (Վիտեբսկի գավառի)։ Նա սովետական հայտնի ռեժիսոր Վալենտին Պլուչեկի զարմիկն է[27]։ 1951 թվականին Պիտեր Բրուկն ամուսնացել է դերասանուհի Նատաշա Պերրիի (Natasha Parry) հետ։ Նրանք ունեցել են երկու զավակ՝ Իրինա՝ դերասանուհի և ռեժիսոր, և Սայմոն` ռեժիսոր։

Սովորել է Վեստմինստերի քոլեջում, սակայն հիվանդության պատճառով ընդհատել է ուսումը և երկու տարի անցկացրել Շվեյցարիայում։ Վերադառնալով Անգլիա ուսումնասիրել է լեզվաբանություն, ավարտել է Օքսֆորդի համալսարանի[28] Մագդալեն-քոլեջը։ Ուսման ընթացքում նկարահանել է փոքր բյուջեով «Սենտիմենտալ ճանապարհորդություն» ֆիլմը՝ Լորենս Սթեռնի վեպի էկրանավորումը և բեմադրել Քրիստոֆեր Մառլոյի «Դոկտոր Ֆաուստը» (1942): Նրա «Ռոմեո և Ջուլիետ» (1947) ներկայացումը դարձավ իրադարձություն թատերական աշխարհում՝ անգլիական թատերական քննադատության բնագավառում առաջացնելով բուռն վեճեր[29]։ Այստեղ նա կիրառել էր իր՝ «դատարկ տարածության» գաղափարը՝ բեմից հեռացնելով դեկորացիաների մեծ մասը պրեմիերայից կես ժամ առաջ։

1968 թվականին Ժան-Լուի Բարոյի հրավերով եկել է Փարիզ, այնտեղ հիմնել Թատերական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը՝ ստեղծված ՅՈւՆԵՍԿՈ-յի և Թատրոնի միջազգային ինստիտուտի[30] հովանու ներքո։ Իր բազմազգ թատերախմբի հետ նա պարբերաբար մեկնել է հյուրախաղերի, հաճախ՝ Աֆրիկայի և Ասիայի էկզոտիկ վայրեր։ 1973-1974 թվականներին աշխատել է ԱՄՆ-ում, 1974 թվականից ապրել և ստեղծագործել է Փարիզում (Բուֆ Դյու Նոռ թատրոն

Ստեղծագործություն

խմբագրել

Որպես թատրոնի ռեժիսոր Պետեր Բրուկը կրել է Բերտոլդ Բրեխտի, Վսևոլոդ Էմիլևիչ Մեյերխոլդի, Ժերզի Գրոտովսկու, ինչպես նաև Անտոնեն Արտոյի գաղափարների ազդեցությունը։ Արվեստի մասին Բրուկը գրել է.

  Մեյերխոլդի դպրոցը շեշտադրումն անում էր մարմնի արտահայտչականության վրա։ Գրոտովսկին իր ձևով զարգացրեց այս ուղղությունը և յուրահատուկ հետաքրքրություն առաջացրեց մարմնի լեզվի և շարժման հանդեպ։ Մյուս կողմից Բրեխտը շարունակում էր պնդել, որ դերասանը չպետք է միամիտ լինի, ինչպես նրան համարում էին տասնիններորդ դարում, այլ պետք է լինի իր ժամանակի մտածող, մտորող մարդ։ Ստանիսլավսկու դպրոցը և նրա հետևորդները մեծ տեղ էին տալիս դերասանի՝ դերի մեջ էմոցիոնալ խորասուզմանը։ Նշված երեք ուղղություններն էլ կարևոր են[31]։
- Պետեր Բրուկ
 

Բրուկը բեմադրել է դասական, ինչպես նաև ժամանակակից պիեներ, սակայն նրա սիրելի դրամատուրգը Շեքսպիրն է եղել[32]։ Շեքսպիրյան պիեսների իր մեկնաբանության վրա մեծ ազդեցություն է թողել Յան Կոտի «Շեքսպիրը մեր ժամանակակիցն է» գիրքը (անգլ. հրատ. 1964), որի համար նա նախաբան է գրել։ Շեքսպիրի պիեսները նա կարող էր բեմադրել և՛ Բրեխտի «էպիկական թատրոնի» ոճով, ինչպես օրինակ իր հանրաճանաչ «Լիրը», և՛ «դաժանության թատրոնի» ոճով։ Ռեժիսորը մի առիթով ասել է. «... Ընդունում ենք, որ այն, ինչ ստեղծվել է մի մարդու կողմից, որի անունն է Շեքսպիր և թղթի վրա կյանքի կոչվել՝ ունի միանգամայն այլ բնույթ, քան որևէ այլ հեղինակի ստեղծագործություն։ Դա «շեքսպիրյան աշխարհի տեսլականը» չէ, այլ ավելին՝ «շեքսպիրյան աշխարհն է», իրականի նման»[33]։

Նրա սիրելի դրամատուրգներից էր նաև Չեխովը։ Պետեր Բրուկը բեմադրել է նաև օպերաներ[34]։

Ճանաչում և պարգևներ

խմբագրել

Բեմադրություններ

խմբագրել

Թատերական ներկայացումներ

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
  • PETER BROOK The Empty Space. A TOUCHSTONE BOOK. Արխիվացված 2021-10-22 Wayback Machine հրատարակչություն՝ Simon & Schuster, առաջին հրատարակություն՝ 1968
  • The shifting point․ 1946-1987. New York: Harper & Row, 1987
  • The open door: thoughts on acting and theatre. New York: Parthenon Books, 1993
  • Threads of time: recollections. Washington: Counterpoint, 1998

Ռուսերեն լեզվով հրապարակումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Брук Питер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 https://www.lemonde.fr/disparitions/article/2022/07/03/le-metteur-en-scene-britannique-peter-brook-est-mort_6133145_3382.html
  6. 6,0 6,1 6,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  7. https://www.rtbf.be/article/france-peter-brook-le-geant-qui-a-change-a-jamais-la-face-du-theatre-est-mort-a-l-age-de-97-ans-11024209
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  9. Peter Brook – OG Theatre Producer
  10. https://www.nachtkritik.de/index.php?option=com_content&view=article&id=21209:zum-tod-des-regisseurs-peter-brook-ein-nachruf-von&catid=53&Itemid=60
  11. 11,0 11,1 11,2 https://www.theguardian.com/stage/2022/jul/03/peter-brook-obituary
  12. https://www.theguardian.com/stage/2015/jul/26/natasha-parry
  13. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 1964. — Iss. 43529. — P. 1.
  14. https://web.archive.org/web/20090207150338/http://www.norway.org/culture/literature/ibsen%2Bprize.htm
  15. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  16. https://www.wftv.com/news/trending/peter-brook-tony-award-winning-theater-director-dead-97/HRPHPGZLIRBB3LHWG5JKF2F46M/
  17. https://www.kyotoprize.org/en/laureates/peter_stephen_paul_brook/
  18. http://cnrj.org/macedoine-prix-mondial-de-lhumanisme-long-cnrj-mise-a-lhonneur/
  19. Premio Princesa de Asturias de las Artes 2019
  20. http://www.britac.ac.uk/british-academy-presidents-medal
  21. Padma Awards 2021 announced
  22. https://www.theatermania.com/london-theater/news/peter-brook-receives-uks-critics-circle-award_19116.html
  23. https://www.sorbonne.fr/doctor-honoris-causa-de-paris-iii/
  24. http://www.univ-paris3.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
  25. http://www.adk.de/de/akademie/mitglieder/mitglieder-datenbank.htm?we_objectID=28582
  26. 1966 Peter Stephen Paul Brook
  27. Юлия Добровольская Жизнь спустя. — Litres, 2017-09-05. — 547 с. — ISBN 9785040654154
  28. «Peter Brook, Princess of Asturias Award for the Arts - Press» (անգլերեն). The Princess of Asturias Foundation. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  29. Проскурникова Т. Театр Франции. Судьбы и образы. — Алетейя, 2002. — 488 с. — ISBN 9785893293814
  30. Иностранная литература. — Известия, 1970. — 1794 с.
  31. Брук П. Блуждающая точка: Статьи. Выступления. Интервью. / Перев. с англ. М. Ф. Стронина.. — СПб.; М: Малый драматический театр; Артист. Режиссёр. Театр, 1996. — С. 93. — 270 с.
  32. Брук П. Блуждающая точка: Статьи. Выступления. Интервью. / Перев. с англ. М. Ф. Стронина.. — СПб.; М: Малый драматический театр; Артист. Режиссёр. Театр, 1996. — С. 99-100. — 270 с.
  33. Брук П. Блуждающая точка. М., 1996. С. 100.
  34. Юрий Димитрин «Кармен» в первый раз. — Litres, 2017-09-05. — 303 с. — ISBN 9785457258563
  35. Декрет от 29 марта 2013 года
  36. «За закрытыми дверями (пьеса) 1946». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.

Գրականություն

խմբագրել
  • Проскурникова Т. Б. Театр Франции. Судьбы и образы. Очерки истории французского театра второй половины XX века. - СПб.: Алетейя; Москва.: Государственный институт искусствознания, 2002 г. - 472 с.
  • 100 великих режиссеров / Авт.- сост. И. А. Мусский. - М.: Вече, 2006. - 480 с. («100 великих»).
  • Davies A. Filming Shakespeare’s Plays: The Adaptations of Laurence Olivier, Orson Welles, Peter Brook and Akira Kurosawa. Cambridge: Cambridge UP, 1988
  • Ortolani O. Peter Brook. Frankfurt/Main: Fischer Taschenbuch Verlag, 1988.
  • Hunt A., Reeves G. Peter Brook. Cambridge; New York: Cambridge UP, 1995
  • Peter Brook: Oxford to Orghast/ Richard Helfer, Glenn Loney (eds.). Amsterdam: Harwood Academic Publishers, 1998
  • Moffitt D. Between two silences: talking with Peter Brook. Dallas: Southern Methodist UP, 1999
  • Croyden M. Conversations with Peter Brook, 1970-2000. New York: Faber and Faber, 2003
  • Kustow M. Peter Brook: a biography. New York: St. Martin’s Press, 2005

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Բրուկ» հոդվածին։